ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել Հարավային Կովկասում համապարփակ խաղաղության հաստատմանը․ Միրզոյանը՝ Ջասեմ Մուհամմադ Ալ-Բուդայվիին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+14.09 oC

ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել Հարավային Կովկասում համապարփակ խաղաղության հաստատմանը․ Միրզոյանը՝ Ջասեմ Մուհամմադ Ալ-Բուդայվիին

19:56 18.11.2023

Նոյեմբերի 18-ին Մանամայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամմադ Ալ-Բուդայվիի հետ։

Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ Ալ-Բուդայվիին քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով աշխարհի տարբեր անկյուններում հակամարտությունների հետևանքով քաղաքացիական բնակչության համար խիստ բացասական հետևանքներին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ընդամենը երկու ամիս առաջ՝ սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով, Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը ստիպված էր լքել իր հայրենիքը՝ մինչ այդ ավելի քան ինն ամիս ենթարկվելով անմարդկային բլոկադայի։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է բռնի տեղահանված 100 հազարից ավել հայերի՝ ՀՀ-ում պատշաճ ընդունելու, նրանց կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերը:

Ընդգծելով, որ ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել Հարավային Կովկասում համապարփակ խաղաղության հաստատմանը՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է այն սկզբունքները, որոնց նկատմամբ բոլոր ներգրավված կողմերի, այդ թվում՝ Ադրբեջանի հանձնառությունը, թույլ կտա կարգավորել առկա խնդիրները։ Ընդգծվել են տարածքային ամբողջականության փոխադարձ՝ առանց երկիմաստությունների ճանաչման, 1991թ. Ալմա-Աթայի և ԽՍՀՄ ամենավերջին քարտեզների հիման վրա սահմանազատման, ինչպես նաև երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հիմնական սկզբունքները։ Վերջինի համատեքստում Արարատ Միրզոյանը ԾՀԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ իր քաղաքական և տնտեսական բաղադրիչներով, ներդրումային գրավչությամբ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Ծոցի երկրների և հայաստանի միջև տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության հարցերի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

23:59 20.05.2025

Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը: Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող […] ...

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի Հայաստանը

23:53 20.05.2025

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի Հայաստանը

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն այսուհետև կներկայացնի Հայաստանը, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան հաստատել է տեղափոխությունը: Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ սպորտային զույգ կունենա գեղասահքի մրցումներում: Նրանք սեպտեմբերին Պեկինում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ անվանի Ֆեդոր Կլիմովի […] ...

Ուսուցչի հաջողության ճանապարհը

23:44 20.05.2025

Ուսուցչի հաջողության ճանապարհը

Աշակերտը միշտ իրավացի է. այս սկզբունքով է առաջնորդվում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Ստեփանյանը։ Նրա դասերը կառուցված են փոխադարձ հարգանքի, հետաքրքրության և շարունակաբար զարգանալու պատրաստակամության վրա։ Արմեն Ստեփանյանը երբեք չի դադարում սովորել, ինքնակրթվել և նոր մոտեցումներ բերել դասարան։ Կամավոր ատեստավորումն անցել է հաջողությամբ. բարձր արդյունքները վկայում են նրա հետևողական աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության և […] ...

Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած

23:37 20.05.2025

Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած

Մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աբրահամ Ա․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ա․-ի վարած «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և […] ...

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

23:28 20.05.2025

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման նշանակալի ներուժը և […] ...

Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ.  վարորդներից մեկը մահացել է

23:21 20.05.2025

Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մահացել է

Մայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […] ...

BACK_TO_TOP