TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատրաստ եմ սատարել քրիստոնեական արժեքների ու ավանդական ընտանիքի պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին. Էդուարդ Շարմազանով

16:25 27.08.2018

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 27-ին ընդունել է Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանին, Հայկ Այվազյանին և Կարինե Եսայանին: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը, ողջունելով նախաձեռնության անդամներին, ընդգծել է ազգային և քրիստոնեական արժեքների պահպանության կարևորությունը: «Այն հոգևոր մարտահրավերները, որ ծառացած են մեր առջև, լուրջ վտանգ են սպառնում ազգային արժեքներին, ինքնության […]

̰
Քաղաքագետը Մերկելի տարածաշրջանային այցը պատմական չի համարում

15:40 27.08.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ տարածաշրջան կատարած եռօրյա այցը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ի տարբերություն իր շատ գործընկերների, պատմական չի համարում: Ըստ նրա՝ այցը պատմական կարող են բնութագրել քաղաքական գործիչները՝ ելնելով իրենց հռետորաբանությունից, իսկ ինքը՝ որպես քաղաքագետ, այդ ամենին նայում է մասնագետի աչքերով ու տրամաբանությամբ: Իսկանդարյանի պնդմամբ՝ Մերկելի այցը վաղուց պլանավորված արարողակարգային միջոցառում էր ու առավելապես տարածաշրջանի […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Արա Բաբլոյանը հանդիպել են

15:10 27.08.2018

Օգոստոսի 27-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին արված հայտարարությունով։ Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Բարձրացված հարցերի շուրջ քննարկումների արդյունքում օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարները […]

̰
Գերմանական կողմից կար քաղաքական պատրաստակամություն. Թևան Պողոսյանը՝ Մերկելի հայաստանյան այցի մասին

15:05 27.08.2018

ՀՀ նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը, անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայաստանյան այցին, նշել է, որ հայկական կողմը պետք է տեղի ունեցած քննարկումներից հետո կարողանա հետևողական և նախաձեռնող լինել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համար: Ըստ Պողոսյանի՝ նկատելի էր, որ գերմանական կողմից կար քաղաքական պատրաստակամություն տարբեր ուղղություններով համագործակցելու համար: «Գերմանական կողմից […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի վարչապետին՝ Անկախության օրվա կապակցությամբ

14:23 27.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպին՝ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ պարոն վարչապետ Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ միջկառավարական համատեղ ակտիվ աշխատանքը կնպաստի Հայաստանի ու Մոլդովայի միջև փոխգործակցության հետագա ամրապնդմանը և նպաստավոր պայմաններ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի բողոքը կքննվի կոլեգիալ կազմով

14:17 27.08.2018

ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ներկայացրել է, թե որ փուլում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքի քննությունը: «Բողոքը արդեն հասել է Վճռաբեկ դատարան, ըստ օրենսդրության՝ այն կարող է քննվել եռամսյա ժամկետում: Բողոքը քննվելու է կոլեգիալ նիստի շրջանակներում, այս պահին այլ տեղեկատվություն չկա»,- ասաց նա: […]

̰
Արսեն Թորոսյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

13:55 27.08.2018

Մեծապես կարևորելով հանրապետության մարզերում առողջապահական ոլորտում առկա խնդիրներին ու ձեռքբերումներին տեղում ծանոթանալը` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է մարզային այցերը: Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում օգոստոսի 25-ին նախարար Թորոսյանը մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ այցելել է Մեղրիի, Քաջարանի և Կապանի ԲԿ-ներ, ինչպես նաև Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղ։ […]

̰
Մոլդովայում ներքին անկարգությունների պատճառով ԵԽ-ն չեղարկել է այդ երկրի համար նախատեսված օգնության տրամադրումը

13:07 27.08.2018

Մոլդովայի ոստիկանությունը ցրել է Քիշնևի կենտրոնում տեղադրված Շտեֆան Մարեի արձանի մոտ հավաքված ցուցարերներին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ Մոլդովայում անցկացվել էին այդ երկրի մայրաքաղաքի ղեկավարի ընտրությունները։ Երկրորդ փուլում այդ պաշտոնում ընտրվել էր «Արժանապատվություն և ճշմարտություն» կուսակցության կողմից առաջադրված Անդրեյ Նեստասեն՝ ստանալով ընտրողների 52․57 տոկոս ձայները: Կարճ ժամանակ անց, սակայն, արդյունքներ չեղարկվել են, […]

̰
«Լիդիան Արմենիա»-ի մեքենաները փակել են Ջերմուկի ճանապարհը

12:32 27.08.2018

«Լիդիան Արմենիա»-ի մեքենաներն այսօր՝ օգոստոսի 27-ի առավոտյան, փակել էին Ջերմուկի ճանապարհը և հրաժարվում էին իրենց մեքենաները հանել: Այս մասին տեղեկացանք բնապահպան Վազգեն Գալստյանի ֆեյսբուքյան էջից: https://www.facebook.com/galstyan.vazgen/posts/1960556020668500?__tn__=-R https://www.facebook.com/galstyan.vazgen/videos/1960683213989114/?hc_ref=ARSnP619qgsbKXopzgBUGUKrT3ffbo2poalHfMtakL2djNY_Ubj-7XW_4gXUdgfl4yE&fref=nf&__xts__[0]=68.ARALGrhk24pbClnSMklk7PNZDifhYVMQ3hQGjT8edvXXCWfGHkWreLTOG9VwZuBqVl6znThIhF9jW1TqSXDWIAJwYQaiXqO4iJjEedwfIaVsgHhNbHJuaM0xyf9Qd6mGEeljA5U&__tn__=C-R Իսկ Հայկական բնապահպանների ճակատն իր էջում տեսանյութ է հրապարակել և նշել, որ «Լիդիան Արմենիա»-ն այսօր առավոտ փորձ է արել իր աշխատակիցներին զոռով մտցնել Ամուլսարի տարածք, սակայն լեռան պահապանները […]

̰
Որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ ԲՀԿ-ի կողմից. Նազիկ Ավդալյանը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

12:08 27.08.2018

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը Երևանի ավագանու ընտրություններին կառաջադրվի Երևանի ավագանու թեկնածու ԲՀԿ ցուցակով: Այս մասին ծանրորդը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե ես որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, տեղեկացնում եմ, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ես եղել և մնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: […]

̰
Գերմանիան առաջիկայում կվերանայի իր վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ. Գերմանիայի ԱԳՆ

12:06 27.08.2018

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ առաջիկայում կներկայացնի Գերմանիայի՝ ԱՄՆ-ի հանդեպ նոր վերաբերմունքը: Այս մասին հայտնում է dpa գործակալությունը: Դրա մեկնարկի համար նա ընտրել է հոկտեմբերի 3-ը, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կհայտարարվի Գերմանիային նվիրված տարվա մեկնարկի մասին: «Արդեն վաղուց եկել է ժամանակը՝ գնահատելու տրանսատլանտյան գործընկերությունը՝ սթափ, քննադատորեն ու անգամ ինքնաքննադատությամբ»,- ասել է […]

̰
Լուկաշենկոն հայտնել է, որ առաջարկել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածուին

11:29 27.08.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ ժամանակին առաջարկել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածուին, որը մերժվել է կազմակերպության մյուս անդամների կողմից՝ հօգուտ Յուրի Խաչատուրովի, հայտնում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը: «Մենք ժամանակին առաջարկել ենք այլ թեկնածուների: Այդ ժամանակ մեզ չլսեցին: Քննարկելով այդ հարցը՝ այսօր արդեն խոստովանում են՝ Լուկաշենկոն ճիշտ էր»,- Լուկաշենկոն այս մասին ասել […]

̰
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

11:08 27.08.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ օգոստոսի 28-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին

10:51 27.08.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին՝ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Մոլդովայի միջև փոխշահավետ համագործակցությանը, հումանիտար կապերի խորացմանն ուղղված հետագա քայլերը թույլ կտան երկու երկրների հարաբերություններն առավել […]

̰
Թրամփը հաշվել է իր աջակիցներին

10:21 27.08.2018

Թրամփի հաշվարկներով՝ ամերիկացիների 52%-ը դրական է գնահատում իր աշխատանքը:

̰
Ֆարմանյանը պատրաստվում է շրջանառության մեջ դնել 2 օրենսդրական նախաձեռնություն

10:02 27.08.2018

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում շրջանառության մեջ է դնելու երկու օրենսդրական նախաձեռնություն: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Մի քանի օրից կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանը։ Երկու գաղափար, որ օրենսդրական նախաձեռնության կարգով դնելու եմ շրջանառության մեջ և հուսամ, որ գործընկերներիս աջակցությամբ օրենքի տեսք կստանան։ 1. Օրենքով […]

̰
Մակքեյնի այրին կարող է զբաղեցնել նրա տեղը Սենատում․ NYT

09:15 27.08.2018

Արիզոնա նահանգից ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնի այրին՝ Սինդի Մակքեյնը, դիտարկվում է որպես ամուսնու պաշտոնի թեկնածու։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Արիզոնայի նահանգապետ Դագ Դյուսին հայտնել է, որ չի քննարկի Մակքեյնի փոխարինողի թեկնածությունը, քանի դեռ հրաժեշտի բոլոր արարողությունները չեն ավարտվել։ Այդուհանդերձ, թերթը նշում է Մակքեյնի հնարավոր իրավահաջորդներին։ Սինդիից բացի, դիտարկվում է նաև […]

̰
Նազիկ Ավդալյանը Երևանի ավագանու ընտրություններին կառաջադրվի ԲՀԿ-ից

20:33 26.08.2018

Ծանրամարտի կանանց աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը հայտարարել է, որ Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին առաջադրվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: «Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե ես՝ որպես ավագանու թեկնածու, առաջադրվելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից՝ տեղեկացնում եմ, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ես եղել և մնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության […]

̰
Բավական պարտավորեցնող է ավագանու ընտրություններին ՕԵԿ-ի ընտրացուցակը գլխավորելը․ Մհեր Շահգելդյան

19:37 26.08.2018

Ինձ համար բավական պարտավորեցնող է Երևան քաղաքի ավագանու ընտրություններին գլխավորել ՕԵԿ-ի ընտրական ցուցակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մհեր Շահգելդյանը՝ նշելով, որ այդ առնչությամբ արդեն իսկ ստացել է բազմաթիվ նամակներ, քաջալերության կոչեր։ «Երևանը ինձ համար ոչ միայն սոսկ բնակավայր է, այլ առանձնահատուկ խորհուրդ պարունակող համայն հայության մայրաքաղաք: Լինելով երևանցի՝ քաջատեղյակ եմ քաղաքի գրեթե բոլոր […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր

10:41 26.08.2018

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացման, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցության և սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ […]

̰
Վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը հրաժարականի դիմում է գրել

22:57 25.08.2018

Վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին Խառատյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ուզում եմ տեղեկացնել, որ օգոստոսի 23-ին, դիմումիս համաձայն, խնդրել եմ Նիկոլ Փաշինյանին ինձ ազատել Վարչապետի խորհրդականի պաշտոնից: Որոշումս պայմանավորված է եղել երկու` ինձ համար կարևորագույն հանգամանքներով. 1. Ընտանիքս, որը բնակվում է Թբիլիսիում եւ տարբեր պատճառներով այնտեղ է լինելու առնվազն […]

̰
Ավստրիայի արտգործնախարարը պատմել է իր հարսանիքին Պուտինին հրավիրելու մասին

21:40 25.08.2018

Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլը պատմել է, որ չի սպասել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր հարսանիքի հրավերը կընդունի և կգա: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Նախարարը պատմել է, որ հրավիրել է նախարարներին և մյուս երկրների ղեկավարներին, քանի որ այդպես ընդունված է: Ավստրիացի դիվանագետի խոսքով՝ հունիսի 5-ին Պուտինի՝ Վիեննա կատարած այցի ժամանակ ինքը հրավիրել […]

̰
Ռոբերտ Նազարյանը մեկնաբանել է կաշառք ստանալու մասին մեղադրանքները

21:00 25.08.2018

Ռոբերտ Նազարյանը, ում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում լիազարությունները ավարտվել են հուլիսի 26-ին, մեկնաբանել է կաշառք ստանալու մասին մեղադրանքները: Նա մասնավորապես նշել է. «Եթե փորձի փոխանակումը կաշառք է համարվում, կարելի է ամեն ինչ կաշառքի վերածել։ Նա այդ մասին ասել է «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով ոստիկանության հայտարարությունը ՀԾԿՀ նախկին նախագահի և յոթ անդամների կողմից […]

̰
Սյունիքի մարզում է ՀՀ առողջապահության նախարարը

20:49 25.08.2018

Երկօրյա այցով Սյունիքի մարզում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այսօր նա Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ շրջել է Մեղրի, Քաջարան եւ Կապան համայնքներում:  Այդ մասին տեղկացնում է Սյունիքի մարզպետարանը:  Ըստ տարածած հաղորդագրության՝ նախարարը նախ եղել է Մեղրու բժշկական կենտրոնում, որը նորակառույց է եւ լիովին կահավորված, բայց այստեղ դեռևս ջեռուցման խնդիր կա, քանի որ բնական […]

̰
Նիկոլ Փաշինյանը Արցախում է

20:28 25.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախում է: Այդ մասին տեսանյութը ստորև: https://www.facebook.com/RealArtsakh/videos/2102785896717242/

̰
Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը մարզային խորհրդակցություններ է անցկացնում

20:06 25.08.2018

Հանրապետության ողջ տարածքում շարունակվում են օգոստոսյան խորհրդակցությունները՝ յուրաքանչյուր օր մասնակից դարձնելով տվյալ մարզի կրթության ոլորտի պատասխանատուների, դպրոցների տնօրենների, ուսուցիչների։ Այս մասին գրված է Կրթության ու գիտության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:  Ըստ այդմ՝ օգոստոսի 25-ին, օրվա առաջին կեսին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանում, որտեղ ներկայացրել է 2018-2019 ուսումնական […]

̰
Մերկելն առնվազն չի վախենում Ռուսաստանից. Focus-ն անդրադարձել է Գերմանիայի կանցլերի՝ Հվ. Կովկաս այցին

19:25 25.08.2018

Լրատվամիջոցը նշում է, որ Հայաստանն Ադրբեջանի ագրեսիայից խուսափելու հարցում պաշտպանություն է ակնկալում Մոսկվայից, ուստի պահպանում է Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները:

̰
Թուրք ժողովրդի վճռականությունը երաշխավորում է հաջողությունը՝ տնտեսության վրա հարձակումների դեպքում. Էրդողան

18:20 25.08.2018

Թուրքիայի ժողովրդի վճռականությունը հաջողության գլխավոր երաշխիքն է տնտեսության վրա հարձակման դեպքում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: «Թուրքիան կանգնած է տնտեսական սպառնալիքների առաջ և թուրք ժողովրդի նվիրվածությամբ, անկախությամբ, հայրենիքի և ապագայի համար  կկարողանանք հաղթահարել: Տնտեսության վրա հարձակման ժամանակ մեր հաջողության կարևոր երաշխիքը մեր ժողովրդի ամրությունն ու վճռականությունն է»,- ասել է Էրդողանը: էրդողանը […]

̰
Ձերբակալել են Ալեքսեյ Նավալնիին

17:38 25.08.2018

Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը Twitter-ի իր իկրոբլոգում տեղեկացրել է, որ Նավալնիին ձերբակալել են: «Նավալնիին տան շքամուտքի մոտից ձերբակալել են 2 ժամ առաջ»,- գրել է մամուլի քարտուղարը: Навального задержали 2 часа назад у подъезда дома. Сейчас он находится в ОВД Даниловский. За что задержали, не говорят. Телефон отобрали — Кира Ярмыш (@Kira_Yarmysh) August 25, […]

̰
Անգելա Մերկելի հայաստանյան այցի խճանկարը

17:00 25.08.2018

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը երեկ մեկօրյա այցով Հայաստանում էր և սա Հայաստանի անկախությունից ի վեր Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան: Այցի օրակարգը շատ հագեցած էր և կանցլերը Երևանում հասցրեց լինել մի քանի վայրերում ու դրան զուգահեռ իր Instagram-ի էջում  հրապարակումներ էր անում: Shantnews-ը ամբողջացրել է կանցլերի հայաստանյան այցի հետաքրքիր դրվագները: Դիմավորման պաշտոնական արարողությունից […]

̰
BACK_TO_TOP