21:32 30.12.2023
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է թիվ 1 տուն-ինտերնատ. այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Հերթական անգամ հանդիպեցի մեր տարեցներին: Հատկապես տոնական այս օրերին մեր տարեցներն առավել մեծ ուշադրության կարիք ունեն: Այս գաղափարի հիմքում կրկին հյուրընկալվել էի նրանց, այս անգամ՝ թիվ 1 տուն-ինտերնատում: Իրապես ջերմ ու մտերմիկ մթնոլորտում ունկնդրեցինք դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն […]
21:20 30.12.2023
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է երկրի գործող ղեկավար Իլհամ Ալիևի թեկնածությունը նախագահի պաշտոնում, հայտնում է երկրի ԿԸՀ մամուլի ծառայությունը։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Իլհամ Ալիևի թեկնածությունը նախագահի պաշտոնում։ Այդ մասին որոշումն ընդունվել է ԿԸՀ-ի այսօրվա նիստում»,- ասվում է հաղորդագրությունում։ Դեկտեմբերի սկզբին երկրի ներկայիս ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարեց 2024 թվականի փետրվարի 7-ին արտահերթ նախագահական […]
20:38 30.12.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Խաչատրյանին նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին մաղթել հաջողություններ: «Իհարկե, ակնհայտորեն ոլորտը շատ էական նշանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման համար։ Կառավարության ծրագրի առանցքային դրույթներից մեկն է՝ Հայաստանում տեխնոլոգիաների զարգացումը, և ակնհայտորեն […]
19:46 30.12.2023
Աննա Հակոբյանը Ջերմուկում ներկա է եղել զինհաշմանդամություն ունեցող տղաների հետ հանդիպմանը. «Այսօր Ջերմուկում ներկա գտնվեցի զինհաշմանդամություն ունեցող տղաների հետ հանդիպմանը։ Ականատես եղանք նաեւ «Ջերմ ջերմուկ» հեղինակային երգի ամենամյա փառատոնի մեկնարկին»,- նշված է գրառման մեջ։
19:15 30.12.2023
Ձյունահովազը ճանաչվել է Ղրղզստանի ազգային խորհրդանշան։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Սադիր Ժապարովը, տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է հրամանագիր «Ձյունահովազը Ղրղզստանի Հանրապետության ազգային խորհրդանշան ճանաչելու մասին», – նշվել է հաղորդագրությունում։ Ինչպես նշել է մամուլի ծառայությունը, ձյունահովազը մտցված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում եւ ունի […]
19:07 30.12.2023
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի, եղել արդեն շահագործման հանձնված մոդուլային տիպի զորամասերից մեկում, շրջել և տեղում ծանոթացել մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին ու կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ։ Նույն օրը նախարար Պապիկյանը շրջել է առաջնագծի բարձրադիր հենակետերով, հանդիպել մարտական հերթապահությունում Ամանորի գիշերը դիմավորել պատրաստվող […]
18:50 30.12.2023
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով 101 տարի առաջ այս օրը ԽՍՀՄ կազմավորմանը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «1922 թ․ այս օրը՝ դեկտեմբերի 30-ին, կազմավորվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը, որին Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում անդամակցեցին նաև Հայաստանն ու Ադրբեջանը։ Ձևավորման պահից իսկ սկսած այս միավորի հիմքում ձևավորվեցին ականներ, որոնք տասնամյակների խտրականության ճնշման […]
17:33 30.12.2023
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: «2023 թվականը դժվար տարի էր Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի, և աշխարհի շատ մարդկանց համար՝ հակամարտությունների, աննախադեպ մարտահրավերների պատճառով՝ չնայած դրանց կանխմանն ուղղված ջանքերին: Թող 2024 թվականը լինի կայունության, խաղաղության և մեր ընտանիքների համար ձեռքբերումների տարի, հաջող տարի նրանց […]
13:57 30.12.2023
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ներկայիս ղեկավար Ջո Բայդենին համարում է «խարդախ, սրիկա և վատ տղա», ըստ նրա՝ դժվար է հավատալ, որ Բայդենը կրկին կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում: Այս մասին Թրամփը հայտարարել է Breitbart News-ին տված հարցազրույցում։ «Նա խարդախ է: Նա սրիկա է: Նա վատ տղա է: Նա չի կարողանում խոսել, երկու նախադասություն իրար կապել: […]
13:00 30.12.2023
Ֆրանսիան խստորեն դատապարտում է Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները։ Այս մասին նշված է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության X-ի էջում: «Ֆրանսիան խստորեն դատապարտում է Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները, որոնք տեղի են ունեցել վերջին ամիսներին ծայրահեղականների կողմից բազմաթիվ հարձակումներից հետո: Իսրայելի իշխանությունները պատասխանատու են նման բռնությունները կանխելու, ինչպես նաև ստատուս […]
12:17 30.12.2023
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհին լուրջ խոչընդոտներ չի տեսնում։ Միաժամանակ նա նշել է, որ հստակ ժամկետների մասին խոսելը դժվար է։ «Բաքուն և Երևանը դեռ պետք է շարունակեն բանակցությունները՝ ավարտին հասցնելու գործընթացը»,- ասել է նա։ Հաջիևը նաև անդրադարձել է Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակում […]
11:11 30.12.2023
Դեկտեմբերի 25-29-ին Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարի այցը Ռուսաստան հնարավորություն տվեց քննարկել երկկողմ գործընկերությունը և դրա ամրապնդման հնարավորությունները։ Այս մասին Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է իր կայքում՝ այցից հետո հրապարակված հաղորդագրության մեջ։ «Արտգործնախարարի այցը Ռուսաստան հնարավորություն է ընձեռել վերանայելու ընթացիկ երկկողմ համագործակցությունը և երկու երկրների միջև առանձնապես արտոնյալ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման ուղիները»,- […]
08:45 30.12.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Իսրայելին M107 հրետանային արկերի վաճառքի գործարքը, որի արժեքը կազմում է 147,5 միլիոն դոլար, հայտնել է Պենտագոնի անվտանգության համագործակցության գործակալությունը: Աղբյուրի տվյալներով՝ իսրայելական կողմը Վաշինգտոնից խնդրել է այդ տեսակի մոտավորապես 4,8 հազար արկ գնելու հնարավորություն։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ինչպես նշվում է, եզրակացրել է, որ Իսրայելի համար իրավիճակը արտակարգ բնույթ է կրում, և […]
08:34 30.12.2023
Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին որոշումից հետո Մոսկվան ադրբեջանական կողմի հետ քննարկում է Ղարաբաղում խաղաղապահների ներկայության հետ կապված բոլոր հարցերը, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա հիշեցրել է, որ «ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության»։ […]
23:20 29.12.2023
ԱՄՆ-ը պետք է պաշտպանի Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը: Նման հայտարարություն է արել Քենեդիների հայտնի ընտանիքի անդամ, իրավաբան Ռոբերտ Քենեդի կրտսերը՝ իր տեսաուղերձում: Հայտնի է, որ նա առաջադրել է իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի ընտրություններում՝ որպես անկախ թեկնածու: Այսպիսի հայամետ դիրքորոշմամբ ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկ հանդես չի եկել: Ամերկայայերը ձայն կտա՞ն Քենեդիին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել […]
22:22 29.12.2023
2024թ.-ին Երևանի քաղաքապետարանի համար հիմնական գերակայությունները կշարունակեն մնալ հասարակական տրանսպորտի համակարգային բարեփոխումները, վերելակային տնտեսության արդիականացումը, բակային տարածքների բարեկարգումն ու կանաչապատման գոտիների ավելացումը, մանկապարտեզները, սպորտդպրոցները և պոլիկլինիկաները: Երևանի քաղաքապետն այսօր ամփոփել է անցնող տարին: 2023-ը մայրաքաղաք Երևանի ծրագրերի առումով եղել է աննախադեպ հագեցած տարի, ամփոփիչ մամուլի ասուլիսին արձանագրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Երևան են ներկրվել 87 MAN […]
19:45 29.12.2023
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Հայրապետյանին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին, այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ռոբերտ Խաչատրյանն ազատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից:
19:40 29.12.2023
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Միսակ Բալասանյանին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին, այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Միսակ Բալասանյանը Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան էր 2023 թվականի սեպտեմբերի 5-ից։
19:35 29.12.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում դեկտեմբերի 29-ին կայացել է «Դիլի», «Բռոլեր», «Արաքս թռչնաֆաբրիկա» և «Ֆուդ Սիթի» ՍՊԸ-ների հետ «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի» մասնակցության պայմանագրերի ստորագրման արարողությունը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից պայմանագրերը ստորագրել է նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը։ Ստորագրման արարողությանը ներկա է գտնվել նաև Նախարար Վահան Քերոբյանը։ Պայմանագրերի շրջանակում անասնաբուծության […]
18:49 29.12.2023
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը մերժել է BRICS-ի անդամ դառնալու հրավերը: Նա նամակներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, որոնցում մերժել է BRICS-ի անդամ դառնալու կողմերի հրավերը: Միլեյը BRICS-ից դուրս գալու իր որոշման մասին տեղեկացրել է նաև Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվային, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին և Հարավային Աֆրիկայի նախագահ […]
14:09 29.12.2023
