TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+13.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արա Բաբլոյանը քվեարկեց Երևանի ավագանու ընտրություններին

09:49 23.09.2018

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր մասնակցեց Երևանի ավագանու ընտրությանը: ShantNews.am-ի հարցին պատասխանելիս Բաբլոյանը նշեց, որ քվեարկել է ավելի զարգացած Երևանի համար՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ որ թեկնածուի օգտին է քվեարկել։ Արա Բաբլոյանը նշեց, որ նախընտրական շրջանում թեև միմյանց վիրավորելու դեպքեր եղան, բայց դրանք շատ չէին։ Հանրապետական կուսակցության` այս ընտրություններին չմասնակցելը Բաբլոյանը որևէ կերպ չմեկնաբանեց, […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Մտքերի գագաթնաժողովին

09:14 23.09.2018

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Շամոն քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովին (Summit of Minds)։ 28 երկրի 300 ներկայացուցիչ բազմակողմ քննարկում են ծավալել ժամանակակից աշխարհում ներդրումային ու ռազմավարական որոշումներ կայացնելու հնարավորությունների ընդլայնման և դրանց մեջ մարդու դերակատարման շուրջ։ Նրանք անդրադարձել են համաշխարհային տնտեսական մակրո միտումներին, դրանց ազդեցությանը ներդրումների […]

̰
Չկա որևէ կասկած, որ դուք եք որոշում կայացնելու, և դա է արձանագրվելու. Փաշինյան

09:08 23.09.2018

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Հայտնի է, որ վարչապետն այսօր աշխատանքային այցով մեկնելու է  Նյու Յորք և մեկնելուց առաջ ուղիղ տեսակապով դիմել է քաղաքացիներին՝ հույս հայտնելով, որ վերջիններս կգնան և իրենց սահմանադրական պարտքը կկատարեն: «Հույս ունեմ, որ այսօր մեր քաղաքացիները շատ ակտիվ մասնակցություն կունենան ընտրություններին և չեն մնա տներում, որովհետև […]

̰
Սրանից հետո Հայաստանում ընտրարշավի ընթացքում կրքեր են բորբոքվելու․ Նիկոլ Փաշինյան

09:00 23.09.2018

«Ես կարծում եմ՝ սրանից հետո Հայաստանում ընտրարշավի ընթացքում կրքեր են բորբոքվելու, որովհետև ընտրությունները լինելու են իրական։ Ոչ մեկը ձև չի անելու, ոչ մի կաբինետում ընտրությունների արդյունքները գրված, դարակում դրված կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կամ ոստիկանությանը կամ ԱԱԾ-ին փոխանցված չեն լինելու», – այս խոսքերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատասխանեց նախընտրական թեժ շրջանի վերաբերյալ հարցին։ Վարչապետը […]

̰
Հայաստանից են իմ ակնկալիքները, Երևանից․ Նիկոլ Փաշինյան

08:57 23.09.2018

Երևանի ավագանու ընտրություններում իր քվեարկությունը Շենգավիթի շրջանի թիվ 8/16 ընտրատեղամասում կատարելուց հետո վարչապետը գնացել է օդանավակայան՝ Նյու Յորք մեկնելու համար, որտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանին։ Մինչ օդանավակայան ուղևորվելը, Նիկոլ Փաշինյանը ընտրատեղամասի մոտ պատասխանել է լրագրողների հարցերին։ Այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Նյու Յորքից, Փաշինյանը պատասխանել է․ «Հայաստանից են իմ ակնկալիքները, Երևանից»։

̰
Երևանն այսօր քաղաքապետ է ընտրում

08:00 23.09.2018

Երևանում այսօր ավագանու արտահերթ ընտրություններ են: Ժամը 08:00-ին Երևանի 475 ընտրատեղամասերը բացվեցին, քվեարկությունն սկսվեց: Ուղիղ 20:00-ին քվեարկությունը կավարտվի, կսկսվի ձայների հաշվարկը: ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն` Երևանում ընտրողների թիվը 848.343 է։ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կհետևեն տեղական և օտարերկրյա դիտորդական կազմակերպություններ: Այսօր դիտորդական առաքելություն կիրականացնի 8 կազմակերպություն: Ընտրությունների ընթացքին կհետևի 662 դիտորդ: Դիտորդական ամենամեծ խումբն […]

