15:32 23.08.2018
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական երկօրյա այցով ժամանել է Վրաստան: Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան միջազգային օդանավակայանում՝ ժամը 15.30-ին: Պատվավոր հյուրին օդանավակայանում դիմավորելու է արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, որից հետո կառավարության վարչությունում անցկացվելու է դիմավորման պաշտոնական արարողությունը: Անգելա Մերկելի պաշտոնական այցը Վրաստանում կսկսվի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմամբ, որից հետո Անգելա […]
15:05 23.08.2018
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը դասախոսություններով է հանդես գալու ՌԴ ԱԳՆ համակարգում գործող հանրահայտ «МГИМО»(Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ) համալսարանում: «168 ժամ»-ը հենց Վիկտոր Սողոմոնյանից պարզել է, որ նա արդեն սեպտեմբերին հանդես է գալու վարպետաց դասերի շարքով, որոնց ունկնդիրն են լինելու ոչ միայն համալսարանի քաղաքագիտության և միջազգային […]
15:03 23.08.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայաստանյան այցին: «Վաղը տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հայաստան այցելելու հրավերը վերահաստատվել է դեռ 2017 թվականին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Այցի կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի […]
14:51 23.08.2018
Օրեր առաջ համաձայնագիր է ստորագրվել «Գալա» և «Կանաչ» կուսակցությունների, մի շարք ՀԿ-ների միջև՝ ձևավորելով «Երևանի հանրություն» դաշինքը: Դաշինքը ձևավորելու նպատակը եղել է Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելը: Դաշինքի՝ քաղաքապետի թեկնածուն Անահիտ Թարխանյանն է: Ցուցակում են անկուսակցական անձինք: «10-ից ավելի ՀԿ-ներ, ոչ քաղաքական կուսակցություններ երկար ժամանակ բանակցել են, գտել ընդհանուր եզրեր և բանակցելով համաձայնության եկել թեկնածուի ընտրության […]
14:25 23.08.2018
Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ֆեյսբուքյան իր էջը հարձակման է ենթարկվել։ «Սիրելի՛ համաքաղաքացիներ Իմ ֆեյսբուքյան էջը ենթարկվել է հարձակման, որի հետևանքով ջնջվել են վերջին երկու հրապարակումները: Խնդիրը լուծելու ուղղությամբ ձեռնարկվում են քայլեր»,- գրել է նա։ https://www.facebook.com/DianaGasparyanOfficial/posts/450894242073527?__xts__[0]=68.ARBKfi_sP1JL4xhXJ1VxRD-nDYR6hcEXpc0XYbDNsAMG-GNXRWyh22d2onlEe-mIvxIhGvn7aNzhymmknz3_eDd2qT9IuGUcB9qA9CJ73OdNioe8GBbWCYpImp7LL-ZHtSA876KWnilNsxfFq42FOS-SQWqJ-WCpr_6OICEGljZbfkCiOBTJDaXDX0M&__tn__=H-R
13:33 23.08.2018
«Սասնա ծռեր» խմբավորումը ազգին ու պետությանը սպառնացող գոյութենական սպառնալիքի չեզոքացումից հետո, ժողովրդի իշխանության հաստատման պայմաններում հայտարարել է զինված պայքարի էջը փակելու, «Սասնա ծռեր» անվամբ նոր կուսակցություն ստեղծելու և կառավարությանն աջակցելու մասին։ «Կուսակցության ձևավորման ընթացքում զինված խմբի բոլոր անդամների ազատ արձակվելուց հետո օրինաչափորեն խումբը ընդհանրապես ինքնալուծարվելու է և դադարեցնելու է իր գործունեությունը որպես միավոր»,- այսօր ասուլիսում […]
10:51 23.08.2018
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ գերմանական ընկերությունների բիզնեսը դինամիկ զարգացում է ապրում։ Օգոստոսի 23-25-ն Անդրկովկասի այդ երեք երկրներ կայցելի կանցլեր Անգելա Մերկելը։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն։ Երեք երկրների հետ առևտրի ծավալն աճել է 17.1 տոկոսով և հասել 1.2 միլիարդ եվրոյի։ Առավել շատ՝ 41 տոկոսով` մինչև 171 մլն եվրո աճել է ապրանքաշրջանառությունը Հայաստանի հետ: Առևտրի […]
10:13 23.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Էջմիածնի համայնքապետարանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի նախկին պետ Արմինե Խուդոյանը դատական հայց է ներկայացրել Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔԿԱԳՎ նախկին պետը բողոքարկել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարի՝ 2018 թ.-ի օգոստոսի 1-ի կարգադրությունը՝ պահանջելով իրեն վերականգնել նախկին պաշտոնին: Այս գործը քննելու է ՀՀ վարչական դատարանի […]
10:05 23.08.2018
Հ.Յ.Դ. Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի պատվիրակությունը, գլխավորությամբ Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունու և մասնակցությամբ Լիբանանի Զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի և Կենտրոնական Կոմիտեի անդամ Րաֆֆի Աշքարյանի, օգոստոսի 22-ին այցելեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։ Շուրջ մեկ ժամ տևողությամբ հանդիպմանը քննարկվեց Թավշյա հեղափոխության արձանագրած դրական անդրադարձները և այդ ուղղությամբ ժողովրդային ակնկալությունները, […]
10:00 23.08.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի 28-րդ տարեդարձի առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք տոնում ենք հայոց անկախ պետականության վերականգնման ուղի ոտք դնելու 28-րդ տարեդարձը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի 12-րդ գումարման Գերագույն խորհուրդը վավերացրեց մի հիմնարար փաստաթուղթ, որը կրում էր «Հռչակագիր Հայաստանի անկախության […]
09:42 23.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում մեծ թվով դեսպաններ են հետ կանչվելու, քանի որ «Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության ծրագիրն իրագործած դեսպանները չեն կարող Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն իրականացնել»։ Երեկ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարեց, որ հեռանում է, թեև իրականում իշխանությունն է հրաժարվում նրա ծառայություններից։ Մեր աղբյուրներն ասում են, որ արտաքին գործերի նախարարի տեղակալները նշանակվելու են տարբեր […]
09:31 23.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նոր կառավարության օրոք Ֆինանսների նախարարությունն աշխատում է չավելացնել Հայաստանի արտաքին պարտքը, հնարավորինս քիչ վարկեր վերցնել, հրաժարվում է միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկվող աջակցությունից: Որոշ դեպքերում նույնիսկ կասեցվում են նախորդ կառավարության կողմից նախապատրաստված վարկային ծրագրերը: Մեր տեղեկություններով, վերջերս մի այդպիսի ծրագիր է կասեցվել, որը պետք է իրագործվեր մոտ 1 մլն դոլարի վարկային միջոցներով: […]
09:22 23.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակներում դեռևս չի հարցաքննվել 2008թ. այդ իրադարձությունների օրերին ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Մանվել Գրիգորյանը, որ հիմա հափշտակության և ապօրինի զենք-զինամթերք պահպանելու մեղադրանքով մեկ այլ գործով գտնվում է կալանքի տակ: Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշել է. «Իմ մասնակցությամբ, ոչ, այդ […]
09:00 23.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու` ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այդ դիմումն արդեն մուտքագրվել է դատարան: Թեև դեռ հայտնի չէ՝ ո՞ր դատավորն է քննելու դատախազության վճռաբեկ բողոքը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են՝ այս թեմայով Վճռաբեկ դատարանում բավական ակտիվ քննարկումներ են […]
08:41 23.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է․ «ԵԿՄ արտահերթ համագումարի օրը դեռ անորոշ է, չնայած նախապես ասվում էր, որ տեղի կունենա սեպտեմբերի վերջին, սակայն երեկ ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը չբացառեց, որ հոկտեմբերի սկզբին լինի: Դա պայմանավորված է Երևանի ընտրություններով, որին մասնակցում է նաև ԵԿՄ նախագահի թեկնածու Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը: Այս արտահերթ համագումարը նախկինների պես «ներկայանալի» չի լինի. […]
