20:15 05.10.2023
Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը: Վերջինիս արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես ասված է. «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Գրանադայում հանդիպել […]
15:17 05.10.2023
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իր դիտարկումներն է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների եւ ներքաղաքական խնդիրների վերաբերյալ: Ըստ նրա` վերջին օրերին կային որոշակի սպասումներ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ, եւ շատերի մոտ այնպիսի տպավորություն է ձեւավորվել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման խնդիրը կամ խոչընդոտը եղել է […]
15:03 05.10.2023
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները վաղվանից կստանան 100 000 դրամ միանվագ դրամական աջակցություն: Այս մասին որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստին, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվեց 8 միլիարդ դրամ՝ Արցախից բռնի տեղահանված 80 հազար շահառուների 100 000 դրամ միանվագ դրամական աջակցություն տրամադրելու համար: Նիստին հաստատվեցին նաև աղետների ռիսկի […]
14:42 05.10.2023
Եվրոպական խորհրդի ղեկավարն ասել է, որ հինգշաբթի օրը Գրանադայում հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Մակրոնի և Շոլցի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
14:19 05.10.2023
Սյունիքը ՀՀ սուվերեն տարածք է: ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը վիճարկման ենթակա չեն եւ մենք` որպես ՀՀ Ազգային ժողով, Կառավարություն ամեն բան անելու ենք ՀՀ ինքնիշխանությունը, սահմանների անվտանգությունն ապահովելու համար. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` հոկտեմբերի 5-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք աշխարհաքաղաքական շահեր ունեցող պետությունները կարող են […]
13:43 05.10.2023
Ալիեւի երեկվա հայտարարություններից պարզ դարձավ, որ իրենք միայն ԼՂ-ով չեն բավարարվում ու ՀՀ-ին լրացուցիչ պահանջներ են ներկայացրել: Ամենայն հավանականությամբ առաջին պահանջը վերաբերել է անկլավներին, երկրորդը` միջանցքին: Դա է վկայում Իլհամ Ալիեւի` այսօր Գրանադա չմեկնելը: Այս մասին ԱԺ հերթական նիստերի ավարտից հետո կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Խոսելով Լեռնային Ղարաբաղում […]
12:25 05.10.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նորաշեն թաղ. 29, 30, 31 շենքեր, Շահումյան 16 փողոց, Գոշի փողոցի շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի փ․ 1, 2, 3, 22 շենքեր, Արտաշիսյան փ. 86, 88, 88ա շենքեր և հարակից […]
11:58 05.10.2023
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Տելեգրամ» սոցիալական ցանցի միջոցով, գովազդելու եղանակով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ ՔԿ քննիչների և ՀՀ ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարման կապի գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ իրականացված գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի իրացման և գովազդի մեխանիզմը, ինչպես նաև՝ հանցագործությունն առերևույթ կատարած անձանց ինքնությունը, […]
11:53 05.10.2023
Հայկական ատոմային էլեկտրակայանը փակելու հիմքեր չկան, սեյսմիկ անվտանգության առումով էլ այն բավարարում է պահանջներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պաշտոնակատար Խաչատուր Խաչիկյանը: Խաչիկյանը նախ վստահեցրել է, որ ներկա պահին անվտանգության մակարդակը բավարար է, որպեսզի ՀԱԷԿ-ն անվտանգ աշխատի: Աշխատանքներ են տարվում անվտանգության մակարդակն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ: «Առաջին […]
11:38 05.10.2023
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։ Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 9 հոդվածով, փոխանցում է «Արմենպրես»-ը: Արայիկ Հարությունյանին կեղծ մեղադրանքներ են առաջադրվել իբր Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմ վարելու, վարձկանների հավաքագրելու, պատրաստելու և ֆինանսավորելու, ահաբեկչություն իրականացնելու և այլ հոդվածներով։ Ադրբեջանի […]
