TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ ներկայացուցիչները կառավարությունում են

18:51 08.10.2018

Կառավարությունում այսօր տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Ինչպես տեղեկացնում է SHANTNEWS.am-ը՝ քիչ առաջ կառավարության շենք են մտել ԱԺ ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն ու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։ Կառավարության շենքում է նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը : Տեղեկություններ կան նաև, որ հետնամուտքով արդեն իսկ կառավարություն […]

̰
Նիկոլ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ու կից փաստաթղթերն ուղարկվել են դատարան

18:45 08.10.2018

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ վարույթ չէր ընդունվել: Դատարանը վերադարձրել էր` հետևյալ պատճառաբանությամբ. թե՛ հայցադիմումը, և թե՛ դրան կցված լիազորագիրը չեն պարունակել նշում հայցադիմումը ստորագրած հայցվորի ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանի անձնագրային տվյալների մասին, և 17.09.2018 թվականին դատարան ներկայացված հայցադիմումին չի […]

̰
Ցուցարարները շրջափակել են Մարալիկի մշակույթի տան շենքն ու համայնքապետից պահանջել հեռանալ տարածքից

18:16 08.10.2018

Ութերորդ օրն է՝ Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով Մարալիկում բողոքի ակցիաների մասնակիցները շարունակում են արգելափակել համայնքապետարանի մուտքը, ինչի պատճառով  համայնքապետը և աշխատակազմի անդամները հինգ օր առաջ տեղափոխվել էին մշակույթի տան շենք: Այսօր առավոտյան ցուցարարները նաև այս շենքն են եկել ու շրջափակել, որտեղ այդ պահին գտնվել է Անի համայնքի ղեկավարն իր աշխատակազմով: Ցուցարարները դարձյալ […]

̰
Ուսումնասիրվում են Սուրիկ Խաչատրյանի առանձնատան կառուցման հանգամանքները. հարուցվել է քրգործ

18:00 08.10.2018

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են «Հետք» էլեկտրոնային թերթում 2018թ. օգոստոսի 24-ին հրապարակված «Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունը 8 տարի կառուցել է առանց շինթույլտվության» վերտառությամբ հրապարակման մեջ նշված հանգամանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Այդ նպատակով Երևանի քաղաքապետարանից և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից պահանջել էին անհրաժեշտ փաստաթղթեր և համապատասխան տեղեկատվություն: […]

̰
Նախկին պատգամավոր Կարո Կարապետյանին հրազենային 4 վնասվածք է պատճառվել. Armtimes.com

17:57 08.10.2018

ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը («Յուվեցի Կարո») դեպքի օրը հրազենային 4 վնասվածք է ստացել, մեկը՝ ձախ կրծքավանդակի, մյուսները՝ ձախ թիկունքի, պարանոցի հատվածներում: Հրազենային 4 վնասվածքի վերաբերյալ Armtimes.com-ի տեղեկությունը հաստատել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում […]

̰
Ժիրինովսկին ելույթից առաջ ընկել է բեմի վրա

17:50 08.10.2018

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին սայթաքել և ընկել է բեմի վրա: Ժիրինովսկին մասնակցել է Վլադիմիրսկի շրջանի նորանշանակ ղեկավար Վլադիմիր Սիպյագինի երդմնակալության արարողությանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Բեմ բարձրանալիս աստիճանների վրա Ժիրինովսկին սայթաքել է: Անհարմար իրավիճակից հետո քաղաքական գործիչը, այնուամենայնիվ, բեմ է բարձրացել: https://www.youtube.com/watch?v=aRr9jscu2Zo  

̰
Վրաստանի հետ վիզային ռեժիմը վերացնելու համար անհրաժեշտ է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները. Կարասին

