Անգելա Մերկելի հայաստանյան այցի խճանկարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

Անգելա Մերկելի հայաստանյան այցի խճանկարը

17:00 25.08.2018

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը երեկ մեկօրյա այցով Հայաստանում էր և սա Հայաստանի անկախությունից ի վեր Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան: Այցի օրակարգը շատ հագեցած էր և կանցլերը Երևանում հասցրեց լինել մի քանի վայրերում ու դրան զուգահեռ իր Instagram-ի էջում  հրապարակումներ էր անում:

Shantnews-ը ամբողջացրել է կանցլերի հայաստանյան այցի հետաքրքիր դրվագները:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Անգելա Մերկելը նախքան համատեղ ասուլիսը ՀՀ ԿԳՆ նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ կենտրոնի սաների հետ մոտ մեկ ժամից ավելի շփվել ու ծանոթացել է երեխաների աշխատանքներին: Կանցլերին այնքան հետաքրքրել է ԹՈՒՄՈ-ի սաների աշխատանքները, որ նույնիսկ մի պահ նա նստել է համակարգչի առջև:

ԹՈՒՄՈ-ին հաջորդեց PicsArt-ը, որը համաշխարհային ճանաչում ունեցող նկարների մշակման հայկական ծրագիրը: Անգելա Մերկելը PicsArt-ում շրջելուց հետո ասել է, որ այնտեղ շատ կրեատիվություն կա և հումոր:

Պաշտոնական հանդիպումներից և Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսից հետո երեկոյան Նախագահական նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական ընթրիքը, որին մասնակցել են հայ և գերմանացի քաղաքական գործիչներն ու նախարարները: Այս հանդիպման ժամանակ Անգելա Մերկելի հետ միասին մի շարք սելֆիներ և լուսանկարներ հրապարակվեցին:

«Պարզվեց՝ կանցլերը ևս սելֆիի սիրահար է»,- լուսանկարն այսպես է մեկնաբանել Նարիա Զոհրաբյանը , իսկ ավելի վաղ նույն ընթրիքից ևս մեկ նկար էր հրապարակել՝ սյս լուսանկարը մակագրելով հետևյալ կերպ.

«Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ անթույլատրելի կալորիական պաշտոնական ընթրիքից հետո»:

Արփինե Հովհաննիսյանը նույնպես լուսանկար էր հրապարակել Անգելա Մերկելի հետ: «Հզորագույն կանանցից մեկի՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ»,- գրել է ԱԺ փոխխոսնակը:

 

Պաշտոնական ընթիքից հետո Գերմանիայի կանցլերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանի հետ զբոսնել է երեկոյան Երևանում: Անգելա Մերկելը Հյուսիսային պողոտայում լուսանկարվել և շփվել է մարդկանց հետ:

Այս մեկ օրվա ընթացքում Անգելա Մերկելը ակտիվ հրապարակումներ էր անում իր Instagram-ում և գրում իր տպավորությունները:

https://www.instagram.com/p/Bm5JN8RgYHZ/?hl=ru&taken-by=bundeskanzlerin

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բռնակոթ գյուղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 96 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:24 04.07.2025

Բռնակոթ գյուղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 96 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բռնակոթ գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 96 թուփ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...

ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման վերաբերյալ անցկացվել են ազգային խորհրդակցություններ

18:17 04.07.2025

ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման վերաբերյալ անցկացվել են ազգային խորհրդակցություններ

Հուլիսի 2-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի հետ համագործակցաբար և Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել են ազգային խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետությունում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման (ՈՒՆՏ) և Ուղևորների անունների գրանցման (ՈՒԱԳ) համակարգերի ներդրման շուրջ, ինչը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից: Ազգային խորհրդակցությունների անցկացումը բխում էր ՀՀ կողմից ավելի […] ...

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերել

18:12 04.07.2025

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 2-ին Գյումրիի հանգստյան գոտիներից մեկի տարածքում ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի 34-ամյա երկու բնակչի: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանգստյան գոտում կատարված զննությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և սինթետիկ թմրամիջոցով փաթեթ։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

Ջրափրկարարները փրկել են երկու անչափահասի՝ նրանց անվնաս դուրս բերելով ափ

18:06 04.07.2025

Ջրափրկարարները փրկել են երկու անչափահասի՝ նրանց անվնաս դուրս բերելով ափ

Հուլիսի 4-ին՝ ժամը 15:56-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 2 հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ջրահեղձման վտանգի մեջ հայտնված երկու անչափահասի։ Ջրափրկարարները արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ՝ մոտ 20 մետր հեռավորությունից անվնաս դուրս են բերել քաղաքացիներին։ ...

SHANTNEWS

18:00 04.07.2025

SHANTNEWS

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռոնալդուի առատաձեռնության մասին

17:55 04.07.2025

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռոնալդուի առատաձեռնության մասին

«Ռեալի» նախկին դարպասապահ Կիկո Կասիլյան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի առատաձեռնության մասին։ «Ռոնալդուն ֆենոմեն է, բացառիկ անհատականություն։ Նա օգնում է նույնիսկ ակադեմիայի երեխաներին։ Խնդրեք նրանից ցանկացած բան՝ նա կհամաձայնի։ ԱՄՆ-ում նախամրցաշրջանային հավաքի ժամանակ Ռոնալդուն ամբողջ անձնակազմին՝ ֆիզիոթերապևտներին, անվտանգության աշխատակիցներին և մյուս բոլորին, նվիրել է նոր iPhone-ներ և Apple Watch-եր։ Նա միշտ գնահատում և շնորհակալություն է հայտնում […] ...

BACK_TO_TOP