̰
Ահաբեկչությունը ԱՄՆ «տիկնիկների» դավադրություն է. Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ

23:16 22.09.2018

Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Ահվազ քաղաքում իրագործված ահաբեկչության պատասխանատվությունը կրում են ԱՄՆ հովանվորության տակ գտնվող երկրները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Խամենեի պաշտոնական կայքում: «Դաժան ու տխուր ողբերգությունը, որի ժամանակ զոհվեցին Ահվազի մեր թանկագին քաղաքացիները, և որը կազմակերպել էին վարձու ահաբեկիչները, կրկին ցույց տվեց իրանցիների թշնամիների վայրագությունը: […]

̰
ԱՄՆ-ը կարող է արժանանալ Սադամ Հուսեյնի երկրի ճակատագրին. Հասան Ռոհանի

23:05 22.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու նրա երկրին սպասում է Սադամ Հուսեյնի երկրի ճակատագիրը, եթե նա Թեհրանի նկատմամբ իր քաղաքականությունը չփոխի: Presstv-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ հավելելով, որ Իրանը չի պատրաստվում հրաժարվել միջուկային ծրագրից՝ նույնիսկ ամերիկյան կողմից գործադրվող ճնշման պարագայում: «ՄԱԿ-ը և Անվտանգության խորհուրդը պատերազմի մեկնարկի համար մեղադրեցին Սադամին, իսկ այն […]

̰
Սաուդյան Արաբիան կսահմանափակի նավթի մատակարարման ծավալները

22:38 22.09.2018

Իրանի կողմից ածխաջրածնային հումքի մատակարարման կրճատման ֆոնին Սաուդյան Արաբիան ի վիճակի չէ ապահովել որակյան նավթի մատակարարման պահանջարկը՝  այն պարագայում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի նկատմամբ: Այս մասին հայտնում է ամերիկյան The Wall Street Journal-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ Saudi Aramco ընկերությունն իր հնարավոր գնորդներին արդեն իսկ զգուշացրել է, որ հոկտեմբերից նավթի մատակարարումները կսահմանափակվեն: […]

̰
Ազատ հաստիք  կա՝ մարիխուանա գնահատող

20:40 22.09.2018

Տորոնտոյում մարիխուանայի վաճառքով զբաղվող  AHLOT  ընկերությունը ազատ հաստիք  ունի՝ «մարիխուանայի գնահատող»: Աշխատանքի  նկարագրությունը շուտով կհայտնվի ընկերության պաշտոնական կայքէջում: Թեկնածուները պետք է կարողանան պարբերաբար ներկայացնել մարիխուանայի տարբեր տեսակների  բնութագրերը:  Ընդ որում, ընկերությունը զգուշացնում է՝  բավարար չէ պարզապես օգտագործել մարիխուանան, անհրաժեշտ է  հրաշալի տարբերել տեսակները: Թեկածուներին տեղյակ են պահում, որ նրանք աշխատելու են ամսական առավելագույնը 12 ժամ: […]

̰
ՔԿ-ում աշխատանքային խումբ է ստեղծվել ընտրությունների ժամանակ քաղաքացիների հաղորդումներին օպերատիվ արձագանքելու համար

19:46 22.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումների օպերատիվ կազմակերպումը, քննությունն առավել փորձառու քննիչների կողմից իրականացումը համակարգելու նպատակով։ Սեպտեմբերի 20-ի թիվ 151 Լ հրամանով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության և դրա ստորաբաժանումների պետերին […]

̰
Ռոբերտ Քոչարյանի որդին Արա Պապյանի դեմ 2 մլն դրամի փոխհատուցման պահանջ է ներկայացրել