17:22 08.10.2018

Միջազգային ասպարեզում Վրաստանի վարքը սպառնում է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում Կարասինը հայտարարել է, որ Վրաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը խոչընդոտում է երկրների միջև առանց վիզայի ռեժիմի վերականգնմանը: «Վրաստանի հետ վիզային ռեժիմը զգալիորեն պարզեցվել էր 2015 թվականին: Այսօր այդ երկրի ցանկացած բնակիչ Ռուսաստան […]

̰
Սուրեն Քրմոյանն ընդունել է Ատլանտայի հանրային պաշտպանի գրասենյակի տնօրենի տեղակալին

17:09 08.10.2018

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է Ատլանտայի հանրային պաշտպանի գրասենյակի տնօրենի տեղակալ Լուանա Ուոլշին: Հանդիպումը կայացել է ԱՄՆ պետական դեպարտամենտի և  Ամերիկյան խորհուրդների ֆինանսավորմամբ իրականացվող Professional Fellows Program ծրագրի շրջանակում: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին արդարադատության նախարարությունում՝ փոխնախարար Քրմոյանը ներկայացրել է վերականգնողական արդարադատության ներդրման ուղղությամբ նախարարության […]

̰
«Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ն նոր տնօրեն ունի

17:01 08.10.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ում նոր տնօրեն նշանակելու մասին: «Ես ավելի վաղ երաշխավորել էի, որ ցանկացած նշանակում, որը պետք է իրականացվի մրցութային կարգով, լինելու է օրենսդրության պահանջներին համապատասխան և զերծ ցանկացած կամայականությունից: Մարզի դպրոցներում, բուժհաստատություններում և մարզպետարանի ենթակայության այլ հաստատություններում իմ պաշտոնավարման ընթացքում բոլոր նշանակումներն իրականացվել են հենց […]

̰
ՀՀ ԶՈւ շտաբի պետը Բելառուսում քննարկում է ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը

16:59 08.10.2018

Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով Բելառուսում է: Այս մասին հայտնում է Բելառուսի պետական լրատվական գործակալությունը։ Բելառուսի ԶՈւ ղեկավարության հետ հանդիպմանը նախատեսվում է քննարկել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում համագործակցության հարցեր: Պլանավորված է, որ Արտակ Դավթյանը կայցելի Մինսկի և Գրոդնոյի մարզի զորամասեր:

̰
Վրացական կառավարությունը Volvo ընկերությանն առաջարկել է արտադրությունն Իրանից տեղափոխել Վրաստան

16:57 08.10.2018

«Արտադրիր Վրաստանում» գործակալությունը նախատեսում է բանակցություններ սկսել Volvo-ի հետ: Գործակալության ղեկավարի խոսքերով՝  ընկերությունը նախատեսում է փակել Իրանում արտադրությունը, իսկ Վրաստանը մտադիր է առաջարկել այն տեղափոխել իրենց մոտ: «Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով մի քանի եվրոպական և ամերիկյան ընկերություններ չեն կարող գործունեություն ծավալել: Մենք հետևում ենք գործընթացին, այցելում ենք այդ ընկերություններ և ուղղակի զրուցում նրանց հետ: […]

̰
Ռեֆորմիստների կուսակցությունը կողմ է դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

16:31 08.10.2018

Ռեֆորմիստների կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում աջակցություն է հայտնել Ազգային ժողովի վաղաժամկետ արձակմանն ու դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն: Ստորև ներկայացնում ենք Ռեֆորմիստների կուսակցության հայտարարությունը. «Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը, առկա ներքաղաքական լարվածությունը, ինչպես նաև հոկտեմբերի 2-ին մեր քաղաքացիների կողմից արտահայտված հրապարակային ցանկությունը՝ Ռեֆորմիստների կուսակցությունը, իր ծրագրային դրույթներում ունենալով կայունության և պետականամետության բարձր […]

̰
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

16:23 08.10.2018

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի առանձնահատկությունները` մասնավորապես նշելով, որ բյուջեն այսուհետև ներառելու է արտաբյուջետային հաշիվների նախագծերը և կազմվելու է ծրագրային բյուջետավորման ձևաչափով: Նա նաև ընդգծել է, որ բյուջեն […]

̰
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին

16:20 08.10.2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի, այս տարիների ընթացքում […]

̰
Ովքե՞ր և ինչու՞ են ֆինանսավորում և փողոց ուղարկում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին

15:53 08.10.2018

Վերջին օրերին համացանցում ակտիվորեն քննարկվում է Երևանում նոյեմբերի 15-18-ը նախատեսված Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի «Քրիստոնեա-ԼԳԲՏ» համայնքի 11-րդ ֆորումը: Թեմային անդրադարձել են նաև սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու հոգեբան Սամվել Խուդոյանը: Վերջինս նկատեց, որ սեռական բազմաթիվ շեղումներով մարդիկ կան, բայց միայն միասեռականների պրոպագանդայի, և այսպես ասենք, իրավունքների պաշտպանության համար են հսկայական գումարներ ներդրվում: Այդ խմբի մարդիկ […]

̰
Պատգամավոր Ալիկ Սարգսյանը պատրաստվում է լքել ՀՀԿ խմբակցությունը

15:45 08.10.2018

Հանրապետական պատգամավոր Ալիկ Սարգսյանը լքում է խմբակցությունը: Այս մասին պատգամավորը հայտնեց SHANTNEWS.am-ի հետ զրույցում: Սարգսյանը նշեց, որ արդեն մեկ շաբաթ է՝ ինքը խորհրդարան չի գնում և շուտով մանդատը վայր կդնի: Հարցին՝ ի՞նչն է մանդատը վայր դնելու պատճառը, Սարգսյանը չպատասխանեց՝ ասելով, որ այս պահին գտնվում է հիվանդանոցում, քանի որ ընկերը վիրահատվում է:

̰
ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների ճանապարհային քարտեզը, բայց ոչ դեկտեմբերին անցկացնելը

15:44 08.10.2018

«Հիմա, եթե բանակցային պրոցես կազմակերպողները փոխեն իրենց ձևակերպումը, այսինքն՝ ձևակերպումը լինի հետևյալ ձևով. «մենք բանակցում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհային քարտեզը որոշելու համար», ոչ թե «մենք բանակցում ենք դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալու համար»… Եթե այդ կոնտեքստը փոխվի ու բանակցությունների ընթացքում բոլոր քաղաքական ուժերով մենք գանք ընդհանուր համաձայնության և բերեն այդ փաստարկները՝ ինչու դեկտեմբերին, հնարավոր է՝ […]

̰
Նախկին ՀՀԿ-ական Արման Սահակյանը կողմ է ԱԺ լուծարմանը

15:41 08.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Արման Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնում է, որ կողմ է դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացմանը: «Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնի Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող […]

̰
Ես միշտ կկանգնեմ Փաշինյանի կողքին, ցանկացած պահի. Գևորգ Կոստանյան

15:40 08.10.2018

«Իմ խորին համոզմամբ՝ անկախ կուսակցական և քաղաքական պատկանելությունից և դիրքորոշումների տարբերություններից, մի կարևոր սկզբունք կա՝ այսօր կա իշխանություն, եթե այդ իշխանությունը ձախողեց, ապա ձախողում է ամբողջ երկիրը, ձախողում է մեզանից յուրաքանչյուրը և յուրաքանչյուրիս երեխայի ապագան»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը: Պատգամավորը ողջամիտ չի համարում, որ որևէ մեկը, անկախ կուսակցական շահերի […]

̰
Ամեն ընտրությունից հետո Ընտրական օրենսգիրքը պետք է փոփոխվի՝ հաջորդին պատրաստվելու համար. Բաղդասարյան

15:36 08.10.2018

Ընտրական օրենսգիրքը վերջին անգամ փոխվել էր Հանրապետական կուսակցության իշխանության ժամանակ։ Այդ դեպքում կուսակցությունը ներկայում կո՞ղմ է նոր փոփոխություններին։ Այս մասին այսօր հարցրին Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։ «Հիմնական խնդիրն այն է, որ Ընտրական օրենսգիրքը [փոփոխելու] առաջարկությունը մերը չի եղել։ Առաջարկությունը դեռ այն ժամանակ եղել է մեր ընդդիմադիր գործընկերներինը, այժմ՝ իշխանության գործընկերներինը, որ Ընտրական […]

̰
Խորհրդարանում Ֆելիքս Ցոլակյանին կփոխարինի Մարտուն Գրիգորյանը

15:35 08.10.2018

ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանից Aravot.am-ը հետաքրքրվել է, թե Ֆելիքս Ցոլակյանի՝ արտակարգ իրավիճակների նախարար դառնալուց հետո պատրաստվո՞ւմ է վերցնել մանդատը: Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանը 2017 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցում էր ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով, սակայն նա ձայներով զիջեց Ֆելիքս Ցոլակյանին՝ այդ անգամ խորհրդարան չմտնելով: «Միանշանակ վերցնելու եմ, իմ օգտին քվեարկել է մոտ 11.000 շիրակցի: Ես մեծ […]

̰
Սերժ Սարգսյանը շարունակում է վարել ՀՀԿ ԳՄ նիստերը. ի՞նչ կարծիք ունի դեկտեմբերին ընտրություններ անելու մասին

15:27 08.10.2018

Հանրապետական կուսակցությունը ոչ թե ակտիվացրել է գործադիր մարմնի նիստերը, այլ անցկացնում է դրանք բնականոն ռեժիմով: Ամռան հանգստյան շրջանից հետո նորից պարբերաբար անցկացվում են այդ նիստերը, և դրանք ղեկավարում է կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ «Այնտեղ բոլորն իրենց տեսակետները հայտնում են։ Իր […]

̰
Հնդկաստանն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից հնչող սպառնալիքներին

15:20 08.10.2018

Հնդկաստանն իրականացնում է անկախ քաղաքականություն, այդ պատճառով գնել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրները, չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ցամաքային ուժերի ղեկավար Բիփին Ռավաթը: «Այո՛, մենք հասկանում ենք, որ մեր դեմ կարող են կիրառվել պատժամիջոցներ: Դուք (խմբ.- Ռուսաստան) հնարավոր է՝ վստահ եք, որ, չնայած մենք պահպանում ենք կապը Ամերիկայի հետ նոր տեխնոլոգիաներ ստանալու […]

̰
Հոկտեմբերի 2-ին ԱԺ քվեարկությունն իրականացվել է ի պատասխան վարչապետի առաջադրած վերջնաժամկետի. Բաղդասարյան

15:14 08.10.2018

«Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» փոփոխությունների նախագծի հապճեպ քվեարկությունը հոկտեմբերի 2-ին եղել է վարչապետի հայտարարության պատասխանը։ Այս մասին այսօր հայտնի դարձավ Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքերի։ Բաղդասարյանը բացատրեց, որ դա եղել է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները հենց դեկտեմբերին անցկացնելու իրենց վերջնական որոշման մասին։ Այդ պարագայում, ըստ […]

̰
Սթինգն ու բրիտանացի մյուս աստղերը դեմ են Brexit-ին

15:12 08.10.2018

Բրիտանական շոու բիզնեսի աստղերը, որոնց թվում են Սթինգը, Էդ Շիրանը և Gorillaz խմբի մենակատար Դեյմոն Ալբարնը, բաց նամակ են գրել վարչապետ Թերեզա Մեյին, որում դեմ են արտահայտվել Brexit-ին: «Ազգային արժույթի փոխարժեքի անկումը ազդել է նաև երաժշտական սարքավորումների, ստուդիաների և բեմերի վարձակալության, շրջագայությունների կազմակերպման գների վրա, իսկ ֆունտ ստեռլինգի անկումը պայմանավորված է Brexit-ի գործընթացներով»,- նշել են […]

̰
Ազգային ժողովը պետք չէ ստեղծել էյֆորիայի, ոգևորության մթնոլորտում. Բաղդասարյան

15:11 08.10.2018

Հանրապետական կուսակցությունը երաշխավորել է, որ եթե մայիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, չի առաջադրի վարչապետի թեկնածու, բայց նույն երաշխիքը չի տալիս դեկտեմբերին ընտրություններն անցկացնելու դեպքում։ Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավարից հետաքրքրվեցին, թե ինչն է պատճառը։ Վահրամ Բաղդասարյանը պարզաբանեց, որ մայիսին ընտրությունների անցկացման վերաբերյալ քննարկումները եղել էին նաև ճանապարհային քարտեզի վերաբերյալ, […]

̰
Վարչապետի հրաժարականի դեպքում ՀՀԿ-ն չի բացառում այլ թեկնածուի աջակցելը

15:03 08.10.2018

Մայիսին արտահերթ խորհրդարանական ընտրությունների տեղի ունենալու դեպքում Հանրապետական խմբակցությունը վստահեցրել էր, որ որևէ այլ թեկնածուի չի առաջադրելու և չի աջակցելու։ Սակայն պատրաստվո՞ւմ է նույնի վերաբերյալ երաշխիքներ տալ, եթե ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին։ Այս հարցն այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում տվեցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։ Պատգամավորը, նախ, բացատրեց, թե ինչ պայմաններում են իրենք երաշխիք տվել մայիսին […]

̰
Դեկտեմբերին ընտրություն անցկացնելու մասին որևէ քննարկում չենք ունեցել. Բաղդասարյանը՝ ՀՀԿ դիրքորոշման մասին

14:56 08.10.2018

Հանրապետական խմբակցությունում տեղյակ են և՛ Դաշնակցության, և՛ «Ծառուկյան» խմբակցությունների դիրքորոշումների մասին, որոնք վերաբերում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն։ Այս մասին հայտնի դարձավ Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքերից։ Բաղդասարյանը նշեց, որ իրենք չեն մեկնաբանում այդ ուժերի դիրքորոշումները, սակայն հետևում են դրանց, իսկ իրենց պաշտոնական դիրքորոշման մասին Բաղդասարյանը նշեց. «Մենք քննարկում չունենք դեկտեմբեր […]

̰
Դա վերջնագիր էր. Բաղդասարյանը ներկայացնում է Փաշինյանի հետ հանդիպումներն ու իրավիճակի փոփոխությունը

14:47 08.10.2018

Ազգային ժողովում այսօրվա ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց, թե ինչ հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և ինչ պայմաններում է ընդունվել Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխություն կատարելու օրինագծի քվեարկությունը։ Բաղդասարյանի խոսքերով՝ հոկտեմբերի 1-ի երեկոյան Փաշինյանի հետ զրույցի ընթացքում իրենք խոսել են մայիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, սակայն հաջորդ օրվա իրենց […]

̰
Ես խնդիր եմ համարում, երբ որևէ երկրում հանրության և իրավապահ, քննչական մարմինների միջև չկա համագործակցություն. վարչապետ

14:44 08.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը կոմիտեի ծառայողներին շնորհավորել է մասնագիտական օրվա առթիվ և մաղթել հաջողություններ օրինականության, արդարության և արդարադատության հաստատման գործում: «Չպետք է թաքցնենք, որ Հայաստանում իրավապահ համակարգը և հանրությունը հարաբերությունների շատ բարդ շրջան են անցել: Համոզված եմ, որ թևակոխում ենք բոլորովին նոր փուլ, որտեղ հարաբերությունների […]

̰
BACK_TO_TOP