19:15 07.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էջմիածին քաղաքի 2703-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Կառավարության ղեկավարը նախ շրջայց է կատարել քաղաքի հրապարակում, ծանոթացել տաղավարներում ներկայացված արվեստի գործերին, զրուցել էջմիածինցիների հետ և շնորհավորել նրանց քաղաքի տարեդարձի առթիվ: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը կատարել է մոմավառություն և այցելել «Մաչանենց տուն» արվեստի դպրոց: Այստեղ վարչապետին են ներկայացրել դպրոցի գործունեությունը: Դպրոցն ունի գեղանկաչության, խեցեգործության, […]
18:21 07.10.2018
Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակավ փորձել է ժխտել Հայաստանում բռնապետական ռեժիմ հաստատելու մեղադրանքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակավ փորձել է ժխտել Հայաստանում բռնապետական ռեժիմ հաստատելու մեղադրանքները և որպես երաշխիք հայտարարել, որ բռնապետություն հաստատելու փորձ անող գործիչը կհայտնվի ոչ միայն պատմության, այլև Սանիտեքի աղբամանում (այդ մասին վարչապետն […]
18:00 07.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին այցելել է Արագածոտնի մարզի Ագարակ համայնք` մասնակցել վերջինիս վերածննդի 10-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Կառավարության ղեկավարը նախ մասնակցել է կարի ֆաբրիկայի բացմանը: Այն հիմնվել է գործարար Հրաչյա Պողոսյանի կողմից: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործարարների միջև վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման մասնակիցներից մեկն է: Պողոսյանն արձագանքելով վարչապետի կոչին` նոր ներդրումների արդյունքում […]
17:39 07.10.2018
Քանի որ անտարբեր չեմ մեր մարզում ու երկրում ընթացող քաղաքական իրողությունների հանդեպ և լսելով այս վերջին օրերին ինձ հղված՝ իմ հայրենակիցների հորդորները, կոչերը, որոնք չեմ կարող հաշվի չառնել, ես դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սյունիքի՝ օրերս պաշտոնից հեռացած մարզպետ Կարեն Համբարձումյանը։ Սյունիքի նախկին մարզպետի գրառումն ամբողջությամբ ներկայացնում […]
17:29 07.10.2018
Կուսակցական ընկերներիս հետ երկար քննարկել ենք փոփոխվող Հայաստանում մեր տեսլականը ու պատկերացումները, ունեցել ենք քաղաքագիտական ու պրակտիկ քաղաքական հետաքրքիր զրույց, բայց ցավոք, առկա են գաղափարական նուրբ, բայց չափազանց կարևոր տարբերություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վիկտոր Ենգիբարյանը՝ տեղեկացնելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու մասին։ «Սիրելի՛ ընկերներ, Տեղեկացնում եմ, որ սույնով, դադարեցնում եմ իմ […]
16:00 07.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Էջմիածնի օրվան նվիրված միջոցառմանը: Վարչապետը միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել`Վաղարշապատի հիմնադրման 2703-ամյակի կապակցությամբ շնորհավորելով քաղաքի բնակիչներին։ «Այսօր էջմիածնեցուն ոչ ոք չի կարող ասել, որ աչքիդ վերևը հոնք կա, որովհետեւ էջմիածնեցին ազատ է, հաղթական է, հզոր է։ Հուսով եմ, որ դուք տեր կկանգնեք ձեր իրավունքներին և թույլ չեք տա ոչ միայն […]
15:12 07.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել` Հ. Ղարագյոզյանի ինքնասպանության դեպքի առթիվ։ 2018 թվականի հոկտեմբերի 7-ի առավոտյան Կոտայքի մարզի Զովունի գյուղի տարածքում գտնվող քարի արտադրամասում հայտնաբերվել է Հ․ Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի […]
12:51 07.10.2018