11:33 05.10.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Լեհաստանի կողմից առաքված մարդասիրական բեռը հասել է Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԼՂ-ից տեղահանվածներին Լեհաստանի կողմից ցուցաբերված աջակցությունը ներառում է առաջնային անհրաժեշտության ապրանքներ, մասնավորապես՝ անկողնային պարագաներ, սննդամթերք և այլն: Լրագրողների հետ ճեպազրույցում Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վոյչեխ Գերվելը մտահոգություն հայտնեց ԼՂ-ից շուրջ 100 հազար փախստականներ տեղահանման վերաբերյալ: «Մենք տեսնում ենք, որ […]
10:32 05.10.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին մասնակցությունից հրաժարվելու մասին հարցը: «Մենք նշում ենք, որ նախագահ Ալիևը չի մասնակցի Գրանադայում առաջարկվող հանդիպմանը։ Եվ մենք մշտապես պարզ ենք եղել, թեև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը էական նշանակություն ունի այս երկարատև հակամարտությունը կարգավորելու համար։ Սա մի բան է, […]
10:05 05.10.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը վիճարկում է պնդումը, թե սեպտեմբերի 17-ին Թուրքիայում տեղի ունեցած հանդիպումը գաղտնի է եղել: Այս մասին ճեպազրույցում հայտնել է նա՝ նշելով, որ իրենք բավականին կանոնավոր կերպով շփվում են տարածաշրջանի շահագրգիռ կողմերի և զրուցակիցների հետ: «Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում հանդիպումը տեղի ունեցավ՝ անդրադառնալու հատկապես հրատապ հումանիտար խնդիրներին և Լեռնային Ղարաբաղում պոտենցիալ […]
10:00 05.10.2023
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնից հեռացված Քևին Մաքքարթին կստանձնի իր նախորդ Նենսի Փելոսիի պաշտոնը Կապիտոլիումում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Թերթի զրուցակցի խոսքով՝ հանրապետական Մաքքարթին մտադիր է պաշտոնը ստանձնել հաջորդ շաբաթ, երբ պալատը կվերադառնա իր աշխատանքին։ Ոչ միայն դեմոկրատ Փելոսին կորցրեց իր պաշտոնը, այլև իր կուսակից և […]
09:48 05.10.2023
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 1992-2018 թվականներին Պաշտպանության նախարարությունում և Ոստիկանությունում մի շարք, այդ թվում՝ Արաբկիրի և Կենտրոնականի զինվորական կոմիսարի, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնները զբաղեցրած Վ.Մ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար: Մասնավորապես՝ Վ.Մ.-ն, 2015 թվականի ապրիլի 13-ին Ոստիկանության […]
23:22 04.10.2023
Ածխաջրեր, մագնեզիում և տրիպտոֆան պարունակող մթերքները կարող են մարդկանց մոտ քնկոտություն առաջացնել: Այս մասին խոսել է էնդոկրինոլոգ Նատալյա Տանանակինան։ Նրա խոսքով՝ ածխաջրերից քնկոտությունն առաջանում է այն պատճառով, որ նման ուտելիքներից հետո արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է, իսկ հետո արագ նվազում։ «Այդպիսի մթերքներից են քաղցրեղենը, սպիտակ հացը, մակարոնեղենը, սպիտակ բրինձը և կարտոֆիլը: Ածխաջրերի չափավոր օգտագործումը […]
22:28 04.10.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին մեկնել Իսպանիայի Գրանադա քաղաք, որտեղ պետք է կայանար Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը: Այդ մասին է հայտնում ադրբեջանական APA գործակալությունը։ Ո՞րն է Ալիևի հրաժարվելու պատճառը, իրականում ի՞նչ է նշանակում այդ այցի չեղարկումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ այդ հանդիպումը պետք է հնգակողմ լիներ, և միջնորդի […]
21:54 04.10.2023
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․ «Հոկտեմբերի 4-ին ընդունել եմ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին առնչվող և անվտանգային այլ հարցեր»,-նշել է նախարարը:
21:27 04.10.2023
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Արարատի մարզպետարանում ևս մարզպետի, աշխատակազմի և համայնքապետերի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել։ ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ քննարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին կացարանով, սնունդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացի կազմակերպումը։ Հաշվի առնելով այն փաստը, որ բռնի տեղահանված մեծ թվով քաղաքացիներ տեղավորվել են Արարատի մարզում` նախարարը […]
20:49 04.10.2023
Հարց (Մարինա Ղազարյան). Պարո´ն Միրզոյան, մեջբերում եմ ձեր խոսքերը. «Երկարատև խաղաղության համար առանցքային է խնդիրները քաղաքական երկխոսության ճանապարհով լուծելու փոխադարձ պատրաստակամությունը:» Կողմերից մեկը պատրաստ չէ: Հունիսին Ալիևը հետաձգել է նշանակված հանդիպումը, ինչու՞: Որ Լաչինի միջանցքի փակման համար միջազգային գնահատականներ չլսվե՞ն: Հիմա էլ չեղարկվել էր վաղվա հանդիպումը: Որ չլսվի՞ և չասվի՞ Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության […]
20:40 04.10.2023
ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցահասակ ավելի քան 21 հազար երեխաներից 6104-ն ընդգրկվել է ՀՀ-ի տարբեր կրթական հաստատություններում, այս մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը. «Ըստ բաշխվածության` պատկերը հետևյալն է. Արագածոտնում՝ 306, Արարատում՝ 943, Արմավիրում՝ 467, Գեղարքունիքում՝ 294, Լոռիում՝ 315, Կոտայքում՝ 1033, Շիրակում՝ 216, Սյունիքում՝ 216, […]
20:33 04.10.2023
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից: «Վերջին տասը ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված ակնկալում էինք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հստակ գնահատականը` հավատալով որ «Առողջություն բոլորի համար» սկզբունքը` որպես համամարդկային արժեք, վերաբերում է բոլորին, առանց որևէ բացառության, ինչպես […]
20:05 04.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում շարունակել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը՝ նշելով, որ այն պետք է շարունակվի երեք առանցքային սկզբունքների հիման վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանը հիշեցրեց, որ այդ սկզբունքները արձանագրվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, որը արել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ […]
15:13 04.10.2023
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վալերի Բուայեն այս մասին ասել է «C dans l’air» հաղորդման ժամանակ։ « Կարծում եմ՝ այսօր Հայաստանին պետք է պաշտպանել, բայց ոչ այն դիմակահանդեսի միջոցով, որը այսօր տեղի է ունենում (նկատի ունի ՄԱԿ […]
15:05 04.10.2023
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը կորոշվի Ադրբեջանի հետ շփման ժամանակ։ Այս մասին հոկտեմբերի 4-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետները և այլ հարցեր կորոշվեն մեր գործընկերների հետ համատեղ»,- ասել է նա ճեպազրույցում։
14:33 04.10.2023
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Politico թերթի հրապարակումը Ադրբեջանի հարձակումից առաջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՌԴ-ի պաշտոնյաների հանդիպման մասին, լրագրողներին ասել է, որ շփումներ եղել են, բայց դրանք այն բանակցությունները չեն, որոնք նշված են հրապարակման մեջ։ Ավելի վաղ Politico թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները ադրբեջանական օպերացիայի […]
14:26 04.10.2023
Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Եվրամիությունը դավաճանեց Հայաստանին, իսկ եվրոպացի դիտորդները դավաճանեցին հայերին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Վերջին իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ եվրոպացի դիտորդները որդեգրել են ամենաստոր դիրքորոշումը, նրանք սկզբում զբաղված էին Հայաստանին ուղղված խոստումներով, նրանք պարզապես պաշտոնական Երևանին գցեցին այլ ծուղակ, հետո սկսեցին լուռ հետևել, թե ինչպես […]
14:11 04.10.2023
Այսօր նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ Ողջունելով պարոն Մարագոսին, նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում: Հանիպման մեկնարկին նախարարը խոսել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության […]
14:03 04.10.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում նախատեսվող Հայաստան-Ադրբեջան-Ֆրանսիա-Գերմանիա-ԵՄ ձևաչափով հնգակողմ հանդիպումից, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ «Ադրբեջանի նախագահը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադայում նախատեսված հնգակողմ (Հայաստան-Ադրբեջան-Ֆրանսիա-Գերմանիա-Եվրամիություն) հանդիպումից, Ադրբեջանի մերժման պատճառը հետևյալն է՝ Բաքուն առաջարկել և պնդել է Թուրքիայի մասնակցությունը։ Սակայն դրա համաձայնությունը չեն տվել Ֆրանսիան և Գերմանիան»,- ասվում է […]
11:40 04.10.2023
500 ռուս զինվոր գերեվարվել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից։ Այս թիվը Soloviev Live-ի եթերում հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։ Պուշիլինի խոսքով՝ Ուկրաինան հաճախ չի հայտնում գերի ընկած ռուսների մասին տվյալներ, ինչը դժվարացնում է նրանց փոխանակումը։