19:12 22.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախկին ղեկավար Արա Պապյանի: Սեդրակ Քոչարյանը զրպարտության դիմաց 2 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջել, ինչպես նաև հրապարակային հերքում: Թե ինչ հերքման մասին է խոսքը, այս դեպքում ևս մանրամասներ չկան: Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից: Նշենք, որ Ռոբերտ […]

̰
Նոր Հայաստանի դաշնակից են բոլոր այն մարդիկ, ովքեր աշխատանքը համարում են մարդկային ամենաբարձր առաքինությունը. ՀՀ վարչապետ

19:05 22.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզկենտրոնում սեպտեմբերի 22-ին հանդիպեց բնակիչների հետ: Նա նշեց, որ տպավորված է 84-ամյա Քնարիկ Մնացականյանի և նրա 90-ամյա ամուսնու հետ հանդիպմամբ: Վերջիններս 7 000 մ խաղողի այգի ունեն և արդեն քանի տարի այդ այգուց ռեկորդային՝ 25 տոննա բերք են ստանում և մթերում: «Ես նրան հարցնում եմ` Քնարիկ մայրիկ, բա ո՞վ է […]

̰
Կիմ Չեն Ինը կայցելի Սեուլ

18:33 22.09.2018

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ծրագրում է պաշտոնական այցով ուղևորվել Հարավային Կորեա: Այս մասին հայտնում է Interfax-ը: «Կիմ Չեն Ինի ներկայացուցիչը հաղորդել է, որ դեկտեմբերին ծրագրվում է այցելություն Սեուլ»,- փոխանցում է լրատվականը: Սրա հետ միասին նշված չէ այցի հստակ ամսաթիվը:  

̰
Մարտի 1-ի գործով ապօրինի որոշումներ կայացրած դատավորները, հնարավոր է, պատասխանատվության ենթարկվեն. Փաշինյան

18:25 22.09.2018

Մարտի 1-ի գործով առավոտյան գործողությունները և ընդդիմության ներկայացուցիչներին առաջադրված մեղադրանքները եղել են ապօրինի: Այս մասին սեպտեմբերի 22-ին Արտաշատում բնակիչների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հիմա այդ դատավորները պետք է շարունակեն զբաղվել այդ գործո՞վ, առնվազն բարոյականությունը ստիպում է, որ գնան իրենց տները, էլ չեմ ասում, որ հնարավոր է` նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարց բացվի: […]

̰
Բրյուսելում կանցկացվեն ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի հերթական բանակցությունները

18:19 22.09.2018

Հոկտեմբերի 2-3-ին Ադրբեջանի պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի բանակցությունների, որոնք վերաբերում են Եվրամիության հետ նոր համաձայնագրի կետերը համաձայնեցնելուն։ Այս բանակցությունների ընթացքում քննարկվելու են համաձայնագրի այն կետերը, որոնք վերաբերում են քաղաքական հարցերին, տեղեկացնում է ադրբեջանական մամուլը։ Այս բանակցությունները սկսվել են դեռևս 2016 թվականին և նպատակ ունեն թարմացնել Ադրբեջանի ու Եվրամիության միջև դեռևս 1996 թվականին ստորագրված համաձայնագիրը։ Հայաստանը, հիշեցնենք, […]

̰
«Թվիթերի» 3 մլն բաժանորդի անձնական նամակագրություն հայտնվել է երրորդ կողմի ձեռքում

18:00 22.09.2018

Ծրագրային ապահովման մեջ վերջերս հայտնաբերված խափանման պատճառով «Թվիթերի» 335 միլիոն բաժանորդների մոտ մեկ տոկոսի՝ ավելի քան 3 միլիոն բաժանորդի անձնական նամակագրությունը բաց է եղել այլ հավելվածների համար և կարող էր հայտնվել մարդկանց ձեռքում, որոնք իրավասու չէին ծանոթանալու այդ նամակագրությանը։ Այս մասին հայտնի է դարձել երեկ երեկոյան, երբ «Թվիթերի» տեխնիկական անձնակազմը սկսել է ծանուցումներ ուղարկել բաժանորդներին։ […]

