21:32 09.10.2018
Հատուկ քննչական ծառայությունը հերյուրանք է անվանել ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն պնդումը, որ ծառայությունը սպառնալիքներ է հնչեցրել իր հասցեին։ Ծառայությունը հորդորել է կա՛մ հերքել այդ հայտարարությունը, կա՛մ տրամադրել սպառնալիք հնչեցնողի անունը։ ՀՔԾ հայտարարության մեջ ասվում է․ «Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրել է հետևյալ հայտարարությունը. «Հիմա «Ազատություն» […]
21:23 09.10.2018
Եվրասիական խորհրդարանների պատվիրակությունների մասնակցությամբ Անթալիայում անցկացվող համաժողովի ժամանակ Թուրքիայի խորհրդարանի նախագահը ձայնը փոխանցել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (Կիպրոսի՝ թուրքական օկուպացիայի տակ գտնվող հատվածի) խորհրդարանի ղեկավարին։ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որ համաժողովի ընթացքում ներկայացրել է Հայաստանի խորհրդարանը, և հայկական պատվիրակության մյուս անդամները, ի նշան Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացիայի, լքել են համաժողովի դահլիճը։ Այս մասին […]
21:12 09.10.2018
«Իմ քայլը» հիմնադրամը, որ բացվել է ՀՀ վարչապետի տիկնոջ ջանքերով, արդեն ունի գործադիր տնօրեն, որի անունը չի բացահայտվում, քանի որ ապագա տնօրենը դեռ աշխատում է այլ տեղ, և նրա պայմանագիրը մոտ օրերս կավարտվի։ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ «Անպայման շուտով կհայտարարենք և կսկսենք իրագործել այն […]
20:51 09.10.2018
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են ճանապարհային քարտեզում ներառվելիք, համաձայնագրի մի շարք գլուխներով նախատեսված միջոցառումները: Օրակարգում ընդգրկված հիմնական ոլորտներն էին՝ էներգետիկ համագործակցությունը՝ ներառյալ միջուկային անվտանգությունը, արդարադատությունը և համագործակցությունը վիճակագրության բնագավառում: Միջոցառումների կատարման […]
20:30 09.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստան վերադառնալուն պես խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ: Այդ շրջանակում Հանրապետության նախագահն այսօր իր նստավայրում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները՝ այդ համատեքստում կարևորելով երկրում կայունության պահպանումն ու […]
19:53 09.10.2018
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ամփոփել է իր պաշտոնավարման տարիները: «Հայաստանում, որը բաց է բիզնեսի համար, տեղ չկա կոռուպցիային: Պետք է լինի օրենքը, անկախ դատարաններ: Պետք է դիմակայել կոռուպցիայի մեջ ներգրավվելու ճնշումներին: Պետք է դա նկատելու դեպքում մատնացույց անել: Հայաստանում մարդիկ չեն ցանկանում անարդարացի ապրել, նրանք ցանկանում են, որ օրենքը լինի բոլորի համար: Ավագանու ընտրություններին […]
19:50 09.10.2018
Հայաստանում պետությունը չի կարող միջամտել մասնավոր ընկերությունների առաջարկած առողջապահական ծառայությունների գների որոշմանը, գները որոշվում են մրցակցությամբ։ Առողջապահության ծախսերի բարձր գների վերաբերյալ բողոքներին ի պատասխան այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ կապի ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Եթե, օրինակ, պարզվի, որ X վիրահատությունը, օրինակ, 500 հազար դրամով շատ թանկ է, և ոչ մեկ չի կարողանում […]
19:36 09.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսին, որը Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Վարչապետը ողջունել է Լիտվայի ԱԳ նախարարի այցը մեր երկիր և կարևորել հայ-լիտվական հարաբերությունների շարունակական զարգացումը, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հատկապես տնտեսական փոխգործակցության խթանման անհրաժեշտությունը և հավելել, որ ՀՀ […]
19:30 09.10.2018
Հայաստանում առողջապահության ծախսերը պետական միջոցներով հնարավոր չէ փակել, ինչի համար պետք է ներդրվի նոր համակարգ, որն էլ կարող է լինել առողջապահության ապահովագրությունը։ Առողջապահության թանկ գների մասին բողոքներին ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատասխանելիս այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Երկրի զարգացմանը զուգընթաց ու մեր գործունեությանը զուգընթաց նոր ֆինանսավորման մեխանիզմներ պետք է ներդրվեն, որ գումարների հավաքագրման, […]
19:28 09.10.2018
ՀՀԿ խմբակցությունը հանդես է եկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. ՀՀԿ խմբակցության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է . «Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը և չենք խոչընդոտում ՀՀ կառավարության աշխատանքներին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բազմիցս արտահայտել ենք մեր այն դիրքորոշումը, որ դեմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀ կառավարությանն […]
19:24 09.10.2018
