TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անի համայնքի բնակիչները վաղ առավոտից փակել են Մարալիկի մշակույթի տան մուտքը

14:30 08.10.2018

Անի համայնքի բնակիչները առավոտից փակել են Մարալիկի մշակույթի տան մուտքը, որտեղ գտնվում է Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը: Ցուցարարները նրան ժամանակ են տվել շենքից դուրս գալու և հրաժարական տալու համար: Նրանք սպասում են համայնքի ղեկավարի պատասխանին։ Այսօր դասադուլ են հայտարարել ու ցուցարարներին միացել նաև Մարալիկի երկու և Ձորակապի դպրոցների աշակերտները։ Շարունակում է փակ մնալ նաև […]

̰
Չնայած պարոն Ցոլակյանը հեղափոխական ակտիվիստ չի եղել, նրա նշանակումը շատ դրական արձագանք է ստացել. վարչապետ

14:24 08.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Հրաչյա Ռոստոմյանին՝ կատարած աշխատանքի համար, և շնորհավորել Ֆելիքս Ցոլակյանին ու նրան մաղթել հաջողություններ: «Պարոն Ցոլակյանը մեր պետական կառավարման համակարգում նոր մարդ չէ, երկար տարիներ աշխատել է Ազգային անվտանգության համակարգում, ունի գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Այս նշանակումը խորհրդանշական […]

̰
Վարչապետը ներկայացրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարարին

14:16 08.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Արթուր Գրիգորյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ միասին բավականաչափ գործ է արվել: Շնորհավորելով նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին՝ վարչապետը նշել է, որ […]

̰
ՔԿ նախագահը` նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության գործի մասին

13:46 08.10.2018

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեն առայժմ մանրամասներ չի հաղորդում: ՀՀ ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այս գործի վերաբերյալ տեղեկատվությունն առայժմ այնքան է, որքան հանրությանը հայտնի է, ապա խոստացավ` քննությունը կընթանա, կիրազեկեն: Անդրադառնալով այն հանգամանքին, որ Կարապետյանի սպանության մեջ կասկածվող նախկին […]

̰
Ե՞րբ կլինի վարչապետի հրաժարականը` ըստ Լենա Նազարյանի և Հայկ Կոնջորյանի

13:45 08.10.2018

Ազգային ժողովում ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամների ճեպազրույցի ժամանակ լրագրողները նրանցից հարցրին՝ ե՞րբ է լինելու վարչապետի հրաժարականը։ Խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը դժվարացավ պատասխանել հարցին, ապա ասաց հետևյալը. «Դե, եթե վարչապետը Ազգային ժողովի բակում հավաքի ժամանակ ասաց՝ մոտ օրերը, ենթադրում եմ, որ հոկտեմբերի սկիզբ, չէ՞»։ «Հոկտեմբերի ընթացքում, ենթադրվում է»,- ավելացրեց «Ելք» խմբակցության պատգամավորներից «Լուսավոր Հայաստան» կուսակցության […]

̰
Եթե իմ որոշումով լիներ, հիմա արդեն պետք է հրաժարական տված լինեի. վարչապետ

13:38 08.10.2018

Եթե իմ որոշումով լիներ, հիմա արդեն պետք է հրաժարական տված լինեի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իր հրաժարականի մասին հարցին: Վարչապետը նշել է՝ դեռ ինքը չի որոշել՝ երբ է հրաժարական տալու: «Եթե իմ որոշումով լիներ, հիմա արդեն պետք է հրաժարական տված լինեի, բայց քանի որ հանրության շրջանում բուռն արձագանք […]

̰
Ամենազգայուն հարցը ռեյտինգային ընտրակարգն է, բայց կարծում եմ՝ մեծ խնդիր չի լինի. Լենա Նազարյան

13:37 08.10.2018

«Ընտրական օրենսգիրքը շատ կարևոր փաստաթուղթ է ընտրական պրոցեսները կազմակերպելու համար։ Այնուամենայնիվ, եթե մեզ չհաջողվի բարեփոխել այն… կարծում եմ, (հաջողվելու) նախադրյալները կան, որովհետև խմբակցություններն ամռանն աշխատել են»,- այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ են արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել նոր Ընտրական օրենսգրքով։ Նրա խոսքերով՝ Ազգային ժողովի ու կառավարության […]

̰
Մեր երկիրն այժմ մի ժամանակահատված է ապրում, երբ վերահաստատվել է մեր ժողովրդի հանձնառությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների արժեքներին. ԱԳ նախարար

13:30 08.10.2018

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բացման խոսքով է հանդես եկել ՖՄԿ 35-րդ նախարարական համաժողովի ժամանակ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար Հարգելի՛ գործընկերներ Այսօր ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ այստեղ՝ այն նույն վայրում, որտեղ 2015թ. Երևանն առաջին անգամ հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը: Այս առնչությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը՝ Հայաստանի նախկին […]

̰
Արվում է ամենը` ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման գործը բացահայտելու ուղղությամբ. Հայկ Գրիգորյան

13:20 08.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսման գործին: Նա նշեց, որ գաղտնալսման փաստով դատախազության կողմից հարուցվել է քրգործ, փոխանցվել Քննչական կոմիտեի վարույթ, կատարվել և կատարվում են բազմածավալ քննչական և դատավարական գործողություններ, սակայն գործի առանձնահատկություններից ելնելով` այս փուլում ճիշտ չէր լինի խոսել կատարվող գործողությունների մասին: […]

̰
Դե յուրե հրաժարական է տրվում, դե ֆակտո՝ ոչ. վարչապետը՝ իր հրաժարականի մասին

13:17 08.10.2018

Դե յուրե հրաժարական է տրվում, դե ֆակտո՝ ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երբ մենք խոսում են հրաժարականից, խոսում ենք այն իրավիճակի մասին, երբ զուտ ընթացակարգերն իրականացնելու համար դե յուրե հրաժարական է տրվում, դե ֆակտո հրաժարական չի տրվում: Ես ուղղակի հիմա տեսնում եմ, որ շատ մեծ հանրային դժգոհություն կա դրա […]

̰
Վարչապետը ներկայացրել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նորանշանակ նախարարին

13:14 08.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Աշոտ Հակոբյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Ներկայացնելով նորանշանակ նախարարին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որպես ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ՝ Հակոբ Արշակյանը կառավարությունում համարվում […]

̰
Ես էլ հոդաբաշխ բացատրություն չեմ լսել, թե ինչու ընտրությունը պետք է լինի հունվարին կամ մայիսին. Լենա Նազարյան

13:11 08.10.2018

Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում այսօր ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պատասխանեց իրենից առաջ ՀՅԴ դիրքորոշումը ներկայացրած Սպարտակ Սեյրանյանի այն խոսքերին, որ իրենք որևէ հոդաբաշխ բացատրություն չեն լսել արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վերաբերյալ։ «Ես էլ իրենցից հոդաբաշխ բացատրություն չեմ լսել, թե ինչու պետք է լինի հունվարին, մայիսին կամ այլ ժամանակ։ Որևէ բացատրություն իրենցից […]

̰
Ընտրությունը դեկտեմբերին անելու որոշումը գուցե վերջնական է, այլ հարցերում երկխոսություն կարող է լինել. Լենա Նազարյան

13:10 08.10.2018

Քաղաքական ուժերի հետ երկխոսությունը հնարավոր է, բայց թե ինչի շուրջ, Լենա Նազարյանը չգիտի։ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենց պահանջը այն է, որ վարչապետի հրաժարականի դեպքում խմբակցությունները թեկնածու չառաջադրեն, իսկ թե իրենց կողմից ինչ զիջումների են պատրաստ, չհայտնեց։ «Իրենք իրենց կողմից կարող են այլ բան առաջարկել և շարունակենք խոսել։ Ես կարծում […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 287 արտակարգ դեպք

13:03 08.10.2018

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 457 դեպք, որից 287-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 144 կենցաղային կանչ, 216 հրդեհ, 58 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 61 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների […]

̰
Քաղաքական ուժերը պետք է պարզ ասեն՝ վարչապետի թեկնածու առաջադրելո՞ւ են, թե՞ ոչ. Լենա Նազարյան

12:58 08.10.2018

«Շատ կարևոր եմ համարում, որ հիմա քաղաքական ուժերը շատ ավելի պարզ խոսեն, հայտնեն՝ արդյո՞ք նրանք պատրաստվում են թեկնածու առաջադրել, եթե վարչապետը հրաժարական տա, արդյո՞ք միանշանակ կողմ են, որ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին»,– այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։ Նրա խոսքով՝ սրանք կարևոր նախապայմաններ են բանակցային աշխատանքները […]

̰
Մոսկվան ու Երևանն արդյունավետ համագործակցում են՝ չնայած որոշակի քաղաքական անկայունությանը. Կարասին