Այսօր Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում տեղի ունեցած միջոցառման ընթացքում ՌԴ հերոս, տիեզերագնաց Անտոն Շկապլերովը տիեզերքում ծածանած ՀՀ դրոշը հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև տիեզերագնացների տեսաուղերձը՝ նվիրված Հայաստանին: Նշենք, որ այսօր Ագարակը տոնում է գյուղի վերածննդի 10-ամյակը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստան է ժամանել տիեզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովը: Նա իր […]
12:44 07.10.2018
Երևանում հոկտեմբերի 7-ին մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի միջոցառումները, որոնց աշխատանքների սկիզբն ազդարարվել է Մշտական խորհրդի նիստում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար- ՖՄԽ-ի նախագահի կողմից: «Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում այսօր: Որոշումների կայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը նախ հաստատվում են անդամ երկրների դեսպանների կողմից, այնուհետև ներկայացվում նախարարներին և նախագահներին։ Այստեղ թե՛ լիիրավ, թե՛ ոչ լիիրավ, թե դիտորդ բոլոր անդամ երկրների դեսպաններն […]
01:30 07.10.2018
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ, հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Հաղորդվում է, որ հոկտեմբերի 6-ին՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով Էրեբունի […]
23:10 06.10.2018
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կոչ է արել Ռուսաստանի հետ պահպանել երկխոսությունը՝ անկախ այդ երկրին կիբերհարձակումների մեջ մեղադրելու հանգամանքից: Այս մասին հայտնել է Standard պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ թեև այժմ ԵՄ-ում դժգհություններ կան Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից, պետք է պահպանել հանգստություն: «Ես պատրաստ չեմ Ռուսաստանի հետ վատ հարաբերությունների՝ չնայած վերջերս պաշտոնական հայտարարություն […]
19:56 06.10.2018
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, իսկ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո՝ քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված ու ընտրված Հայկ Մարությանի հետ չի խոսել իր հետագա պաշտոնավարման մասին։ Այս մասին ինքը՝ Արեյանը, հայտնեց ShantNews.am-ի հետ զրույցում։ Հարցին, թե ինչպե՞ս է երկարամյա փոխքաղաքապետը պատկերացնում Հայկ Մարությանի հետ համատեղ աշխատանքը, Արեյանը պատասխանեց, որ հիմա էլ քաղաքապետարանն […]
19:20 06.10.2018
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն իր աշխատանքները Երևանում սկսում է հաշված ժամեր անց։ Ֆրանսախոս երկրների ղեկավարներն ու պատվիրակներն այստեղ քննարկելու են ոչ միայն մշակութային, այլև տնտեսական ու քաղաքական թեմաներ։ Մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում մինչև այս ժամն էլ աշխատանքային եռուզեռ է՝ համաժողովների շրջանակներում անցկացվող միջոցառումներին պատրաստվելու համար, իսկ տրանսպորտի համար սա ծանրաբեռնվածություն է, որի գագաթնակետը գագաթնաժողովի օրերն են լինելու։ […]
19:09 06.10.2018
Ինտերպոլը պաշտոնական հարցում է ուղարկել Չինաստանի իշխանություններին կառույցի ղեկավարի գտնվելու վերաբերյալ: Այս մասին ասված է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Սթոքի հայտարարության մեջ, հայտնում է russian.rt.com-ը: «Ինտերպոլը պաշտոնական խողովակներով պարզաբանում է խնդրել Չինաստանից՝ նախագահ Մեն Հունվեի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ: Կառույցից հայտնել են, որ Պեկինից պաշտոնական պատասխանի են սպասում նրա վիճակի մասին: Ավելի վաղ տեղեկացրել […]
