TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը ոչ մի կերպ չի խանգարում ԱՄՆ-ին իրականացնել դիվանագիտական ջանքերը Հարավային Կովկասում. Մեթյու Միլլեր

10:04 05.01.2024

«Ռուսաստանը ոչ մի կերպ չի խանգարում մեզ իրականացնել այն կարևոր դիվանագիտական ջանքերը, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ են Հայաստանին և Ադրբեջանին, և մենք շարունակելու ենք հետամուտ լինել դրանց»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ Նա անդրադարձել է հարցին, թե երբ է ԱՄՆ-ն ակնկալում երկու երկրների արտգործնախարարների հանդիպում անցկացնել Վաշինգտոնում։ «Մենք հայտարարություն կանենք, երբ հանդիպում […]

̰
Մեկ օրվա ընթացքում մարդասիրական օգնություն տեղափոխող ավելի քան 180 բեռնատարներ մուտք են գործել Գազա

09:31 05.01.2024

Ավելի քան 180 բեռնատարներ, որոնք մարդասիրական օգնություն էին տեղափոխում, թույլատրվել են Գազայի հատված մտնել Ռաֆահ և Քերեմ Շալոմ անցակետերով։ Այս մասին հաղորդվում է Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման գրասենյակի X (նախկին Twitter) էջում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Ռաֆահ և Քերեմ Շալոմ անցակետերով 187 բեռնատար՝ սննդամթերքով, ջրով, դեղորայքով և սարքավորումներով ժամանակավոր կացարանների կազմակերպման համար ստուգվել […]

̰
Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, որոնք բարձրացնում են հարցեր, մեզ պետք են պաշտոնյաներ, որոնք լուծում են հարցեր. վարչապետ

23:32 04.01.2024

Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մանկապարտեզների, դպրոցների կառուցման ծրագրին և նշել, որ հանձնարարական է տվել փոխվարչապետին՝ այս պահի արդյունքներով գույքագրում և աուդիտ անելու վերաբերյալ. «Պետք է հասկանանք, թե 500 մանկապարտեզի, 300 դպրոցի ծրագրերն ինչ փուլում են գտնվում, ուր ենք հասել»: Վարչապետը նշել է, որ մարզեր կատարած այցերի ընթացքում կառավարության ծրագրերի իրականացման մասով լրջագույն […]

̰
Բժիշկը պատմել է կարաոկեի անսպասելի օգտակարության մասին

22:47 04.01.2024

Կարաոկե երգելը ոչ միայն բարելավում է տրամադրությունը, այլև դրական է ազդում առողջության վրա, այդ թվում՝ նվազեցնում է սթրեսի մակարդակը, ասում է թերապևտ Նատալյա Վինարսկայան։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում նշել է կարաոկեի անսպասելի օգուտները։ Վինարսկայան ասել է, որ կարաոկե երգելը օգնում է կանխել սրտանոթային համակարգի հիվանդությունները։ Նրա խոսքով՝ երգելիս սիրտը սկսում է «մարզվել»։ Սա արտահայտվում է […]

̰
Որտե՞ղ է Բաքուն առաջարկում ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը

22:25 04.01.2024

Բաքվում արդեն քննարկում են, թե կոնկրետ երբ ու որտեղ է ստորագրվելու հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը: Այդ թեմայի շուրջ անսպասելի առաջարկներով է հանդես եկել Ադրբեջանի խորհրդարանի իշխանամետ պատգամավորներից մեկը: Ի՞նչ առաջարկի մասին է խոսքը: Թեմային «Հոիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ առաջարկով հանդես է եկել Ադրբեջանի խորհրդարանի վետերան պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, որը նաև հայտնի, ազդեցիկ քաղաքագետ […]

̰
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

22:17 04.01.2024

Հունվարի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են գաղափարական բնույթի հարցեր։ ՀՀ ԱԺ պատգամավորներ Էմմա Պալյանը և Թագուհի Ղազարյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել կուսակցականների հարցերին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։

̰
Գիտաշխատողների աշխատավարձը կբարձրանա, հաշմանդամություն ունեցողներին կհատկացվեն անձնական օգնականներ

