18:45 08.10.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ վարույթ չէր ընդունվել: Դատարանը վերադարձրել էր` հետևյալ պատճառաբանությամբ. թե՛ հայցադիմումը, և թե՛ դրան կցված լիազորագիրը չեն պարունակել նշում հայցադիմումը ստորագրած հայցվորի ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանի անձնագրային տվյալների մասին, և 17.09.2018 թվականին դատարան ներկայացված հայցադիմումին չի կցվել վերջինիս անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչը հիմք է հանդիսացել հայցադիմումը վերադարձնելու համար:
Հայցադիմումը վերադարձնելու մասին դատարանի որոշումը կարող էր բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հայցվորի կողմից այն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում:
SHANTNEWS.am-ը զրուցեց երկրորդ նախագահի շահերի պաշտպան Հայկ Ալումյանի հետ՝ պարզելու` արդյո՞ք բողոքարկելու են դատարանի որոշումը: Մեզ հետ զրույցում Ալումյանը նշեց, որ, ըստ էության, միակ խնդիրը անձնագրի պատճենը չներկայացրելն էր, ինքն ուրբաթ օրն արդեն այն ներկայացրել է, և ամենայն հավանականությամբ` դատարանը հայցադիմումը վարույթ կընդունի, ապա դատական նիստ կնշանակվի:
Հիշեցնենք, որ երկրորդ նախագահը վարչապետին դատի է տվել Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանը նրա` հրապարակայնորեն արած արտահայտության համար:
17:45 27.06.2025
Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Չինաստան եզրափակվել է Պեկինում ՀՀ դեսպանությունում աշխատանքային քննարկմամբՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Չինաստան եզրափակվել է Պեկինում ՀՀ դեսպանությունում աշխատանքային քննարկմամբ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, այցը նշանավորվել է արդյունավետ քննարկումներով և համաձայնություններով, որոնք նոր կարևոր հեռանկարներ են բացում Հայաստանի և Չինաստանի միջև գործընկերության խորացման ուղղությամբ: ...
17:38 27.06.2025
Բախումներ չեն լինելու. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ «Ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում Մայր Աթոռում։ Տեսնելով, որ իրավապահները սադրանքների չեն տրվում իրենք իրենց մեջ անցան բռունցքների։ Բախումներ չեն լինելու։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը իր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը, քրիստոնեաբար ազատելու է և Վեհարանը հանձնելու է Վեհի»-,-ֆեյսբուքյան […] ...
17:30 27.06.2025
Մայք Գևորգյանը տեղափոխվել է «Ունտերհախինգ»Հայաստանի երիտասարդական հավաքականում նորամուտը նշած, 20-ամյա կիսապաշտպան Մայք Գևորգյանը «Մյունխեն 1860»-ի երկրորդ թիմից տեղափոխվել է «Ունտերհախինգ», հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը: «Ես շատ ուրախ եմ, որ այժմ «Ունտերհախինգի» մաս եմ կազմում: Սա հետաքրքիր մարտահրավեր է, և ես հիմա լիովին կենտրոնացած եմ թիմի հաջողության մեջ իմ ներդրումն ունենալու վրա»,- ասել է Գևորգյանը: 2024/25 մրցաշրջանում նա […] ...
17:22 27.06.2025
Ձերբակալվածի մեքենայում 10 փաթեթ մարիխուանա կար․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունիսի 23-ին Նալբանդյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 33-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող շուրջ 14 գրամ զանգվածով փաթեթ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում […] ...
17:15 27.06.2025
Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի հաղթողների անուններըԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադայի արդյունքների ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադիան իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ: Միջոցառումը […] ...
17:07 27.06.2025
2-րդ տեղը թիմային պայքարում․ ըմբշամարտի Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում երկրորդ տեղն է գրավել։ Մեր ըմբիշները 6 մեդալ են նվաճել: Ոսկե մեդալ է նվաճել գյումրեցի Էրիկ Պապիկյանը (57 կգ), որը հայկական եզրափակչում 6-2 հաշվով հաղթել է Տիգրան Կոլոտյանին: Արծաթե մեդալակիր է դարձել նաև Արթուր Մկրտչյանը (75 կգ), որն էլ […] ...