20:05 27.12.2023
Հայաստանի նպատակը և մարտավարությունը այն է, որպեսզի որքան հնարավոր է շուտ Ադրբեջանի հետ ստորագրվի խաղաղության պայմանագիր, սակայն դրանում պետք է արտացոլվեն հայկական կողմի բարձրացրած սկզբունքները։ Այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական շփումը Սանկտ Պետերբուրգում, և որքանով են Հայաստանը և Ադրբեջանը մոտ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
«Մեր նպատակը և մարտավարությունը այն է, որպեսզի որքան հնարավոր է շուտ հնարավոր լինի ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այնուամենայնիվ, այդ պայմանագիրը պետք է արտացոլի այն սկզբունքային հարցերը, որ Հայաստանը միշտ բարձրացրել է և դա լինի մի փաստաթուղթ, որը իսկապես տարածաշրջանին և Հայաստանին խաղաղություն կբերի։
Ինչ վերաբերվում է երեկվա հանդիպմանը, բնականաբար, ոչ պաշտոնական խոսակցության մանրամասներին առայժմ ծանոթ չեմ։ Բայց կարևոր է, որ շփումները շարունակվեն բոլոր մակարդակներում, որովհետև եթե բանակցություններ տեղի չեն ունենում, նշանակում է նաև գործընթացը առաջ չի շարժվում։ Իսկ Հայաստանը նպատակադրված է, որպեսզի գործընթացը հնարավորինս արագ և սահուն առաջ գնա»,- ընդգծեց Խանդանյանը։
Խանդանյանի խոսքով՝ հայկական կողմի համար շարունակում է կարևոր մնալ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների սահմանագծման սկզբունքների հասցեագրումը փաստաթղթում, ինչպես նաև կոմունիկացիաների և տնտեսական կապուղիների բացման համար հիմնարար սկզբունքների ճանաչումը Ադրբեջանի կողմից։ Ըստ Խանդանյանի՝ այդ ամենը հնարավորություն կտա ավելի արագ հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Վերջերս պաշտոնական Երևանը ստացել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի հերթական առաջարկները։ Հարցին՝ թե արդյոք ազդակ կա, որ Ադրբեջանի համար ընդունելի են հայկական կողմի հանրահռչակած սկզբունքները, Խանդանյանը պատասխանեց․
«Փաստաթղթի մակարդակում դժվար է այդ ազդակների մասին խոսել, մանավանդ, որ դրա շուրջ կառավարությունն է բանակցում և հասանելիությունը սահմանափակ է։ Այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ այն արձանագրումները, որն Հայաստանն է անում, Ադրբեջանի կողմից ընդունվեն և ընդունվեն նաև հրապարակայնորեն, ինչը հնարավորություն կտա առաջ շարժվել»։
23:59 22.05.2025
Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգըԿենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...
23:57 22.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 22.05.2025
2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...
23:50 22.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...
23:44 22.05.2025
Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...
23:40 22.05.2025
Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունըԻնչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...