15:50 04.01.2024

Հունվարի 1-ից բարձրացել է գիտաշխատողների աշխատավարձը, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց համար ներդրվել է անձնական օգնականի ծառայությունը: Գործադիրի այս տարվա առաջին նիստի որոշումները՝ ռեպորտաժում:

̰
ՊԵԿ-ը 2023 թ․ մաքսային համակարգում իրականացրել է մի շարք բարեփոխումներ

15:06 04.01.2024

Պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականին մաքսային համակարգում իրականացրել է մի շարք բարեփոխումներ: Մեկնարկել են Մեղրիի նոր անցակետի շինարարական աշխատանքները: Նոր չափանիշներով կատարելագործվում են ժամանակավոր պահպանման պահեստները և մաքսային պահեստները: Լիազորված տնտեսական օպերատորների համար կկիրառվեն մաքսային գործառնությունների պարզեցված ընթացակարգեր։ Ամբողջությամբ ներդրվել է «Թույլատվական փաստաթղթեր» համակարգը: Նախնական մաքսային հայտարարագրման համակարգի արդիականացման արդյունքում համակարգից օգտվողների թիվն աճել է […]

̰
Հաստատվել է ՀՀ-ից մի շարք ապրանքների վրա վեց ամիս ժամկետով արտահանման ժամանակավոր արգելքի կիրառման մասին որոշումը

13:00 04.01.2024

ՀՀ կառավարության նիստում հաստատվել է ՀՀ-ից մի շարք ապրանքների վրա վեց ամիս ժամկետով արտահանման ժամանակավոր արգելքի կիրառման մասին որոշումը․ ԱՏԳ ԱԱ 4101` խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) կամ ձիազգի կենդանիների չմշակված մորթեր՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված, ԱՏԳ ԱԱ 4102` ոչխարների չմշակված մորթեր կամ գառների մորթիկներ՝ բրդյա ծածկույթով կամ առանց բրդյա ծածկույթի, կրկնորդված […]

̰
Արամ Խաչատրյանն ազատվել է Լոռու մարզպետի պաշտոնից

11:33 04.01.2024

Հայաստանի կառավարության որոշմամբ՝ Արամ Խաչատրյանն ազատվել է Լոռու մարզպետի պաշտոնից: Այս մասին որոշումը, որը ներառված է կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում էր, ստացավ հավանություն: Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետն էր  2020 թվականի դեկտեմբերից։

̰
Արարատ Միրզոյանը ողջունել է Եվրոպական միության խորհրդում 2024թ-ին Բելգիայի նախագահությունը

11:26 04.01.2024

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Եվրոպական միության խորհրդում նախագահությունն ավարտած Իսպանիայի գործունեությունը և ողջունել 2024-ին Բելգիայի նախագահությունը: «Շնորհավորում եմ Խոսե Մանուել Ալբարեսին և ԵՄ խորհրդում նախագահությունն ավարտող Իսպանիային բացառիկ դժվար ժամանակներում գործունեության համար»,-գրել է Միրզոյանը:

̰
Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը

11:08 04.01.2024

Տեղի է ունենում ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից միայն 3-ն է զեկուցվող։ Դրանց թվում են «Գույք նվիրաբերելու մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը […]

̰
Իսրայելի հարվածները Գազայի հատվածին տասնյակ մարդկանց կյանք են խլել

10:39 04.01.2024

Գազայի հատվածի կենտրոնական և հարավային հատվածներում իսրայելական բանակի նոր հարվածների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։ Նրա տվյալներով՝ առնվազն 20 պաղեստինցի է սպանվել Խան Յունիսում, եւս 4-ը՝ Ռաֆահում։ Չորս մարդ դարձել է նաև իսրայելական հրետակոծությունների և օդային ռմբակոծությունների զոհ Դեյր ալ-Բալահում, և երկուսը՝ Նուսեյրաթ փախստականների ճամբարում։ Իսրայելական […]

̰
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էբրահիմ Ռայիսիին

21:58 03.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին՝ Քերմանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: «Սրտի խորը կսկիծով տեղեկացա այսօր Քերմանում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են անմեղ մարդիկ։ Այս ծանր պահին Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից, Ձե՛րդ գերազանցություն, թույլ տվեք վշտակցության խոսքեր հղել զոհերի բոլոր […]

̰
Ցնցված ենք Իրանում տեղի ունեցած պայթյունի լուրից, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ․ ՀՀ ԱԳՆ

21:44 03.01.2024

Ցնցված ենք Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների լուրից, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 100 անմեղ խաղաղ բնակիչ: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ ցավակցական ուղերձում։ «Մեր մտքերն ու աղոթքները տուժածների և նրանց ընտանիքների հետ են»,-ասված է ուղերձում:

̰
Վարչապետը Լոռու մարզում ծանոթացել է Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին

20:14 03.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Վարդաբլուրի միջնակարգ դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է ավելի քան 237 մլն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2022թ. մայիսին: Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Ստեփանավանի N1 վարժարանի նոր մարզադահլիճի կառուցման […]

̰
Հայաստանում Չեխիայի դեսպանը շնորհավորել է Ամանորի կապակցությամբ

20:09 03.01.2024

Ուղիղ մեկ տարի է, ինչ Հայաստան եմ եկել առաքելությամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը: «Այս տարվա ընթացքում շատ հետաքրքիր բաներ են տեղի ունեցել։ Ուրախ եմ ներկայացնել Չեխիայի նման մեծ երկիրը Հայաստանի նման մեծ երկրում։ Մաղթում եմ բոլոր չեխ, հայ և միջազգային ընկերներին ուրախ Ամանոր»,- նշել է դիվանագետը:

̰
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Տաշիր քաղաքում նոր բժշկական կենտրոնի կառուցման շինաշխատանքներին

18:42 03.01.2024

Տաշիր քաղաքում ընթացքի մեջ են նոր բժշկական կենտրոնի կառուցման շինաշխատանքները: Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում։ «30 մահճակալ հզորությամբ ԲԿ-ի շինարարության համար կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 697 մլն դրամ:​ Նախատեսվում է ԲԿ-ն շահագործման հանձնել 2025 թվականին»,- նշված է գրառման մեջ։

̰
Մեդովկա բնակավայրում նոր կառուցված մոդուլային դպրոցում վարչապետը արձանագրել է բազմաթիվ խնդիրներ

18:35 03.01.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեդովկա բնակավայրում նոր կառուցված մոդուլային դպրոցում արձանագրել է բազմաթիվ խնդիրներ:

̰
Էլինա Գեղամյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական

18:29 03.01.2024

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Էլինա Գեղամյանը նշանակվել է նախարարի խորհրդական: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Է. Գեղամյանի դիմումը. Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝ Էլինա Կարենի Գեղամյանին 2024 թվականի հունվարի 4-ից նշանակել Արդարադատության նախարարի […]

̰
Վարդան Հարությունյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ

18:00 03.01.2024

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 3-ին կարգադրություն է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Վ.Հարությունյանի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դիմումը` կարգադրում եմ. 1. 2024 թվականի հունվարի 3-ից Վարդան […]

̰
Ծովինար Խաչատրյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից

17:27 03.01.2024

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 3-ին կարգադրություն է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006L որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Ծովինար Խաչատրյանի 2024 թվականի հունվարի 3-ի դիմումը` կարգադրում եմ. 1. 2024 թվականի […]

̰
Տարվա առաջին աշխատանքային օրն այցելել եմ Լոռու մարզ. Նիկոլ Փաշինյան

15:54 03.01.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այցելել է Լոռու մարզ․ «Տարվա առաջին աշխատանքային օրն այցելել եմ Լոռու մարզ՝ ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին: Առաջին կանգառը Վարդաբլուրի միջնակարգ դպրոցն էր, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Շինարարության ​համար կառավարությունը հատկացրել է ավելի քան 237 մլն դրամ: Շինաշխատանքները սկսվել էին 2022թ. մայիսին»:

̰
Ֆրանսիան փակում է դեսպանատունը Նիգերում

22:50 02.01.2024

Ֆրանսիան փակել է իր դեսպանատունը Նիամեյում մինչև հետագա ծանուցումը։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ կոմյունիկեում։ «Նիգերում Ֆրանսիայի դեսպանատունը փակ է մինչև հաջորդ ծանուցումը: Դեսպանատունը կշարունակի գործել Փարիզից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Տեքստում նշվում է, որ դիվանագետները «կպահեն կապը Ֆրանսիայի քաղաքացիների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ»։ «Հյուպատոսական գործունեություն կիրականացնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հյուպատոսությունները»,- եզրափակել են ԱԳՆ-ում։ […]

̰
Բեյրութի հարավային արվարձանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամը

21:13 02.01.2024

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման ղեկավարության անդամ Սալեհ ալ-Արուրին սպանվել է իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում շիա Բեյրութի Դահիյա արվարձանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Բեյրութի ճանապարհային բյուրոյի աղբյուրը։ Նրա խոսքով՝ սպանվել են ևս երեք ակտիվիստներ, որոնք գտնվում էին շենքում։ Վիրավորների թիվը ճշտվում է։

̰
Իրաքում մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ են հարձակվել ամերիկյան բազայի վրա

13:50 02.01.2024

Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի օդանավակայանի տարածքում միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի բազան երեքշաբթի գնդակոծության է ենթարկվել, հաղորդում է Al-Mayadeen հեռուստաալիքը։ «Իրաքյան Քրդստանի Էրբիլ օդանավակայանի մոտ գտնվող բազայում գտնվող ամերիկյան զորքերը գնդակոծության են ենթարկվել»,-հաղորդում է հեռուստաալիքը։ Գնդակոծության հետևանքների մասին չի հաղորդվում։ Իրաքյան խմբավորումները հարձակվել են նաև Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան Green Village բազայի վրա, հաղորդում է Al-Jazeera-ն՝ […]

̰
Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է անասնակեր

10:57 02.01.2024

Հունվարի 1-ին, ժամը 21:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Անդրանիկի փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անդրանիկի փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի բակում: Հրդեհը […]

̰
Կիմ Չեն Ընը անսպասելի հայտարարություն է արել

12:31 31.12.2023

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է երկիրը Հարավային Կորեայի հետ միավորելու անհնարինության մասին, գրում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «Հետադարձ հայացք գցելով միջկորեական երկարատև հարաբերություններին՝ մեր կուսակցությունը եկել է այն եզրակացության, որ երբեք հնարավոր չի լինի միավորվել Կորեայի Հանրապետության հետ»,- ասել է նա։ Կիմ Չեն Ընը հավելել է, որ Սեուլը իր պետական ​​քաղաքականությունը […]

̰
Նեթանյահուն գնահատել է Գազայում պատերազմի ավարտի ժամկետները

23:59 30.12.2023

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շաբաթ օրը հայտարարել է, որ պատերազմը Գազայի հատվածում կշարունակվի ևս մի քանի ամիս։ «Գազայի հատվածում արշավը կշարունակվի երկար ամիսներ», – ասել է Նեթանյահուն մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր նպատակները չեն իրականացել  ու Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժումը չի ոչնչացվել։ «Եթե «Հըզբոլլահը» ընդլայնի առճակատման (մասշտաբները – խմբ.), […]

̰
Բելգորոդի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ վնասվել է հարյուր մեքենա և 20 տուն. նահանգապետ

22:48 30.12.2023

Վնասվել է ավելի քան 100 մեքենա, որոնցից շատերն ամբողջությամբ այրվել են, վնասներ են հայտնաբերվել նաև 22 բազմաբնակարան շենքերում, հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում։ «Այս պահին տեղեկություններ ունենք 100-ից ավելի մեքենաների վնասների մասին, որոնց մեծ մասն ամբողջությամբ ավերվել է, այրվել են։ Վնասներ են հայտնաբերվել 22 բազմաբնակարան շենքերում, մեծ թվով առևտրային օբյեկտներում, […]

̰
BACK_TO_TOP