10:44 09.01.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հունվարի 8-ին այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ուղղություններով կատարված աշխատանքները, ընթացիկ և հաջորդ տարվա համար նախանշվող ծրագրերն ու առաջնահերթությունները։
Համապատասխանաբար, հանգամանալից անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներով հատկանշական 2023 թվականի ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, ձեռքբերումներին, ինչպես նաև մարտահրավերների հաղթահարման նպատակով ձեռնարկված քայլերին:
Անդրադարձ է կատարվել 2023թ. ընթացքում, մասնավորապես, տարեսկզբից Լաչինի միջանցքի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության պայմաններում, սեպտեմբերին ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակում ՀՀ կողմից իրականացված քայլերին: Դիտարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայ բնակչության իրավունքների և կարիքների հասցեագրման աշխատանքները և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ փոխգործակցության հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովման ուղղությամբ ջանքերին և գործընթացներին:
ՀՀ վարչապետին ներկայացվել են երկկողմ մակարդակում գործընկեր պետությունների հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացված քայլերը, առկա արդյունքները: Ընդգծվել է, որ ՀՀ ԱԳՆ ջանքերը միտված են եղել սերտացնել փոխգործակցությունը լայն աշխարհագրությամբ՝ ինչպես հարևան և այն պետությունների հետ, որոնց պարագայում արդեն իսկ ձևավորվել են բարեկամական կապեր, այնպես էլ այն երկրների հետ, որոնց հետ համագործակցության զարգացումն ունի շոշափելի ներուժ թե´ տնտեսական, թե´ այլ ոլորտներում: Այս համատեքստում, նշվել են այն այցերն ու շփումները, որոնք նոր լիցք և բովանդակություն են հաղորդել համապատասխան երկրների հետ օրակարգի, երկկողմ և բազմակողմ հարթակներում գործընկերության զարգացմանը: Ընդգծվել է, որ տարբեր ուղղություններով հարաբերությունները բարձրացվել են կամ միտված են որակապես նոր, այդ թվում՝ ռազմավարական երկխոսության մակարդակի, և այդ առումով տարին հագեցած է եղել իրենց ձևաչափով միջոցառումներով և ակտիվությամբ: Արձանագրվել է, որ տարվա ընթացքում կայացել է 34 բարձրաստիճան այց Հայաստանի Հանրապետություն, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրականացվել է 68 այց, որից 40-ը՝ ԱԳ նախարարի կողմից:
ՀՀ վարչապետին ներկայացվել են նաև բազմակողմ հարթակներում միջազգային խաղաղության ու անվտանգության, զարգացման համագործակցության, մարդու իրավունքների պաշտպանության, բազմակողմ մշակութային համագործակցության ընդլայնման, ինչպես նաև տարբեր կառույցներում ՀՀ թեկնածությունների առաջմղման աշխատանքներն ու արդյունքները:
Ներկայացվել են նաև առանցքային խնդիրների շուրջ ՀՀ դիրքորոշումների, ի թիվս այլ նախաձեռնությունների, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հանրահռչակման ուղղությամբ իրականացված աշխատանքները, այդ թվում՝ միջազգային մամուլում շուրջ 2500 հրապարակումների միջոցով:
Ներկայացվել են նաև 2024 թ. ծրագրվող միջազգային միջոցառումները և այդ ուղղությամբ նախանշվող ֆինանսական ծախսերը:
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում, ինչպես նաև արտերկրում ՀՀ նոր դիվանագիտական և հյուպատոսական հիմնարկների բացմանն առնչվող հարցերի:
Ներկայացվել են նաև ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների աշխատանքային, այդ թվում՝ շենքային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացված ծավալուն, թիրախային աշխատանքները: Ընդգծվել է, որ թվային օրակարգի շրջանակում շարունակվել է հյուպատոսական ծառայությունների թվայնացումը, ինչի արդյունքում ներդրվել է առցանց վճարումների, հերթագրման և տեսակապի միջոցով համապատասխան փաստաթղթերի տրամադրման հնարավորությունը:
