11:36 10.10.2023
Կատալոնիայի խորհրդարանում հոկտեմբերի 6-ին կայացած հանրային լսումների ժամանակ Իսպանիայում «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչ Լևոն Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լևոն Գրիգորյանը Կատալոնիայի խորհրդարանի արտաքին գործողությունների, Եվրոպական միության և համագործակցության հանձնաժողովի առջև ելույթ է ունեցել որպես Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) անդամ։
Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրեթե տասը ամիսների շրջափակումը, այնտեղ ապրող հայերի համար ստեղծված ծանր իրավիճակը, դրան հաջորդող էթնիկ զտումը՝ շեշտելով, որ «միջազգային հանրությունը դավաճանել է» Լեռնային Ղարաբաղի հայերին։
Լևոն Գրիգորյանը հայտարարել է, որ տարածաշրջանում իրական հումանիտար ճգնաժամ է ծավալվում և ընդգծել, որ էթնիկ զտումներն «ինքնին վիրավորանք են մարդկային արժանապատվության դեմ»։
«Որպես եվրոպական քաղաքացի՝ ինձ համար ցնցող է, որ այնպիսի երկրների իշխանությունները, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, և այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպական միությունը կամ ՄԱԿ-ը, վճռական միջոցներ չեն ձեռնարկել այս ողբերգությունը դադարեցնելու համար: Միջազգային հանրությունը թույլ է տվել, որ մարդասիրական այս աղետը հասնի իր հանգուցալուծմանը, այն է՝ էթնիկ զտումների», – շեշտել է Գրիգորյանը։
Նա նաև կարևորել է Կատալոնիայի խորհրդարանի կողմից հանրային լսումների ընթացքում այս հարցը բարձրաձայնելու պատրաստակամությունը։
«Նման ժամանակներում ես ճանաչում ճշմարիտ ընկերներիդ, և երբ հայ համայնքը ներկայում բախվել է ամենադժվարին պահերից մեկին, այս խորհրդարանի պատրաստակամությունը ցույց է տալիս նրա նվիրվածությունը խաղաղությանը, արդարությանը և մարդու իրավունքներին», – նշել է Գրիգորյանը:
Ի դեպ, առաջին անգամ է, որ Կատալոնիայի խորհրդարանի անդամներին է դիմել հայ համայնքի ներկայացուցիչ։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...