14:11 04.10.2023
Այսօր նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ Ողջունելով պարոն Մարագոսին, նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում: Հանիպման մեկնարկին նախարարը խոսել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության […]
14:03 04.10.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում նախատեսվող Հայաստան-Ադրբեջան-Ֆրանսիա-Գերմանիա-ԵՄ ձևաչափով հնգակողմ հանդիպումից, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ «Ադրբեջանի նախագահը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադայում նախատեսված հնգակողմ (Հայաստան-Ադրբեջան-Ֆրանսիա-Գերմանիա-Եվրամիություն) հանդիպումից, Ադրբեջանի մերժման պատճառը հետևյալն է՝ Բաքուն առաջարկել և պնդել է Թուրքիայի մասնակցությունը։ Սակայն դրա համաձայնությունը չեն տվել Ֆրանսիան և Գերմանիան»,- ասվում է […]
11:40 04.10.2023
500 ռուս զինվոր գերեվարվել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից։ Այս թիվը Soloviev Live-ի եթերում հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։ Պուշիլինի խոսքով՝ Ուկրաինան հաճախ չի հայտնում գերի ընկած ռուսների մասին տվյալներ, ինչը դժվարացնում է նրանց փոխանակումը։
11:33 04.10.2023
Հոկտեմբերի 3-ին, ժամը 18-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 93 կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 58-ամյա վարորդ Մհեր Մամյանը, «Միցուբիշիի» 54-ամյա վարորդ Հովհաննես Ֆարզադյանը և 37-ամյա ուղևորուհի Լուսինե Դաղմաջյանը տեղում մահացել են: «Միցուբիշիի» վեց և «Նիսանի» մեկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]
10:55 04.10.2023
ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։ Չնայած ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսությանը, հայերի իրավունքների հարգման և պաշտպանության, նրանց վերադարձը ԼՂ չխոչընդոտելու պատրաստակամության, տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, Ադրբեջանի իրավապահ […]
10:48 04.10.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է Հռոմի ստատուսին միանալու Հայաստանի որոշման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության մոտեցմանն ու մեկնաբանություններին: Նշել է. «Ես միայն կասեմ, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է շարունակել դերակատարում ունենալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակներում՝ արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու համար: Եվ դուք նաև տեսել եք, որ մենք այս […]
09:31 04.10.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քրիստինե Գրիգորյանին արտաքին հետախուզության ծառայության պետ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստինե Գրիգորյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ:
23:14 03.10.2023
Հոկտեմբերի 3-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Հայաստանում այցով գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով. ստորև՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը մամուլի համար և պատասխանը լրագրողի հարցին: «Բարև Ձեզ: Հարգելի՛ տիկին նախարար, Սիրելի՛ գործընկեր, Ողջունում եմ մեր բարեկամ […]
22:20 03.10.2023
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Հայաստանում է, տեսակցելու է Արցախից բռնի տեղահանված անձանց: Նախատեսված են մի շարք հանդիպումներ: Գործնական ի՞նչ քայլեր է ձեռնարկում Փարիզը Հայաստանին օգնելու համար: Իսկ ի՞նչ օգնություն կարող են ակնկալել Արցախից տեղահանված հայերը Հայաստանի կողքին լինելու հարցում, արդյո՞ք կա կոնսենսուս Ֆրանսիայի քաղաքական էլիտայում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Թվարկենք, թե […]
21:32 03.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննային: Ողջունելով տիկին նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետը նշել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ, Ֆրանսիային և նախագահ Մակրոնին՝ այս դժվար ժամանակներում Հայաստանի կողքին հստակ լինելու համար, և նաև Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելու համար: Ըստ […]
21:00 03.10.2023
Չիկագոյի 104-ամյա բնակչուհի Դորոթի Հոֆները օդապարիկով ցատկ է կատարել՝ նպատակ ունենալով մտնել Գինեսի ռեկորդների գիրք՝ որպես ամենատարեց սքայդայվեր։ Այս մասին հոկտեմբերի 2-ին գրում է The Guardian-ը։ Ցատկի տեսանյութի մի հատված հրապարակվել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Չիկագոյի լրագրող Ջեյք Շերիդանի կողմից։ «Տարիքը պարզապես թիվ է», – հաղորդում է թերթը Հոֆների խոսքերը վայրէջքից հետո: Ցատկը […]
18:57 03.10.2023
ԼՂ պետնախարար Արթուր Հարությունյանը, ԼՂ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և ԱԱԾ պետ Արարատ Մելքումյանը մի քանի ժամ է արդեն Հայաստանում են։ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ԼՂ պետնախարար Արթուր Հարությունյանը՝ հավելելով, որ Հայաստան են հասել այսօր։ Ավելի վաղ Ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին շրջանառել ԼՂ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև Ազգային ժողովի […]
18:36 03.10.2023
Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Զիմբաբվեի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բրայթ Կուպեմբային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Փոխգործակցության առավել նպատակահարմար ուղղությունների թվում կողմերը հատկապես կարևորել են ադամանդագործության, գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները։ Զրուցակիցները դիտարկել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Երկուստեք […]
18:32 03.10.2023
ՀՀ Աժ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի ելույթը Հռոմի ստատուտի վերաբերյալ․ «Հաշվի առնելով այսօրվա օրակարգում գտնվող Հռոմի ստատուտի վավերացման հարցի շուրջ հնչած գնահատականները, դրանցում առկա որոշակի լարվածությունը՝ որպես հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, կարևորում եմ խոսել ստեղծված իրադրության մասին։ Հայաստանը մշտապես մեծ ուշադրության է արժանացնում Ռուսաստանի հետ ունեցած մեր հարաբերություններին։ Շատ կարևոր է, որ այդ հարաբերությունները հիմնված […]
17:26 03.10.2023
30 տարվա մեջ առաջին անգամ ՄԱԿ-ի առաքելությունը երեկ ժամանեց Արցախ: Ուշագրավ է, որ միջազգային կառույցի ներկայացուցիչները տարածաշրջան են հասնում այն ժամանակ, երբ Արցախի գյուղերն ու քաղաքները գրեթե ամբողջությամբ դատարկ են, նաև այն, որ ՄԱԿ-ի առաքելության կազմում են բացառապես կազմակերպության՝ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները: Նրանց այցը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի փոխանցմամբ, կազմակերպվել է Իլհամ Ալիևի […]
15:11 03.10.2023
Ներկայացվող փոփոխությունները հնարավորություն կտան ՀՀ իրավասու մարմիններին առավել դյուրին եւ լիարժեք կազմակերպելու ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու գործընթացը: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ հոկտեմբերի 3-ի նիստում: Առաջարկում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելու […]
14:24 03.10.2023
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան: Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Այցի շրջանակներում Կատրին Կոլոննան կհանդիպի նաև ՀՀ վարչապետի հետ:
14:06 03.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները՝ ուղղված Ձեզ և Իրաքի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ Իրաքի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ջերմությամբ եմ հիշում այս տարվա փետրվարին Մյունխենում կայացած մեր հանդիպումը և արդյունավետ քննարկումները, որոնք Հայաստանի և Իրաքի […]
13:55 03.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի ժողովրդին ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ: Երեսուներեք տարի առաջ նշանակալի այս իրադարձությունը դարձել է գերմանացի ժողովրդի և համաեվրոպական միասնության ամրագրման խորհրդանիշը։ Գերմանիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից […]
13:44 03.10.2023
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները, իսկ քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար` Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:
13:16 03.10.2023
ՀՀ Ազգային ժողովը 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը։ Ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասել էր, որՌուսաստանի նախագահին ձերբակալություն չի սպառնում, եթե նա Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց հետո ժամանի Հայաստան։ Նրա խոսքով՝ պետությունների գործող ղեկավարներն իմունիտետ ունեն, երկրորդ՝ այդ մտահոգությունները ցրելու համար Երևանը նաև Մոսկվային ամիսներ առաջ առաջարկներ […]
13:11 03.10.2023
Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների հիմնական ուղղությունները երեքն են. առաջինը` գործարքը հիմնավորող թղթային եղանակով դուրս գրվող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրս գրելու ամրագրումը, երկրորդը` փաստաթղթավորման պահանջների նկատմամբ հարկային հսկողության գործիքակազմի արդյունավետության բարձրացումն ու պատասխանատվության ամրագրումը եւ վերջինը` գույքի վարձակալության գործարքներ իրականացնող, սակայն հարկերը չհայտարարագրող ֆիզիկական անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցների սահմանումը: Այս մասին հոկտեմբերի 3-ին կայացած ԱԺ հերթական […]
13:04 03.10.2023
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց, թե ինչ կտա Հայաստանին Հռոմի ստատուտի վավերացումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում համապատասխան նախագծի քննարկման ժամանակ Եղիշե Կիրակոսյանն ընդգծեց, որ Հռոմի ստատուտի վավերացումը սահմանում է դատարանի իրավազորությունը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։ «Այն որոշակիորեն երաշխիք է տալիս, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ծանրագույն հանցագործություն ենթակա կլինի Միջազգային քրեական […]
11:56 03.10.2023
Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները՝ իրադրության միջազգային քաղաքական և հումանիտար բաղկացուցիչները: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի 100.000-ից ավել հայության բռնի տեղահանման հետևանքով […]
11:50 03.10.2023
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 75 անդամներ վարչակազմին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ և կիրառել 907-րդ հոդվածի սահմանափակումները՝ ԱՄՆ-ի կողմից Բաքվին տրամադրվող ռազմական օգնության նկատմամբ։ Կոնգրեսի անդամների վերջին նամակում, որը նախաձեռնել են կոնգրեսականներ Աննա Էշուն և խոսնակ Նենսի Փելոսին, օրենսդիրների երկկուսակցական խումբը դատապարտում էր Ադրբեջանի «չհրահրված ռազմական հարձակումը» և Արցախի «դաժան իննամսյա շրջափակումը», որը «տարածաշրջանի […]
10:49 03.10.2023
Հոկտեմբերի 2-ին Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծվել, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի, իսկ հակամարտությունները՝ լուծվեն երկխոսության միջոցով: Անդրադառնալով հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ կարևորվել է այդ հարաբերությունների բազմաոլորտ զարգացման շարունակականությունը: Իբրահիմ Ռաիսին Արմեն Գրիգորյանին խնդրել […]
10:03 03.10.2023
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում գրում է. «Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արեց՝ օրինականացնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները, կամայական ձերբակալությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը և այլ հանցագործությունները։ Այս տղաները վարկաբեկում են ՄԱԿ-ը՝ որպես ինստիտուտ։ Ես անհամբեր սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը»: The so called UN […]
09:39 03.10.2023
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ժամանում է Հայաստան: Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: «Վերադարձ Կիևից: Ուղղությունը՝ Հայաստան»,-գրել է նա: 🇪🇺 retour de Kiev 🇺🇦 🇫🇷 direction l’Arménie 🇦🇲 https://t.co/DeyLwlvAXe pic.twitter.com/JgsHnJsWR6 — Catherine Colonna (@MinColonna) October 3, 2023
09:23 03.10.2023
Թուրքիայի անվտանգության ուժերը երկրի 18 նահանգներում գործողություններ են սկսել արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ, ձերբակալվել է 90 կասկածյալ, գրում է կառավարամետ Yeni Şafak թերթը։ «Ազգային հետախուզական կազմակերպությունը և անվտանգության ուժերը 18 նահանգներում սկսել են «Քնած բջիջ» գործողությունը, որի կենտրոնը գտնվում է Շանլըուրֆայում: Մինչ օրս գործողության շրջանակներում մոտ 90 կասկածյալ է ձերբակալվել»,- գրում է հրատարակությունը։ […]