12:00 10.10.2018
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ թողնում է պաշտոնը:
«Հարգելի և սիրելի արաբկիրցիներ, հարգելի Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ես որոշել եմ ավարտել իմ, որպես վարչական շրջանի ղեկավար, պաշտոնավարումը: Այս երկու տարիների ընթացքում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր, որոնք եղել են ի օգուտ արաբկիրցու: Արաբկիրի ղեկավարի պաշտոնն ինձ համար եղել է ոչ թե աշխատանք, այլ հարթակ՝ իմ համայնքը զարգացնելու և հետաքրքիր դարձնելու համար: Ես կատարել եմ այս ամենն ամենայն պատասխանատվությամբ և սիրով՝ չակնկալելով որևիցե երախտագիտություն: Իսկ կատարված և չկատարված աշխատանքի վերաբերյալ գնահատականը կարծում եմ՝ կտաք ինքներդ:
Սիրելի արաբկիրցիներ, իմ թանկագին գործընկերներ, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզնից՝ այս տարիների ընթացքում իմ կողքին լինելու, աջակցելու և վստահելու համար: Սա ամենամեծ գնահատականն է իմ՝ այս տարիների աշխատանքի համար:
Յուրաքանչյուր գործ շարունակական է և մենք միասին պետք է զարգացնենք մեր երկիրը, որպեսզի մեր երեխաներն ունենան բարեկեցիկ և ապահով ապագա: Երկրի զարգացումն ամենակարևոր ներդրումն է, որը գոյություն ունի և վաղվա անհոգ օրվա համար պետք է աշխատել այսօր: Արաբկիրը շարունակում և շարունակելու է մնալ իմ տունը և ես, ուժերիս ներածի չափով, լինելու եմ ձեր կողքին: Մաղթում եմ բոլորիս հաջողություն»,- գրել է նա:
19:35 09.05.2025
Թրամփն ու Պուտինը միմյանց շնորհավորել են Հաղթանակի օրվա առթիվԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխադարձ շնորհավորանքներ են փոխանցել մայիսի 9-ի Հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ռուսաստանյան «Առաջին ալիք»-ի եթերում։ Ուշակովը պարզաբանել է, որ շնորհավորանքները փոխանցվել են նախագահների օգնականների միջոցով։ «Դրանք ջերմ խոսքեր էին, փոխադարձ շնորհավորանքներ՝ մեր ընդհանուր մեծ տոնի կապակցությամբ»,-նշել է Պուտինի […] ...
19:22 09.05.2025
Իրանը համաձայնել է Օմանում բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. ԶԼՄ-ներԻրանը համաձայնել է Օմանում անցկացնել ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների ավելի վաղ հետաձգված չորրորդ փուլը, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի բանակցային թիմի անանուն անդամին: «Իրանական բանակցային թիմի անդամը Tasnim-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Օմանում իրանա-ամերիկյան բանակցությունների չորրորդ փուլն անցկացնելու մասին որոշումը կայացվել է»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել […] ...
18:59 09.05.2025
Հայ հեծանվորդը երրորդ տեղն է գրավել միջազգային մրցաշարումՀայաստանը ներկայացնող հեծանվորդ Արթուր Վարելջյանը Silk Way Namangan Class 2 միջազգային մրցաշարում՝ օմնիում մրցաձևում, դարձել է բրոնզե մեդալակիր: Մրցաշարը տեղի է ունեցել Ուզբեկստանի Նամանգան քաղաքում՝ Միջազգային հեծանվային միության (UCI) օրացուցային մրցումների շրջանակում։ Հայաստանի ներկայացուցչի մրցակիցները եղել են միջազգային ուժեղագույն հեծանվորդներ: ...
18:48 09.05.2025
Ուկրաինայում հակամարտությունը չի կարող լուծվել առանց ուղղակի բանակցությունների. ՎիթքոֆԱնհեթեթ է կարծել, թե ԱՄՆ-ը չպետք է խոսի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. առանց ուղղակի բանակցությունների անհնար է լուծել ուկրաինական հակամարտությունը, Breitbart-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը։ «Եթե մենք չխոսենք Վլադիմիր Պուտինի հետ, ապա ինչպե՞ս կարող ենք լուծման հասնել: Դա հնարավոր չէ: Այնպես որ այն միտքը, որ մենք չպետք է […] ...
18:39 09.05.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից ավտոտնակներՄայիսի 9-ին՝ ժամը 15։14-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 4ա շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։29-ին, մարվել՝ 15։45-ին։ Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 18 […] ...
18:30 09.05.2025
Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս ՄարագոսՀայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն ուղերձ էհղել Եվրոպայի օրվա առթիվ. «Մայիսի 9-ին մենք նշում ենք Եվրոպայի օրը՝ եվրոպական միասնության և Եվրոպայում ու ամբողջ աշխարհում խաղաղության օրը։ Յոթանասունհինգ տարի առաջ՝ 1950 թվականին, Շումանի հռչակագրով, Եվրոպան կատարեց գիտակցված ընտրություն՝ հակամարտության և պառակտման փոխարեն ընտրելով խաղաղությունն ու հաշտեցումը։ Այս կերպ մենք ընտրեցինք ապագան անցյալի փոխարեն, […] ...