14:06 05.12.2023
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն այն համոզմանն է, որ բնակչության մի զգալի հատվածի համար ընդդիմության շատ կտրուկ գործողությունները, կարող է, այդքան էլ լավ չեն ընդունվում։ Նրա խոսքով՝ մարդիկ ցանկանում են բանավեճ, փաստարկված մոտեցումներ տեսնել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ օրակարգ ունի այս պահին ընդդիմությունը խորհրդարանում։
«Այս պահին կարծում եմ՝ իշխանության, կառավարության սխալները վերահանելն է: Մեր բնակչության մեծ մասը, կարծում եմ, գործընթացներից լավ տեղյակ չէ կամ ինչ-որ բաներ կան, որ լավ չի պատկերացնում: Ընդդիմության խնդիրն է այդ ամենն ավելի ակնառու դարձնելը»,-ասաց Քոչարյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունն իշխանության սխալները ցույց տալու համար չէր մասնակցում ընտրությանը, իշխանությունը տապալելու խոստում էր տվել՝ պատգամավորն ասաց, որ ընդդիմությունը ընտրությանը մասնակցում է նախևառաջ այն հույսով, որ կկարողանա իշխանություն ձևավորել: «Եթե ընդդիմությանը չի հաջողվել այդ մեծամասնությունը ձևավորել, ապա գնում է ավելի երկար ճանապարհով, որի մեջ մտնում է նաև իմ ասածը»,-նշեց նա:
Անդրադառնալով հարցին, թե հնարավոր իշխանափոխության համար ի՞նչ քայլեր է իրականացնելու ընդդիմությունը՝ Քոչարյանն ասաց. «Բնակչության մի զգալի հատվածի համար շատ կտրուկ գործողությունները, կարող է, այդքան լավ չեն ընդունվում, ուզում են խոսք, բանավեճ, փաստարկված մոտեցումներ տեսնել: Եվ փողոցային գործողություններին զուգահեռ, որը որ եղել է, սա էլ (խմբ.-ընդդիմության ներկայությունը խորհրդարանում) ինչ-որ ձև է այն մարդկանց համար, որոնք մյուս տարբերակը չեն ընդունում»:
Լևոն Քոչարյանն ասաց՝ չի կարող ասել, թե բավարարված է ընդդիմության աշխատանքով, բայց դա չի նշանակում, որ պետք չէ փորձել սեփական սխալներն ընդունելու եղանակով ավելի ճիշտ առաջ շարժվել:
17:07 21.05.2025
Երևանի քրեական ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել21:00 20.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում17:07 21.05.2025
Երևանի քրեական ոստիկանները ավազակության դեպք են բացահայտելԱվազակության վերաբերյալ հաղորդումը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել էր մայիսի 2-ին: Օտարերկրյա քաղաքացին Զաքյան փողոցում գտնվող հյուրանոցի հետնամասում հարվածել էր 42-ամյա քաղաքացու դեմքին և հափշտակել պայուսակը, որի մեջ փող, ոսկյա շղթա և այլ իրեր կային: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավազակությունը կատարել է 24-ամյա օտարերկրացի: Նա մայիսի 18-ին մայրաքաղաքի […] ...
16:49 21.05.2025
Պակիստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Հնդկաստանին, եթե վերջինը խախտի հրադադարըՀնդկաստանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը կհանգեցնի Պակիստանի կողմից ավելի հզոր պատասխանի։ Այս նախազգուշացումը հրապարակել է Պակիստանի զինված ուժերի խոսնակ Ահմեդ Շարիֆ Չուդհրին։ «Պակիստանը և Հնդկաստանը երկու միջուկային տերություններ են։ Եթե Հնդկաստանը ցանկանում է ռազմական հակամարտություն սկսել, ապա կրակի հետ է խաղում։ Մենք ավելի ուժեղ կհարվածենք, եթե նա փորձի խախտել հրադադարը», – բրիտանական Financial Times թերթին […] ...
16:35 21.05.2025
Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը երկրի անվտանգության երաշխավորման կարևոր բաղադրիչ է համարումՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը երկրի անվտանգության շահերի երաշխավորման համար կարևոր բաղադրիչ է համարում՝ միաժամանակ, ընդգծելով, որ Մոսկվան շահագրգռված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Երևանի ակտիվ մասնակցության վերականգնմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարն այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ ամփոփելով […] ...
16:27 21.05.2025
Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու մասին շշուկներին«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի ազգային հավաքականը գլխավորելու մասին շշուկներին։ «Այո՛, ես հերքել եմ, որ որևէ հանդիպում չեմ ունեցել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Ես հավատարիմ մարդ եմ»,-Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։ ...
16:18 21.05.2025
Օդանավակայանի ոստիկանները ձերբակալեցին խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով հետախուզվողինՄայիսի 18-ին՝ առավոտյան ժամը 5-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների հետախուզական միջոցառումների շնորհիվ Բեռլին-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է 33-ամյա տղամարդ: Անցած տարվա հուլիսի 24-ից նա հետախուզվում էր ԱՄՆ-ի Ինտերպոլի կողմից` խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին։ ...
16:14 21.05.2025
ՀՀ 4 քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 11-17-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ մայիսի 11-ին, 15-ին, 16-ին և 17-ին Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 15-ին, 16-ին և 17-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 11-ին և 17-ին։ Արարատ քաղաքում՝ մայիսի […] ...