12:53 08.10.2018

Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը շարունակվում է՝ չնայած այդ երկրում որոշակի քաղաքական անկայունությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Известия»-ին տված հարցազրույցում: «Չնայած Հայաստանում որոշակի ներքաղաքական անկայունության պահպանմանը՝ ընթանում է համատեղ աշխատանք համագործակցության կոնկրետ ուղղություններով: Պերճախոս է ապրանքաշրջանառության դրական դինամիկան: Դրա աճը 2018 թվականի առաջին կիսամյակում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 23․4 տոկոս՝ […]

̰
Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Գագիկ Ծառուկյանի հետ

12:50 08.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է շարունակել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով բանակցությունները քաղաքական ուժերի հետ: Նա հայտնեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ Ֆրանսիայում անդրադարձել են երկրում ստեղծված իրավիճակին, ապա նշեց, որ քննարկումը կշարունակեն, երբ նախագահը վերադառնա: Արմեն Սարգսյանը Երևան կվերադառնա հոկտեմբերի 9-ին: Հարցին` նախագահը կստորագրի՞ արդյոք […]

̰
Իր նախաձեռնությամբ Հայաստան կժամանի ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը. Սուրեն Սարգսյան

12:05 08.10.2018

Քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի տեղեկություններով՝  Հայաստան կժամանի  ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը: «ԱՄՆ նախագահի խորհրդականը՝ Վաշինգտոնի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, երկու շաբաթից (եթե ոչինչ չփոխվի) կայցելի ՌԴ, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ՀՀ-ԱՄՆ օրակարգը վերաիմաստավորելու համար: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանն ու Վրաստանը առավել խոր համագործակցություն ունեն ԱՄՆ-ի հետ»,- […]

̰
Երևանի ընտրության իսկական հարցադրումն էր՝ կո՞ղմ եք, որ խորհրդարանը արագ լուծարվի. Սեյրանյան

12:03 08.10.2018

«Երևանի ավագանու ընտրությունները խորքի մեջ Երևանի ավագանու ընտրություններ չեն եղել, այլ եղել է հարցադրում՝ արդյո՞ք կողմ եք՝ խորհրդարանը արագ լուծարվի, թե՞ ոչ»,— այս մասին Ազգային ժողովի այսօրվա ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը։ Պատգամավորը, սակայն, նշեց, որ ավելի լավ կլիներ, որ իրենք ավելի շուտ իմանային իրականությունը, և թեկնածուները չպատրաստեին Երևանի […]

̰
Հուսամ՝ չեն ասի՝ կովերի կաթնատվությունը, ձյան քանակը և շոգերն էլ են կապված արտահերթ ընտրությունների հետ. Սեյրանյան

12:01 08.10.2018

«Այն բոլոր փաստարկները, որոնք բերվում են առ այն, որ մարդիկ գիշերները չեն կարողանում քնել, քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրություն չի եղել, որ մարդիկ, չգիտեմ, պարկերով փողերով սպասում են, թե երբ պիտի արտահերթ ընտրություններ տեղի ունենան, որպեսզի ներդրում անեն, կամ ինչպես սփյուռքի նախարարն է ասում՝ սփյուռքահայերը սպասում են, արդեն տները գտել են, ընտրել են, տերերի հետ […]

̰
Դաշնակցությունը չի խոչընդոտելու քաղաքական կոնսենսուսի գոյացմանը. Սպարտակ Սեյրանյան

11:49 08.10.2018

«Իր դիրքորոշումներից ելնելով՝ Դաշնակցությունը չի խոչընդոտելու քաղաքական կոնսենսուսի գոյացմանը», – այս մասին այսօր Ազգային ժողովի ճեպազրույցի ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված քաղաքական կոնսենսուսի վերաբերյալ Դաշնակցության դիրքորոշումը հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը։ Հարցին, թե իրենք պատրա՞ստ են հուշագրի ստորագրմանը, Սեյրանյանը պատասխանեց, որ դա կախված է հուշագրի բովանդակությունից, քանի որ այն չի […]

̰
Շարմազանովը Թուրքիայում կմասնակցի Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների միջազգային համաժողովին

11:47 08.10.2018

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Անթալիա՝ մասնակցելու Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ փոխնախագահը ելույթ կունենա համաժողովում, ինչպես նաև աշխատանքային հանդիպումներ կունենա մի շարք պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ:  

̰
Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 6-րդ կմ-ը փակ է

11:33 08.10.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 6-րդ կմ-ը փակ է. այլընտրանքային երթուղի է հանդիսանում Շատջրեք-Գեղամաբակ-Շատվան ավտոճանապարհը: Օգոստոսի 7-ից Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում գտնվող թունելի շինարարական աշխատանքները շարունակվում են: Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները. Տարանցիկ բեռնատար ավտոմեքենաների և […]

̰
Մեծագույն խնդիրը էներգետիկ ոլորտն առավել արդյունավետ դարձնելն է. Փաշինյանը ներկայացրել է ԷԵԲՊ նախարարին

11:24 08.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին: «Կարծում եմ՝ հանգամանքների վերաբերյալ մանրամասնելու անհրաժեշտություն չկա, որովհետև ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային, ձեր աչքերի առաջ՝ հանկարծահաս երեկոյան քաղաքական ճգնաժամի արդյունքում: Ես հույս ունեմ, որ քաղաքական իրավիճակը մենք կհաղթահարենք և դեկտեմբերին կունենանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ հետագայի մասին […]

̰
ՀՔԾ-ն հաստատեց գործարար Սամվել Մայրապետյանին ձերբակալելու մասին տեղեկությունը

10:49 08.10.2018

Հատուկ քննչական ծառայությունը հաստատում է գործարար Սամվել Մայրապետյանին ձերբակալելու մասին տեղեկատվությունը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

̰
Հայաստանը պետք է դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր. Փաշինյանը ներկայացրեց ՏԿՏՏ նորանշանակ նախարարին

10:34 08.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանին: «Տեղի է ունեցել նախարարի փոփոխություն, այդ որոշման հանգամանքները տեղի են ունեցել հրապարակային, հավելյալ բան ասելու կարիք չկա: Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել  Աշոտ Հակոբյանին համատեղ աշխատանքի համար, մաղթել նրան հաջողություններ: Միևնույն ժամանակ, ուզում եմ շնորհավորել նոր նախարարին՝ պարոն […]

̰
Ես ու հայրս որոշեցինք իր արդարացման համար նախատեսված պայքարը հետաձգել․ Շահեն Հարությունյան

23:24 07.10.2018

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հայտարարություն։ Մենք ՀՀ իշխանությունների առաջ 2 կարևոր հարց էինք բարձրացրել։ 1-ին. Համաներում կալանավորներին։ 2-րդ. Արդարացում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին։ Հոկտեմբերի 7-ից նախատեսել էինք սկսել բողոքի ցույցեր և երթեր։ Սակայն հոկտեմբերի 4-ի կառավարության նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց համաներման մասին։ […]

̰
Շառլ Ազնավուրի տանը պետք է հնչի իր երաժշտությունը, պետք է պահպանվի իր ասելիքը. Գիսանե Պալյան

22:14 07.10.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում երգահան Գիսանե Պալյանը խոսել է Շառլ Ազնավուրի մասին: «Ես դասավանդում եմ ժամանակակից վոկալ և այստեղ տարատեսակ ուղղություններ կան, որոնք խորհրդային միությունը սեղմել էր և դարձրել էստրադա, այնինչ էստրադան ընդամենը բեմն էր, որտեղ արտիստը պետք է դուրս գար և ելույթ ունենար: Ես միշտ ասում եմ իմ ուսանողներին, որ լեզվի մեջ խնդիր […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կանադայի զբոսաշրջության, պաշտոնական լեզուների և Ֆրանկոֆոնիայի նախարարին

19:54 07.10.2018

Հոկտեմբերի 7-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կանադայի զբոսաշրջության, պաշտոնական լեզուների և Ֆրանկոֆոնիայի նախարար Մելանի Ժոլիի հետ, ով Հայաստան է ժամանել մասնակցելու Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ համաժողովի և 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին: ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի շրջանակներում աշխատանքների ծրագրին, նախատեսվող հարակից միջոցառումներին և ներկայացվելիք փաստաթղթերին առնչվող հարցեր: Զրուցակիցները […]

̰
Երևան-Մոսկվա չվերթի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Ստավրոպոլում

19:32 07.10.2018

Երևան-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռն ուղևորի ինքնազգացողության վատացման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Ստավրոպոլի օդանավակայանում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ավիահանգույցի ղեկավարությանը։ Ուղևորի հոսպիտալացումից հետո օդանավը թռիչքի է պատրաստվել դեպի «Վնուկովո» օդանավակայան։  

̰
BACK_TO_TOP