16:59 10.10.2018
Երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Այսօր Հանրապետության նախագահը հանդիպել է ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Նախագահ Սարգսյանը ողջունել է վերջին օրերին քաղաքական ուժերի որդեգրած բանակցային ուղին եւ կարեւորել հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտը երկրում: Նա ևս մեկ անգամ շեշտել է, […]
16:41 10.10.2018
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալը, իր դիմումի համաձայն, որոշել է դուրս գալ Հանրապետական կուսակցությունից ու շարունակել իր պաշտոնավարումն արդեն որպես անկուսակցական։ Այս մասին տեղեկությունները ShantNews.am-ի հետ զրույցում հաստատեց կոմիտեի մամուլի խոսնակ Հասմիկ Բադալյանը։ Հարցին, թե որն է եղել կուսակցությունից դուրս գալու պատճառը, խոսնակը պատասխանեց, որ դա եղել է անձնական ցանկություն, ու որևէ պահանջ կամ պայման […]
16:35 10.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է արտահերթ ընտրությունների անցկացման սցենարին: Վարչապետը նշել է, որ սցենարը հրապարակված է, չի փոխվել. ինքը հրաժարական է տալիս, խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, որից հետո խորհրդարանը լուծարվում է, տեղի են ունենում նոր ընտրություններ: «Ըստ էության, այս պահին գոյություն ունեցող սցենարը դա է»,- ասել է նա: […]
16:32 10.10.2018
Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 25 անձ. պատճառված վնասը կազմում է ավելի քան 587 մլն դրամ: Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է սոցիալական աջակցության […]
16:28 10.10.2018
Լիբանանի նախագահ Միշել Աունը և առաջին տիկին Նադյա Չամին ուղևորվել են Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը: Նշվում է, որ ավելի ուշ Լիբանանի նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությանը կմիանա երկրի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ջեբրան Բասիլը: Պաշտոնական պատվիրակության կազմում են նաև այլ նախարարներ, […]
16:25 10.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, որով Գաբրիել Ղազարյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: Հրամանագրում ասվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գաբրիել ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար»։ Հիշեցնենք, որ Ղազարյանը սպորտի և երիտասարդության հարցերի […]
16:23 10.10.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց թույլատրել գրավի կիրառումն իր պաշտպանյալի նկատմամբ՝ որպես այլընտրանքային խափանման միջոց կալանքին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպանն առաջարկեց 1 միլիոն ՀՀ դրամ գումար: Պաշտպանի խոսքերով` Պավել Մանուկյանի առողջական վիճակն օրեցօր վատանում է, և նա լուրջ բուժման կարիք ունի: Պավել Մանուկյանը և Արմեն […]
16:16 10.10.2018
Ներքաղաքական զարգացումների մասին է այսօր խոսել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են դեկտեմբերին: Թևան Պողոսյանը հույս է հայտնել, որ ընտրական գործընթացները կլինեն օրենքի շրջանակում և Սահմանադրության ոգուն համապատասխան: Բանախոսի կարծիքով՝ քաղաքական ուժերը պետք է հիմնավոր ներկայացնեն իրենց դիրքորոշումները ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ: […]
16:06 10.10.2018
Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն անընդունելի է: Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովում նման հայտարարություն է արել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ելույթի ընթացքում նա ընդգծել է, որ ժամանակակից տնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական նախադրյալները բաց սահմաններն են, ռեսուրսների ազատ տեղաշարժն ու մրցակցության հավասար պայմանները: «Այս առումով շրջափակումը և փակ սահմաններն անբնական և անընդունելի խոչընդոտներ […]
15:58 10.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խելամիտ որոշում է համարում Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության երեկվա հայտարարությունը, ըստ որի՝ խմբակցությունը «չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն»: Այդ մասին նա ասել է այսօր «Ազատության» հետ զրույցում: «Ոչ թե ողջունում եմ, այլ խելամիտ որոշում եմ համարում»,- այսպես է արձագանքել վարչապետը հարցին՝ ողջունո՞ւմ է արդյոք այդ հայտարարությունը: Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի […]
15:50 10.10.2018
«Վարչապետից ստացել ենք հանձնարարական` աշխատել պատվով, աշխատել ջանասիրությամբ, օրնիբուն, մարզի առջև ծառացած խնդիրները լուծել»,- հոկտեմբերի 10-ին` լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանը: Նորանշանակ մարզպետը վստահեցրեց, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու հարց չի լինելու: Նրանք կհասկանան, որ այդ դարաշրջանն ավարտել է և աշխատելու են այն մարդիկ, ովքեր կարող են […]
15:28 10.10.2018
«Չեմ կարող ասել, որ դրական եմ գնահատում Վանաձորի ՀՀԿ-ական մարզպետի աշխատանքը, սակայն հեղափոխությունից հետո նկատվում են որոշակի դրական փոփոխություններ»,- հոկտեմբերի 10-ին, ճեպազրույցի ժամանակ ասել է Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Հարցին, թե արդյո՞ք չի պատրաստվում աշխատանքից հեռացնել Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին և ինչպե՞ս է պատկերացնում հետագա աշխատանքը նրա հետ, մարզպետը պատասխանել է. «Քաղաքապետները ընտրված […]
15:21 10.10.2018
Հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 35-րդ համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ օգոստոս ամսին Երևանում հյուրընկալելուց հետո ուրախ է կրկին հանդիպել ռուանդացի իր գործընկերոջը: Անդրադառնալով երկկողմ օրակարգին՝ զրուցակիցներն ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջև հարաբերությունների առավել […]
15:13 10.10.2018
Չեխական ռադիոն հայտնել է, որ 2014 թ-ին Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ կասկածվող Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը Չեխիայում հետապնդել են նախկին սպային: Այդ մասին տեղեկությունը չեխական լրատվամիջոցը հայտնել է՝ հղում անելով հատուկ ծառայությունների իր աղբյուրին: Ըստ այդ տվյալների՝ ռուս սպաները Չեխիայում եղել են 2014-ի հոկտեմբերին՝ մինչև ամսի 14-ն ընկած ժամանակահատվածը: Սկրիպալը Չեխիա […]
15:07 10.10.2018
«Ամեն կերպ՝ և՛ հեծանվով, և՛ ոտքով, և՛ ավտոմեքենայով, և՛ մետրոյով, և՛ երթուղայիններով կամ ավտոբուսներով, անպայման շրջելու եմ»,- այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Հայկ Մարությանը, որը մոտ օրերս լիարժեք կստանձնի Երևանի քաղաքապետի պարտականությունները։ Նա նշեց, որ այդպես է շրջել նախկինում, այդպես կշարունակի նաև հետագայում։ Մարությանն անդրադարձավ նաև այն խոսակցություններին, որ մարդիկ իրեն նույնացնում են խաղացած կերպարների […]
15:06 10.10.2018
Երևանի բնակֆոնդի մեծ մասը վթարային է կամ շինություններն արդեն հին են։ Այս մասին այսօր Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստից հետո լրագրողները հարցրին քաղաքապետի պաշտոնը ստանձնող Հայկ Մարությանը։ Նա համաձայնեց, որ այդպիսի խնդիր կա, և դա պետք է լուծել։ «Այս առումով ոչ թե ծրագրեր ունենք, այլ անելիքներ ունենք, որովհետև, այո՛, ճիշտ եք ասում, այն շենքերը, որոնք […]
15:02 10.10.2018
Հոկտեմբերի 10-ին, Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել հայ-ադրբեջանական շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում, հաղորդում է Արցախի ԱԳՆ կայքը։ Դիտարկումն անցել է՝ ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Դիտարկման առաքելությանն արցախյան կողմից ուղեկցել […]
14:57 10.10.2018
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամներն ունեն մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների թեկնածուներ, բայց նրանց անուններն առայժմ չեն հրապարակում։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նոր կազմով անցկացված առաջին նիստից հետո հայտնեց քաղաքապետի պաշտոնը ստանձնող Հայկ Մարությանը։ Նա հայտարարեց, որ գործող թաղապետերին իրենք չեն դիտարկում ըստ կուսակցական պատկանելիության, սակայն հաստատեց, որ լինելու են փոփոխություններ։ «Իհարկե, փոփոխվելու են, […]
14:56 10.10.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է Հատուկ քննչական ծառայության՝ իրեն վերաբերող հայտարարությանը՝ այն որակելով «տարօրինակ»: «Հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձություններից անմիջապես հետո ՀՔԾ-ն ընթացք է տվել տարիներ շարունակ իմ անձին վերագրվող, մամուլում երբեմն հայտնվող և իրականության հետ աղերս չունեցող մեղադրանքներին իմ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի […]
14:41 10.10.2018
Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում այսօր անցկացվել է հայ-ռուսական համատեղ գնդային զորավարժություն, որին հետևել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Տոնոյանին ուղեկցել են հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։ Պաշտպանության նախարարը լսել է հրամանատարների զեկույցները զորավարժությունների սցենարի, պատրաստության և այլ հարցերի մասին, որից […]
14:35 10.10.2018
Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները չեն ազդի Երևանի քաղաքապետարանի աշխատանքի վրա։ Այս մասին Երևանի ավագանու ընտրություններից հետո անցկացված առաջին նիստի ավարտին իր կարծիքն է հայտնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Բայց քանի որ այլ քաղաքական ուժերը նաև հանդիսանում են Երևանի բնակիչներ, այսինքն` ունեն ինչ-որ պատկերացումներ Երևանի մասին, մենք բոլոր հարցերը կլսենք այնպես, ինչպես կլսենք յուրաքանչյուր քաղաքացու»,- նշեց […]
14:00 10.10.2018
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Քվեբեկի վարչապետ Ֆրանկո Լեգաուլը հոկտեմբերի 10-ին կժամանեն Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է theprovince.com-ը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 11-12-ը, Երևանում: Գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան կժամանի 40-ից ավելի երկրի ղեկավար: Ավելի վաղ հայտնել էինք, որ Էմանուել Մակրոնն այսօր կժամանի Երևան:
13:48 10.10.2018
«Ես բարձր եմ գնահատել վարչապետի կողմից արված առաջարկն ու վստահությունը և կարծում եմ՝ կարող եմ նպաստել, որ էներգետիկ համակարգը զարգանա և համաձայնել եմ ստանձնել այս պաշտոնը»,- այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լրագրողներին ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը: Գարեգին Բաղրամյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ գազի գնի իջեցման հետ կապված: Մանրամասները՝ տեսանյութում:
13:23 10.10.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Երևանում գտնվող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժակ Շանյոնի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էր ՖԽՎ խորհրդարանական գլխավոր քարտուղար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ժակ Կրաբալը: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման մասնակիցների թվում էին նաև Շվեյցարիայի […]
13:11 10.10.2018
Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնող Հայկ Մարությանն ավագանու՝ իր ղեկավարությամբ անցկացված առաջին նիստին առանց փողկապի էր, և նիստից հետո դրա վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց, որ փողկապ չկապելը խորհրդանիշ է, որ ինքը լինելու է ծառայող․ փողկապ կկապի, բայց միայն տոնական ու խիստ պաշտոնական միջոցառումների ժամանակ։ «Առօրյայում, մեր աշխատանքում լինելու եմ էսպես, որովհետև վստահեցնում եմ ձեզ՝ չեմ […]
12:57 10.10.2018
«Եթե մարդն ունի ինստիտուցիոնալ հիշողություն և պատրաստ է ծառայել, իրեն հանելն այդտեղից և բերել նոր մարդ, որը թեկուզև շատ լավ մասնագետ է, բայց մինչև խորանա խնդիրների մեջ և այլն, ժամանակ կանցնի, ես չեմ տեսնում դրա պատճառը։ Չկա ինքնանպատակ՝ փոխելու մարդուն», – Երևանի քաղաքապետարանի՝ նախկին իշխանությունների օրոք աշխատած կադրերին պահելու կամ փոխարինելու մասին հարցին այսօր այսպես […]
12:54 10.10.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր տևեց մի քանի րոպե: Դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալներից մեկի՝ «Միայնակ գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանի մահվան պաճառով ամբաստանյալները չեն ներկայացել դատական նիստին: Նախագահող դատավորը հետաձգեց նիստը մի քանի ժամով: Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և հայտնել, որ Արայիկ Խանդոյանը մահացել է […]
12:50 10.10.2018
«Կարծում եմ, որ կարող եմ ինձ վստահված պարտականությունը լավագույնս իրականացնել»,- հոկտեմբերի 10-ին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի, կապի և ՏՏ նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանը: Հարցին, որ շատերի մոտ կա մտահոգություն՝ կառավարությունը երիտասարդ կադրերով լցնելու առումով, Հակոբ Արշակյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ դա լավագույն կողմերից մեկն է կառավարության: Բարձր տարիքի ևս կարող են […]
12:41 10.10.2018
Երևանի քաղաքապետարանը պետք է հարգի օրենքի պահանջն ու գծատերերի հետ ունեցած պայմանագրերի կետերը։ Բայց այն դեպքում, երբ այդ պայմանագրերի կետերը խախտվեն, ու դա անհարմարություն առաջացնի բնակիչների համար, պայմանագրերը կվերանայվեն: Այս մասին այսօր ասաց Հայկ Մարությանը, ով հոկտեմբերի 13-ին կստանձնի Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Մարությանը նաև տեղեկացրեց, որ ծրագիրը, որը մինչ այս գրվել էր բրիտանական ընկերության կողմից, […]