Կարևոր է, որ բարձր նշաձողին համապատասխան կրթական ծրագրի մատուցման արդյունքը տեսնենք գործնականում․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+19.09 oC

Կարևոր է, որ բարձր նշաձողին համապատասխան կրթական ծրագրի մատուցման արդյունքը տեսնենք գործնականում․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

10:05 27.12.2023

Կայացավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի 2023թ․ ամփոփիչ նիստը՝ խորհրդի նախագահ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ։

Մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը, Արմեն Ղուլարյանն արձանագրեց տարվա ընթացքում համալսարանի ակտիվ գործունեությունը․ «Կարևոր է, որ բարձր նշաձողին համապատասխան կրթական ծրագրի մատուցման արդյունքը տեսնենք գործնականում՝ քաղաքաշինական ծրագրերն իրագործելիս։ Այսօր հանրապետությունում ակտիվորեն իրականացվում են քաղաքաշինական տարբեր ծրագրեր, և նախագծային փուլից մինչև բուն շինարարություն որակյալ մասնագետների կարիք ունենք։ Նրանց պակասը լրացնելուն ու մասնագետների սերնդափոխությունն ապահովելուն պետք է ուղղված լինեն բուհի ջանքերն առաջիկայում»։ Հոգաբարձուների խորհրդի նախագահն ընդգծեց, որ կրթական ծրագրերը կազմելիս համալսարանը պետք է հաշվի առնի ինչպես աշխատաշուկայի ներկա պահանջարկը, այնպես էլ հեռանկարը և պետական քաղաքականությունը, որովհետև առաջիկա տարիներին գործունեության լայն դաշտ է բացվում հենց քաղաքաշինության բնագավառի մասնագետների համար։

Հաստատված օրակարգով ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը ներկայացրեց 2023թ․ իրականացված աշխատանքներն ու բյուջեի կատարողականը, ինչպես նաև 2024թ․ նախատեսված ծրագրերը։ Կարևոր ձեռքբերումներից նա առանձնացրեց ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմի վերաճանաչումը Ֆրանսիայի պետական դիպլոմին համարժեք, ինչպես նաև համալսարանի անդամակցությունը միջազգային հեղինակավոր կազմակերպություններին: Ռեկտորը տեղեկացրեց, որ ներդրվել են կրթական նոր ծրագրեր, գիտական հետազոտությունների համար ձեռք են բերվել նոր սարքավորումներ, զգալի նվաճումներ են արձանագրվել գիտական ասպարեզում։

Անդրադարձ եղավ պետական կառոււյցների հետ համագործակցության արդյունքում համալսարանին վստահված կարևոր ծրագրերին, որոնցից են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրատվությամբ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի, Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ քաղաքաշինական մի քանի նորմերի մշակման աշխատանքները։

ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհուրդը հավանություն տվեց համալսարանի տարեվերջյան հաշվետվությանը և հաստատեց 2024 թվականի ծրագրերն ու բյուջեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

23:59 22.05.2025

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

Կենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը  կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 22.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

23:53 22.05.2025

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

23:50 22.05.2025

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

Մայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...

Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:44 22.05.2025

Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը

23:40 22.05.2025

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP