23:35 06.10.2023
Միակ վիտամինը, որը մարդկանց մեծամասնությանն անհրաժեշտ է տարվա ցանկացած ժամանակ, վիտամին D-ն է: Այս մասին հայտնել է ընդհանուր բժիշկ Իգոր Ալենտովը: «Հիմա համաշխարհային պրակտիկայում վիտամինների պակասի հետևանքով առաջացած հիվանդությունները շատ ավելի հազվադեպ են ախտորոշվում։ Միակ վիտամինը, որն արդարացված է մարդկանց մեծամասնության համար, դա վիտամին D-ն է»,- բացատրել է Ալենտովը: Բժշկի խոսքով՝ դա առաջին հերթին կարելի […]
22:37 06.10.2023
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը երեկ հանդիպել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ազատազրկման վայրում: Հիշեցնեմ՝ Վարդանյանը սեպտեմբերի 27-ին գերեվարվել էր Լաչինի միջանցքի անօրինական անցակետում: Նրան մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 3 հոդվածներով: Ի՞նչ է հաղորդվում Վարդանյանի վիճակի մասին, նա ունի՞ փաստաբան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Արբեջանի ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում նշված է, […]
21:48 06.10.2023
Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչին: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևած արգելափակման, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Ընդգծելով, որ տեղի ունեցածը ԼՂ փաստացի էթնիկ զտում էր, որի վտանգի մասին ՀՀ ահազանգում […]
21:26 06.10.2023
Մեքսիկայի հարավում միգրանտներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 17 մարդ, որոնց մեծ մասը Վենեսուելայի քաղաքացիներ են, հայտնել է Օախակա նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։ «Օախակա-Կուակնոպալան ավտոճանապարհի 88-րդ կիլոմետրում շրջվել է ավտոբուսը, որում եղել են 55 միգրանտներ, որոնց մեծ մասը Վենեսուելայի քաղաքացիներ են եղել։ Նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով զոհվել է 17 մարդ, բազմաթիվ տուժածներ հոսպիտալացվել են»,- […]
20:40 06.10.2023
ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնք կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դիմավորման և աջակցման աշխատանքներում ներգրավված դպրոցների ղեկավարներին, մանկավարժներին ու աշակերտներին: «Անհատապես յուրաքանչյուրիդ սրտանց ու խորին շնորհակալություն եմ հայտնում այն անձնվեր, սրտացավ աշխատանքի համար, որ կատարել եք: Այս օրերին հեշտ […]
20:10 06.10.2023
Հայաստանը Հռոմի ստատուտը վավերացրել է հետադարձ ուժով՝ 2021թ.-ի մայիսի 10-ի կեսգիշերից: Այս դեպքում այն Ադրբեջանի ո՞ր հանցագործությունների վրա կարող է ծավալվել և ի՞նչ է տալու մեր երկրին: Թեմայի շուրջ մասնագիտական գնահատականներ է հնչեցրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին աշխատակից Արման Զրվանդյանը. «Ջերմուկի դեպքերը, Սև լճի դեպքերը, մնացած բոլոր դեպքերը, ես հիշում եմ՝ դեպք եղավ, երբ […]
19:40 06.10.2023
Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե-Միկուլիենեի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի տեղակալը ողջունել է Լիտվայի Սեյմասի պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Լիտվայի՝ Հայաստանի համար մարտահրավերներով լի այս շրջանում քաղաքական սատարումը և երախտագիտություն հայտնել Հայաստանին ցուցաբերած հումանիտար աջակցության համար: Պարույր Հովհաննիսյանը կարևորել է միջխորհրդարանական երկխոսությունը և այդ համատեքստում […]
16:59 06.10.2023
Հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության՝ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման առաջապահ խմբի ղեկավարի և Մեղրիի քաղաքապետի հանդիպումը։ «Քննարկվել են Սյունիքի մարզում Ռուսաստանի հյուպատոսական գրասենյակի շուտափույթ բացման հեռանկարները, ինչը զգալիորեն կպարզեցնի հյուպատոսական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի հարավում բնակվող ՌԴ քաղաքացիների համար։ Բացի այդ, նշվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների […]
16:35 06.10.2023
Հոկտեմբերի 3-ին, ժամը 1.40-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու (տվյալները պարզվում են), որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 4-ին, ժամը 22.47-ին, Երևանի Աշտարակի խճուղում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 50-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: […]
16:27 06.10.2023
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Համապատասխանաբար թիվ 12 և թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ամփոփել են թեկնածուների գրանցման գործընթացը: Այսպիսով, Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար ինքնաառաջադրվել են Դմիտրի Զաքարյանը, […]
16:11 06.10.2023
Հոկտեմբերի 6-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Վոլկեր Թյուրքի հետ։ Վահե Գևորգյանը Բարձր հանձնակատարին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը և մարդու իրավունքների զանգվածային խախտումներն ու ոճրագործությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների իրավունքների պաշտպանության […]
16:03 06.10.2023
Ձեր այցը Հայաստան գնահատում եմ որպես աջակցության քայլ` մեզ համար նման դժվար ժամանակահատվածում: Վստահ եմ` տեղյակ եք Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ռազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակին: Շնորհակալ ենք Լիտվայի Հանրապետության կառավարությանը Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին մարդասիրական աջակցություն տրամադրելու համար, ինչպես նաեւ կարեւորում ենք Հայաստան-ԵՄ փոխհամագործակցությունը. ողջունելով Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե Միկուլենիենի գլխավորած պատվիրակությանը […]
15:57 06.10.2023
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլ Մորկունայտե Միկուլենիենի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է հայ-լիտվական միջխորհրդարանական համագործակցությունը: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում նշանակալի առաջընթաց է գրանցվել: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
15:20 06.10.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին Ստրասբուրգում ելույթ կունենա Եվրախորհրդարանի լիագումար նիստում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։ «Հայաստանի վարչապետին հրավիրել եմ ելույթ ունենալ լիագումար նիստում։ Նա դա կանի հոկտեմբերի 18-ին Ստրասբուրգում», – ասել է նա Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում։ Մեցոլան հիշեցրել է, որ հոկտեմբերի 5-ին […]
12:26 06.10.2023
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ ընդլայնման 2030-ի թիրախը, որը նախկինում նշել էր Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, դիտարկվում է միայն որպես ուղեցույց, այլ ոչ թե ստույգ ժամկետ։ «Սա քաղաքական հենման կետ է: Ժամկետ նշանակելու նպատակն է մոբիլիզացնել քաղաքական էներգիան շարժում սկսելու համար։ Բայց դա չի նշանակում ճշգրիտ տարեթիվ», – ասել է […]
11:45 06.10.2023
Հոկտեմբերի 4-5-ը Ժնևում ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի 74-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել համանուն դաշնագրի շրջանակում ներկայացված Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցի քննարկումը: ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ ԱԳՆ, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության, ԿԳՄՍ, ներքին գործերի նախարարության և գլխավոր դատախազության ներկայացուցիչները: Պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը: […]
11:25 06.10.2023
Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք անվտանգ վերադարձին, բացի այդ՝ 102 հազար եվրո է տրամադրել Հայկական կարմիր խաչին՝ Ադրբեջանի վերջին լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, այդ թվում՝ վառելիքի պահեստի պայթյունից տուժածներին աջակցելու նպատակով: «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան այս մասին հայտնում է Հայաստանում Հունգարիայի դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի) […]
11:17 06.10.2023
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան անդրադարձել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու թեմային՝ նշելով, որ այդ հարցով Հայաստանի հետ երկխոսություն կսկսվի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կատրին Կոլոննան այս մասին ասել է France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Հայաստանի հետ երկխոսություն կսկսվի տեսնելու համար, թե ինչ կարիքներ ունի»,- Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու թեմայի վերաբերյալ ասել […]
10:59 06.10.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ Կ. Կ.-ն, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կաշառքի դիմաց դատապարտյալի համար արգելված իրեր է մտցրել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ քրեակատարողական հիմնարկի թոքախտաբանական բաժանմունքում բուժում ստացող դատապարտյալ Մ. Ա.-ն իր օգտին ապօրինի […]
10:33 06.10.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ, Գրանադայում՝ Կառլոս 5-րդ պալատում, մասնակցել է պաշտոնական ընթրիքին: Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը եւ Լետիսիա թագուհին: Հյուրերին ողջունել է Իսպանիայի վարչապետ Պերդրո Սանչեսը: Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցն Իսպանիա ավարտվել է:
10:28 06.10.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է ներկայումս Հայաստանում և տարածաշրջանում առկա իրադրությանն ու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածների խնդրիրներին: Նախագահը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից ավելի քան 9 ամիս տևած շրջափակման և դրան հաջորդած՝ սեպտեմբերի 19-20-ին լայնածավալ ռազմական ուժի կիրառման հետևանքով ավելի քան հարյուր հազար […]
10:22 06.10.2023
Թուրքիան կարող է ընդլայնել Սիրիայի հյուսիսում օդային գործողությունների շրջանակը՝ ուղղված հանրապետությունում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և նրա տեղական թևի՝ Ժողովրդական պաշտպանության ուժերի (SND) դեմ։ Նաև նախատեսում է ընդլայնել Սիրիայում և Իրաքում տեղակայված իր ռազմակայանների պատասխանատվության տարածքները, գրում է Hürriyet թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Սիրիայում օդային գործողությունները կիրականացվեն հարվածային անօդաչու թռչող սարքերի […]
10:01 06.10.2023
Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, ներկայացուցիչներ Ջիմ Կոստան և Բրեդ Շերմանը միացել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներից կազմված երկկուսակցական խմբին՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին անհապաղ միջոցներ կձեռնարկել՝ կանխելու ադրբեջանական ներխուժումը Հայաստան, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): «Ադրբեջանական ուժերի հետագա ագրեսիան և համակողմանի պատերազմը Հարավային Կովկասում կանխելու հնարավորությունը սպառվում է: Ալիևի ազդանշանները ցույց […]
09:51 06.10.2023
Ուկրաինայի Օդեսայի մարզի Իզմայիլ շրջանի սահմանային և նավահանգստային ենթակառուցվածքում պայթյուններ են տեղի ունեցել, Telegram ալիքում հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։ Նա նշել է, որ պայթյունների հետեւանքով վնասվել են ենթակառուցվածքները, հրդեհվել է 9 բեռնատար։ «Հրդեհը մարվել է: Լաստանավային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվել է»,- գրել է Կիպերը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում ավիահարվածի մասին ահազանգը տևել է […]
08:38 06.10.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 413 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 437 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,06 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.15 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
08:14 06.10.2023
Փորձագետը գալիք տասնամյակում կանխատեսում է համաշխարհային ֆինանսական համակարգում դոլարի գերակայության դարաշրջանի ավարտը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսին։ Պատճառն այն է, որ ԱՄՆ-ի մասնաբաժինը համաշխարհային տնտեսության մեջ աստիճանաբար նվազում է, մինչդեռ զարգացող երկրները աճում են ավելի արագ տեմպերով։ Հիմնական գործոնը կենտրոնական բանկերի անցումն է թվային արժույթների, որոնք […]
23:11 05.10.2023
Շուրջ 50 երկրների առաջնորդներ Գրանադայում քննարկել են, թե ինչպես խթանել համագործակցությունը ողջ մայրցամաքում: Վերջին 19 ամիսների ընթացքում առաջին անգամ է, որ գագաթնաժողովի քննարկման գլխավոր թեման Ուկրաինան չէ։ Բացի ընդլայնման խնդիրներից այստեղ կկենտրոնանան ԵՄ միգրացիոն նոր ճգնաժամի, Ադրբեջանի և Հայաստանի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Սերբիայի և Կոսովոյի միջև ճգնաժամերի շուրջ: Հիշեցնենք, որ երեկ Ալիևը […]
22:23 05.10.2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով հարցին, թե որ կետում կարելի է կանգ առնել հատուկ ռազմական գործողության ժամանակ, ասել է, որ խոսքը ոչ թե տարածքների, այլ մարդկանց անվտանգության երաշխիքների մասին է։ «Հիմա այն մասին, թե որտեղ պետք է կանգ առնենք: Գիտեք, դա տարածքների խնդիր չէ, դա Ռուսաստանի և ռուսական պետության ժողովուրդների անվտանգության երաշխավորման խնդիր է: Եվ […]
21:41 05.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Դրանում, մասնավորապես, ասված է. «Այսօր մենք հանդիպեցինք Գրանադա քաղաքում՝ Իսպանիայի կողմից հյուրընկալած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Մենք կրկին դատապարտեցինք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունը և վերահաստատեցինք Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու […]
20:30 05.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցությանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը: Հունաստանի վարչապետը […]