TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե ուզում ենք Սևանի ջուրը հասցնել Արարատյան դաշտավայր, ապա պետք է ոռոգման ցանցը վերանորոգենք. բնապահպան

17:20 24.08.2018

«Կա օրենք, որի համաձայն՝ Սևանից կարելի է վերցնել 170 մլն մ³ ջուր առանց վնասելու լճի բիոբազմազանությանը: Այս ամենը արվում է լճում ջրային բալանսը պահելու և ջրի որակի կտրուկ փոփոխություններից խուսափելու համար: Չնայած այս ամենին՝ կարելի է ասել, որ գետերից Սևան թափվող ջուրն էլ մի բան չի քանի, որ մեր բնակիչները դեռևս չեն գիտակցում, որ գետերի […]

̰
Վերջին ծաղկումն էլ լճի ճիչն է կյանքի ու մահու սահմանին. Կարինե Դանիելյան

14:50 24.08.2018

«Առաջին անգամ հուսադրող մի երևույթ եղավ՝ կառավարությունում քննարկվեցին այն հարցերը, որ մենք տարիներ շարունակ բարձրացնում էինք Սևանի ու ջրային ռեսուրսերի կառավարման հետ կապված»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: Խոսքը ջրային ռեսուրսների վատ կառավարման, ջրի կորուստների, ջրամբարների վատ վիճակի, ձմռանը, երբ չկա ոռոգման կարիք, ջրամբարներից […]

̰
Աջակցում եմ Վրաստանի եվրոպական հավակնություններին, բայց չեմ կարող վաղաժամ խոստումներ տալ. Մերկել

14:04 24.08.2018

«Ես ուզում եմ ձեզ անկեղծ ասել, որ ուրախ եմ և աջակցում եմ Վրաստանի եվրոպական հավակնություններին: Եվ հենց դրա համար մենք ունենք Ասոցացման համաձայնագիր և ազատ առևտուր, բայց մենք չենք կարող ձեզ տալ արագ և վաղաժամ խոստումներ»,- այսպես է պատասխանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրամիությանը Վրաստանի անդամակցելու մասին հարցին: Ըստ Մերկելի՝ իր խոսքերը նշանակում են, որ անդամակցության […]

̰
«Շիրակ» օդանավակայանը կնորոգվի

13:35 24.08.2018

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի կառամատույցն ամբողջովին կվերականգնվի: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից: 22 000 քառ․ մետր տարածքով կառամատույցը չի նորոգվել 1986 թվականից: Նորոգումից հետո այն կհամապատասխանեցվի միջազգային ստանդարտներին և գրավիչ կդառնա նոր ավիաընկերությունների ներգրավվման համար։ Նորոգման համար կծախսվի մոտ 1.5 միլիարդ դրամ: Մինչև 2020 թվականը կնորոգվի 17.000 քառ․ մետր տարածք:

̰
Ռուսական ռազմաբազայի զինծառայողները վարժանքներին օգտագործել են փակ կապ

13:20 24.08.2018

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կապավորական ստորաբաժանման զինծառայողները օգոստոսի 20-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում երկկողմ տակտիկական վարժանքների շրջանակներում ռադիոկապ են կազմակերպել կապի փակ ալիքներով՝ օգտագործելով կապի 5-րդ և 6-րդ սերնդի ժամանակակից միջոցներ: Այս մասին տեղեկացրել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը: Տակտիկական վարժանքների ընթացքում կապավորները կապի ժամանակակից միջոցով կատարում  են ուսումնամարտական առաջադրանքներ տարբեր ռեժիմներով, այդ թվում […]

̰
Վրաստանն ու Ուկրաինան ամենամեծ եվրոպական հեռանկարն ունեն. Անգելա Մերկել

13:19 24.08.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարում է, որ Վրաստանը Ուկրաինայի հետ միասին ամենամեծ եվրոպական հեռանկարն ունի: Այս մասին, ինչպես հայտնում է Apsni.ge-ն, Մերկելը հայտարարել է Վրաստանում՝ ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Ինչ վերաբերում է Արևելյան Եվրոպայի հանդեպ Գերմանիայի վարած քաղաքականությանը, ապա դա, ըստ Մերկելի, նոր նախաձեռնություն չէ: «Հայկո Մաասն ընդամենն ընդգծել է այն, որ իբրև ԵՄ հարևան […]

̰
Ռուսաստանը պետք է հասկանա, որ ՆԱՏО-ն և ԵՄ-ն թշնամիներ չեն. Անգելա Մերկել

12:59 24.08.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վրաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հասկանա՝ ՆԱՏО-ն և Եվրամիությունը թշնամիներ չեն: Այս մասին տեղեկացնում է Грузия онлайн-ը: Մերկելի խոսքով՝ Գերմանիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Վրաստանի հետ: «Գերմանիան ցանկանում է ունենալ լավ հարաբերություններ ոչ միայն Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, այլև Ռուսաստանի հետ: Ռուսաստանն աշխարհում շատ կարևոր […]

̰
Միայն ձերբակալություններով հնարավոր չէ հասնել երկարաժամկետ զարգացման. ամերիկացի վերլուծաբան

11:27 24.08.2018

Փորձագիտական շրջանակներն ընդհանուր առմամբ դրական են գնահատում Նիկոլ Փաշինյանի կառավարության 100 օրը: Մատնանշվում են նաև որոշ բացթողումներ, գրում է «Ամերիկայի ձայնը»: «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկիի կարծիքով՝ այսօր Հայաստանում պահպանվում է հեղափոխական էյֆորիան: Նոր իշխանությունները հաճախ դիմում են խորհրդանշական քայլերի, որոնց մի մասը, ըստ փորձագետի, կարևոր են, սակայն անհրաժեշտ են խնդիրների երկարաժամկետ լուծումներ: «Կառավարության 100 […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պյոտր Պորոշենկոյին

11:17 24.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու ժողովուրդների դարավոր կապերը հանդիսանում են Հայաստանի և Ուկրաինայի միջպետական համագործակցության ամուր հիմք: Վարչապետը կարևորել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, տնտեսության և հումանիտար ոլորտներում հեռանկարային ծրագրերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ […]

̰
Մշակույթի նախարարությունը նպատակ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկը համալրել նոր հուշարձաններով

10:50 24.08.2018

ՀՀ մշակույթի նախարարությունը նպատակ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկը համալրել նոր հուշարձաններով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը: Նրա խոսքով՝ այս համատեքստում ընթանում են լուրջ աշխատանքներ: «ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդամենը մի քանի հուշարձան ունենք գրանցված, ինչն աբսուրդային է: Այդ թիվը պետք է տասնապատկվի, հարյուրապատկվի, որովհետև մենք իրոք ունենք արժանի հուշարձաններ: […]

̰
Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցության առաջ կանաչ լույս է վառվում. «Հրապարակ»

10:30 24.08.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ՀԱՊԿ-ում քննարկվել է մասնակիցների կազմն ընդլայնելու հարցը: Մասնավորապես, դիտորդի կարգավիճակի մասին փաստաթղթերի փաթեթն է ներկայացվել։ Սա նշանակում է, որ առաջիկայում լրջորեն քննարկվելու է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ դիտորդ անդամ դառնալու հարցը, ինչը բավականին վտանգավոր է Արցախի հարցի լուծման առումով։ Մեր տեղեկություններով, այս հարցում կարող էր որոշակի դեր կատարել և գործընթացը կասեցնել ՀԱՊԿ […]

̰
ՊԵԿ-ը խուզարկություն է կատարել «Մարաթուկ» ընկերությունում․ ղեկավարն անպատշաճ վարք է դրսևորել

10:22 24.08.2018

«Մարաթուկ» տուրիստական ընկերությունում խուզարկություն է իրականացվել դատարանի որոշման հիման վրա: Այս մասին հայտարարություն է տարածել ՊԵԿ-ը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարուցված քրեական գործի շրջանակում, ընկերություն նախապես խուզարկության է գնացել 6 աշխատակից՝ հետաքննիչներ և օպերատիվ հետախուզության վարչության ներկայացուցիչներ: Նրանք ներս են մտել, սահմանված կարգի համաձայն ներկայացել և հետաքրքրվել են, թե որտեղ է գտնվում ընկերության տնօրենը: […]

̰
«Սասնա ծռերը» Փաշինյանին համարում են «Սերժի մարդը». «Ժողովուրդ»

10:05 24.08.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում առաջիկայում ստեղծվելու է ևս մեկ կուսակցություն` «Սասնա ծռեր» անվամբ: Երեկ այդ մասին հայտարարեցին Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը: Նրանք նշել են, որ այդ կուսակցությունը մասնակցելու է ԱԺ ընտրություններին, հավակնելու են քաղաքական դաշտում ունենալ լուրջ դերակատարություն: Ու թեև երեկ Ժիրայր Սեֆիլյանը պնդում էր` իրենք նեցուկ են լինելու Փաշինյանի կառավարությանը, Վարուժան Ավետիսյանը, […]

̰
Սամվել Բալասանյանն իրավապահներին փող է տվել՝ ստանալով տեղեկություն իր հակառակորդների մասին․ «Ժողովուրդ»

09:41 24.08.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախկին իշխանությունների օրոք գործարարները պարտադրված են եղել որոշակի գումարներ վճարել նաև իրավապահներին: Այդպես նրանք ապահովագրել են իրենց բիզնեսը մարզային իրավապահների հնարավոր հետապնդումներից: Այդ «համագործակցության» արդյունքում նաև ներքին պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ իրավապահները գործարարներին պարբերաբար տեղեկություններ կտան նրանց հակառակորդների մասին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` մասնավորապես նման մի […]

̰
Մարզպետը լծվել է «Ավշար»-ի տերերից մարզը վերցնելու գործին․ «Հրապարակ»

09:30 24.08.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը կարգադրել է ստուգումներ և աուդիտ անցկացնել մարզային բոլոր հաստատություններում՝ հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ և այլն։ Մեր տեղեկություններով, սև ամպեր են կուտակվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի «Արաքս» մասնաճյուղի Արտաշատի բաժնի պետ Հայկ Հովհաննիսյանի գլխին։ Ստուգումների նախնական արդյունքների համաձայն` այստեղ մեծ մասշտաբների չարաշահումներ են թույլ տվել։ Հովհաննիսյանն ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի […]

̰
Վլադիմիր Գասպարյանի դեմ կարող է քրգործ հարուցվել․ «Ժողովուրդ»

09:22 24.08.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխին սև-մութ ամպեր են կուտակվում: Ինչպես հայտնի է՝ 2018 թվականի օգոստոսի 13-ին Hetq լրատվական կայքը հրապարակել էր այն մասին, թե ինչպես է ՀՀ նախկին ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել 3 մլն դոլարանոց առանձնատան տեր: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե այս հրապարակման մասով […]

̰
Նոր քաղաքական խմորումներ Ղարաբաղում. «Հրապարակ»

08:55 24.08.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Ղարաբաղում ևս ներքաղաքական խմորումներ են սկսվել, քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել առաջիկա ընտրություններին՝ հայաստանյան իրադարձությունների սցենարով։ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Արցախում ձևավորված «Լույս Արցախին» նախաձեռնության ակտիվիստները ծրագրում են շարժումը կուսակցություն դարձնել։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց շարժման նախաձեռնողներից մեկը՝ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։ Հիշեցնենք, որ նախաձեռնությունը ձևավորվեց […]

̰
ԱԺ փոխնախագահների համար 4 նոր Toyota Camry ձեռք կբերեն, հնարավոր է՝ նրանք չհասցնեն վայելել դրանք. «Հրապարակ»

