Մեր երկիրն այժմ մի ժամանակահատված է ապրում, երբ վերահաստատվել է մեր ժողովրդի հանձնառությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների արժեքներին. ԱԳ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+9.09 oC

Մեր երկիրն այժմ մի ժամանակահատված է ապրում, երբ վերահաստատվել է մեր ժողովրդի հանձնառությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների արժեքներին. ԱԳ նախարար

13:30 08.10.2018

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բացման խոսքով է հանդես եկել ՖՄԿ 35-րդ նախարարական համաժողովի ժամանակ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար

Հարգելի՛ գործընկերներ

Այսօր ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ այստեղ՝ այն նույն վայրում, որտեղ 2015թ. Երևանն առաջին անգամ հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը: Այս առնչությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը՝ Հայաստանի նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, ում ջանքերով Հայաստանը ստանձնեց նախարարական համաժողովի նախագահությունը, որի շրջանակներում կայացվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովը Երևանում անցկացնելու որոշումը:

Ուրախ եմ գտնվել այստեղ մեր համաժողովի կապակցությամբ, միևնույն ժամանակ տխրությամբ փաստելով մեծ ֆրանսիացու, մեծ հայի, աշխարհի մեծն քաղաքացու, աշխարհից էլ մեծ Շառլ Ազնավուրի բացակայությունը։

Մի քանի օր առաջ ունեցած այս ցավալի կորուստը, կարծես թե, զրկեց ֆրանկոֆոնիան իր մեծագույն Դեսպաններից մեկից: Խնդրում եմ բոլորիդ, հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք և պարոնա՛յք, մեկ րոպե լռությամբ հարգենք մեծն արտիստի հիշատակը, մի անձնավորության, ով իր կերպարով մարմանավորում էր Ֆրանկոֆոն արժեքների հիմք հանդիսացող մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և մարդասիրությունը:

Հարգելի՛ գործընկերնե՛ր,

Տիկնայք և պարոնայք.

Հայաստանի համար հիրավի մեծ պատիվ է, որ ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարներն իրեն են վստահել Ֆրանկոֆոնիայի 35-րդ Նախարարական համաժողովի, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպումը։ Սա միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն է, և Հայաստանը լիովին գիտակցում է իր վրա դրված պատասխանատվությունը՝ հանձնառու լինելով դրանց կազմակերպմանն ամենաբարձր մակարդակով:

Անկասկած, Ֆրանկոֆոնիան կարևոր լծակ է մեր երկրում ֆրանսերեն լեզվի էլ ավելի տարածման համար, սակայն Ֆրանկոֆոնիան մեզ համար չի սահմանափակվում միայն լեզվական ընկալմամբ: Ֆրանկոֆոնիան մեզ բոլորիս համար արժեքների, հանդուրժողականության և բազմազանության հարթակ է, որտեղ մենք փորձում ենք արձագանքել մեր առջև ծառացած հիմնական մարտահրավերներին՝ այսօր աշխարհում մեր կողմից պաշտպանվող արժեքներին համահունչ:

Հաշվի առնելով կազմակերպության աշխարհագրական սփռվածությունը, որը ներառում է բոլոր մայրցամաքները՝ Ֆրանկոֆոնիան կարևոր հարթակ է տնտեսական, կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության և փոխանակումների համար։ Այն  հնարավորություն է տալիս մեզ էլ ավելի ճանաչելու միմյանց, հարգելու կարևոր նպատակ հանդիսացող «Ապրել միասին»-ը՝ ներդաշնակության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման ներքո: Կազմակերպությունում առկա համագործակցությունն ուղղված է այդ արժեքների տարածմանը, որը և հանդիսանում է միջազգային հարաբերություններում խաղաղության և կայունության գրավականը:

Մեր երկրների կանայք և տղամարդիկ մշտապես եղել են և պետք է լինեն Ֆրանկոֆոնիայի նպատակների առանցքը։ «Ապրել միասին» ասելով նկատի չունենք միայն մեր կառավարություններին, «Ապրել միասին»-ը վերաբերում է մեր ժողովուրդներին: Սա է ֆրանկոֆոնիայի նպատակների կիզակետը, որտեղ մենք տեսնում ենք հսկայական ներուժ այս կազմակերպության համար:

Կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության ընթացքում և հետագայում բոլորս միասին աշխատելու ենք Ֆրանկոֆոնիայի այս արժեքներն առաջ տանելու ուղղությամբ:

Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ ընդգծել, որ մեր երկիրն այժմ մի ժամանակահատված է ապրում, երբ վերահաստատվել է մեր ժողովրդի հանձնառությունն ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների արժեքներին. դրանք ֆրանկոֆոնիայի արժեքներն են, որոնք հանդիսանում են նաև Թավշյա հեղափոխության խորհրդանիշը։ Հույս եմ հայտնում, որ ձեզանից յուրաքանչյուրը յուրովի կբացահայտի մեր նոր, բայց նաև մի քանի հազարամյա Հայաստանը, իր 2800-ամյա մայրաքաղաքով և ֆրանկոֆոն տարածության հարուստ մշակութային բազմազանության մեջ իր բացառիկ մշակութային ժառանգությամբ:

Բարի գալուստ Հայաստան,

Մինչ մեր աշխատանքները սկսելը խնդրում եմ բոլորիդ մեկ րոպե լռությամբ հարգել  Վիետնամի նախագահ Թրան Դայ Քուանգի հիշատակը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքեր

00:00 08.05.2025

Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքեր

Երևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...

Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրել

23:51 07.05.2025

Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրել

Վատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...

Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:43 07.05.2025

Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...

«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել են

23:31 07.05.2025

«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել են

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ Փաշինյան

23:19 07.05.2025

Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

23:09 07.05.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...

BACK_TO_TOP