̰
Ծանր, բայց արդյունավետ. Լուկաշենկոն՝ Պուտինի հետ բանակցությունների մասին

17:50 22.09.2018

Մինսկում խորհրդակցության ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՌԴ նախագահի հետ բանակցությունները «ծանր էին, բայց արդյունավետ», հաղորդում է БелТА գործակալությունը: «Խորհրդակցությունների հիմնական մասը դեմ առ դեմ էր ՌԴ նախագահի հետ: Բանակցություները տևեցին 6 ժամ, անգամ ավելի: Ու, եթե անկեղծ, դրանք ոչ այնքան բարդ, որքան ծանր բանակցություններ էին, բայց արդյունավետ»,- ասել է Լուկաշենկոն: Նշենք, որ երկու […]

̰
Ադրբեջանը պատասխանում է Յուրի Խաչատուրովին՝ կեղծելով փաստերը

17:35 22.09.2018

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, չարաշահելով իր ծառայողական լիազորությունները, հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ, ինչը դուրս է գալիս Կազմակերության մանդատից», – այսպիսի հայտարարությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի այն հայտարարությանը, որում նա մտահոգություն էր հայտնում Ադրբեջանի բանակի կողմից հայկական սահմաանմերձ գյուղերի ու դիրքերի գնդակոծությունների վերաբերյալ։ Ադրբեջանական կողմի […]

̰
Բացահայտվել է ամենահայտնի օպտիկական խաբկանքի գաղտնիքը

17:18 22.09.2018

Գիտնականները բացահայտել են ամենահայտնի՝ «Իմ  կինը և զոքանչը» անվանումով օպտիկական խաբկանքի գաղտնիքը: Այդ պատկերում որոշ մարդիկ տեսնում են երիտասարդ աղջկա կիսադեմ, ոմանք էլ՝ ծեր կին: Հարավային Ավստրալիայի Ֆլինդերսի համալսարանի գիտնականները պարզել են, որ պատկերի ընկալումը կախված է մարդու տարիքից: Հետազոտվել է 18-68 տարեկան 22 երկրի 666  բնակիչ: Նրանց ուսումնասիրության  արդյունքները հրապարակվել են Scientific Reports-ում: Պարզվել է՝ […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին

17:09 22.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ, տեղեկացնում են կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին, որը բազմաթիվ զոհերի […]

̰
ԱՄՆ և Իրանի նախագահները կարող են դեմ առ դեմ հանդիպել ՄԱԿ ԱԽ նիստին

16:52 22.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան գրառմամբ ազդարարել է, որ նախագահելու է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որը վերաբերելու է Իրանին և անցկացվելու է հաջորդ շաբաթ։ Կանոնադրության համաձայն՝ եթե Անվտանգության խորհրդում քննարկում են որևէ կոնկրետ երկրի հարց, ապա նիստին պետք է ներկա լինի նաև այդ երկրի ներկայացուցիչը։ I will Chair the United Nations Security Council meeting […]

̰
ՀՀ Անկախության օրը Թբիլիսիում նշանավորվել է Վազգեն Ա կաթողիկոսի անվան կենտրոնի բացմամբ

16:49 22.09.2018

Վիրահայ համայնքը հավուր պատշաճի նշել է ՀՀ Անկախության օրը: Տոնական միջոցառումների շրջանակը հարուստ է եղել և հագեցած, որի նախաձեռնողները Վիրահայոց թեմն էր, Վրաստանում ՀՀ դեսպանությունը և համայնքային կազմակերպությունները: 2018 թվականի սեպտեմբերի 21-ին հանդիսությունների շարանը մեկնարկել է Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում հանրապետական մաղթանքով: Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում հանրապետական մաղթանքը նախագահել է Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր […]

̰
Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացել ԱԱԾ տնօրենի դեմ

16:46 22.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ հայց է ներկայացրել դատարան: Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից: Հայցվոր Սեդրակ Քոչարյանը զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջ է ներկայացրել, սակայն մանրամասներ չկան` ինչն է պահանջում հերքել: Pastinfo-ն նշում է, որ ԱԱԾ տնօրենը երեկ որոշ խմբագրումներ է կատարել ավելի […]

̰
Բուդապեշտը դեմ է հակառուսական պատժամիջոցների ժամկետը երկարաձգելու որոշմանը

16:45 22.09.2018

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն կոչ է արել Եվրամիությանը քննարկել հակառուսական պատժամիջոցները, ոչ թե երկարաձգել դրանց ժամկետն առանց քննարկման: Այս մասին Հունգարիայի ԱԳ նախարարը հայտնել է RT ալիքին տված հարցազրույցում: «Մենք հստակ նշել ենք երկխոսության անհրաժեշտությունը, քանի որ ատում ենք միմյանց խաբելը: Անհրաժեշտ է ուղիղ և շիտակ քննարկում՝արդյո՞ք պատժամիջոցներն արդյունք տվել են: Եկեք ուսումնասիրենք փաստերը՝ օգնե՞լ […]

̰
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

16:40 22.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ մարդիկ: Այս մասին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Դատապարտելով ահաբեկչությունը և ծայրահեղականությունը՝ իմ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ […]

̰
ՄԱԿ-ի դատարանը կհրապարակի Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերաբերյալ վճիռը

16:31 22.09.2018

Հոկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը (Արդարադատության միջազգային դատարան) հրապարակելու իր վճիռը, որը վերաբերում է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների օրինաչափությունը կասկածի տակ դնելուն։ Դատը բացվել է Թեհրանի հայցի հիման վրա։ Իրանական կողմը հղում է անում մինչհեղափոխական՝ 1955 թվականին Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված համաձայնագրին ու պնդում, որ ամերիկյան պատժամիջոցները խախտում են դրանց պայմանները՝ ազդելով ոչ միայն […]

̰
ԱՄՆ-ն սպառնում է Իրանին՝ Իրաքի և այլ հարձակումների վերաբերյալ

16:16 22.09.2018

Միացյալն Նահանգները Իրանի հարձակումներին համարժեք պատասխան է տալու, եթե նույնիսկ այդ հարձակումները կատարվեն միջնորդավորված, պրոքսի ուժերի կողմից։ Իրանի հանդեպ նման սպառնալիքներ է հնչեցրել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ CNN-ի հետ հարցազրույցում։ Պոմպեոն նշել է, որ իրենք զգուշացրել են Իրանին զգուշացրել են՝ հարձակումների միջնորդավորվածությունը Միացյալ Նահանգներին հետ չի պահելու հարձակումներ պատվիրողին պատժելու մտադրությունից, և Իրանը պատասխանատու է […]

̰
«Իսլամական պետություն» խմբավորումն իրեն է վերագրում Իրանում ահաբեկչական հարձակումը

15:57 22.09.2018

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղեկատուն հայտնել է, որ իրենց կազմակերպությունն է հեղինակել Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։ Տեղեկատուն, սակայն, որևէ ապացույց չի ներկայացրել դրա վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Մինչ այս տեղեկություններ էին տարածվել, որ ահաբեկչական հարձակման կազմակերպիչը տեղական անջատողական խմբերից մեկն է։ Իսկ Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, […]

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի 115-ամյա գինու գործարան

15:52 22.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած այցի ժամանակ այցելել է նաև Արարատի՝ 1903 թվականին հիմնված գինու գործարան։ Նա նշել է, որ տեխնոլոգիական կորուստները մեղմելու համար անհրաժեշտ է լրացուցիչ տարածք, դա կնպաստի քանակի և որակի ավելի լավացմանը, կստեղծվեն նոր աշխատատեղեր՝ ավելացնելով նաև վճարվող հարկերը։ Գործարանը վերջին 8-10 տարիներին Հայաստանի՝ առավել շատ խաղող մթերող և նաև […]

̰
BACK_TO_TOP