08:48 24.08.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմը 4 հատ նոր Toyota Camry ձեռք բերելու պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ընկերության հետ։ Գնումը տեղի է ունենալու ԱԺ աշխատակազմի բյուջեի տնտեսումներից։ Մեքենաներից 3-ը կտրամադրվեն ԱԺ 3 փոխնախագահներին, 4-րդը կմնա «պահեստային»՝ հյուրերին սպասարկելու համար։ 2018 թ․, լրիվ նոր դիզայնով Camry-ները, սակայն, կբերվեն մոտ 6 ամիս անց։ Դեռ կառավարությունը պետք […]

̰
Խաչատուրովը դատի է տվել Ստեփան Գրիգորյանին. Armtimes

22:42 23.08.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովը հայց է ներկայացրել ընդդեմ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի: Armtimes-ը, հղում անելով Դատական տեղեկատվական համակարգին, հայտնում է, որ Խաչատուրովը պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջ է ներկայացրել: Գործը մակագրվել է դատավոր Տաթևիկ Ստեփանյանին, վերջինս, սակայն, օգոստոսի 16-ին հայցը վերադարձրել […]

̰
Ռուս ֆերմերը 500 կգ-անոց դդում է աճեցրել

20:46 23.08.2018

Ռուս ֆերմեր Անդրեյ Գուսևը 500 կգ կշռող դդում է աճեցրել, ինչը ռեկորդ է համարվում: Ստարոխոդկինո գյուղում ապրող ֆերմերի դուստրը՝ Ալինան, դդմին անվանում է տվել՝ Դուսյա: Գուսևի համար նման հսկա դդում աճեցնելու դրդապատճառ է դարձել այն, որ մի ամերիկացի 400 կգ-անոց դդում է աճեցրել: Տղամարդն էլ որոշել է գերազանցել ռեկորդը:

̰
Երևանի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից

20:32 23.08.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով այսօր աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը, հայտնում է Armtimes-ը: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նշենք, որ Արտակ Պողոսյանն այս պաշտոնում նշանակվել էր հունիսին՝ կրկին Օսիպյանի հրամանով:

̰
Վարչապետն ընդունել է Ռուանդայի և Գաբոնի արտգործնախարարներին

19:31 23.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոյին, որին՝ որպես Աֆրիկյան միության ներկայացուցիչ, ուղեկցել է Գաբոնի արտաքին գործերի, ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային ինտեգրացիայի նախարար Ռեջի Իմոնգոլը, հաղորդում են ՀՀ վարչապետի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Վարչապետ Փաշինյանը կարևորել է աֆրիկյան երկու երկրների ԱԳ նախարարների այցը մեր երկիր՝ նշելով, որ նման բարձրաստիճան […]

̰
Յուրաքանչյուրը պիտի հասկանա, որ ինքն ընտրակաշառք պիտի չառաջարկի․ Արայիկ Պապիկյան

17:29 23.08.2018

Փաստաբան Արայիկ Պապիկյանն օգոստոսի 23-ին Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումների ժամանակ նշեց, որ քրեական իրավունքի կարգավորումների առումով կարծես թե խնդիրը լուծվել է, բայց հիմնավորումների և ակնկալվող արդյունքների առումով խնդիրները կամ չեն լուծվել կամ ճիշտ չեն ներկայացվել։ «Եթե այդ արդյունքներն ենք մենք ակնկալում փոփոխություններով, ապա կարծում եմ՝ դրանք առնվազն ճիշտ չեն ներկայացվել։ Մենք փորձել ենք օրենսդրական բացերը […]

̰
Բոլորիս հույսն այն է, որ իրավապահներն ընտրությունների ժամանակ մնան «անգործ». Դանիել Իոաննիսյան

17:26 23.08.2018

Վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն օգոստոսի 23-ին՝ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումների ժամանակ անդրադարձավ համացանցում մեծ արձագանքի արժանացած տեղեկություններին, թե ընտրակաշառքի համար 1-3 տարի ազատազրկում է նախատեսվում։ Նա տեղեկացրեց, որ գործող օրենսգրքով էլ է ընտրակաշառք վերցնելու համար ազատազրկում նախատեսվում։ «Այս նախագծով սանկցիան չի փոխվում, ավելացվում է կաշառքի խոստումը, խնդրելը և այլն, բայց […]

̰
Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ից բերվող հրթիռային մատակարարումներից

17:05 23.08.2018

Ռուսաստանը մտադիր է նույն կերպ պատասխանել ԱՄՆ-ի պատժամիջոցներին, որոնք ուղղված են առանձին մարդկանց կամ կազմակերպությունների դեմ, բայց մտադիր չէ հրաժարվել հրթիռային մատակարարումներից, հայտարարել է ԱԳՆ փոխտնօրեն Սերգեյ Ռյաբկովը, տեղեկացնում է РИА Новости-ն: Նա  նշել է, որ Մոսկվան չի կարող գործողություններ իրականացնել, որոնք չեն բխում սեփական շահերից: «ԱՄՆ-ի տիեզերական ծրագրի կամ ավիացիոն տիտանի համար Boeing-ի հետ […]

̰
Խաչիկ Ասրյանի կուսակցությունը գրանցվել է պետական ռեգիստրի գործակալությունում

16:54 23.08.2018

Խաչիկ Ասրյանի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը գրանցվել է պետական ռեգիստրի գործակալությունում: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության տարածված հաղորդագրությունից: «Հայրենատե՛ր Հայեր Ուղիղ 28 տարի առաջ այս օրը՝ 1990 թվականի  օգոստոսի 23-ին,  Հայաստանը հռչակվեց որպես անկախ պետություն։ Շնորհավորում եմ բոլորիդ՝ Հայաստանի անկախության հռչակման առթիվ։ Ինչպես 1990 թվականի օգոստոսի 23-ը հայ ժողովրդի համար դարձավ Հայաստանի անկախության հռչակման օր, այնպես […]

̰
Առաջարկվում է նախընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտումը դարձնել հանցագործություն. Իոաննիսյան

16:52 23.08.2018

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը հանրությանն է ներկայացրել Քրեական, Քրեական դատավարության և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի փոփոխությունների փաթեթը: Այս պահին ընթանում է դրա քննարկումը: Վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի խոսքերով՝ ընտրությունների փուլում արգելված է բարեգործությունը տարբեր սուբյեկտների կողմից, դրա հետ միասին արգելված է նաև քարոզչությունը: «Նախկինում այդ արարքը ընդամենը […]

̰
Ժնևում հանդիպում են Ջոն Բոլթոնն ու Նիկոլայ Պատրուշևը

16:11 23.08.2018

Ժնևում է Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը, որտեղ այսօր հանդիպել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում տեղակայված պետական ամառանոցում գումարել է անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների բարելավումը խոչընդոտող հարցեր: Նա նշել է, որ ռուս-ամերիկյան […]

̰
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանեց Վրաստան

15:32 23.08.2018

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական երկօրյա այցով ժամանել է Վրաստան: Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան միջազգային օդանավակայանում՝ ժամը 15.30-ին: Պատվավոր հյուրին օդանավակայանում դիմավորելու է արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, որից հետո կառավարության վարչությունում անցկացվելու է դիմավորման պաշտոնական արարողությունը: Անգելա Մերկելի պաշտոնական այցը Վրաստանում կսկսվի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմամբ, որից հետո Անգելա […]

̰
Վիկտոր Սողոմոնյանը Մոսկվայում վարպետության դասեր կանցկացնի

15:05 23.08.2018

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը դասախոսություններով է հանդես գալու ՌԴ ԱԳՆ համակարգում գործող հանրահայտ «МГИМО»(Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ) համալսարանում: «168 ժամ»-ը հենց Վիկտոր Սողոմոնյանից պարզել է, որ նա արդեն սեպտեմբերին  հանդես է գալու վարպետաց դասերի շարքով, որոնց ունկնդիրն են լինելու ոչ միայն համալսարանի քաղաքագիտության և միջազգային […]

̰
BACK_TO_TOP