18:23 06.10.2018
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում նախօրեին ՎՈՒԱՄ անդամ երկրների (Մոլդովայ, Ուկրաինան, Վրաստան և Ադրբեջան) վարչապետների հերթական հանդիպմանը կողմերը պայմանավորվել են ՄԱԿ-ում առաջ մղել սառեցված հակամարտությունների լուծման վերաբերյալ բանաձևի ընդունումը: Հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը նշել է, որ «ՎՈՒԱՄ երկրները որոշել են համատեղ ջանքեր գործադրել այս հարցում, քանի որ սառեցված հակամարտությունները բոլորի համար […]
17:28 06.10.2018
Ֆրանսիական Դեսին Շարպիո քաղաքը հաճախ անվանում են «Փոքրիկ Հայաստան»: Իսկ պատճառն այն է, որ քաղաքի բնակչության մոտ 40 տոկոսը հայ է: Բացի այդ, Դեսին Շարպիոյի փոխքաղաքապետն է հայ: Նա Դենիս Ջորկաեֆն է՝ մարզական հայտնի ընտանիքի անդամներից մեկը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ջորկաեֆը հայտնեց, որ ինչպես ամբողջ Ֆրանսիայում, այնպես էլ իրենց քաղաքում սգում են ֆրանսահայ շանսոնյե Շառլ […]
16:54 06.10.2018
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հայտնել է, որ քաղաքի ավագանու առաջիկա նիստում առաջարկելու է Քիմիագործների այգին վերանվանել Շառլ Ազնավուրի անունով: «Հուսով եմ, որ համաքաղաքացիներիս մեծամասնությունը հավանության կարժանացնի այս գաղափարը»,- գրել է նա:
16:40 06.10.2018
«Ես միշտ կարծում եմ, որ իշխանությունը պետք է լինի մեծահոգի և լայնախոհ, սակայն այս հետհեղափոխական իրավիճակում իշխանությունը ունի ռիսկեր, քանի որ այս իշխանությունը դեռ խորհրդարանում չի ամրապնդել իր դիրքերը: Այս պահին չկա համաձայնության կառավարություն. 3 ամենախոշոր խմբակցությունները, ըստ էության, կաբինետում մարդ չունեն և պարտավոր չեն որևէ հարցով քվեարկել կառավարության ծրագրերին, հետևաբար այս կառավարությունը ո՞նց է […]
16:26 06.10.2018
«Այդ 82 տոկոսը, ի վերջո, ավագանո՞ւ ձայներն էին, թե՞ այն հարցը, որը դրեց վարչապետն այն մասին, որ խնդիրը ոչ թե Հայկոյին ընտրելն է, այլ լուծարման կամ չլուծարման հարցը լուծելը: Ես դա վարչապետին էլ եմ ասել: Եթե այդպես էր, ուրեմն հանրաքվե էր տեղի ունեցել, որի մասին մենք տեղյակ չենք եղել: Իսկ եթե իսկապես հանրաքվե է, ուրեմն […]
16:05 06.10.2018
«Մենք կարծում ենք` ժամկետը պետք է բխի քայլերից, այլ ոչ թե ամեն ինչ համաձայնեցվի ժամկետին: Մենք դրա հետ կապված վաղուց ունեցել ենք համաձակնություն, և պատահական չէ, որ հենց ծրագրում ամրագրվել էր մինչև մեկ տարվա ընթացքում: Հիմա այդ մեկ տարվա ընթացքը ուրիշ ձև են մեկնաբանում, բայց դա տրամաբանություն է ունեցել, քանի որ նախատեսել ենք, որ պետք […]
15:57 06.10.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ որոշ պարզաբանումներ անելով նախօրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցում հնչեցված որոշ արտահայտությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ «հեղափոխության առաջին օրվանից, որ Նիկոլ Փաշինյանը Լենինականից մենակ, 2-3 հոգով հասավ Երևան, էդ ո՞նց եղավ, որ երկրորդ օրը թիվն ավելացավ։ Մեքենաներով […]
14:10 06.10.2018
Եվրոպայի խորհուրդը պետք է լուրջ վերաբերվի Արևմտյան Բալկանյան երկրների՝ ԵՄ-ին անդամակցության բանակցություններին, հակառակ դեպքում տարածաշրջանում հնարավոր է՝ նոր պատերազմ սկսվի: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, փոխանցում է Bloomberg պարբերականը: Յունկերի խոսքերով՝ ԵՄ-ն պետք է հաշվի առնի միության նախընտրական գաղափարները թեկնածու երկրների համար, որպեսզի վերջիններիս զուր հույսեր չտան և օգնեն բարելավել տնտեսական իրավիճակը […]
13:12 06.10.2018
Այսօր Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին՝ մատուցված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի կողմից։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: https://www.facebook.com/photo.php?fbid=2152612284762602&set=a.2045550165468815&type=3&theater
12:06 06.10.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի դատական հայցն ընդդեմ քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախկին ղեկավար Արա Պապյանի, վարույթ է ընդունվել: Datalex տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Թորոսյանը, ծանոթանալով հայցադիմումին և կից փաստաթղթերին՝ գտել է, որ հայցադիմումը և կից փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ […]
12:03 06.10.2018
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը անազատության մեջ պահվող անձանց առողջության պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել. «Ակնառու պատկերացում կազմելու նպատակով, ներկայացնում ենք ընթացիկ տարվա 9 ամիսներին բժշկական սպասարկման գծով իրականացված աշխատանքները՝ թվային վերլուծությունների տեսքով, համեմատած՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված տվյալների հետ: 2018թ. հունվարից մինչև սեպտեմբերի 30-ը, հետազոտման և բուժման նպատակով Հայաստանի […]
11:13 06.10.2018
Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին փոխարինում է մարզպետի տեղակալ Գոռ Թադևոսյանը։ Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի կայքը։ ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասի և 19-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզպետին փոխարինում է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը»,– ասված է մարզպետարանի կայքում զետեղված հաղորդագրությունում: Կարեն Համբարձումյանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի […]
11:00 06.10.2018
Հոկտեմբերի 4-5-ին Ադրբեջանի միանգամից երկու զորատեսակ՝ հրթիռահրետանային ու ռազմածովային ուժերը, զորավարժություններ են անցկացրել երկրի տարբեր մասերում, միաժամանակ հրամանատարական հավաքներ են անում զինված ուժերի սպաները, հաղորդում է երկրի Պաշտպանության նախարարության կայքը։ 1. Հրթիռահրետանային վարժանքներն անցկացվել են հոկտեմբերի 4-ին, և դրանց ընթացքում եղել են գիշերային ու ցերեկային մարզումներ։ Հրապարակված լուսանկարների համաձայն՝ ներգրավվել են նաև Չեխիայից վերջերս գնված […]
10:24 06.10.2018
«Հոկտեմբերի 9-ին ԱԺ վերլուծական խորհրդի նիստ է լինելու՝ քննարկվելու է Հայաստանում ստեղծված արտաքաղաքական-ներքաղաքական իրավիճակը, մարտահրավերները, դուրս գալու ուղիները։ Հիմնական զեկուցողներն են փորձագետներ Դավիթ Շահնազարյանն ու Ստեփան Սաֆարյանը։ Հայտնի չէ, թե վերլուծական համքարության հավաքը համընկնելո՞ւ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետ։ Հիշեցնենք, որ նախօրեին «Ելքի» ԱԺ ֆրակցիայի նախագահ Լենա Նազարյանը հեռուստատեսությամբ ասել էր, որ առաջիկա օրերին Փաշինյանը […]
10:17 06.10.2018
Գազայի հատվածում իսրայելական ռազմական ուժերի հետ բախումների ժամանակ երեք պաղեստինցի է զոհվել և ավելի քան 120 վիրավոր կա: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Նա նշել է, որ սպանվածներից մեկը 13-ամյա պատանի է: Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Նրանցից 7-ի վիճակը գնահատվում է ծանր: