TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսական զորքերը նվազեցնում են Ուկրաինայի ԶՈՒ մարտական ներուժը․ Շոյգու

14:02 09.01.2024

Հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանը պահպանում է ռազմավարական նախաձեռնությունը մարտական ​​շփման գծի ողջ երկայնքով, ռուսական զորքերը մեթոդաբար նվազեցնում են Ուկրաինայի զինված ուժերի մարտական ​​ներուժը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Ռուսական զորքերը մեթոդաբար նվազեցնում են Ուկրաինայի զինված ուժերի մարտական ​​ներուժը: Անցած տարվա ընթացքում հակառակորդի կորուստները հետևյալն են՝ շուրջ 215 հազար մարդ և 28 […]

̰
Ռուբեն Ռուբինյանն ու Լուիս Բոնոն մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ

13:50 09.01.2024

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 9-ին ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Անդրադարձ է եղել Հայաստանի եւ […]

̰
Հունվարի 10-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

13:46 09.01.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 11:00-17:00 Էմինի փ. 99-120 առանձնատներ, Արաբկիր 17 փողոց 11/3, 25-27, 51 շենքեր, Լոմոնոսովի փ. 6-40 առանձնատներ, Ռոստովյան փ. 19, 21, 25, 27 շենքեր, Սասունցի Դավթի փ. 62, 69, 71, 73 առանձնատներ, Արմավիրի […]

̰
Գլխավոր դատախազի հրամաններով տեղի են ունեցել կադրային բարեփոխումներ

11:23 09.01.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի և 2024 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Դավիթ Աղաջանյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից: Գլխավոր […]

̰
Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են հունվարի վերջին սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Արմեն Գրիգորյան

11:04 09.01.2024

Հայաստանը և Ադրբեջանը համաձայնություն ունեն հունվարի վերջին երկու երկրների միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին  Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Համաձայնություն կա, որպեսզի հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն։ Հույս ունենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա»,- նշել է Արմեն Գրիգորյանը։ Նա հայտնել է նաև, որ Հայաստանը հունվարի […]

̰
Վարչապետին է ներկայացվել Արտաքին գործերի նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

10:44 09.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հունվարի 8-ին այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ուղղություններով կատարված աշխատանքները, ընթացիկ և հաջորդ տարվա համար նախանշվող ծրագրերն ու առաջնահերթությունները։ Համապատասխանաբար, հանգամանալից անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներով հատկանշական 2023 թվականի ընթացքում ՀՀ արտաքին […]

̰
Բլինքենն Իսրայել մեկնելուց առաջ ներկայացրել է տարածաշրջանի ապագայի վերաբերյալ առաջնորդների պատկերացումները

10:34 09.01.2024

Թուրքիայում, Հունաստանում, Հորդանանում, Քաթարում, Արաբական Միացյալ Էմիրություններում և  Սաուդյան Արաբիայում հանդիպել եմ առաջնորդների, ովքեր վճռական են կանխելու հակամարտությունը, որին բախվում ենք այժմ. այս մասին Սաուդիան Արաբիայում տեղի ունեցած ճեպազրույցում հանտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Նա անդրադարձել է տարածաշրջանի ապագային: Ըստ նրա՝ Արևմտյան ափը և Գազայի հատվածը պետք է միավորվեն Պաղեստինի գլխավորած կառավարման ներքո, տարածաշրջանի […]

̰
Քաղաքագետը կանխատեսում է արել 2024 թվականի գլոբալ նախընտրական արշավների վերաբերյալ

09:54 09.01.2024

2024 թվականին ամբողջ աշխարհում տեղի կունենան մի քանի կարևոր նախընտրական արշավներ։ Դրանց արդյունքները մեծապես որոշում են, թե ինչպես կզարգանան աշխարհաքաղաքական իրավիճակը և երկրների միջև հարաբերությունները։ Պատմական գիտությունների դոկտոր Օլգա Պավլենկոն Lenta.ru-ի հետ զրույցում կանխատեսում է տվել առանցքային ընտրական գործընթացների վերաբերյալ։ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքը դժվար է կանխատեսել «Որքան էլ Բայդենը կարող է քննադատվել, նա աշխատատեղեր […]

