14:27 08.02.2024
Փետրվարի 8-ին Ազգային ժողովը շարունակել է քննարկել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը: Նախորդ օրը քննարկվել էր Արթուր Աթաբեկյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները: ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրել […]
12:54 08.02.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում ջերմորեն շնորհավորել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին արտահերթ նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ նման բարձր պետական պաշտոնում իր աշխատանքում»,- ասված է ուղերձում։
12:50 08.02.2024
Եվրամիությունը սպառել է իր զենքի պաշարները և չունի կախարդական փայտիկ՝ ավելի շատ արկեր Կիև տեղափոխելու համար, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ուկրաինական «Рада» հեռուստաալիքի եթերում։ «Ձեզ ավելին է պետք, և մենք պետք է ավելին տանք, բայց ես կախարդական փայտիկ չունեմ: Եվրամիության պաշտպանական արդյունաբերության հնարավորությունները շատ թույլ են եղել», – խոստովանել է նա: Ավելի […]
12:40 08.02.2024
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանում բազմաթիվ քաղաքացիներ դժգոհ են դատական համակարգի աշխատանքից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալեն Սիմոնյանն այդ մասին ասել է ԱԺ նիստում՝ դիմելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին։ ԱԺ նախագահը նշեց, որ զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ հայցերով բազմաթիվ վճիռներ են կայացվում, սակայն դատարանները, համաձայն լինելով, որ տեղի է […]
11:44 08.02.2024
Ոստիկանության Կոտայքի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ Կոտայքի մարզի Գողթ բնակավայրում գործող փակ բաժնետիրական մի ընկերության ծաղիկների ջերմոցում որպես բանվոր և փաթեթավորող գրանցված 93 աշխատակիցներից յուրաքանչյուրը ստացել է ամսական 270 հազար դրամ աշխատավարձ, սակայն ընկերության տնօրենը կամ պատասխանատու այլ անձ օրենսդրությամբ նախատեսված հարկը, տուրքը և այլ վճարը հաշվարկելու և վճարելու պարտավորություն […]
11:28 08.02.2024
Թալինի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին բաժնի համայնքային ոստիկանների հետ: Ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Արտենի գյուղում ձերբակալվեց և ոստիկանության Թալինի բաժին տեղափոխվեց 30-ամյա մի երիտասարդ: Քիչ անց իր տանը ձերբակալվեց նաև երիտասարդի 54-ամյա համագյուղացին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: 54-ամյա տղամարդն էր երիտասարդին տվել թմրանյութ: Տղամարդը նաև […]
10:28 08.02.2024
Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող եւ հարկ վճարող քաղաքացին է. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նրա վճարած հարկերի շնորհիվ են կառուցվում եւ գործում դպրոցները, կառուցվում մանկապարտեզները, ճանապարհները, ջրագծերը: Նրա վճարած հարկերի շնորհիվ են աշխատավարձ ստանում բոլոր ուսուցիչները, բոլոր զինվորները, սպաները, գեներալները, բոլոր դիվանագետները: Նրա վճարած հարկերի շնորհիվ են […]
10:16 08.02.2024
Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը հանրապետության արտահերթ նախագահական ընտրություններում հավաքել է ձայների 92,05%-ը, հայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը՝ քվեաթերթիկների ավելի քան 93%-ը մշակելուց հետո։ «Ներկայումս Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է ձայների հաշվարկը՝ 93,35 տոկոս ընտրատեղամասերի մշակումից հետո, Իլհամ Ալիևը հավաքում է 92,05 տոկոս»,- ասել է Փանահովը։ Ադրբեջանում չորեքշաբթի ավարտվել են արտահերթ […]
23:09 07.02.2024
Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստն անցկացվեց լարված, փոխադարձ վիրավորանքների մթնոլորտում։ Նախ քննարկվեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին ավագանու մանդատից զրկելու հարցը։ Նա մանդատից զրկվեց 34 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ: 34 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ Հայկ Մարությանը զրկվեց Երևանի ավագանու մանդատից: Իր ելույթում նա նշեց, որ կշարունակի պայքարել, սեպտեմբերից, երբ տրանսպորտի թանկացման […]
22:53 07.02.2024
Այսօր Ադրբեջանում տեղի են ունեցել նախագահական արտահերթ ընտրություններ, որոնք առաջին անգամ անցկացվել են նաև բռնազավթված Արցախում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այո, ինչպես և կարող էինք ակնկալել, անձամբ նախագահ Ալիևը և երկրի առաջին փոխնախագահ Ալիևան քվեարկել են Ստեփանակերտի ընտրատարածքում, թեև գրանցված են Բաքվի համապատասխան ընտրատարածքում: Եվ ինչպես գիտեինք, ինչպես սպասում էինք, Արցախում կազմակերպվել […]
21:34 07.02.2024
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են. «Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Հայաստանի պատմության թանգարան: Հայաստանի պատմության այս ցուցանմուշներն այնքան շատ բան են ասում հայ ժողովրդի տոկունության, մշակույթի և հարուստ ժառանգության մասին»,-նկատել է դեսպան Քվինը՝ շնորհակալություն հայտնելով թանգարանի անձնակազմին և տնօրեն Դավիթ Պողոսյանին Հայաստանի անցյալի մասին պատմող ուշագրավ հավաքածուն պահպանելու համար։
20:38 07.02.2024
Փետրվարի 7-ին Հաագայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կլոր-սեղան քննարկման է մասնակցել Նիդերլանդների Թագավորության հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկում՝ «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Քննարկմանը ներկա են եղել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ և լրագրող-վերլուծաբաններ։ Քննարկման ընթացքում նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել […]
20:34 07.02.2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ պետական տարբեր մարմինների և զանգվածային լրատվության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրել է 2023 թվականի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ: Այս համատեքստում, քննարկվել են զեկույցում ներկայացված խնդիրները, տեղեկատվության ազատության […]
16:42 07.02.2024
Հաագա այցի շրջանակներում Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման նպատակով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Խաղաղության պալատ: Վերջինիս այգում 2022 թվականից կանգնեցված է Հայաստանի կողմից նվիրաբերված խաչքարը, որը խորհրդանշում է Հայաստանի ներդրումը միջազգային խաղաղությանը:
15:52 07.02.2024
Երևանի ավագանու փետրվարի 7-ի արտահերթ նիստում քննարկվել է Երևան քաղաքի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օրակարգային հարցի վերաբերյալ զեկուցում է ներկայացրել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։ Նա նշել է, որ ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը նստաշրջանի ընթացքում բացակայել է բոլոր 42 քվեարկություններից՝ ներկա չգտնվելով ոչ հանձնաժողովի, […]
14:52 07.02.2024
Փետրվարի 8-ին՝ ժամը 12:15-ին, «Երևանի Վ. Դավթյանի անվան թիվ 37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
14:30 07.02.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանապուլոսին: ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ՝ մաղթելով հաջողություններ պաշտոնավարման ընթացքում: Ալեն Սիմոնյանը գոհունակությամբ նշել է Հայաստանի եւ Հունաստանի միջեւ հաստատված ամուր բարեկամական հարաբերությունների մասին, որոնք հիմնված են հայ եւ հույն ժողովուրդների դարավոր եղբայրության, փոխօգնության եւ ընդհանուր […]
13:24 07.02.2024
Երևանի ավագանու փետրվարի 7-ի արտահերթ նիստում քննարկման են դրվել Երևան քաղաքի ավագանու անդամներ Սոնա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի և Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ավագանու որոշման նախագծերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետարանի գլխադասային՝ Իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու նախագծին։ Սոնա Աղեկյանին ավագանու մանդատից […]
13:19 07.02.2024
Փետրվարի 6-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, շվեյցարական պատվիրակությունը՝ արտաքին գերատեսչության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Մուրիել Պենըվերը: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի […]
12:32 07.02.2024
Ազգային ժողովը փետրվարի 7-ին շարունակել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը՝ կից օրենսդրական փաթեթով, որով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքների նվազեցմանը, վարչարարության պարզեցմանը, վարչական դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը: Հղումն այստեղ: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արփինե Դավոյանը՝ գործընկերներին հորդորելով […]
12:02 07.02.2024
Երևանի ավագանու որոշմամբ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը զրկվեց ավագանու անդամի մանդատից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանի ավագանին նման որոշում կայացրեց ավագանու արտահերթ նիստում՝ կողմ քվեարկելով Մարությանին ավագանու անդամի մանդատից զրկելու որոշմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հարցի քննարկման ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ քաղաքապետարանի Իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Մարությանին մանդատից զրկելու նախագծին։ Հարցը […]
11:50 07.02.2024
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն առաջարկել է եռաստիճան հրադադարի ծրագիր Գազայի հատվածում, ներառյալ իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը, պաղեստինյան անկլավի ենթակառուցվածքի վերականգնումը և պատանդների և զոհվածների դիակների փոխանակումը, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով փաստաթուղթը։ «ՀԱՄԱՍ»-ը եռաստիճան հրադադարի ծրագիր է առաջարկել»,- հաղորդում է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ պլանի առաջին փուլը ներառում է Իսրայելի հետ հրադադարի բանակցությունները միջնորդների միջոցով։ Այն նաև […]
11:35 07.02.2024
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Բաքվում ԵԱՀԿ դիտորդական առաքելության պատվիրակի ձերբակալմանը։ Դրանում մասնավորապես ասվում է. «Բաքվի օդանավակայանում ձերբակալվել, ապա որոշ ժամանակ պահվելուց հետո Թուրքիա է արտաքսվել ԵԱՀԿ դիտորդական առաքելության շվեյցարացի պատվիրակ Նիկ Գուգերը։ Այս կասկածելի իրողությունը, որը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանվել ո՛չ Բաքվի, ո՛չ Շվեյցարիայի կողմից, անհրաժեշտ է դիտարկել Ադրբեջան-Եվրոպա վտանգված […]
10:03 07.02.2024
Ազգային ժողովում շարունակում են փետրվարի 6-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: Օրակարգում է նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցերի քննարկումը: Ժամը 16:30-ին կկայանա կառավարության անդամների հետ հարցուպատասխանը:
09:52 07.02.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 6-ին 3-րդ հանդիպումն է ունեցել ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Նախարարը կարևորել է հանդիպումների նման ձևաչափը, ինտենսիվ շփումները ոլորտի ընկերությունների պատասխանատուների հետ, նշել է, որ յուրաքանչյուրի ղեկավարած կառույցի վերաբերյալ համապարփակ տեղեկատվությունը շատ կարևոր է՝ հետագա գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։ Նախարարը նաև ընդգծել է, որ կան հնարավորություններ, […]
09:32 07.02.2024
Ի պատիվ պաշտոնական այցով Հունգարիայի Հանրապետությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի անունից տրվել է պաշտոնական ճաշ: Պաշտոնական ճաշի մեկնարկին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին հայ-հունգարական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել է Երախտագիտության մեդալով։ Նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, բարձր գնահատել երկկողմ հարաբերություններն ու […]
23:50 06.02.2024
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, ով երեքշաբթի օրը մասնակցել է Եվրախորհրդարանի լիագումար նիստին, որտեղ քննարկվել է Ուկրաինային օգնությունը, նշել է, որ առանց ԵՄ օգնության Կիևը կպայքարի ջրային ատրճանակներով։ Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ քննարկումների ժամանակ դեմ են արտահայտվել Կիևին զենքի մատակարարմանը։ «Ես ապշած էի լսելով ծայրահեղ ձախ ուժերի ներկայացուցիչների առաջարկները, ովքեր կասկածում էին Ուկրաինային զենք մատակարարելու […]
23:41 06.02.2024
Սպասվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս պաշտոնական այց կկատարի Անկարա, երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Պարոն Պուտինը մոտ ապագայում կայցելի Թուրքիա»,- ասել է Ֆիդանը Մալթայի արտաքին գործերի, Եվրոպայի և առևտրի նախարար Յան Բորգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցություն է հաստատվել շատ ոլորտներում, […]
23:35 06.02.2024
Ուկրաինացի պաշտոնյաները ցանկանում են «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ Վրաստանում, երեքշաբթի ասել է վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով Օդեսայից Վորոնեժ ուղեւորվող պայթուցիկներով մեքենայի հայտնաբերման դեպքը։ «Երբ ինչ-որ մեկը փորձում է երկրի ներսում և դրսում Վրաստանը վերածել Ռուսաստանի թիրախի, սա լուրջ երևույթ է և տագնապալի փաստ, սա ևս մեկ անգամ հաստատում է այն, ինչ բացահայտ ասում […]