10:29 27.11.2023
Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում ջութակահար Ստելլա Չենը ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ կատարելով Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։
Մենուհինի անվան մրցույթի ամենաերիտասարդ դափնեկիր, ամերիկացի ջութակահարուհի Ստելլա Չենը մուտք է գործել միջազգային երաժշտական ասպարեզ 2019թ․ Եղիսաբեթ թագուհու անվան ջութակահարների մրցույթի առաջին մրցանակը նվաճելուց հետո։ Որպես մենակատար ջութակահարուհին ելույթներով հանդես է եկել Գերմանիայի պետական ֆիլհարմոնիկ, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Ճապոնական նոր ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի հետ։ Նա նվագում է 1700թ․ Ստրադիվարիուսի պատրաստած և նախկինում Պետրիին պատկանած ջութակը։
Ստելլա Չենը նկատում է‚ որ դեռ մանկուց լսել ու սիրել է Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և այսօր հպարտ ու ուրախ է այն առաջին անգամ կատարել Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Համերգի ընթացքում հնչել է նաև Խաչատրյանի Թիվ 2 սիմֆոնիան։ Արամ Խաչատրյանն իր Թիվ 2 սիմֆոնիայի համար արժանացել է Ստալինյան մրցանակի։ Երաժշտաքննադատ Գ. Խուբովն այս ստեղծագործությունն անվանել է «Զանգով սիմֆոնիա», իսկ հեղինակն այն բնորոշել է որպես «…զայրույթի ռեքվիեմ, պատերազմի և բողոքի ռեքվիեմ…»։ «Իմ նոր՝ Երկրորդ սիմֆոնիան, գրական ծրագիր չունի, ստեղծելով այն՝ ես աշխատել եմ ընդհանրացված երաժշտական կերպարների միջոցով մարմնավորել այն մտքերն ու զգացումներն, որոնցով այսօր ապրում է մեր ժողովուրդը»,- ասել է կոմպոզիտորը։
Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը‚ որ նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյակին‚ կազմակերպվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ջանքերով։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։ Երևանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր հովանավորն է։ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականի նոյեմբերից Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ է։
Խաչատրյանական փառատոնի շրջանակում առաջիկայում տեղի կունենա ևս 3 սիմֆոնիկ համերգ. կներկայացվեն ֆիլմերի համար գրված Խաչատրյանի մեղեդիները‚ «Սիմֆոնիկ ջազ «Խաչատրյան» համերգային ծրագիրը‚ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը‚ ինչպես նաև այլ ստեղծագործություններ։
23:59 20.05.2025
Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետՎերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը: Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող […] ...
23:53 20.05.2025
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի ՀայաստանըԿարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն այսուհետև կներկայացնի Հայաստանը, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան հաստատել է տեղափոխությունը: Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ սպորտային զույգ կունենա գեղասահքի մրցումներում: Նրանք սեպտեմբերին Պեկինում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ անվանի Ֆեդոր Կլիմովի […] ...
23:44 20.05.2025
Ուսուցչի հաջողության ճանապարհըԱշակերտը միշտ իրավացի է. այս սկզբունքով է առաջնորդվում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Ստեփանյանը։ Նրա դասերը կառուցված են փոխադարձ հարգանքի, հետաքրքրության և շարունակաբար զարգանալու պատրաստակամության վրա։ Արմեն Ստեփանյանը երբեք չի դադարում սովորել, ինքնակրթվել և նոր մոտեցումներ բերել դասարան։ Կամավոր ատեստավորումն անցել է հաջողությամբ. բարձր արդյունքները վկայում են նրա հետևողական աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության և […] ...
23:37 20.05.2025
Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժածՄայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աբրահամ Ա․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ա․-ի վարած «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և […] ...
23:28 20.05.2025
Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացինՄայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման նշանակալի ներուժը և […] ...
23:21 20.05.2025
Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մահացել էՄայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […] ...