Ընդգծելով դիվանագիտական ծառայության կարողություններն ուժեղացնելու կարևորությունը՝ ներկայացվել են նաև արտաքին քաղաքական գերատեսչությունը դիվանագիտական կադրերով համալրելու, ինչպես նաև ՀՀ դիվանագիտական դպրոցում օտարերկրյա դիվանագետների վերապատրաստման ծրագրերը: Անդրադարձ է կատարվել ԱԳՆ համակարգում իրականացվող և շարունակական բարեփոխումներին, դիվանագիտական ծառայության գրավչության ավելացման նպատակով հնարավոր քայլերին: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որն դիվանագիտական ծառայությունն իր բնույթով առանձնահատուկ է և կարևորել միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարով ծառայության ներուժը հարստացնելու, այդ թվում՝ երիտասարդ ու հատուկ մասնագիտական կարողություններ ունեցող կադրերով այն լրացուցիչ համալրելու գործընթացը:
Հաշվետվության ներկայացումից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն: Նախանշվել են մի քանի ուղղություններով ԱԳՆ հետագա ծրագրերն ու անելիքները։
Վարչապետ Փաշինյանը կարևորել է դիվանագիտական ծառայության շարունակական զարգացումը՝ ներկայիս համաշխարհային միտումներին համահունչ: «Հայաստանի արտաքին քաղաքականության բարձրագույն նպատակը Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելը և երաշխավորելն է»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի առավելագույնս օգտագործման անհրաժեշտությունը և պատասխանատուներին տվել հանձնարարականներ:
18:14 23.05.2025
Խաչանովը պարտվել է Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակչումՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Ժնևում ավարտին մոտեցող ATP-250 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ: 29-ամյա թենիսիստը քառորդ եզրափակչում 6-4, 4-6, 4-6 հաշվով պարտվել է Աշխարհի 128-րդ ռակետ, ավստրիացի Սեբաստիան Օֆներին: Խաչանովը մայիսի 25-ին պայքարը կսկսի «Ռոլան Գարոսում», որտեղ կմրցի աշխարհի 78-րդ ռակետ Ալեքսանդր Վուկիչի հետ: ...
18:03 23.05.2025
Մերցը կոչ է անում Սի Ծինփինին աջակցել Արևմուտքի ջանքերին՝ Ուկրաինայի կարգավորման հարցումԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Պեկինը պետք է աջակցի Եվրոպայի և Միացյալ Նահանգների՝ Ուկրաինայի ճգնաժամը լուծելու ջանքերին։ Այս մասին հաղորդում են գերմանական լրատվամիջոցները՝ հղում անելով Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Ստեֆան Կոռնելիուսին։ «Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ և քննարկել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Կանցլերը զեկուցել է […] ...
17:51 23.05.2025
Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտելԲնակարանային գողության վերաբերյալ առաջին հաղորդումը ստացվել էր անցած տարվա դեկտեմբերի 21-ին. Արագած գյուղի բնակիչը հայտնել էր, որ իր տնից գողացել են չորս հեռուստացույց: Մյուս դեպքը գրանցվել էր դեկտեմբերի 27-ին. Ապարան քաղաքի մի տնից պղինձ էին գողանցել: Երկու դեպքով էլ քրեական վարույթ էր նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային երկու գողությունն էլ կատարել […] ...
17:40 23.05.2025
Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետԵրևանյան հիմնական ու ավագ դպրոցներն այսօր ավարտեցին 20491 շրջանավարտներ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ: ...
17:31 23.05.2025
Գոնսալո Սելարայանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլովՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի զարմիկը` Գոնսալոն, ապաքինվել է վնասվածքից և վերադարձել խաղադաշտ։ «Բելգրանոյի» երկրորդ թիմի կազմում նա գոլ է խփել «Արգենտինոս Խունիորս II»-ին։ 54-րդ րոպեին Գոնսալո Սելարայանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը: Սա հայ ֆուտբոլիստի 6-րդ գոլն է 10 խաղում: «Բելգրանոյի» երկրորդ թիմը հաղթել է 2-0 հաշվով: ...
17:20 23.05.2025
ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնությունըԵվրոպական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Էնրիկո Դելա Կասան և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին առաջին անգամ այցելել են Հայաստանի Հանրապետություն, հայտնում է Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան: Տեղի են ունեցել արդյունավետ հանդիպումներ: Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի հետ քննարկումը կենտրոնացած է եղել Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման վրա, հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդական ծրագրերին։ Ձեռք է […] ...