TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը Հրազդանում մասնակցել է Հայրենական մեծ և Արցախյան պատերազմներում զոհվածներին նվիրված հուշահամալիրի վերաբացմանը

16:40 25.08.2018

Վարչապետն այսօր Հրազդանում մասնակցել է Հայրենական մեծ և Արցախյան պատերազմներում զոհվածներին նվիրված հուշահամալիրի վերաբացմանը: Հուշահամալիրի տարածքում բացվել է հուշաքանդակ՝ արծվի տեսքով: Հուշահամալիրի վերաբացման առիթով ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել: «Հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը մարդկային գիտակցության ամենաբարձր կետն է, դրանից ավելի բարձր գիտակցություն պարզապես գոյություն չունի, բայց ինչի՞ համար են զոհվել զոհվողները, մի՞թե հանուն մահվան: Ամենևին՝ […]

̰
Հրազդանում բացվել է Արցախի և Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը

16:29 25.08.2018

Հրազդանում այսօր տեղի է ունեցել Արցախյան հերոսամարտում և Հայրենական Մեծ պատերազմում  զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա է եղել կառավարական պատվիրակությունը վարչապետի գլխավորությամբ: Ներկա են եղել նաև ԱԺ պատգամավորներ, մշակութային և հասարակական գործիչներ։  

̰
Կարևոր այց էր՝ կարևոր պայմանավորվածություններ. քաղաքագետը՝ Մերկելի այցի մասին

16:00 25.08.2018

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայաստան կատարած այցը կարևոր էր՝ նկատի ունենալով, որ Գերմանիան թե՛ աշխարհի խոշորագույն տնտեսություններից, տերություններից է, և թե՛ ԵՄ լոկոմոտիվը: «Կարևոր եմ համարում, որ Ղարաբաղյան հարցով հստակ ուղերձներ հղվեցին, որ հակամարտության կարգավորումը խաղաղ պետք է լինի, նաև այն, որ Մերկելն այցելեց Ցեղասպանության թանգարան: Կարևոր եմ համարում, որ, ինչպես […]

̰
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 200 անգամ

13:54 25.08.2018

Օգոստոսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև մարտական խնդիրը:

̰
Արա  Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետի հետ

13:17 25.08.2018

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 24-ին հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Չեխիայի վարչապետին` խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից նրա ղեկավարած կառավարության հաստատվելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Չեխիայի հետ բազմոլորտ հարաբերությունների ընդլայնումը` վերահաստատելով Հայաստանի շահագրգռվածությունը քաղաքական երկխոսության շարունակականության […]

̰
Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ թեկնածուն Միքայել Մանուկյանն է

13:03 25.08.2018

Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններում Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության թեկնածուն ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանն է, փոխանցում են կուսակցությունում Aysor.am-ի աղբյուրները։ Այդուհանդերձ, կուսակցությունից պաշտոնապես ոչ հերքել, ոչ հաստատել են այդ տեղեկությունը՝ նշելով, որ այսօր մինչև օրվա վերջ համապատասխան հայտարարություն կտարածեն։ Ավելի վաղ ՀՅԴ-ն առանց թեկնածուի անունը հրապարակելու, տեղեկացրել էր, որ կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում […]

̰
Անգելա Մերկելն արդեն Բաքվում է

11:55 25.08.2018

Մեկնարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնական այցը Բաքու: Մերկելին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Գերմանիայի կանցլերին դիմավորում էին նաև Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը և այլ պաշտոնատար անձինք: Դիմավորման արարողության ավարտից հետո կայացել է Գերմանիայի կանցլերի և Ադրբեջանի նախագահի՝ ընդլայնված հանդիպումը պատվիրակությունների մասնակցությամբ: Ալիևն ու Մերկելը հանդես են եկել ելույթներով:

̰
Դատավորները դատի են տվել Գագիկ Հարությունյանի ԲԴԽ-ին և ՀՀ նախագահին․ «Հրապարակ»

10:15 25.08.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը հայց են ներկայացրել ԲԴԽ-ի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել սնանկության դատարանի դատավորներ նշանակելու որոշումը: 2019թ․ հունվարի 1-ից իր գործունեությունն սկսող սնանկության դատարանի դատավոր դառնալու մրցույթին մասնակցած 19 թեկնածուներից 12-ն էին ընտրվել, հիմնականում՝ երիտասարդ սերնդի դատավորներ, մարզային դատավորներ: 7 հոգի չէին արժանացել […]

̰
Փոխվարչապետերի գրասենյակները դեռևս ձևավորված չեն, ազատ հաստիքներ կան. «Հրապարակ»

09:53 25.08.2018

«Հրապարակ» թերթը գրում է․ «Թեպետ նոր կառավարությունը 3 ամիս է, ինչ ձևավորվել է, սակայն փոխվարչապետների գրասենյակները դեռևս ձևավորված չեն: 1-ին փոխվարչապետի գրասենյակում՝ 19, մյուս երկու փոխվարչապետերի մոտ 15 հաստիք է նախատեսված: Միրզոյանը ունի միայն գրասենյակի ղեկավար, մեկական խորհրդական և օգնական, 2 վարչություններից մեկում՝ մարդասիրական վարչությունում, ժամանակավոր պետ, իսկ հակակոռուպցիոնում դեռ ոչ մի նշանակում չի եղել: […]

̰
Մանվել Գրիգորյանի ծննդավայր Արշալույսում ստուգումներ են կատարվել․ «Ժողովուրդ»

09:14 25.08.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խումբը ստուգումներ է իրականացրել Արշալույս գյուղում։ Նշենք, որ այս գյուղը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ծննդավայրն է։ Ստուգումները իրականացվել են հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ Օրինակ, համայնքի ավագանին չի պահպանել […]

̰
Կանցլերի մեկնումից հետո մեքենան կվերադարձնեն տիրոջը․ «Հրապարակ»

09:01 25.08.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին երեկ դիմավորել են զրահապատ BMW 750-ով, որը սպասարկում է Արմեն Սարգսյանին: Նրա՝ ՀՀ նախագահ դառնալուց հետո պետական պահպանության ծառայությունը, որպես ծառայողական ավտոմեքենա, հատկացրել է այս BMW-ն: Բանն այն է, որ պետական ավտոպարկում զրահապատ մեքենաների սղություն կա, և որպեսզի Մերկելին դիմավորեին ըստ արարողակարգի պահանջների, ստիպված են եղել այն […]

̰
Չի բացառվում՝ Մարուքյանը վիրավորված լինի թե՛ Փաշինյանից, թե՛ «Ելքի» հետ կապված նրա հեռահար պլաններից․ «Փաստ»

08:45 25.08.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել «Ելք» դաշինքի շուրջ: Արդեն բավական ժամանակ է, ինչ հստակ է, որ Նիկոլ Փաշինյանին այլևս պետք չեն ո՛չ «Լուսավոր Հայաստանը», ո՛չ էլ «Հանրապետություն» կուսակցությունը, որոնց փաստացի նա դիտարկում է որպես բալաստ՝ վստահ լինելով, որ միայնակ էլ կհասնի ոչ պակաս հաջողության: Սա, իհարկե, որպես դաշինք, սակայն չի բացառվում, որ վարչապետին այս […]

̰
Գարեգին Բ-ն լիարժեք չի վայելել հանգիստը․ նա սկսել է ավելի հաճախ շփվել հավատացյալների հետ․ «Հրապարակ»

08:37 25.08.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով այսօր «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» նախաձեռնությունը Երևանի Սուրբ Աննա ևՍուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում կրկին բողոքի ակցիա կիրականացնի, որի մեկնարկը կտրվի երեկոյան ժամը 7-ին։ Շարժումը կաթողիկոսի հրաժարականն է ակնկալում, ապա՝ նոր ընտրություններ։ Մենք տեղեկացանք, որ բողոքի ալիքի պատճառով վեհափառը լիարժեք չի վայելել հանգիստը և Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքից նախատեսվածից […]

̰
Ի պատիվ Մերկելի` Փաշինյանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք

01:10 25.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից, ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի, այսօր երեկոյան վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք: Արարողակարգի համաձայն, երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-գերմանական հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բաժակաճառը ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի պատվին տրված […]

̰
Մերկելը Փաշինյանին հրավիրել է Գերմանիա

00:01 25.08.2018

Ավարտվեց ՀՀ վարչապետի անունից տրվող պետական ճաշը` ի պատիվ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի։ Կանցլերը, ի պատասխան վարչապետի խոսքին, շատ կարևոր շեշտադրումներ կատարեց հայ-գերմանական հարաբերությունների զարգացման իմաստով և ՀՀ վարչապետին պատասխան այցով հրավիրեց Գերմանիա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էդմոն Մարուքյանը՝ հիշեցնելով, որ նման բարձր մակարդակի այց՝ Գերմանիայի կանցլերի հրավերով, դեռևս չի եղել։ https://www.facebook.com/marukyan.edmon/photos/a.902917169780011/2121931867878529/?type=3&theater&ifg=1

̰
Նաիրա Զոհրաբյանը Անգելա Մերկելի հետ լուսանկար է հրապարակել

21:39 24.08.2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ է պաշտոնական ընթրիքից հետո: «Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ շատ կալորիական պաշտոնական ընթրիքից հետո»,- լուսանկարը մեկնաբանել է Նաիրա Զոհրաբյանը:  

̰
Հյուսիսային պողոտայում ենք. Նիկոլ Փաշինյանը՝ Անգելա Մերկելի հետ

21:33 24.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ պատկերված է այսօր պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, իր կնոջ՝ Աննա Հակոբյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը Հայաստան է ժամանել Վրաստանից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի և Անգելա Մերկելի գլխավորությամբ Երևանում կայացել են […]

̰
Փոփոխություններ Վարչական օրենսգրքում. նպատակն ընտրատեղամասերում «ամենաթողությանը» վերջ տալն է

21:30 24.08.2018

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովն առաջիկա օրերին խորհրդարանին կներկայացնի օրենսդրական մի փաթեթ, որով փոփոխություններ է նախատեսվում նաև «Վարչական իրավախախտումների» մասին օրենքում: Փոփոխությունների գլխավոր նպատակն է վերջ տալ, այսպես կոչված, «ամենաթողությանը» ընտրական տեղամասերում: Ավելի քան 2 տասնամյակ հայաստանյան գրեթե բոլոր ընտրություններում՝ անկախ նրանից՝ դրանք համապետակա՞ն, թե՞ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, տեղամասային ընտրական հանձնաժողովներում […]

̰
Ակնհայտ էր, որ փողոցում զգալի էր փոփոխությունների շունչը. Անգելա Մերկելը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

21:00 24.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետ Փաշինյանը ողջունել է Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ մեր երկրում մեծ հարգանք և համակրանք կա նրա հանդեպ, իսկ հայ-գերմանական հարաբերությունները հատուկ նշանակություն ունեն։ «Ողջունում եմ Ձեզ Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Սա Գերմանիայի կանցլերի առաջին այցն […]

̰
Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. «դաժան» նախագիծ ընտրակեղծարարների համար

20:35 24.08.2018

ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը, հաշվի առնելով, որ առաջիկայում տեղի են ունենալու Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, որոշել է «Ընտրական օրենսգրքի» մշակվող նախագծից առավել շուտ խորհրդարանին ներկայացնել «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ, որի ընդունման դեպքում, հանձնաժողովի համոզմամբ, ընտրական գործընթացն առավել վերահսկելի կդառնա, հնարավոր կլինի նվազեցնել շատ արատավոր երևույթների ռիսկայնությունը: «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և […]

̰
Ամենամոտ ապագայում, ֆորմալ առումով, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև բանակցություններ դժվար թե տեղի ունենան. Գերմանիայի կանցլեր

19:55 24.08.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին՝ ԵՏՄ-ԵՄ միջև հնարավոր համագործակցության պարագայում ինչպես է պատկերացնում Հայաստանի դերակատարումը, նշեց հետևյալը. «Հայաստանը կարող է լինել օրինակ, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն իրականացնել ՌԴ-ի հետ, միաժամանակ լավ համագործակցել ԵՄ-ի հետ: Իհարկե, այստեղ հնարավորությունները շատ չեն. ԵԱՏՄ-ն ազատ առևտրի գոտի է […]

̰
ԱՄՆ Դաշնային ռեգիստրում փաստաթղթեր են հրապարակվել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ

19:53 24.08.2018

ԱՄՆ Դաշնային ռեգիստրում կառավարությունը պաշտոնապես հրատարակել է փաստաթղթեր հակառուսական նոր պատժամիջոցների մասին, որոնք կապված են բրիտանական Սոլսբերի քաղաքում նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ: Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը նշել էր, որ պատժամիջոցները կարող են ուժի մեջ մտնել օգոստոսի 27-ից: Փաստաթղթերի համաձայն՝ պատժամիջոցները արգելում են Ռուսաստանին ամերիկյան վարկեր վերցնել, ինչպես նաև արտահանել զենք […]

̰
Ադրբեջանի «սև ցուցակ»-ում հայտնված գերմանացի պատգամավորի աշխատանքը կիրականացվի մեկ այլ պատգամավորի միջոցով. Մերկել

19:38 24.08.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին՝ ինչպե՞ս է բացատրում այն հանգամանքը, որ Բունդեսթագի պատգամավորներից մեկին Ադրբեջանը մուտքի արտոնագիր չի տվել: Կանցլերը նշեց, որ այս հարցի առնչությամբ արդեն արտահայտվել է: «Մենք որոշել ենք, որ համապատասխան պարոնի աշխատանքը Բունդեսթագի մեկ այլ պատգամավորի միջոցով կիրականացվի: Խոսքը Հարավային Կովկասում խորհրդարանական համագործակցության […]

̰
Մենք հետևել ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. Անգելա Մերկել

19:28 24.08.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խոսեց երկկողմ հանդիպման արդյունքների մասին: «Ուրախ եմ առաջին անգամ որպես դաշնային կանցլեր հյուրընկալվել ձեր երկրում: Շնորհակալ եմ ջերմ և հյուրընկալ վերաբերմունքի համար, որ ցուցաբերվեց ինձ: Ուրախ եմ ձեր երկրում գտնվել ոչ միայն 100-ամյա ժողովրդավարությունը՝ Առաջին հանրապետությունը տոնելու շրջանակներում, այլև նոր փոփոխությունների ժամանակ»,- ասաց […]

̰
Արծվիկ Մինասյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին

19:26 24.08.2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը օգոստոսի 24-ին ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, նախարարի խորհրդական Արեգ Ղարաբեկյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։ Ողջունելով Ավետիս Կիտանյանին՝ Արծվիկ […]

̰
ՖԻՖԱ-ն Պաղեստինի ՖՖ նախագահին Մեսսիի մարզաշապիկները այրելու կոչի պատճառով որակազրկել է մեկ տարով

19:19 24.08.2018

ՖԻՖԱ-ն Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջիբրիլ Ռաջուբին արգելել է մեկ տարի այցելել ֆուտբոլային խաղերի: Նման պատժամիջոցներ նրա նկատմամբ կիրառվել է, քանի որ Ռաջուբին այս տարվա հունիսին մուսուլման երկրպագուներին կոչ էր արել այրել «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի մարզաշապիկները, եթե նա մասնակցի Իսրայելի հետ ընկերական խաղին: Ռաջուբը մասնակցել է պաղեստինյան Ռամալլահ քաղաքում գտնվող Արգենտինայի […]

̰
Ուրախ եմ արձանագրել, որ Գերմանիան լիարժեք կերպով աջակցում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին. վարչապետ

19:11 24.08.2018

Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման  խնդրին: «Ես ուրախ եմ արձանագրել, որ Գերմանիան լիարժեք կերպով աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, Անգելա Մերկելը վստահ է, որ Արցախի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով և տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

̰
Հայաստանում ջրային մաֆիա կա. բնապահպան

18:22 24.08.2018

«Իհարկե, Հայաստանում կա ջրային մաֆիա»,– այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում հայտարարել է բնապահպան-փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը: «Երբ մենք Սևանից ջուր ենք բաց թողնում, այդ ջուրը, ինչպես նաև հավելյալ վերցվածը, անցնում է հէկով: Մինչև Արարատյան դաշտավայր հասնելն անցնում է հէկով, և այնտեղ կան որոշակի մարդիկ, որոնք եկամուտ են ստանում: Փոքր հէկերը բնության հանդեպ շատ անհոգ […]

̰
Անգելա Մերկելը Թումոյում շփվել է կենտրոնի սաների հետ

18:21 24.08.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: Սա Հայաստանի անկախությունից ի վեր Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան: Գերմանիայի կանցլերը եղել է նաև Թումոյում, ծանոթացել զարգացման կենտրոնի գործունեությանը, շփվել կենտրոնի սաների հետ: Այցի վերաբերյալ լուսանկարներ են հրապարակվել նաև Թումոյի թվիթերյան էջում: TUMO students are talking #robotics […]

̰
Գողթ-Գեղարդ ճանապարհահատվածը դեռևս վտանգավոր է

18:15 24.08.2018

Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում օգոստոսի 4-ին տեղի ունեցած փլուզման հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Նշվում է, որ մի քանի պայթեցումներից և հողային աշխատանքներից հետո դեռևս ամբողջովին վերացված չէ նոր փլուզման վտանգը։ Քարաթափմանը նպաստում են նաև տվյալ տեղամասում առկա սողանքային ակտիվ երևույթները։ Մասնագետների […]

̰
BACK_TO_TOP