̰
Թուրքիայում աշխատանքներ են տարվում Էրդողանի ու Պուտինի հանդիպման ուղղությամբ

09:07 09.01.2024

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը մշակվում է, մանրամասները համաձայնեցվում են դիվանագիտական ​​ուղիներով, սակայն ժամկետների և վայրի մասին հստակություն դեռ չկա, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Էրդողանի վարչակազմում։ Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագրում է հանդիպել Էրդողանի հետ տարեսկզբին, իսկ մինչ այդ առաջնորդները չեն կարողացել հանդիպել Թուրքիայի նախագահի ժամանակացույցի պատճառով։ […]

̰
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

22:55 08.01.2024

Հունվարի 8-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են Կուսակցության Երևանի և Լոռու մարզի Տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։ Մտքեր են փոխանակվել կուսակցության Զարգացման ռազմավարության վերաբերյալ։

̰
Ադրբեջանում չեն գրանցում նախագահի «անցանկալի» թեկնածուներին

22:44 08.01.2024

Այսօր լրացել է ժամկետը, որը նախատեսված է օրենքով՝ Ադրբեջանի նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունները կայանալու են փետրվարի 8-ին: Քանի՞ թեկնածու կա, արդեն պա՞րզ է, թե ում են ներկայացնելու որպես Իլհամ Ալիևի մրցակից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ նախագահի թեկնածու առաջադրվելու համար ԿԸՀ-ն 17 հայտ էր ստացել, բայց դա […]

̰
ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտների անօրինական ճանապարհով իրացնելու փորձը

13:39 08.01.2024

ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցների կողմից իրականացված հսկողական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկիր՝ Վրաստան, հայտարարագրել է «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտային արտադրանք: Հայտարարգրված ծխախոտի քաշը կազմել է շուրջ 13 տոննա: Որոշ ժամանակ անց, ընկերությունը՝ արտահանման […]

̰
Արմեն Գրիգորյանը և Լուի Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

13:34 08.01.2024

Հունվարի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և անդրադարձել վերջին շրջանում տեղի ունեցած բանակցություններին ու դրանց շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Ա. Գրիգորյանը մեկ անգամ ևս վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը […]

̰
Երևան քաղաքում ապօրինի շինություններ այլևս չեն լինելու. Տիգրան Ավինյան

11:53 08.01.2024

Երևան քաղաքում ապօրինի շինություններ այլևս չեն լինելու. այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ընթացքում: «մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն օրենսդրական փոփոխությունների իրականացմանը, որոնք բարդացնելու են նմանատիպ տարածքների զավթումը: Քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող շինությունների ապամոնտաժումը առանցքային նշանակություն ունի հանրային տարածքի բարեկարգման և կանաչ ֆոնդի վերականգման համար. դրանք վերադարձվելու են երևանցիներին»,-գրել է […]

̰
ԲՏԱ նախարարությունից ներկայացրել են 2023թ-ին լիցենզավորման և թույլտվությունների բաժնին վերապահված գործառույթների շրջանակներում ՀՀ բյուջե մուտքագրված գումարի չափը

11:38 08.01.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ 2023թ-ի ընթացքում նախարարության կողմից տրամադրվել է՝ 2305 լիցենզիա ՀՀ-ի կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման համար, 10 լիցենզիա փոստային կապի գործունեություն և 1 լիցենզիա տիեզերական գործունեություն իրականացնելու նպատակով։ […]

̰
Հրետակոծվել են Գազայի կենտրոնում գտնվող տները. մոտ 2 տասնյակ մարդ է զոհվել

10:45 08.01.2024

Առնվազն 18 մարդ է զոհվել Գազայի հատվածի կենտրոնական Դեյր ալ-Բալահի և շրջակայքի տների գնդակոծության հետևանքով, հայտնում է պաղեստինյան «Ալ-Աքսա» հեռուստաալիքը։ «Առնվազն 18 մարդ է զոհվել օկուպանտների կողմից տների վրա Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Դեյր էլ-Բալահի և նրա շրջակայքի վրա իրականացված գրոհների հետևանքով», – ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ:

̰
Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

09:14 08.01.2024

Հունվարի 8-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

̰
«Բարսելոնան» հաղթեց «Բարբաստրոյին» գավաթային խաղում

08:16 08.01.2024

Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Բարբաստրոյին»։ Հանդիպումն ավարտվեց կատալոնական թիմի հաղթանակով՝ 3։2 հաշվով։ Առաջին խաղակեսում հաշիվը բացեց հյուրերի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։ 2-րդ կեսում կատալոնացիներից աչքի ընկան Ռաֆինյան և Ռոբերտ Լևանդովսկին։ Դաշտի տերերը գոլ խփեցին 60-րդ և 90+3-րդ (11մ) րոպեներին։

̰
Թրամփն ասել է, որ Բայդենը կարող է ոչնչացնել ԱՄՆ-ը մինչև ընտրությունները

12:30 07.01.2024

ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայիս նախագահ Ջո Բայդենը կարող է երրորդ համաշխարհային պատերազմ սկսել և կործանել Միացյալ Նահանգները մինչև նախագահական ընտրությունները։ «Չնայած մենք մոտ ենք ընտրություններին, 10 ամսվա ընթացքում նրանք կարող են ամբողջությամբ ոչնչացնել մեր երկիրը», – ասել է քաղաքական գործիչը: Թրամփը նաև հայտնել է, որ թույլ չի տա հակամարտություններ Ուկրաինայում […]

̰
Բլինքենն Էրդողանի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի հակամարտությունները

22:50 06.01.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Մերձավոր Արևելքի և ուկրաինական հակամարտությունները։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի գրավոր հայտարարության մեջ։ «Պետքարտուղարն ընդգծել է հակամարտության ընդլայնումը կանխելու, պատանդների ազատ արձակումն ապահովելու, հումանիտար օգնության մատակարարման ընդլայնման և խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը նվազեցնելու, ինչպես […]

̰
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի Սաիդա և Տյուր քաղաքների արվարձաններին

22:40 06.01.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են Լիբանանի հարավում գտնվող շիական «Հեզբոլլահ» կուսակցության զինված կազմավորումների թիկունքի բազաների վրա։ Ինչպես հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը, հրթիռային հարվածներն իրականացվել են Քավտարիա էս-Սայադ և ալ-Շարքիա շրջանների վրա, որոնք գտնվում են Սաիդա և Նաբաթիա քաղաքների միջև։ Ավելի վաղ իսրայելական ինքնաթիռները գրոհներ են իրականացրել երկնքում Տյուրից հարավ գտնվող Սահլ ալ-Մաալիա և […]

̰
Թուրքիան հայտնել է Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության 15 օբյեկտների լիկվիդացման մասին

22:09 06.01.2024

Թուրքիայի ռազմաօդային ուժերը շաբաթ օրը օդային գործողության ընթացքում ոչնչացրել են Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության 15 թիրախ։ Այս մասին հայտնում է հանրապետության պաշտպանության նախարարությունը։ «Օդային օպերացիան իրականացվել է հունվարի 6-ին տեղական ժամանակով ժամը 17:30-ին Իրաքի հյուսիսում՝ Մետինա, Գարա, Հակուրք, Քանդիլ և Ասոս շրջաններում, արդյունքում ոչնչացվել է 15 թիրախ՝ ահաբեկչական կազմակերպության կողմից օգտագործվող ապաստարանների պահեստները և […]

̰
Վաղաժամկետ դադարեցվել են «Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենի լիազորությունները

21:21 06.01.2024

«Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ» ՓԲԸ֊ի Խորհրդի որոշմամբ՝ 2024 թվականի հունվարի 5-ին վաղաժամկետ դադարեցվել են Ընկերության տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Ղազարյանը։ Տիգրան Ղազարյանն ունի կառավարման հարուստ փորձ, որից վերջին տարիները՝ «Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ» ՓԲԸ֊ում։ Հանդիսանում է գործարար կառավարման մագիստրոս, ինչպես նաև դասավանդում է […]

̰
Արգենտինացի հայտնի իրավաբան Լուիս Մորենո Օկամպոյին Երախտագիտության մեդալ է շնորհվել

19:43 06.01.2024

Արգենտինայում ՀՀ դեսպանությունում հունվարի 5-ին տեղի է ունեցել արգենտինացի հայտնի իրավաբան, Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից, Երախտագիտության մեդալի շնորհման արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Ներկայացնելով Մորենո Օկամպոյի գործունեությունը՝ դեսպան Հովհաննես Վիրբյանը ընդգծեց, որ վերջինս մեծ ավանդ ունի աշխարհում մարդու իրավունքների պաշտպանութան գործում, հավելեց, […]

̰
Գազայում Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների հետևանքով առնվազն 13 պաղեստինցի է սպանվել

09:00 06.01.2024

Առնվազն 13 պաղեստինցի է զոհվել ուրբաթ առավոտյան Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարի և անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի վրա իսրայելական ռազմական ավիահարվածների հետևանքով, հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը: Ինչպես նշում է գործակալությունը, իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է հինգ խաղաղ բնակիչ Ջաբալիա փախստականների ճամբարից արևմուտք գտնվող Ալ-Ֆալուջա շրջանում գտնվող […]

̰
Ի՞նչ գնահատական է տվել Պետդեպարտամենտը Երուսաղեմի հայերի վրա տեղի ունեցած հարձակումներին

23:33 05.01.2024

ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակին ու դեկտեմբերի 28-ին հայոց պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» կոչվող կալվածքի տարածքում տեղի ունեցած միջադեպին: Ի՞նչ գնահատական է տալիս տեղի ունեցածին ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ, խոսնակ Մեյթու Միլլերը պատասխանել է այդ հարցին հերթական բրիֆինգի ժամանակ: Պարզաբանելով պաշտոնական […]

̰
Էրդողանը Զելենսկուն ասել է Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները ընդունելու Թուրքիայի պատրաստակամության մասին

22:45 05.01.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցների ընթացքում հայտարարել է Անկարայի պատրաստակամությունը` միջնորդի դեր ստանձնելու եւ խաղաղության բանակցություններ վարելու: «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ հարցեր, մասնավորապես՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը։ Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան մեծ ջանքեր […]

̰
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Արագածոտնի մարզում Lexus-ը շրջվել և հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

21:26 05.01.2024

Երեկ՝ հունվարի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Արտակ Վ.-ն, իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին՝ Հնաբերդ գյուղի խաչմերուկում, մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով հայտվել է դաշտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով Արտակ […]

̰
ՀԱՄԱՍ-ի պատանդների ընտանիքները բողոքի ցույց են անցկացրել Իսրայելում

11:46 05.01.2024

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդ պահվող իսրայելցիների ընտանիքները ուրբաթ առավոտյան բողոքի ցույց են կազմակերպել Իսրայելի արտակարգ իրավիճակների կառավարության նախարար և նեղ ռազմական կաբինետի անդամ Բենի Գանցի տան դիմաց, հաղորդում է Jerusalem Post-ը: ««ՀԱՄԱՍ»-ի կողմից պատանդ պահվողների ընտանիքները ուրբաթ առավոտյան բողոքի ցույց են անցկացրել նախարար Բենի Գանցի տան դիմաց՝ Ռոշ Հաայնում»,- գրում է թերթը։ Ցուցարարների թիվը […]

̰
Քննչական կոմիտեի նախագահը հայտնել է Բաքվում պահվող հայ գերիների թիվը

10:17 05.01.2024

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ ներկա պահին Բաքվում կա 23 հաստատված գերի, որոնցից 17-ը գերեվարվել են վերջին ագրեսիայի արդյունքում։ Այս մասին նա խոսել է Հ1-ի լրատվական ալիքին տված հարցազրույցում։ Նա նշել է նաև, որ տեղեկություններ կան 44-օրյա պատերազմի ընթացքում 32 մարդու բռնի անհետացման մասին, թեև Ադրբեջանը հերքում է այդ փաստը։

̰
BACK_TO_TOP