22:50 22.08.2018
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ, ում որպես Աֆրիկյան միության ներկայացուցիչ ուղեկցում էր Գաբոնի արտաքին գործերի, ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային ինտեգրացիայի նախարար Ռեջի Իմոնգոլը: Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը կարևորել է իր գործընկերների այցելությունը՝ որպես Ռուանդայից և Գաբոնից առաջին բարձրաստիճան այց […]
20:47 22.08.2018
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի վարչության պետ Ալեքսանդր Բեն Ցվիին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացումը և անդրադարձել այն հիմնական ուղղություններին, որտեղ առկա է երկկողմ համագործակցության մեծ ներուժ: Ալեքսանդր Բեն Ցվին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխվարչապետին ներկայացրել է Իսրայելի ձեռքբերումները տնտեսական, բարձր […]
19:58 22.08.2018
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեին կից ստեղծվելու է hասարակական խորհուրդ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հասարակական խորհուրդը լինելու է հարթակ, որտեղ քննարկվելու են Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ճանապարհները Զբոսաշրջության միջգերատեսչական խորհրդին ներկայացնելու համար։ Հասարակական խորհրդի պարբերական հանդիպումները կազմակերպվելու են […]
17:57 22.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը մուտքագրվել է Վճռաբեկ դատարան: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների բողոքը, և Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց: ՀՔԾ-ն […]
17:27 22.08.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանում կառուցման փուլում գտնվող «Ինժեներական քաղաք», որտեղ արդեն իսկ գործունեություն են ծավալում բարձր տեխնոլոգիաների ոլորտի մի քանի ընկերություններ: Վարչապետին են ներկայացվել «Ինժեներական քաղաք»-ի նախագիծը և այնտեղ գործող ընկերությունների ինժեներական նորագույն լուծումներն ու արտադրանքի մոդելները: Նշվել է, որ տարածքում նախատեսվում է ստեղծել ինժեներական ուղղվածությամբ դպրոցներ, իրականացնել ուսումնական հետազոտություններ: Այն բաղկացած է […]
17:26 22.08.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլի պարը նրա հարսանիքի ժամանակ սովորական պար չէր, այլ աշխարհաքաղաքական քայլ: Այս մասին գրել է բրիտանական The Guardian թերթը: Պարելով Ավստրիայի ԱԳ նախարարի հետ՝ Պուտինը ազդանշան է ուղարկում Եվրոպային, որ ինքը կարող է «պարել Եվրոպայի հետ»: ՌԴ նախագահը հստակ գիտեր, թե հարսանիքին իր այցը ինչ արձագանք կունենար […]
17:08 22.08.2018
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի անվտանգության քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ առաջիկա հանդիպմանն է անդրադարձել, հայտնում է РИА Новости-ին: Պեսկովի խոսքով՝ երկու երկրները պետք է հասկանան՝ ունե՞ն արդյոք շփման ընդհանուր կետեր և փորձեն շատացնել դրանք: «Շարունակվում է երկկողմ հարաբերությունների վատթարացումը, պետք է ընդհանուր եզրեր գտնել»,- ասել […]
17:04 22.08.2018
ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում է՝ էնդոկրինոլոգիայի բաժանմունքում: Այս մասին տեղեկացրեցին «Արմենիա» բժշկական կենտրոնից։ Այլ մանրամասներ կենտրոնից չհայտնեցին։ Մանվել Գրիգորյանի՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին բարձրաձայնել էր նրա փաստաբաններից Արայիկ Ալվանդյանը, որի հետ խոսել չհաջողվեց։ SHANTNEWS.AM-ի հետ զրույցում Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշել է, որ այս պահին նմանատիպ տեղեկության չի տիրապետում։ «Ես […]
17:00 22.08.2018
ԱՄՆ-ի պատժամիջոցները պաշտոնական Թեհրանի դեմ անօրինական են, քանդում են Իրանի տնտեսությունը և վատ են անդրադառնում խաղաղ ազգաբնակչության վրա: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Իդրիսա Ջազիրան: Հատուկ զեկուցողը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ պատժամիջոցները կարող են կիրառվել միայն Անվտանգության խորհրդի որոշմամբ, որպեսզի խուսափեն անիմաստ հարձակումներից: Ըստ նրա՝ պատժամիջոցները չպետք է խախտեն սովորական քաղաքացիների […]
14:39 22.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Ազգային ժողովը քննարկի հօգուտ վարչապետի այլ թեկնածուի, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի։ «Ես, անկեղծ ասած, տարբերակ չեմ տեսնում, և պարզապես ցանկացա ցույց տալ, որ հարկավոր է իրավիճակը գնահատել ռեալ՝ ավելորդ բարդություններից խուսափելու համար։ Ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ իրեն ասում էի, […]
14:29 22.08.2018
Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում մինչ այս քննարկած բոլոր տարբերակները՝ փուլային, փաթեթային, Քիվեստյան, թե Մադրիդյան Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Թևան Պողոսյանի համոզմամբ կարելի է համարել կյանքի չկոչվող: Ըստ նրա՝ կյանքը ցույց տվեց, որ ինչի շուրջ էլ ընթանան բանակցությունները՝ վերջին խոսքը Արցախինն է: Թևան Պողոսյանը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեկ սերնդի լուծման հարց […]
13:33 22.08.2018
Քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ քննարկել է ներքաղաքական իրավիճակը: Նա անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի դատավարության խնդրին: «Ռոբերտ Քոչարյանը երբեք էլ չի հեռացել քաղաքականությունից: Ես զարմանում եմ, որ նոր Հայաստանում դեռ Շանթ Հարությունյանը շարունակում է կալանավորված մնալ»,- ասել է նա: Պարույր Հայրիկյանը անդրադարձել է վարչապետի այն հայտարարությանը, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի […]
13:25 22.08.2018
Կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխմանն ուղղված օրենքի նախագիծը վերջնական տեսքի է բերվում: Նախագծի աշխատանքային տարբերակը քննարկվել է շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների հետ։ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանակներում առաջարկվում են փոփոխություններ, որոնք, հաշվի առնելով ժողովրդագրության և քաղաքացիների սոցիալական բեռին առնչվող խնդիրները, համակարգը կդարձնեն առավել գրավիչ, ընդունելի և հնարավորություն կտան սոցիալական խնդիրները փոխկապակցել լուծումների հետ։ Այս […]
13:09 22.08.2018
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը օգոստոսի 21-ին այցելել է Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Այցիս շրջանակներում հանդիպեցի Բյուրականի աստղադիտարանի Միջազգային աստղադիտական միության հարավ-արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղադիտական կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ: Հանդիպման ընթացքում Ա. Միքայելյանը ներկայացրեց աստղադիտարանի գործունեությունը, դերն ու նշանակությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ […]
12:54 22.08.2018
«Ինչո՞ւ մենք պիտի բացառենք Հայաստանում որևէ այլ քաղաքական ուժի գործունեությունը: Նման իրավիճակներից խուսափելու համար մենք առաջարկում ենք սահմանադրական փոփոխությունների փաթեթ կազմել»,- ասել է Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ ներքաղաքական իրավիճակը քննարկելիս: Պարույր Հայրիկյանը խոսել է նաև անցումային արդարադատության մասին և նշել, որ արդարադատության իրականացման ոլորտում պետք է գտնվեն ճիշտ լուծումներ: SHANTNEWS.AM-ի այն հարցին, թե Պարույր Հայրիկյանը […]