Դանակահարություններ՝ Սյունիքի մարզում. կան վիրավորներ. ոստիկաններն ու պարեկները Քաջարանի գերեզմանատան մոտ հայտնաբերել են արնանման հետքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+15.09 oC

Դանակահարություններ՝ Սյունիքի մարզում. կան վիրավորներ. ոստիկաններն ու պարեկները Քաջարանի գերեզմանատան մոտ հայտնաբերել են արնանման հետքեր

12:51 12.12.2023

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այսօր՝ դեկտ 12–ին ժամը 01:00-ի սահմաններում «Քաջարան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը, ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանն ու ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետ Կարեն Հովսեփյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ:Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Արմեն Օ.-ն, և 23-ամյա Ռոման Հ.-ն:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ոստիկանները Կապանի և ոստիկանության Քաջարանի բաժանմունքի ծառայողները, ինչպես նաև ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ դեկտեմբերի 11-ին՝ 23:00-ի սահմաներում, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի Քաջարան քաղաքի գերեզմանատան հարևանությամբ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Նվեր Խ.-ի և հիվանդանոց տեղափոխվածների միջև, որի ժամանակ Նվեր Խ.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանց:

Ոստիկաններին ու պարեկներին հաջողվել է տաք հետքերով հայտնաբերել Նվեր Խ.-ին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

23:59 22.05.2025

Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգը

Կենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը  կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 22.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

23:53 22.05.2025

2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ

2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

23:50 22.05.2025

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

Մայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...

Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:44 22.05.2025

Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը

23:40 22.05.2025

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP