22:47 04.01.2024
Կարաոկե երգելը ոչ միայն բարելավում է տրամադրությունը, այլև դրական է ազդում առողջության վրա, այդ թվում՝ նվազեցնում է սթրեսի մակարդակը, ասում է թերապևտ Նատալյա Վինարսկայան։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում նշել է կարաոկեի անսպասելի օգուտները։
Վինարսկայան ասել է, որ կարաոկե երգելը օգնում է կանխել սրտանոթային համակարգի հիվանդությունները։ Նրա խոսքով՝ երգելիս սիրտը սկսում է «մարզվել»։ Սա արտահայտվում է սրտի բաբախյունի ավելացմամբ մինչև 140-150 զարկ/րոպե, ինչը համապատասխանում է բարձր ինտենսիվությամբ մարզումների մակարդակին, ինչպիսիք են, օրինակ, վազքը, ցատկելը կամ հեծանիվ վարելը:
«Որպես կարաոկե երգելու մեկ այլ օգտակար հատկություն թերապևտը անվանել է շնչառական համակարգի մարզումը։
Երբ մենք երգում ենք, ինտենսիվ մարզվում են բերանի խոռոչը և դեմքի մկանները, ինչը նպաստում է օդի ավելի արդյունավետ անցմանը շնչառական ուղիներ: Նաև երգելիս մենք գիտակցաբար վերահսկում ենք շնչառության ռիթմը և խորությունը, ինչը, իր հերթին, օգնում է մեծացնել ներշնչելու և արտաշնչելու ծավալը, արյունը հարստացնել թթվածնով և դրանով իսկ մեծացնել թոքերի կենսական կարողությունը»,-ասել է նա։
Նման «ծանրաբեռնվածությունը» հատկապես օգտակար է բրոնխային ասթմայով կամ թոքային խրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ տառապող մարդկանց համար, ընդգծել է բժիշկը։
Նաև, ըստ Վինարսկայայի, երգելը օգնում է բարելավել կեցվածքը և օգնում է մարզել դեմքի, պարանոցի և կրծքավանդակի մկանները: Ըստ նրա՝ սա բարենպաստ ազդեցություն ունի ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա և նաև օգնում է կանխել ողնաշարի թեքությունը:
08:32 23.05.2025
Հարավային Աֆրիկայի նախագահի վարչակազմ. Սիրիլ Ռամաֆոսայի այցը ԱՄՆ հաջողված էրՀարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի այցը Միացյալ Նահանգներ, որի ընթացքում նա հանդիպեց Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, հաջող էր։ «Նախագահ Ռամաֆոսան հաջողությամբ ավարտեց աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ՝ նախագահ Թրամփի հրավերով: Այցի նպատակն էր վերականգնել և վերակենդանացնել Հարավային Աֆրիկայի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունները», – ասվում է Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնորդի գրասենյակի հայտարարության մեջ։ Վարչակազմը շեշտեl […] ...
08:22 23.05.2025
Խաղադաշտում նրա տաղանդն անգերազանցելի է. «Սլովանի» գլխավոր մարզիչը՝ Տիգրան Բարսեղյանի մասինՀայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ապացուցում է, որ արժանի է եվրոպական ֆուտբոլում իր զբաղեցրած տեղին։ 2024/25 մրցաշրջանում Սլովակիայի բարձրագույն լիգայի արդյունքներով, Բարսեղյանը ճանաչվել է լավագույն խաղացող, ինչպես նաև առաջնության լավագույն ռմբարկուներից մեկն է, խփել է 20 գոլ։ Նա գոլերի քանակով կիսել է առաջին տեղը թիմակից Դավիդ Ստրելեցի հետ։ «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը, ով երկար տարիներ […] ...
08:17 23.05.2025
Ճապոնիայում բրնձի գինը ապրիլին ռեկորդային բարձր մակարդակի է հասելՃապոնիայում բրնձի գինը այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 98.4%-ով։ Այս մասին են վկայում երկրի վարչական գործերի և հաղորդակցության նախարարության հրապարակած տվյալները։ Աճը ռեկորդային էր 1971 թվականից ի վեր նման վիճակագրություն վարելու ողջ ժամանակահատվածի համար։ Ճապոնիայում բրնձի գները վերջին տարվա ընթացքում կայուն աճել են՝ մի շարք բնական աղետների և աննորմալ շոգի […] ...
08:07 23.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:00 23.05.2025
Թիկնիզյանի շուրջ ստեղծված իրավիճակը վկայում է «Լոկոմոտիվի» ներսում առկա խնդիրների մասին․ ԳոլդմանՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը, ով հանդես է գալիս մոսկովյան «Լոկոմոտիվում», դժգոհ է իր ներկայիս կարգավիճակից և հայտնել է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը լքելու մտադրության մասին: Չնայած համացանցում տարածված լուրերին, թե նա հեռացվել է մարզումներից, Թիկնիզյանը նույն օրը մարզվել է հիմնական կազմում: Թիկնիզյանի իրավիճակը համեմատվում է Արտյոմ Ձյուբայի դեպքի հետ: Վերջինիս ներկայացուցիչ Լեոնիդ […] ...
23:59 22.05.2025
Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգըԿենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...