14:16 08.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին:
Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Արթուր Գրիգորյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ միասին բավականաչափ գործ է արվել:
Շնորհավորելով նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին՝ վարչապետը նշել է, որ նա մինչ այս զբաղեցրել է նախարարի տեղակալի պաշտոնը և տեղյակ է այս ընթացքում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում կատարված անցուդարձից:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ էներգետիկայի ոլորտում ձևակերպված խնդիրը չի փոխվում:
«Մեր մեծագույն խնդիրը մեր էներգետիկ համակարգը և ընդհանրապես ոչ միայն էներգետիկ, այլև բնական պաշարների կառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելն է: Այս առումով կարող ենք արդեն համարել, որ գործնական փուլ ենք մտել: Ինչո՞ւ հիմա կարող ենք համարել, որովհետև վերջին ամիսների ընթացքում հիմնական խնդիր էր նաև այս հարցերի վերաբերյալ մեր միջազգային գործընկերների հետ ընդհանուր ըմբռնում ձևավորելը, որպեսզի այս ոլորտում արդյունավետության բարձրացման աշխատանքների շուրջ համաձայնություն ունենանք, և այդ ամենը տեղի ունենա լիակատար ըմբռնման պայմաններում:
Ըստ էության, այս ընթացքում մենք կարողացել ենք նաև մի քանի նախագծերի շուրջ, որոնք որոշակիորեն վտանգված էին, համաձայնություններ ձեռք բերել, որոնց նպատակն ու իմաստը եղել են բացառապես նախագծերը և համակարգերն արդյունավետ դարձնելը: Մենք լրջագույն խնդիրներ ունենք նաև ջրային ռեսուրսների կառավարման առումով՝ թե՛ էներգետիկայի, թե՛ ոռոգման իմաստով: Այստեղ նույնպես մեզ լրջագույն մարտահրավերներ են սպասվում, որոնք պետք է անպայման հաղթահարենք»,– ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ չկա այնպիսի տարբերակ, որ այդ մարտահրավերները չհաղթահարվեն.
«Մեր կառավարությունն ունի մեր ժողովրդի հսկայական մասի, վերջին հարցումների համաձայն, 92 տոկոսի աջակցությունը, և այս մթնոլորտը պետք է օգտագործել կոնկրետ քաղաքական արդյունքներ, կոնկրետ տնտեսական արդյունքներ, կոնկրետ ֆինանսական արդյունքներ արձանագրելու համար: Եվ էներգետիկայի և բնական պաշարների համակարգն այն ոլորտներից է, որտեղ իսկապես մեր երկիրը պետք է նոր մակարդակի հասնի»:
Նախկին նախարար Արթուր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին համատեղ աշխատանքի համար և նշել, որ իր պաշտոնավարման ընթացքում նախարարության թիմի հետ արվել է ամեն ինչ՝ վարչապետի նախանշած նպատակների իրականացմանը և խնդիրների լուծմանը հասնելու համար:
Նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին բարձր վստահության համար: Նրա խոսքերով՝ ոլորտում առկա խնդիրները շատ են, բայց նախարարությունում ձևավորվել է պրոֆեսիոնալ թիմ, և կներդրվեն առավելագույն ջանքերը՝ գերատեսչության հուսալի աշխատանքը և էներգահամակարգի կայուն զարգացումն ապահովելու համար:
Ամփոփելով խոսքը՝ վարչապետ Փաշինյանը նշել է.
«Ամենակարևոր խնդիրը նաև այն է, որ ոլորտի ողջ պրոֆեսիոնալ ներուժը, անկախ քաղաքական կողմնորոշումներից, քաղաքական անցյալից կամ պրոֆեսիոնալ գործունեության անցյալից, համախմբվի՝ զարգացման ծրագրեր ստեղծելու և իրականացնելու համար, և համոզված եմ, որ դրա համար չունենք որևէ խոչընդոտ: Կարծում եմ, որ համագործակցությունը պետք է լինի այն հիմնական բանաձևը, որով մենք պետք է կառուցենք մեր ապագան: Քաղաքական պրոցեսները՝ քաղաքական պրոցես, տարաձայնությունները և տարընթերցումներն իրենց հերթին, բայց մեծ հաշվով մեր աշխատանքի բանաձևը կա, շարունակում է մնալ և պիտի լինի համագործակցությունը: Մենք ցանկացած իրավիճակում փնտրում ենք համագործակցություն, և եթե փնտրում ենք, նշանակում է՝ նաև կգտնենք: Այնպես որ, մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում»:
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...
21:18 27.06.2025
Հայաստանի մարմնամարզության հավաքականը թիմային պայքարում երկրորդն է․ Yerevan OpenԿայացել է սպորտային մարմնամարզության ամենամյա Yerevan Open մրցաշարը: Հայաստանի երիտասարդական հավաքականը թիմային պայքարում գրավել է երկրորդ տեղը, իսկ հաղթող է դարձել Ռուսաստանի հավաքականը: Հայաստանի թիմից նժույգ թափերում ոսկե մեդալ է նվաճել Արման Ղուկասյանը, արծաթե մեդալ` Արսեն Ղազարյանը, հենացատկում բրոնզե մեդալակիր է դարձել Ռոմիկ Մելքոնյանը, զուգափայտի վրա արծաթե մեդալ է նվաճել Մարատ Հովհաննիսյանը: ...
21:10 27.06.2025
ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային հարաբերությունների զարգացման հարցումՄիացյալ Նահանգները և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ, սակայն համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն ավելի ուշ, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք համաձայնագիր ունենք Չինաստանի հետ։ Կիրառումը կսկսվի մի փոքր ավելի ուշ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով, որ առևտրային տարաձայնությունները կարգավորելու համար մի շարք այլ երկրների հետ նույնպես […] ...
21:00 27.06.2025
Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում անցկացվել են վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերըԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում անցկացվել են վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերը՝ «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հարմոնիում» ՀԿ-ի նախաձեռնությամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան), այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Վարպետության դասերին մասնակցել են տարբեր երաժշտական դպրոցների պատանի դաշնակահարներ։ Ծրագրի մասին […] ...