Գազայի հատվածում Իսրայելի նոր հարվածների արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+18.09 oC

Գազայի հատվածում Իսրայելի նոր հարվածների արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել

09:01 29.12.2023

Գազայի հատվածի տարբեր հատվածներում Իսրայելի կողմից շարունակվող ռմբակոծությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում տասնյակ պաղեստինցիներ են զոհվել, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են: Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։

Նրա հաղորդմամբ՝ Խան Յունիսից արեւելք ընկած Ալ-Ֆոխարի շրջանում հարվածի զոհերի թիվը հասել է 11-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում բնակելի շենքի գնդակոծման հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել։

Իսրայելական ինքնաթիռները մի շարք հարձակումներ են իրականացրել անկլավի կենտրոնական մասում՝ հարվածելով Մագազի փախստականների ճամբարին, ինչի հետևանքով զոհվել է 14 խաղաղ բնակիչ։

Պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից Իսրայելի հարվածների հետեւանքով Գազայի հատվածի բնակիչների թիվը գերազանցել է 21,3 հազարը, ավելի քան 55,6 հազար մարդ վիրավորվել է։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինյալների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և ավելի քան 200 պատանդների, այդ թվում՝ երեխաների, կանանց և տարեցների գերեվարմամբ։ Արմատականներն այս հարձակումն անվանել են պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողություններին։ Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին և սկսել հակահարված տալ նրա և Լիբանանի և Սիրիայի որոշ տարածքների դեմ։ Բախումներ են տեղի ունենում նաև Արևմտյան ափին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփի վարչակազմը կարող է արգելել ԱՄՆ համալսարաններին ընդունել օտարերկրյա ուսանողների

09:00 23.05.2025

Թրամփի վարչակազմը կարող է արգելել ԱՄՆ համալսարաններին ընդունել օտարերկրյա ուսանողների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Հարվարդի համալսարանից բացի այլ համալսարաններ օտարերկրյա ուսանողների ընդունելության արգելք սահմանելու հնարավորությունը։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ «Մենք անպայման քննարկում ենք սա։ Թող սա նախազգուշացում լինի մյուս բոլոր համալսարանների համար. մաքրվեք», -շեշտել է նա՝ անդրադառնալով լրագրողի հարցին։ Թրամփը և նրա […] ...

Յամալի մակարդակը թույլ է տալիս հավակնել «Ոսկե գնդակին». Ռոնալդինյո

08:50 23.05.2025

Յամալի մակարդակը թույլ է տալիս հավակնել «Ոսկե գնդակին». Ռոնալդինյո

Բրազիլացի լեգենդար կիսապաշտպան Ռոնալդինյոն կարծում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալն արժանի է «Ոսկե գնդակին», գրում է Marca-ն։ «Յամալի մակարդակը թույլ է տալիս հավակնել «Ոսկե գնդակին»։ Աշխարհում այլ հանճարեղ խաղացողներ կան, բայց նա նույնպես էլիտայի մի մասնիկն է։ Նա պատմություն կերտելու և մի քանի «Ոսկե գնդակ» նվաճելու ներուժ ունի։ Նրա խաղամակարդակը, իրոք, զարմացնում է, քանի […] ...

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է վերջին 24 ժամվա ընթացքում 100-ից ավելի մահվան մասին

08:42 23.05.2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է վերջին 24 ժամվա ընթացքում 100-ից ավելի մահվան մասին

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, մոտ 250-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ ՎՆրա խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում անկլավի հիվանդանոցներ են տեղափոխվել 247 վիրավոր և 107 մահացածի մարմին, այդ թվում՝ փլատակներից դուրս են բերվել ավելի վաղ զոհված 3 […] ...

Հարավային Աֆրիկայի նախագահի վարչակազմ. Սիրիլ Ռամաֆոսայի այցը ԱՄՆ հաջողված էր

08:32 23.05.2025

Հարավային Աֆրիկայի նախագահի վարչակազմ. Սիրիլ Ռամաֆոսայի այցը ԱՄՆ հաջողված էր

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի այցը Միացյալ Նահանգներ, որի ընթացքում նա հանդիպեց Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, հաջող էր։ «Նախագահ Ռամաֆոսան հաջողությամբ ավարտեց աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ՝ նախագահ Թրամփի հրավերով: Այցի նպատակն էր վերականգնել և վերակենդանացնել Հարավային Աֆրիկայի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունները», – ասվում է Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնորդի գրասենյակի հայտարարության մեջ։ Վարչակազմը շեշտեl […] ...

Խաղադաշտում նրա տաղանդն անգերազանցելի է. «Սլովանի» գլխավոր մարզիչը՝ Տիգրան Բարսեղյանի մասին

08:22 23.05.2025

Խաղադաշտում նրա տաղանդն անգերազանցելի է. «Սլովանի» գլխավոր մարզիչը՝ Տիգրան Բարսեղյանի մասին

Հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ապացուցում է, որ արժանի է եվրոպական ֆուտբոլում իր զբաղեցրած տեղին։ 2024/25 մրցաշրջանում Սլովակիայի բարձրագույն լիգայի արդյունքներով, Բարսեղյանը ճանաչվել է լավագույն խաղացող, ինչպես նաև առաջնության լավագույն ռմբարկուներից մեկն է, խփել է 20 գոլ։ Նա գոլերի քանակով կիսել է առաջին տեղը թիմակից Դավիդ Ստրելեցի հետ։ «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը, ով երկար տարիներ […] ...

Ճապոնիայում բրնձի գինը ապրիլին ռեկորդային բարձր մակարդակի է հասել

08:17 23.05.2025

Ճապոնիայում բրնձի գինը ապրիլին ռեկորդային բարձր մակարդակի է հասել

Ճապոնիայում բրնձի գինը այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 98.4%-ով։ Այս մասին են վկայում երկրի վարչական գործերի և հաղորդակցության նախարարության հրապարակած տվյալները։ Աճը ռեկորդային էր 1971 թվականից ի վեր նման վիճակագրություն վարելու ողջ ժամանակահատվածի համար։ Ճապոնիայում բրնձի գները վերջին տարվա ընթացքում կայուն աճել են՝ մի շարք բնական աղետների և աննորմալ շոգի […] ...

BACK_TO_TOP