2023 թվականին ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքում, ըստ պայմանագրային արժեքի, իրականացվել/իրականացվում են 88․3 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, գումարի 46,4 տոկոսը ՀՀ կառավարության ներդրումն է։ Մասնավորապես՝ ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Արդենիս և Զարիշատ բնակավայրերի փողոցային լուսավորության ցանցի կառուցում (59% ՀՀ կառավարության և 41% համայնքի համաֆինանսավորմամբ, շինարարական աշխատանքները ավարտվել են 2023 թվականին)։ Ծրագրի արդյունք՝ «Փողոցային լուսավորության […]
10:36 29.12.2023
Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը Fox News-ի հետ զրույցում կոչ է արել հարվածներ հասցնել Իրանի մի շարք թիրախներին։ Հարցազրույցը հասանելի է YouTube-ում։ Գրեհեմն Իրանին մեղադրել է Եմենի հութի ապստամբներին իբր աջակցելու մեջ։ «Նրանք ունեն նավթի հանքեր, ունեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբ, որը երևում է տիեզերքից»,- նշել է նա։ Սենատորը կոչ է արել այդ օբյեկտները […]
10:27 29.12.2023
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ներկայացրել է թե 2021-2023թթ․ ընթացքում որքան գումար է վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը՝ հղում անելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից ստացած տեղեկատվությանը: Ֆեյսբուքյան իր էջում նա մասնավորապես գրել է. «Ի պատասխան, ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված, իմ հարցմանն առ այն, թե 2021-2023թթ․ ընթացքում որքան գումար է վերադարձվել Հայաստանի […]
09:29 29.12.2023
Վրաստանը լիովին պատրաստ կլինի մինչև 2030 թվականը դառնալ Եվրամիության անդամ. այս մասին վրացական «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ «Մենք կարող ենք մեր խոսքը տալ, որ մինչև 2030 թվականը Վրաստանը պատրաստ կլինի դառնալ Եվրամիության անդամ»,- ասել է Կոբախիձեն։ Քաղաքական գործիչը համեմատել է Վրաստանի և Մոլդովայի հնարավորությունները՝ նշելով, որ […]
09:14 29.12.2023
Ջոն Քենեդիի եղբորորդին ՝ Ռոբերտ Քենեդի կրտսերը, ով պատրաստվում է պայքարի դուրս գալ ԱՄՆ նախագահ դառնալու համար, հանդես է եկել 2,5 րոպե տևողությամբ տեսաուղերձով: Ռոբերտ Քենեդի կրտսերը հրապարակված տեսաուղերձով խոստացել է, որ իր վարչակազմը մոբիլիզացնելու է միջազգային հանրությանը՝ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ, ապահովելու հայերի անվտանգ վերադարձը Արցախ և աջակցելու նրանց ինքնորոշման իրավունքին։ Նա իր խոսքում […]
09:01 29.12.2023
Գազայի հատվածի տարբեր հատվածներում Իսրայելի կողմից շարունակվող ռմբակոծությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում տասնյակ պաղեստինցիներ են զոհվել, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են: Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։ Նրա հաղորդմամբ՝ Խան Յունիսից արեւելք ընկած Ալ-Ֆոխարի շրջանում հարվածի զոհերի թիվը հասել է 11-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ […]
22:23 28.12.2023
Բաքվի ու Փարիզի միջև դիվանագիտական սկանդալը շարունակում է թեժանալ: Ֆրանսիան իր երկրից երկու ադրբեջանցի դիվանագետի է վտարել: Ինչո՞վ են բացատրում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Երեկ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հրավիրվել է Ֆրանսիայի արտաքին գործեի նախարարություն, ուր նրան ներկայացվել է նոտա, որով տեղեկացնում են, որ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության երկու աշխատակիցներ հայտարարվել են […]
18:58 28.12.2023
Պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում կվերացվեն անձնագրային ծառայությունում առկա խնդիրները: Նախատեսվում է ստեղծել կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թվային համակարգ: Կառավարությունը որպես առաջին քայլ կհայտարարի միջազգային մրցույթ: Հայաստանն առողջապահության ոլորտում ամբողջովին կանցնի էլեկտրոնային ուղեգրման համակարգի: Մանրամասները՝ Կառավարության այս տարվա վերջին նիստի մասին պատմող ռեպորտաժում:
15:28 28.12.2023
Անձնագրային տվյալներն ինչպե՞ս տեղափոխել թվային հարթակ. Կառավարության այս տարվա վերջին նիստում Ներքին գործերի նախարարը ներկայացրել է ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման և տրամադրման ծառայությունների պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման մասին նախագիծը: Մանրամասները՝ տեսանյութում:
15:03 28.12.2023
2024 թվականի պետական բյուջեի ընդհանուր ծախսերում, ինչպես եւ նախորդ տարիներին, կշարունակեն գերակայել սոցիալական բնույթի ծախսերը (սոցիալական պաշտպանություն, կրթություն, առողջապահություն): Այս ծախսերին նախատեսվում է ուղղել 1 տրիլիոն 255 միլիարդ դրամ` 25%-ով ավել քան սպասվում է 2023 թվականին։ 2024 թվականին կառավարությունը նախատեսում է պաշտպանության ոլորտին հատկացնել 557 միլիարդ դրամ, ինչը կազմում է պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 17%-ը […]