17:01 08.10.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ում նոր տնօրեն նշանակելու մասին:
«Ես ավելի վաղ երաշխավորել էի, որ ցանկացած նշանակում, որը պետք է իրականացվի մրցութային կարգով, լինելու է օրենսդրության պահանջներին համապատասխան և զերծ ցանկացած կամայականությունից: Մարզի դպրոցներում, բուժհաստատություններում և մարզպետարանի ենթակայության այլ հաստատություններում իմ պաշտոնավարման ընթացքում բոլոր նշանակումներն իրականացվել են հենց այս սկզբունքով:
Հոկտեմբերի 2-ին Կոտայքի մարզպետարանում Աբովյանի ծննդատան տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցեցին 3 թեկնածուներ՝ Նորայր Միքայելյանը, Նարինե Գրիգորյանը և Վարուժան Հակոբյանը:
Հիմք ընդունելով մրցույթն անցկացնող հանձնաժողովի 2018 թվականի հոկտեմբերի 2-ի N 4 որոշումը, եզրակացությունը (մրցույթում հաղթողների ցանկը) և թեկնածուի անձնական դիմումը` իմ լիազորությունների սահմանում որոշում եմ կայացրել Նորայր Սերժիկի Միքայելյանին 2018 թվականի հոկտեմբերի 5-ից նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Աբովյանի ծննդատուն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն` նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով:
Մրցութային հանձնաժողովի եզրակացության հիմքում եղել են բացառապես մրցութային 3 փուլերի արդյունքները՝ ներառյալ թեկնածուի կողմից առաջադրված զարգացման ծրագիրը: Նոր տնօրենից ակնկալում եմ գործել հանուն «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ զարգացման և առաջընթացի:
Կոտայքում բարեփոխումներն անկասելի՛ են»,- գրել է մարզպետը:
21:00 27.06.2025
Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում անցկացվել են վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերըԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում անցկացվել են վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերը՝ «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հարմոնիում» ՀԿ-ի նախաձեռնությամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան), այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Վարպետության դասերին մասնակցել են տարբեր երաժշտական դպրոցների պատանի դաշնակահարներ։ Ծրագրի մասին […] ...
20:48 27.06.2025
Մխիթարյանը ասել է, թե ինչով է զբաղվում ազատ ժամանակ«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ զրույցում խոսել է իր ժամանցի մասին։ 36-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ խաղադաշտից դուրս սիրում է շախմատ խաղալ, հատկապես թիմակից Ստեֆան դե Վրեյի հետ։ «Մենք տախտակ չունենք, բայց ես օնլայն խաղում եմ Դե Վրեյի հետ»,- ասել է Մխիթարյանը։ Հարցազրույցում Մխիթարյանը հայտնել է, որ իր սիրելի բառը «դրականն» է․ «Երջանիկ […] ...
20:40 27.06.2025
Իրանի արտգործնախարարը անիմաստ է համարում Գրոսիի ցանկությունը՝ այցելել իրանական միջուկային օբյեկտներԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի պնդումը՝ այցելել վնասված իրանական միջուկային օբյեկտներ, անիմաստ է և կարող է չարամիտ լինել։ «Ռաֆայել Գրոսիի՝ անվտանգության երաշխիքների պատրվակով ռմբակոծված վայրեր այցելելու պնդումն անիմաստ է և, հնարավոր է, նույնիսկ չարամիտ։ Իրանը իրավունք է վերապահում ձեռնարկել ցանկացած միջոց՝ իր […] ...
20:30 27.06.2025
Թրամփը վստահ է, որ Իրանը մոտ ապագայում չի վերադառնա միջուկային զարգացմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իրանը մոտ ապագայում չի վերսկսի իր միջուկային ծրագիրը։ «Ես չեմ կարծում, որ նրանք շուտով կվերադառնան միջուկային զենքի։ Նրանք ավելի քան 1 տրիլիոն դոլար են ծախսել միջուկային ծրագրի վրա, բայց երբեք չեն ավարտել այն, և երբեք ոչինչ չեն տեղափոխել այդ վայրից», – ասել է Թրամփը Սպիտակ տանը տեղի […] ...
20:22 27.06.2025
Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Աննա Վարդապետյանը Դատախազության անունից ողջունել է դեսպանին և, չնայած ստեղծված բարդ իրավիճակին, որը մարտահրավեր է տարածաշրջանային ընդհանուր կայունության և խաղաղության համար, կարևորել է պայմանավորված հանդիպման կայացումը՝ հույս հայտնելով, որ խաղաղության […] ...
20:16 27.06.2025
6 հայ հունահռոմեական ոճի ըմբիշներ դուրս եկան կիսաեզրափակիչ․ Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի 6 ներկայացուցիչներ հաղթանակներ են տարել 1/4 եզրափակչում։ 1/2 եզրափակիչ են դուրս եկել Վարդան Մելքոնյանը (38 կգ), Վահագն Գրիգորյանը (41 կգ), Նարեկ Ալեյանը (48 կգ), Գեղամ Եղիազարյանը (52 կգ), Պավել Նազարյանը (62 կգ) և 68 կգ․ քաշային Արամ Սարգսյանը։ ...