11:30 08.12.2023
Ի պատասխան հինգշաբթի օրը երկրի հյուսիսում իրականացված հարձակումների՝ Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Սիրիայում մի շարք թիրախների, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակն իր Telegram ալիքում։ «Ի պատասխան նախօրեին (հինգշաբթի) Իսրայելի հյուսիսային ուղղությամբ արձակումների՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Սիրիայում մի քանի թիրախների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային […]
11:09 08.12.2023
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու փոխադարձ հետաքրքրությունը, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության ներուժն իրացնելու անհրաժեշտությունը: Վարչապետ Փաշինյանը Ղազախստանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստանի Հանրապետություն: Ղազախստանի նախագահն ընդունել է հրավերը:
10:35 08.12.2023
Անկարան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման որոշակի քայլեր ձեռնարկելու որոշումը, որը հայտարարվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի համատեղ հայտարարության մեջ: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳ նախարարության տարածած հայտարարությունում: «Մենք աջակցում ենք վստահության ամրապնդման լրացուցիչ քայլերի ընդունման շուրջ քննարկումները շարունակելու որոշմանը։ Մենք ցանկանում ենք, որ որքան հնարավոր է շուտ […]
09:37 08.12.2023
Լոնդոն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սըր Թիմ Բարոունին: Զրուցակիցները կարևորել են ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան, ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության պաշտոնական մեկնարկը՝ ընդգծելով, որ վերոնշյալը երկու երկրների պատրաստակամության ապացույցն է առավելագույնս իրացնելու առկա […]
09:02 08.12.2023
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ևս X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից գերիների ազատ արձակման քայլին: «ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը 34 գերիների ազատ արձակման վերաբերյալ, ինչը վստահության ամրապնդման կարևոր միջոց է, քանի որ կողմերն աշխատում են խաղաղության համաձայնագրի ավարտի և հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Մենք հավատարիմ ենք մնում Հայաստան-Ադրբեջան խաղաղ […]
08:31 08.12.2023
Տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը կալանավորների փոխադարձ ազատ արձակման մասին և վստահության ամրապնդման այլ միջոցների մասին կարևոր քաղաքական քայլը: Մենք համաձայն ենք, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն […]
23:40 07.12.2023
Ուրախ եմ ողջունել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում մեծ բեկումը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Ողջունում ենք հատկապես պահվող անձանց ազատ արձակումը և քաղաքական երկխոսության աննախադեպ մեկնարկը: Կողմերի միջև երկխոսության հաստատումն ու խորացումը եղել է Բրյուսելյան գործընթացի հիմնական նպատակը. այսօրվա առաջընթացը առանցքային քայլ է։ Ես այժմ խրախուսում եմ առաջնորդներին […]
23:27 07.12.2023
Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են գաղափարական, քաղաքական բնույթի հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է կուսակցականների հարցերին։
23:22 07.12.2023
Նրանք, ում նույնիսկ ծեր ժամանակ հետապնդում են սեփական արտաքինի թերությունների մասին մոլեռանդ մտքերը, պետք է հոգեբանական օգնություն խնդրեն մասնագետից, ասում է հոգեթերապևտ Ֆիլիպա Փերին։ The Guardian-ի սյունակում նա խորհուրդներ է տվել մարդկանց, ովքեր իրենց տգեղ են համարում ։ Մասնագետն ասել է, որ ստացել է երկու նմանատիպ նամակ՝ տղամարդուց և կնոջից։ Տղամարդը դժգոհել է, որ ինքը […]
22:06 07.12.2023
Անսպասելի լուր՝ Բաքվից: Փետրվարի 7-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են անցկացվելու: Իլհամ Ալիևը առավոտյան հրամանագիր է ստորագրել իր իսկ լիազորությունների վաղաժամ դադարեցման ու արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Ինչի՞ համար: Արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումն ինչպե՞ս կարող է կապված լինել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի կնքման հետ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հերթական ընտրությունները Ադրբեջանում պետք է […]
21:55 07.12.2023
Այսօր Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանը՝ 59 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն: Հայտարարությունում խորհրդարանը դատապարտում է և մեծ մտահոգություն հայտնում հայ ժովովրդի բռնի տեղահանման և վերջինիս համար ստեղծված անմարդկային պայմանների առնչությամբ, որ պայմանավորված են Ադրբեջանի Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող գործողություններով, Լաչինի միջացքի շրջափակմամբ և […]
21:46 07.12.2023
Դեկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի: Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները և խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ կողմերի մոտեցումները։ Հայկական կողմը դրական է արձագանքել ԱՄՆ […]
18:27 07.12.2023
Հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած «Ես կարևոր եմ» աշխատաժողովը՝ արժևորելու նախադպրոցական կրթությունը՝ որպես հանրակրթության սկզբնական օղակ: Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հայաստանում Յունիսեֆի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի […]
18:06 07.12.2023
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, թե ինչու չի մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտահերթ, ինչպես նաև վեհաժողովի լիագումար նիստին։ «Կան չլուծված հարցեր, մարդիկ իրենց պարտավորությունները չեն կատարում: Մենք լսում ենք, որ միայն Հայաստանի ուղղությամբ է հոխորտանք հնչում, այնինչ, եթե մենք նայենք, օրինակ, 2020 թվականին նոյեմբերի 9-ից այս կողմ, ադրբեջանական կողմը՝ […]
16:00 07.12.2023
Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերություններին անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիության համար առավել բարենպաստ դաշտի ու պայմանների ստեղծմամբ, ենթակառուցվածքների կառուցման ժամկետները և պայմանները դյուրինացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ-ում ենթակառուցվածքների զարգացման աստիճանը, չնայած վերջին տարիներին աճող տեմպերին, շարունակում է ներդրումային միջավայրի գրավիչ լինելու տեսանկյունից մնալ ցածր։ ՀՀ կառավարությունը, կարևորություն տալով ներդրումային միջավայրի բարելավմանը և […]
15:21 07.12.2023
Կառավարությունը մի շարք փոփոխություններ և լրացումներ է կատարել պետություն-մասնավոր գործընկերությամբ (ՊՄԳ) ներդրումային ծրագրերի պատրաստման և իրականացման ընթացակարգում՝ վերջինս արդիականացնելու և գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Առաջարկվող փոփոխությունների ու լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է ՊՄԳ ընթացակարգի կիրարկման ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների, ՊՄԳ ծրագրերի վերհանման և պատրաստման, դրանց հաստատման, մասնավոր գործընկերոջ ընտրության և ծրագրերի կառավարման փուլերում առաջացող որոշակի […]
14:57 07.12.2023
Ազգային ժողովի` դեկտեմբերի 7-ի հերթական նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը: Խորհրդարանը շարունակել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանի ընտրության հարցի քննարկումը: Ելույթներում պատգամավորներն անդրադարձել են կոռուպցիայի դեմ ուղղված համակարգային պայքարին, հայտարարագրերին առնչվող խնդիրներին, հայտարարագրման պատշաճ ինստիտուտի ներդրմանը, հանձնաժողովի գործունեության թերացումներին: ՀՀ […]
14:43 07.12.2023
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ իրենք պատերազմ չեն ուզում, սակայն իրենց մտահոգում է Հայաստանում «հասունացող ռևանշիզմը» և երաշխիքներ են պետք, որ նման գործընթացներ չլինեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ այդ երաշխիքներն Ադրբեջանի նախագահը պետք է փնտրի իր քաղաքականության մեջ։ «Այդ […]
13:44 07.12.2023
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ արևմտյան հարթակներում բանակցություններից խուսափելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը վստահեցրեց, որ Հայաստանի համար տարբերություն չկա, թե բանակցությունները որ հարթակում կլինեն, կարևորը գործող հարթակ լինի, Ադրբեջանը դա շատ լավ գիտի: «Ինչու միջազգային հարթակներ չի գալիս, որովհետև կարծում եմ, որ այն էթնիկ զտումը, որն իրականացվեց, այն […]
12:55 07.12.2023
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հավանականությանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանը հայտարարել է, որ ցանկության դեպքում այդ պայմանագիրը հնարավոր է կնքել 5-10 օրվա ընթացքում, եթե Ադրբեջանը պրոցեսը չձգձգի։ «Ցանկության դեպքում 10 օրվա, 5 օրվա մեջ կարելի է այդ պայմանագիր ստորագրել։ Հիմա […]
12:44 07.12.2023
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ վճարումների դիմաց Ռուսաստանի կողմից Հայաստանին դեռևս սպառազինություն չմատակարարելու խնդիրը հնարավոր է լուծել գործընկերային մթնոլորտում։ Սիմոնյանի խոսքով՝ ռուսական կողմը շանս ունի՝ ցույց տալու, որ շարունակում է հավատարիմ մնալ իր հայտարարած սկզբունքներին ու ստորագրած փաստաթղթերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե […]
12:33 07.12.2023
Վայոց Ձորի նոր մարզպետ նշանակվեց Կոլյա Միքայելյանը։ Որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում: «Շարունակելու եմ կոչել կյանքի կոչել Կառավարության ծրագրերը, որոնք ուղղված են մարզի զարգացմանը»,- ասաց Կոլյա Միքայելյանը։ Հիշեցնենք, որ իր դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվել էր Վայոց ձորի արդեն նախկին մարզպետ Արարատ Գրիգորյանը:
11:53 07.12.2023
Գանայի մայրաքաղաք Աքրայում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի» (GAVI) խորհրդի տարեվերջյան գագաթնաժողովին։ Հանդիպմանը կարևոր որոշումներ են կայացվել Գավիի ապագա ծրագերի զարգացման վերաբերյալ։ Նախարար Ավանեսյանը, ներկայացնելով Եվրոպական տարածաշրջանը, իր ելույթներում անդրադարձել է Հայաստանի առողջապահության ոլորտի առաջնահերթություններին, այդ թվում` առողջության առաջնային պահպանման օղակում կատարվող բարեփոխումներին, մասնավորապես` իմունիզացիայի ծրագրերին, առողջապահական համակարգի ապագա […]
11:35 07.12.2023
Իսրայելական զինվորականները Գազայի հատվածում շարունակվող մարտերի ընթացքում գործողություններ են իրականացրել Խան Յունիս քաղաքում և «Ջեբալիա» փախստականների ճամբարում, որոնց ընթացքում տասնյակ արմատականներ են սպանվել, իսկ օդային հարվածներ են հասցվել ռազմական օբյեկտներին։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ «Խան Յունիսում օպերատիվ գործողությունների շրջանակում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են տասնյակ ահաբեկիչների և ահաբեկիչների թիրախների […]
08:12 07.12.2023
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 6-ին հրամանագիր է ստորագրել, որտեղ ասվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Սահակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավա-րական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ադիս Աբեբա)»։
23:10 06.12.2023
Հարց (Գեղամ Մանուկյան). Անցած հարցուպատասխանին Արարատ Միրզոյանը բացակայում էր: Դրա համար հարցն օդում կախված մնաց: Նորից շարունակում եմ: Մոտ մեկ ամիս առաջ, Ազգային ժողովի երեք պատգամավորներով՝ Քրիստինե Վարդանյան, Արթուր Խաչատրյան և ես դիմել ենք արտաքին գործերի նախարարությանը՝ ԱԳՆ-ին հարմար վայրում, հարմար ձևաչափով ծանոթանալու այն ժամանակ դեռ Հայաստանի կողմից պատասխաններ չտրված, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի […]
22:36 06.12.2023
Ադրբեջանի ռազմական փորձագետ Թելման Գասիմովը հայտարարել է, որ օրերս գաղտնի այցելել է Հայաստան և անարգել վերադարձել Բաքու: Որպես ապացույց տարածել է տեսանյութ, որն իբր անձամբ է տեսանկարահանել Երևանում: ՀՀ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ տարածված տեսանյութը կեղծված է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ տեսանյութը համացանցում տարածվել է երեկ […]
20:45 06.12.2023
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Ղուրամ Ֆարուքի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պետական հատվածի արդիականացման 4-րդ վարկավորման ծրագրի շրջանակներում (PSMP-4) արդյունավետ փոխգործակցության համար։ Նշված ծրագրի շրջանակներում նա հատուկ անդրադարձ է կատարել ծրագրված համատեղ միջոցառումներին, որոնք ներառում են նաև օպերատիվ կառավարման կենտրոնի կարողությունների զարգացման […]
20:30 06.12.2023
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Արդարադատության նախարարությունը սկսում է ազդարարման համակարգի իրազեկման արշավ, որը տևելու է 12 ամիս։ Հարցազրույց՝ Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանի հետ։
20:10 06.12.2023
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» և «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրերի համատեղ Համակարգող խորհրդի 2-րդ նիստին: Լևոն Բալյանը շնորհակալություն է հայտնել պրոբացիայի ոլորտում վերջին տարիներին արդյունավետ համագործակցության համար: Իր հերթին Մաքսիմ Լոնգանգեն՝ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալը, հանդես […]