15:31 06.12.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումներին հանդես է եկել եզրափակիչ ելույթով, որում, մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Կառավարության հարգելի անդամներ, Հարգարժան պատգամավորներ, Հարգելի ներկաներ, Սիրելի ժողովուրդ, 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման նախորդ փուլերում անդրադարձել եմ մի շարք ռազմավարական ուղղություններով տեղի ունեցող զարգացումներին: Այսօր ուզում եմ անդրադառնալ արդարադատությանը, […]
14:14 06.12.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն է հայտնել փոխգործակցության ակտիվացմանն ուղղված ջանքերի համար և հույս հայտնել, որ Եվրոպական միության հետ համագործակցությունը խորացնելու փոխադարձ հանձնառությունը նոր թափ կհաղորդի ընթացիկ և սպասվող նախաձեռնությունների արագ կենսագործմանը: Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներին, կարևորել […]
13:54 06.12.2023
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Ազգային ժողովում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի վերջնական տարբերակը։ 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի փոփոխված տարբերակով նախատեսվել են 2 տրլն 723 մլրդ դրամ եկամուտներ, առաջին ընթերցմամբ նախատեսված 3 տրլն 17 մլրդ ծախսերի փոխարեն նախատեսվել է 3 տրլն 206 մլրդ դրամ, կապիտալ ծախսերը կկազմեն […]
13:16 06.12.2023
Խորհրդարանը դեկտեմբերի 6-ին շարունակել է քննարկել «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Եզրափակիչ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ, մասնավորապես, խոսել արդարադատության մասին, որը եւս ունի ռազմավարական նշանակություն: «2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն իրականացրած ժողովրդի ամենամեծ ակնկալիքն արդարությունն էր, կոռուպցիայի վերացումը Հայաստանի Հանրապետությունից: Ցավով արձանագրեմ, որ այդ ակնկալիքները […]
11:57 06.12.2023
Ազգային ժողովի դեկտեմբերի 6-ի հերթական նիստում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածուի ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Նշվել է, որ Բարձրագույն դատական խորհուրդն այս պաշտոնում առաջադրել էր Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ […]
11:04 06.12.2023
Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում հարվածներ է հասցրել Գազայի հատվածի գրեթե 250 թիրախներին։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ահաբեկիչների մոտ 250 օբյեկտների: Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը շարունակում են զենքեր, ստորգետնյա ականներ, պայթուցիկներ և լրացուցիչ ռազմական ենթակառուցվածքներ հայտնաբերել», – ասվում է բանակի […]
10:26 06.12.2023
Հայաստանի ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր ընտրեց Սերգեյ Մարաբյանին: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 68-ը: Սերգեյ Մարաբյանի օգտին կողմ էր քվեարկել 68 պատգամավոր, […]
10:16 06.12.2023
Ազգային ժողովում շարունակվում են դեկտեմբերի 5-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները։ Խորհրդարանը կշարունակի քննարկել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մեկ անդամի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երկու անդամի ընտրության հարցը, կհրապարակվեն Հաշվեքննիչ պալատի մեկ անդամի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի երկու անդամի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության […]
10:07 06.12.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել նախարար Գրիգոր Մինասյանին արձակուրդ տրամադրելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային […]
09:12 06.12.2023
Ս․թ․ դեկտեմբերի 5-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Շելդոն Ուայթհաուսի հետ (դեմոկրատ-Րոդ Այլընդ)։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Դեսպանը սենատորին շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կարևորություն ներկայացնող հարցերին առնչվող օրենսդրական նախագծերին և նամակներին աջակցելու և նախաձեռնելու համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ԼՂ-ից […]
08:18 06.12.2023
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Գյումրու Դարբնության ավանդույթի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում ներառվելուն: X-ի իր էջում նա հետևյալ գրառումն է արել. «Այս արձանագրությունը միանում է Հայաստանի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ մշակութային նյութական ժառանգության ցուցակում ներառված հետևյալ բաղադրիչներին. Դուդուկ, քոչարի, լավաշ, խաչքարեր, հայկական տառարվեստ, ուխտագնացություն Սուրբ Թադեոս Առաքյալի վանք, «Սասնա ծռեր» հայկական էպոս»։
23:59 05.12.2023
Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Կուսակցության արտաքին կապերի մասին զեկույց։ Քննարկվել են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքի, Կուսակցության Տարածքային կազմակերպությունների Նախաձեռնող խմբի նիստերի ժամանակացույցի հետ կապված հարցեր։
21:38 05.12.2023
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեությանը: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին կրկին հաստատել է, որ մեր ԱԷԿ-ի շահագարծումը տարածաշրջանի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում: Ինչո՞ւ է այդ հարցն ընդհանրապես առաջացել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե բնական է, որ պատճառը մեր հարևանների՝ ադրբեջանցիների և թուրքերի ցուցաբերած, այսպես ասած, […]
21:00 05.12.2023
Գազայի հատվածի կենտրոնական հատվածում գտնվող Դեյր ալ-Բալահ քաղաքի բնակելի տանը իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, հայտնում է Al-Aqsa հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի հիվանդանոցի տնօրեն Խալիլի-ալ-Դակրանին: «Առնվազն 45 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են Դեյր էլ-Բալահում գտնվող տներից մեկի օկուպանտների գնդակոծության հետևանքով», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ անկլավում գտնվող […]
20:49 05.12.2023
Թել Ավիվն անցել է Գազայի հատվածում ցամաքային գործողության երրորդ փուլին, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի ղեկավար Հերզի Հալևին։ «Վերջին մի քանի օրվա ընթացքում ՀԱՄԱՍ-ի բազմաթիվ զինյալներ, այդ թվում՝ բարձրաստիճան հրամանատարներ, ոչնչացվել են, մենք թեւակոխել ենք ցամաքային գործողությունների երրորդ փուլը»,- ասել է նա։ Հալևին պարզաբանել է, որ իսրայելական ուժերն այժմ շրջապատում են Խան Յունիս […]
20:31 05.12.2023
Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդլայնել է Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ցանկը։ Դրանցում ներառված են 13 ֆիզիկական անձ և 20 ընկերություն։ Նոյեմբերի կեսերին Bloomberg-ը հայտնել էր, որ Ռուսաստանի տնտեսության առանցքային հատվածները հարմարվում են պատժամիջոցներին: Հրապարակման մեջ նշվում է այս տարվա երրորդ եռամսյակում Ռուսաստանի տնտեսության տարեկան աճի արագացումը 4,9-ից մինչև 5,5%, ինչը զգալիորեն գերազանցել է գործակալության կողմից […]
19:28 05.12.2023
Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Պարույր Հովհաննիսյանը մեծապես կարևորել է Հայաստանի և տարածաշրջանի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում Եվրոպական խորհրդարանի խոսուն աջակցությունը՝ Հայաստանի համար առաջնային կարևորություն ունեցող հարցերում: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության […]
19:14 05.12.2023
Թեհրանում անցկացվող «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսի շրջանակում դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի ներկայացուցիչների մասնակցությամբ տնտեսական նիստ, որին ելույթով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Նիստին մասնակցել են նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Իր ելույթում Նարեկ Տերյանը […]
18:55 05.12.2023
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Տարածաշրջանային նոր իրողություն և «Խաղաղության խաչմերուկ»» փորձագիտական համաժողովին, որի շրջանակներում հավաքվել էին փորձագետներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից և Թուրքիայից: Համաժողովին մասնակցել և բացման խոսքով են հանդես եկել նաև ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին և Հայաստանում […]
18:47 05.12.2023
Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը ընդունել է «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ընկերության տնօրեն, Գրանթ Թորնթոն ցանցի Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի և ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Գուրգեն Հակոբյանին և Կայուն զարգացման ծրագրերի ավագ խորհրդատու Մարինա Ջավախյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության և կազմակերպության միջև կնքված հուշագրի շրջանակում համագործակցության հնարավոր տարբերակները։ Կազմակերպության տնօրենի կողմից նախարարության ներկայացուցիչներին է […]
17:26 05.12.2023
Իրանը ողջունում է այն նոր քայլերը, որոնք Հայաստանը ձեռնարկել է՝ հանուն խաղաղության ու անվտանգության: Հնդկաստանն էլ Հայաստանի համար կդյուրացնի Չաբահար նավահանգստի օգտագործման հնարավորությունը և պատրաստ է մասնակցել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին: Այս մասին նշել են Իրանի ու Հնդկաստանի դեսպանները՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմի կողմից կազմակերպված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողովի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում: […]
15:55 05.12.2023
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ զերծ մնալու ուժի կիրառումից և մտադիր են իրենց և այլ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՀԱՊԿ խորհրդի հռչակագրում։ «Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ զերծ մնալու միջպետական հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից և խաղաղ ճանապարհով լուծելու մեր […]
15:48 05.12.2023
Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեում դեկտեմբերի 4-ին մեկնարկել է «ԷԴԵՔՍ 2023» (EDEX 2023) պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը, որի պաշտոնական բացմանը մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ: Ցուցահանդեսում 12 ընկերություններ նախարարության աջակցությամբ հայկական «Հայաստան» միասնական տաղավարի ներքո ներկայացնում են պաշտպանական և անվտանգային ոլորտներում ընկերությունների կողմից առաջարկվող լուծումներն ու […]
15:26 05.12.2023
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը կազմակերպել է հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ «Տարածաշրջանային նոր իրողությունները» և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով փորձագիտական համաժողովը, որի նպատակն է նշված երկրների առաջատար փորձագետների մասնակցությամբ քննարկել տարածաշրջանային առկա իրողությունները, փոխադարձ հետաքրքրությունները և տարածաշրջանային այն նախագծերը, որոնք կարող են շահավետ լինել բազմաթիվ դերակատարների համար: […]
15:21 05.12.2023
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները. հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ դեկտեմբերի 5-ի նիստում: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը համառոտ ներկայացրել է առաջադրված երեք թեկնածուների կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» […]
14:38 05.12.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկ»-ը» խորագրով փորձագիտական համաժողովին: Համաժողովին մասնակցել են նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, փորձագետներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից և Թուրքիայից: Արայիկ […]
14:06 05.12.2023
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն այն համոզմանն է, որ բնակչության մի զգալի հատվածի համար ընդդիմության շատ կտրուկ գործողությունները, կարող է, այդքան էլ լավ չեն ընդունվում։ Նրա խոսքով՝ մարդիկ ցանկանում են բանավեճ, փաստարկված մոտեցումներ տեսնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ օրակարգ ունի այս պահին ընդդիմությունը […]
11:57 05.12.2023
ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին եւ 16-րդ լիագումար նիստին: Նիստերին չի մասնակցի նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Մոսկվա չմեկնելն այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրավոր հաստատել է ՌԴ ԴԺ Պետական դումայի […]
11:10 05.12.2023
Հայաստանի ատոմակայանը հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաջարկներին և ուղեցույցներին՝ սերտորեն համագործակցելով Գործակալության հետ։ Գործակալությունում վստահ են, որ Հայաստանն ատոմակայանի անվտանգության առումով լուրջ աշխատանք է իրականացնում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ «Հայաստանի ատոմակայանը հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաջարկներին և ցուցումներին։ Սա […]
11:03 05.12.2023
Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսության ոլորտների երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ բարձր գնահատելով ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում Ա.Գրիգորյանը վերահաստատել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության […]