14:56 10.01.2024
Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի և Հունաստան ԱԳ նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին: Ստորև ՀՀ նախարարի պատասխանը ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին․ «Շնորհակալ եմ: Ըստ էության, ես և իմ սիրելի բարեկամը՝ նախարարը, անդրադարձանք, մեծ հաշվով, այդ հարցին, բայց ես կարծում եմ, որ դեռ իսկապես երկար ճանապարհ կա անցնելու Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման գործընթացում, բայց ցանկանում եմ վստահեցնել, […]
14:35 10.01.2024
ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը՝ Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում․ «Բարև ձեզ, Մեծարգո՛ պարոն նախարար, Մեծարգո՛ պարոն Գերապետրիտիս, Ձերդ գերազանցություն, իմ լավ բարեկամ, Սիրելի՛ հյուրեր, Ինձ համար մեծ պատիվ է այսօր Երևանում հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը։ Սա մեզ համար տարվա առաջին պաշտոնական այցն է և այս առումով ևս բավականին խորհրդանշական է: […]
13:54 10.01.2024
Նախագծով առաջարկվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առեւտրային գործունեության իրականացումը կազմակերպել Կառավարության սահմանած մրցույթի հիման վրա: Մրցույթում հաղթած անձանց հետ ուղղակի եղանակով կկնքվեն վարձակալության պայմանագրեր: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Կառավարության հեղինակած «Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումներն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական […]
13:48 10.01.2024
ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից գործարար ծրագրի շրջանակում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների գումարը շահութահարկի գումարից նվազեցնելու արտոնությունը: Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նաեւ այդ արտոնության շրջանակում կիրառվող` հիմնական միջոցների ամորտիզացման արտոնյալ կարգավորումը: […]
13:01 10.01.2024
Համաձայնագրի նպատակն է համագործակցության արդյունավետ մեխանիզմներ ստեղծել հարկադիր վտարման ենթակա անձանց փաստաթղթավորման ժամանակ: Կսահմանվի կողմերի փոխգործակցության կարգն անձը հաստատող եւ պետական սահմանը հատելու համար անհրաժեշտ վավերական փաստաթղթեր չունեցող, հարկադիր վտարման ենթակա անձանց վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ հունվարի 10-ին տեղի ունեցած հերթական նիստի ընթացքում ասել է ՆԳ նախարարի տեղակալ […]
12:56 10.01.2024
Տեղի են ունեցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների փոխանակումներ: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսի ընթացքում։ «Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները, հունվարի 4-ին փոխանցել ենք հայկական կողմի առաջարկները»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի ներկայացրած վերջին առաջարկներում հայկական կողմը բովանդակային առումով […]
12:52 10.01.2024
Փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ համաձայնագրերը խթանում են ՀՀ եւ ԵՄ միջեւ վիզաների ազատականացման երկխոսությունն ավելի կառուցողական հենքի դնելուն: Սա թույլ է տալիս ընդգծել ՀՀ պատրաստակամությունը հետ ընդունելու այն անձանց, որոնք անկանոն բնակություն են հաստատել ԵՄ տարբեր երկրներում. այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ […]
12:21 10.01.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ ուղիղ բանակցությունների մասին առաջարկ Հայաստանին չի եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: «Մենք կարևորում ենք, որ այն ֆորմատները, որոնք արդեն իսկ ձևավորված են, շարունակական լինեն, քանի որ դրանք որոշակիորեն միջազգային հեղինակություն են հաղորդում բանակցություններին, ավելի լեգիտիմ են դարձնում բանակցություններն ու ռիսկերն […]
12:08 10.01.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև գերատեսչության կողմից իրականացված բարեփոխումներին և ձեռնարկված քայլերին։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ինժեներական և ամրաշինական կառույցների կահավորման, զորանոցաշինության, նորագույն սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման, […]
11:56 10.01.2024
Հայաստանի և Հունաստանի երկկողմ օրակարգը բավականին հարուստ է բոլոր ոլորտներում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նախարարի խոսքով՝ իր հույն գործընկերոջ այցը Հայաստանի համար կարևոր էր այս ժամանակաշրջանում։ «Հայ և հույն ժողովուրդների միջև բարեկամությունը, իհարկե, գալիս է դարերի […]
11:51 10.01.2024
Էկվադորի բանակը ռազմական տեխնիկա է տեղակայել մայրաքաղաք Կիտոյի կենտրոնում, հայտնում է Ecuavisa-ն։ «Նպատակը տեխնիկան ռազմավարական նշանակություն ունեցող վայրերում ունենալն է»,- հայտնում է հեռուստաալիքը։ Զինվորականներին հանձնարարվել է գործողություններ իրականացնել անօրինական զինված խմբավորումների վնասազերծման համար։ Երկրի նախագահ Դանիել Նոբոան կարգադրել է ուժեղացնել բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքների անվտանգությունը։ Վերջին տվյալներով՝ Գուայաքիլում և հարևան Նոբոլ քաղաքում տեղի ունեցած […]
11:47 10.01.2024
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը պաշտոնական այցի շրջանակում գտնվում է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքում։ Այցի շրջանակներում Ֆիդանը հանդիպել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Շաքիևի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների խորացումը, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության զարգացումը։ Այս մասին հայտնում է «Էրմենիհաբերը»: Աղբյուրի նշմամբ, Ֆիդանը Շաքիևին է փոխանցել Թուրքիայի մեջլիսի նախագահ Նուման […]
11:20 10.01.2024
Տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիս: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
11:11 10.01.2024
Լոս Անջելեսի վարչաշրջանի վերահսկիչների խորհրդի գործադիր գրասենյակը, որը երկրի ամենամեծ տեղական ինքնակառավարման մարմինն է, միաձայն հավանություն է տվել Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչների խորհրդի անդամներ Հոլլի Միտչելի և Քեթրին Բարգերի առաջարկին, որով նրանք խնդրում են ԱՄՆ նախագահին և նրա վարչակազմին կոչ անել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ պատանդներին և դադարեցնել բոլոր ռազմական տնտեսական օգնությունն այս երկրին։ […]
10:03 10.01.2024
Ընթացիկ տարում նկատելի աշխատանք է կատարվելու Սփյուռքի հանձնակատարների ինստիտուտի ձևավորման ուղղությամբ։ «Արմենպրես»–ի հետ զրույցում ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ այս տարի արդեն սկսվելու են տեղերում՝ տարբեր երկրներում, քաղաքներում, որտեղ կա ձևավորված հայ համայնք, Սփյուռքի հանձնակատարների մեծ թվով և արագ նշանակումներ։ Մանրամասները՝ տեսանյութում։
09:13 10.01.2024
2023թ. Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբարերություններ է հաստատել ևս 3 երկրի հետ՝ Տրինիդադ և Տոբագո, Սաուդյան Արաբիա և Բոտսվանա` միտված փոխշահավետ երկկողմ օրակարգի և տարբեր հարթակներում համագործակցության զարգացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Այսպիսով, այն երկրների թիվը, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագի տական հարաբերություններ այս պահին կազմում է 182:
00:01 10.01.2024
Հունվարի 9-ին` մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը, Թբիլիսիի սակրեբուլոյում տեղի ունեցավ Փարաջանովին նվիրված ավանդական ստեղծարար մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորեց Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր […]
23:16 09.01.2024
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել է երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի պատրաստման գործընթացը։ Ըստ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են «երկկողմ հարաբերությունների որոշ հարցեր, այդ թվում՝ ապրանքների տարանցումը և համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուրջ աշխատանքը»։ Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ […]
22:05 09.01.2024
Հունվարի 9-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդունվել է կուսակցության 2024 թվականի բյուջեն։ Հաստատվել է կուսակցության տարածքային կազմակերպությունների ստեղծման և դրանց գործունեությունը դադարեցնելու կարգը։ Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։
21:53 09.01.2024
Եվրոպական մամուլը քննարկում է, թե ով կարող է Եվրամիության խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինել Շառլ Միշելին: Հիշեցնենք, կանոնադրության համաձայն այդ պաշտոնը կարող է անցնել Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանին: Արդյո՞ք մեզ պետք է մտահոգի Վիկտոր Օրբանի` ԵՄ խորհրդի նախագահ դառնալու հեռանկարը և որքանո՞վ է այն իրական: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնենք, որ երեկ հաստատվեցին […]
20:47 09.01.2024
Հունվարի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետ Րորի Դոմմիի ղեկավարած պատվիրակությանը: ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացումը: Ա. Գրիգորյանը նշել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայուն անվտանգային միջավայր ունենալուն: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Խաղաղության եվրոպական […]
20:31 09.01.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության ապահովման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ Պաղեստին պետության ստեղծման միջոցով, հաղորդում է Պետդեպարտամենտը։ «Պետքարտուղարը վերահաստատել է Իսրայելի և տարածաշրջանի համար կայուն խաղաղություն ապահովելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։ Բլինքենը Նեթանյահուի հետ […]
20:20 09.01.2024
Ամերիկյան մայրաքաղաքի իրավապահները հետաքննում են Սպիտակ տնից մի քանի թաղամաս հեռավորության վրա տեղի ունեցած հրաձգության դեպքը, որը հանգեցրել է մահվան, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են տեղի ոստիկանությունից։ Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան Սպիտակ տնից մի քանի թաղամաս այն կողմ (Կ փողոցում): Ոստիկանությունը արտակարգ դեպքի վայր է ժամանել տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտ 5-ին։ «Այնտեղ […]
19:48 09.01.2024
Ուղիղ 100 տարի առաջ այս օրը Թբիլիսիում ծնվեց հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը: Հոբելյանական օրվա առիթով Երևանում, Թբիլիսիում անցկացվում են միջոցառումներ, ցուցադրում ֆիլմեր: Երևանի Կինոյի տանը բացվեց վարպետի մետաղյա արձանը, որի հեղինակը քանդակագործ Արա Ալեքյանն է: Փարաջանովի արձանը կտեղափոխվի Կինոյի տան մոտ, շենքի հարակից հատվածում կստեղծվի աստղային պուրակ, որը, ԿԳՄՍ նախարարի փոխանցմամբ, կկոչվի լեգենդար […]
19:05 09.01.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հետևել է Շիրակի մարզի 3 բնակավայրերում՝ Բերդաշենում, Արեգնադեմում և Կապսում կառուցվող դպրոցների մոդուլային շենքերի շինարարական աշխատանքների ընթացքին։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Առաջին կանգառը Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայրում է եղել, որտեղ ընթացքի մեջ են դպրոցի շենքի կառուցման աշխատանքները։ Մուշեղ Մուրադյանը մտահոգությունն է հայտնել շինաշխատանքների տեմպերի […]
18:16 09.01.2024
ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ հունվարի 10-ին` ժամը 14:00-ին, 334 սրահում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ պատգամավորների եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հանդիպումը, որին կմասնակցեն ՀՀ ԿԲ նախագահն ու տեղակալները, ԿԲ խորհրդի անդամներ, ոլորտի պատասխանատուներ: Կքննարկվեն բանկային սակագների, թվայնացման, կրիպտոարժույթների եւ ֆինանսական համակարգի այլ հարցեր:
15:40 09.01.2024
Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը ստանձնել է կրթության նախարար, 34-ամյա Գաբրիել Աթալը՝ դառնալով երկրի պատմության մեջ կառավարության ամենաերիտասարդ ղեկավարը, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը։ «Գաբրիել Աթալը նոր վարչապետ է նշանակվել Էլիզաբեթ Բորնի հրաժարականից հետո»,- հաղորդում է հեռուստաալիքը։ Այժմ Աթալը պետք է Մակրոնին առաջարկներ ներկայացնի նոր կաբինետի ձեւավորման համար։
15:26 09.01.2024
Երևանյան այցի ընթացքում Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն հանդիպեց ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան ընդլայնվող համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ջանքերը։ «Միացյալ Նահանգները կշարունակի իր ամուր աջակցությունն արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու ջանքերին»,-նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ։