22:10 06.02.2024
Փետրվարի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կուսակցության զարգացման ռազմավարությանը և արտաքին կապերին առնչվող հարցեր։
21:37 06.02.2024
Փետրվարի 5-ին դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպել է Կանադայի Սենատի անդամ, արտաքին հարաբերությունների և միջազգային առևտրի մշտական հանձնաժողովի նախագահ Փիթեր Բիմին։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ներկա իրավիճակը տարածաշրջանում։
21:28 06.02.2024
Հունգարիայի նախագահական նստավայրում կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Կատալին Նովակի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը։ Հունգարիայի նախագահը ողջունելով Հանրապետության նախագահին հույս է հայտնել, որ այս այցելությունը նոր էջ կբացի հայ-հունգարական հարաբերություններում։ «Պարոն նախագահ, մենք բազմաթիվ ոչ ֆորմալ շփումներ ենք ունեցել, բայց սա մեր առաջին պաշտոնական հանդիպումն է, որը կարծում եմ, նոր […]
20:29 06.02.2024
Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել Թայվանում, քանի որ մեծ տերությունները ձգտում են վերահսկել նեղուցներն ու առևտրային ուղիները, գրում է Express-ը։ Ինչպես նշում է հրատարակությունը, ԱՄՆ-ի տնտեսական հզորությունը և աշխարհում դոլարի պահանջարկը հիմնված են այն փաստի վրա, որ ամերիկյան ռազմածովային ուժերը վերահսկում են մոլորակի շատ շրջանների նեղուցները։ Կարմիր ծովում հակամարտությունը, որն ուղեկցվում էր հրթիռային հարվածներով […]
19:35 06.02.2024
Վարչապետ Փաշինյանը փետրվարի 6-ին որոշում է ստորագրել Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ նշանակելու մասին․ «Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հրանտ Ջիլավյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ:
19:30 06.02.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է Ֆրանսախոս քաղաքապետների միջազգային ասոցիացիայի /AIMF/ հետ հաստատված գործակցությունն ու ապակենտրոնացված համագործակցության շրջանակում էլ համատեղ այն ծրագրերը, որոնք իրականացվում են գործընկեր քաղաքներ Փարիզի, Մարսելի, Լիոնի, Նիցցայի և Իլ դը Ֆրանս շրջանի հետ: Ներկայացնելով […]
19:10 06.02.2024
Փետրվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Վաղարշապատ), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։ Սրբազան արարողությանը ներկա էին hայաստանյան թեմերից Սուրբ Էջմիածնում համախմբված 243 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ հավատավոր հայորդիներ։ Պատարագիչն էր Արմավիրի […]
18:52 06.02.2024
Հայաստանի և Իրանի ընդհանուր սահմանը եղել է ամենաանվտանգը և երաշխիք է հանդիսացել երկուստեք ընդլայնվող կապերի ու շփումների, ինչպես նաև երկու ժողովուրդների բարեկեցության ու բարօրության համար, ուստի Թեհրանն իր քայլերով ցույց է տվել, որ կտրականապես չի հանդուրժի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն այս տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը փորձագետների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ-ում Իրանի Իսլամական […]
18:37 06.02.2024
Երևանում հանրային տրանսպորտից օգտվելու միասնական տոմսային համակարգ սահմանող նախագիծը կքննարկվի ավագանու` փետրվարի 13-ի նիստում։ Որոշումը, ընդունվելու դեպքում, ուժի մեջ կմտնի այս տարվա սեպտեմբերին: Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի փոխանցմամբ` մշակվել են տարբեր տոմսային պրոդուկտներ՝ նախատեսված տարբեր խմբերի համար: Մանրամասները՝ տեսանյութում:
16:00 06.02.2024
Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացը բացառապես Հայաստանի Հանրապետության ներքին օրակարգն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով Հայաստանում նոր Սահմանադրություն ունենալու շուրջ քննարկումներին: «Փորձ է արվում հարցը շեղել այն տրամաբանությամբ, թե սա Ադրբեջանի պահանջն է: Բացարձակապես Ադրբեջանի պահանջը չէ: Սա Հայաստանի Հանրապետության ներքին օրակարգն է, սա Հայաստանի քաղաքացիների, […]
15:23 06.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացումը և ընդգծել մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում ԱՄՆ աջակցությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում և տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված քայլերում: Զրուցակիցները քննարկել են […]
15:04 06.02.2024
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր վարչակազմի նախկին ղեկավար Օլժաս Բեկտենովին նշանակել է հանրապետության վարչապետի պաշտոնում։ Հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Օլժաս Աբաևի Բեկտենովին նշանակել Ղազախստանի Հանրապետության վարչապետ՝ ազատելով նախկինում զբաղեցրած պաշտոնից», – ասված է նախագահի հրամանագրում։ Հիշեցնենք, որ Տոկաևը փետրվարի 5-ին լուծարել էր Ղազախստանի կառավարությունը՝ վարչապետ Ալիխան Սմաիլովի գլխավորությամբ։
14:36 06.02.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն առևտրատնտեսական հարաբերությունների բոլոր նրբությունները, Թուրքիան կարևոր գործընկեր է այս ոլորտում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, այս բոլոր հարցերը կլինեն օրակարգում, կքննարկվեն բոլոր հարթություններում առևտրատնտեսական հարաբերությունները, Թուրքիան մեր կարևոր առևտրատնտեսական գործընկերն է, և, իհարկե, այդ հարաբերությունների բոլոր նրբությունները կլինեն օրակարգում»,-ասել է Պեսկովը լրագրողներին։
13:08 06.02.2024
ՀՀ ԱԺ փետրվարի 6-ի նիստում Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դեմ արտահայտվեց «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելուն՝ իշխանությանը մեղադրելով ազգը, ժողովուրդն ու պետությունը հակադրելու մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց՝ չի կարող ժողովրդի շահն անջատ լինել Հայաստանի Հանրապետության շահից: «Հայաստան բառի հետ ի՞նչ խնդիր ունեք: Հայ ժողովրդի պատմությունը պատմություն […]
11:58 06.02.2024
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա՝ քննարկելու Զապորոժյեի ատոմակայանում ստեղծված իրավիճակը։ Ավելի վաղ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտնել էր, որ Գրոսսին Մոսկվա կայցելի փետրվարի կեսերին։ «Կա երկխոսության անհրաժեշտություն, ուստի հաջորդ շաբաթ ես կլինեմ Ռուսաստանում», – ասել է Գրոսսին ֆրանսիական RFI ռադիոկայանի […]
11:32 06.02.2024
Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին ասել է, որ Իսրայել այցի ընթացքում մտադիր է իր աջակցությունն ու համերաշխությունը հայտնել երկրի կառավարությանը՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պայքարում, գրում է Clarin թերթը։ Մայլին երկուշաբթի օրը թռավ Թել Ավիվ՝ սկսելու իր արտասահմանյան այցը, որը կներառի նաև այցելություններ Իտալիա և Վատիկան: «Ես պատրաստվում եմ իմ աջակցությունը հայտնել Իսրայելին ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման […]
10:27 06.02.2024
Կոտայքի մարզում 2018-ից ի վեր իրականացված շուրջ 154 միլիոն դոլարի աշխատանքներն է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
09:44 06.02.2024
Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ժամանել է Կիև։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։ Խորհրդարանականը հավելել է, որ հնարավորություն է ունեցել մի փոքր զրուցել դիվանագետի հետ գնացքում։ Նախօրեին Վարշավայում այցով գտնվող եվրոպական դիվանագիտության ղեկավարն ասել էր, որ հաջորդն այցելելու է Ուկրաինա։ Լեհաստանի մայրաքաղաքում Բորելը հայտարարել էր, որ […]
09:36 06.02.2024
Մեծ Բրիտանիայի 75-ամյա միապետ Չարլզ III-ի մոտ քաղցկեղը հայտնաբերվել է շագանակագեղձի մեծացման հետ կապված վերջին պրոցեդուրաների ժամանակ, պարզաբանել են բրիտանական թագավորի ներկայացուցիչները։ Նորին Մեծությունը որոշել է կիսվել իր ախտորոշմամբ՝ կանխելու ենթադրությունները և հուսալով, որ դա կօգնի հանրությանը հասկանալու բոլոր նրանց, ովքեր ամբողջ աշխարհում տառապում են քաղցկեղից։ Չարլզ III-ի ներկայացուցիչները չեն հստակեցրել, թե կոնկրետ ինչ քաղցկեղի […]
09:18 06.02.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա ծրագրված այցի ընթացքում կքննարկվի Մոսկվայի կողմից Թուրքիայում առաջարկվող գազային հանգույցի նախագծի ճանապարհային քարտեզը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Հստակեցվում է, որ գազային հանգույցի նախագիծը առաջիկա բանակցությունների էներգետիկ օրակարգի հիմնական կետերից է։ «Ճանապարհային քարտեզի» զարգացումները կառաջարկվեն նախագահների քննարկմանը, առաջնորդները կտան իրենց հանձնարարականները, նշել է գործակալության զրուցակիցը։ 2023 […]
08:42 06.02.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ վերջերս Լաս Վեգասում ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Ֆրանսիայի հանգուցյալ նախագահ Ֆրանսուա Միտերանի հետ, ով մահացել է 1996 թվականին, հայտնում է Fox News-ը։ «Նախագահ Բայդենը կիրակի օրը Լաս Վեգասում հավաքված մարդկանց ասաց, որ վերջերս հանդիպել է Ֆրանսուա Միտերանի հետ՝ Ֆրանսիայի նախագահին, ով մահացել է շուրջ 30 տարի […]
00:00 06.02.2024
Փետրվարի 5-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Բրյուսելի քաղաքապետ Ֆիլիպ Կլոսի հետ։ Ողջունելով դեսպան Բալայանին` քաղաքապետ Կլոսը գոհունակությամբ արձանագրեց բրյուսելահայ համայնքի օրինակելի ինտեգրման փաստը և Բրյուսելի զարգացման գործում իրենց ավանդը։ Զրուցակիցները քննարկեցին ապակենտրոնացված համագործակցության, ինչպես նաև համատեղ մշակութային նախագծերի իրագործման հնարավորությունները։ Քաղաքապետի խնդրանքով` դեսպան Բալայանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտման պատճառով բռնի […]
23:44 05.02.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության ավարտը «չի երևում»։ Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Ռուսաստանը գրեթե երկու տարի պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ, և դրա վերջը չի երևում»,- ասել է Շոլցը՝ ընդգծելով, որ Եվրոպան պետք է շարունակի աջակցել Ուկրաինային: Ըստ Շոլցի՝ այն փաստը, որ […]
22:48 05.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նիստի ընթացքում քննարկվել են […]
22:44 05.02.2024
Բաքվի լրատվամիջոցները տեղեկություն են տարածում այն մասին, որ Ադրբեջանի Կարմիր մահիկի կազմակերպության ներկայացուցիչները մեկնել են Արցախ, որպեսզի այցելեն այնտեղ մնացած հայերին և անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերեն: «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադառնալով՝ Արտյոմ Երկանյանը նշել է․ «Ենթադրում եմ՝ դա ավելի շուտ քարոզչական նպատակ հետապնդող միջոցառում էր»: Իրականում քանի հայ կարող է հիմա լինել Արցախում: «Մամուլում տարածվում են […]
21:31 05.02.2024
Ս․թ․ փետրվարի 3-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և Ֆրանսիայի քաղաքների միության նախագահ, Կաննի քաղաքապետ Դավիթ Լիսնարի կողմից տրվեց Կանն քաղաքում անցկացվող «Հայկական մշակույթի շաբաթվա» մեկնարկը։ Կինոյի համաշխարհային մայրաքաղաքում փետրվարի 3-ից 11-ն անցկացվող այս բացառիկ իրադարձությունը նպատակ ունի ինչպես տեղի բնակիչներին, այնպես էլ Կանն այցելող բազմաթիվ զբոսաշրջիկներին ներկայացնելու Հայաստանն ու հայ ժողովրդի բազմահազարամյա մշակույթը և […]
15:20 05.02.2024
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի պաշտոնանկության մասին խոսակցությունների ֆոնին Telegram-ի իր ալիքում Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել վերջապես դադարեցնել քաղաքական ինտրիգներն ու ներքին պայքարը։ «Հասարակությունը քննարկում և լարված սպասում է, թե ինչպես կավարտվի իրավիճակը Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին պաշտոնանկ անելու Զելենսկու պլանների հետ կապված։ Հուսով եմ, […]
14:23 05.02.2024
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է հանրապետության կառավարության հրաժարականը։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ որոշում եմ կայացրել՝ ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը, Ղազախստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները ժամանակավորապես վերապահել Ռոման Վասիլևիչ Սկլյարին, – ասվում է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ նախարարների կաբինետի անդամներին հանձնարարվել է շարունակել իրենց պարտականությունների կատարումը […]