Այսօր Երևանի Ազատության հրապարակում բացվել է Ֆրանկոֆոնիայի ավանը: Բացմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Իր ելույթում նախարարը նախ ողջունել է ներկաներին և նշել, որ Ֆրանկոֆոնիան հիրավի կարող է հպարտանալ իր ընտանիքով, որն ուժեղ է իր արժեքներով և մշակույթների իսկական խճանկար է ստեղծում: «Որքան գեղեցիկ է, որ այսօր Երևանում միասին հավաքվել ենք […]
19:19 09.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բարհամ Սալեհին՝ Իրաքի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Արմեն Սարգսյանը հաջողություններ է մաղթել Իրաքի նորընտիր նախագահին՝ վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարումը կնշանավորվի Իրաքի առջև ծառացած խնդիրների լուծմամբ, երկրի վերականգնմամբ և ժողովրդի բարեկեցության ապահովմամբ:
19:14 09.10.2018
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր պաշտոնավարման տարիներն ամփոփելիս, անդրադառնալով Հայաստանում ներդրումներ կատարելու հարցին, ասաց, որ վերջին տարիներին շատ ռեսուրսներ ուշադրություն են հրավիրում լրատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման վրա: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այդ ուղղությամբ ներդրում է ունեցել 2005-ից սկսած՝ համագործակցելով առաջատար ամերիկյան ընկերությունների հետ: «Եթե Հայաստանը ցանկանում է ձևավորել տնտեսությունը, որը հնարավորություն է ստեղծում բոլորի համար, […]
18:54 09.10.2018
Ֆեյսբուքյան ուղիղ կապով ՀՀ առողջապահության նախարարը քիչ առաջ հայտնեց, որ անձամբ ինքը և նախարարությունը հաճախ մեղադրանքներ են լսում այն մասին, թե ինչու բժշկական ծառայությունների գները չեն նվազում։ Նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանեց, որ որևէ ծառայություն չի կարող լինել անվճար, դրա համար որևէ մեկը պետք է վճարի։ Այլ ոլորտների վրա օրինակով Թորոսյանը ֆիքսեց, որ ցանկացած ծառայության համար […]
18:48 09.10.2018
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր ամփոփել է իր պաշտոնավարման տարիները: SHANTNEWS.am-ի լրագրողի հարցին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀՀ անկախության տոնը շնորհավորելիս նշել էր, որ առաջիկա ամիսներին ի հայտ կգան Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար հնարավորություններ և նույնը ասել էր մայիսին Ադրբեջանում, որո՞նք են ուղերձի հիմքերը, Ռիչարդ Միլսը պատասխանեց հետևյալ կերպ. «Ես կարծում եմ, որ […]
18:38 09.10.2018
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիկկի Հեյլին հրաժարական է տվել իր պաշտոնից՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը թողնելով առանց ևս մեկ չափավոր հանրապետականի։ Դեսպանի հրաժարականն այսպես է մեկնաբանել ամերիկյան New York Times պարբերականը։ Նա այս պաշտոնին էր նշանակվել Թրամփի կողմից նրա պաշտոնավարման հենց սկզբում՝ 2017 թվականի հունվարին։ Հրաժարականի պատճառների մասին որևէ տեղեկություն չի տրամադրվել։
18:35 09.10.2018
ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ հուշագիր ստորագրեցին, որով ԲՀԿ-ն պարտավորվում է Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու չառաջադրել և որևէ թեկնածուի չաջակցել: Այսօր ՀՀԿ խմբակցության անդամ և անկախ որոշ պատգամավորներ հայտարարությամբ հանդես եկան, որով հայտնեցին, որ պաշտպանում են վարչապետի` արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու դիրքորոշումը: ՀԱԿ […]
18:27 09.10.2018
Այսօր Երևանի ազատության հրապարակում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի ավանի բացումը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ինչպես հայ, այնպես էլ ֆրանկոֆոն պաշտոնյաներ: Ելույթով հանդես է եկել Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը: «Մենք այսօր հավաքվել ենք այստեղ՝ ներկա գտնվելու մի առանձնահատուկ ու խորհրդանշական իրադարձության: Այսօր պաշտոնապես բացվում է Ֆրանկոֆոնիայի ավանը՝ վայր, որը մեկ հարկի տակ է միավորում […]
18:19 09.10.2018
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր իր դիվանագիտական գործունեությունն ամփոփելիս անդրադարձել է նաև հայաստանյան քաղաքական իրադարձություններին: «Այն, ինչ ակնկալում ենք այս ընտրություններում տեսնել, այն է, որ այդ ընտրությունները լինեն ազատ և արդարացի, ընտրությունների նկատմամբ լինի վստահություն, բոլոր քաղաքական ուժերը՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, հնարավորություն ունենան պատրաստվել և վստահություն լինի ընտրական գործընթացների նկատմամբ, իսկ արդյունքում ձևավորվի խորհրդարան, […]
18:17 09.10.2018
ՀՀ ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսն այսօր ամփոփել է իր դիվանագիտական գործունեությունը, որի ժամանակ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված գրքի ուղերձին: Ամերիկացի դիվանագետի խոսքերով՝ շատ բաներով ՀՀ վարչապետը իրեն հիշեցնում է Ջոն Ադամսին, որը դարձավ ԱՄՆ երկրորդ նախագահ: «Ինչպես վարչապետը, պարոն Ադամսը առաջ է տարել այն շարժումը, որը ցանկացել են մարդիկ, ովքեր պահանջել են […]
18:08 09.10.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Միխայլովը արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու կողմնակից է: Նա այն պատգամավորների շարքում է, ովքեր այսօր հանդես եկան հայտարարությամբ` տեղեկացնելով, որ այս հարցում պաշտպանում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Միխայլովը, ով ասորական համայնքի ներկայացուցիչն է ԱԺ-ում, ասաց. «Քանի որ մեզ Ազգային ժողով են ներկայացրել ազգային փոքրամասնությունների մեր համայնքները, մենք […]
17:50 09.10.2018
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա այդ հարցը պետք է քննարկել: «Ես ժամանակին ասել եմ, որ պետք է լինեն արտահերթ ընտրություններ, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Խոսքը կարող էր գնալ միայն այն մասին, թե կարող […]
17:25 09.10.2018
էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարությամբ տեղեկացրել է, որ լքում է իր պաշտոնը: «Իմ շատ սիրելի Էրեբունցիներ, նախորդ տարվա սկզբից մենք միասին սկսեցինք կառուցել ու բարեկարգել մեր սիրելի Էրեբունին: Մեր համագործակցության արդյունքում միասին հասցրեցինք տարբեր ծրագրեր կյանքի կոչել: Որոշներն արդեն իրականություն են, մյուսները՝ դեռ ընթացքի մեջ: Բարեկարգ փողոցներ, նոր բակեր ու […]
17:08 09.10.2018
«Ասելու համար, որ աշխարհում որևէ մայր չի ուզում, որ իր երեխան սպանվի պատերազմի դաշտում, չեմ կարծում, որ ես դա պետք է համաձայնեցնեմ որևէ գերատեսչության հետ: Կարծում եմ, որ դա անհերքելի է ու անքննելի է, չի կարող լինել նման իրավիճակ, երբ մայրը ցանկանա նման բան»,- «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ սոցցանցի օգտատերերից մեկի այն հարցին, թե […]
17:07 09.10.2018
Անթալիայում ընթանում է Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, համաժողովի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի (Միլի Մեջլիս) նախագահ Օգտայ Ասադովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, խոսել տարածքների «20 տոկոս օկուպացիայի, Հայաստանի և Արցախի ռազմական սեպարատիզմի, Հայաստանի ագրեսոր […]
17:04 09.10.2018
Ֆրանսիան, Գերմանիան ու Բրիտանիան փորձելու են Միացյալ Նահանգներին հետ պահել ֆինանսական փոխանցումների SWIFT համակարգից Իրանին դուրս հանելու ծրագրից։ Այս մասին ներքին տեղեկություններ է ստացել Financial Times հեղինակավոր պարբերականը։ Վաշինգտոնն իր պատժամիջոցներով արդեն իսկ հակադրվել է եվրոպական պետություններին, որոնք փորձում են պահել Իրանի հետ միջուկային գործարքը։ Բայց նոր պատժամիջոցները կարող են էլ ավելի ծանր դրության մեջ […]
17:03 09.10.2018
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն այսօր լրագրողների հետ զրույցում վերահաստատել է ավելի վաղ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հնչեցրած այն միտքը, որ իրենք հաշվի են առնելու ժողովրդի կարծիքը և, ըստ այդմ, կողմ են խորհրդարանական արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վերաբերյալ վարչապետի առաջարկին: «Գագիկ Ծառուկյանի առաջին հայտարարությունը եղել է այն, որ մեր քաղաքական թիմը ժողովրդի […]
16:49 09.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը կողմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու դիրքորոշմանը և մի շարք պատգամավորների հետ հանդես է եկել հայտարարությամբ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Վարդապետյանն ընդգծեց` որևէ կուսակցության չի անդամակցում, ղեկավարում է բազմահազարանոց հայրենակցական միություն, ջավախքցիների, վիրահայերի այդ հսկա կազմակերպությունը, իսկ մայիսի 31-ին ներկա է եղել Նիկոլ Փաշինյանի` Ջավախք կատարած այցին: «Ես […]
16:43 09.10.2018
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը Shantnews.am-ի հետ զրույցում հայտնել է, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը սատարող հայտարարությանն ու ստորագրահավաքին միանալու հարց իրենց կուսակցության ներսում չի քննարկվում: «Կարծում եմ՝ փոխվստահությունն ավելի կարևոր է: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետը պիտի պայմանավորված լինի այն քաղաքական համաձայնություններով, պայմանավորվածություններով, որոնք ամրագրված են կառավարության գործունեության ծրագրում: Քանի դեռ այդ քայլերն ու […]
16:42 09.10.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսին, տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվելու կապակցությամբ` բարձր է գնահատել այն փաստը, որ Լիտվան ՀՀ անկախությունը ճանաչած առաջին երկիրն […]