TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել «Մոնրեալի արձանագրությունը ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգի համատեքստում» կլոր-սեղան քննարկում

16:05 11.08.2023

ՄԱԿ-ի երիտասարդության օրվան ընդառաջ այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում տեղի է ունեցել «Մոնրեալի արձանագրությունը ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգի համատեքստում» կլոր-սեղան քննարկում ավագ դպրոցի սաների մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչը, Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, Մոնրեալի արձանագրության ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը։ Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի […]

̰
ԼՂ հումանիտար բեռների մուտքի արգելքն առավել հավաստի են դարձնում ԼՂ-ի հայությանը ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության մասին հայտարարությունները. Փաշինյան

13:44 11.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը: Նիստի սկզբում վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Կոռնիձորում գտնվող հումանիտար օգնության Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու արգելափակմանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումների չկատարմանն ու խաղաղության գործընթացի վիժեցմանը: Վարչապետը, մասնավորապես, […]

̰
Վահագն Խաչատուրյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

13:32 11.08.2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, կոմիտեի անդամների և Pan-Armenian Games -ի 8-րդ ամառային խաղերի մասնակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին և ծաղիկներ դրել անմար կրակի մոտ:

̰
Եթե Ադրբեջանն Արցախում ցեղասպանություն է իրականացնում, ստացվում է, որ Ռուսաստանը դառնում է մասնակից. Արա Ղազարյան

13:20 11.08.2023

«Եթե Ադրբեջանն Արցախում ցեղասպանություն է իրականացնում, ստացվում է, որ Ռուսաստանը դառնում է մասնակից»,- այս կարծիքն է հայտնել միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: Նա ասուլիսի ընթացքում անդրադարձել է նրան, որ Հայաստանը պատրաստվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկման առարկա դարձնել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը: Համաձայն միջազգային իրավունքի՝ ի՞նչ նշանակություն կունենա հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել ԼՂ իրավիճակին միջազգային իրավական գնահատական տալու ուղղությամբ. Փաշինյան

12:56 11.08.2023

Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը 17-րդ օրն է՝ Կոռնիձորի սահմանային հատվածում է: Կառավարության հերթական նիստի սկզբում վարչապետը դարձյալ անդրադարձել է ԼՂ-ում խորացող ճգնաժամին։ Հումանիտար բեռների մուտքը ԼՂ արգելափակելուն չի տրվում ոչ մի բացատրության, եթե Ադրբեջանի այս գործելակերպը չդիտարկենք ԼՂ-ի հայությանը ցեղասպանության ենթարկելու քաղաքականության համատեքստում, իր խոսքում նշել է Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, թե ճգնաժամը հասել է այն […]

̰
Ադրբեջանին կոչ ենք անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելու քայլերից. Նիկոլ Փաշինյան

12:02 11.08.2023

Միջազգային փորձագիտական շրջանակներից հնչում են կարծիքներ, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությունը կարող է դիտարկվել ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 9-ի Կոնվենցիայի դիտանկյունից: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր խոսքում ևս մի քանի շեշտադրումներ է արել. Ադրբեջանին […]

̰

11:56 11.08.2023

Կուսակցության անդամների, տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ բաց և բարդ քննարկումների արդյունքում ի վերջո որոշվել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին։ Այս մասին հայտնում է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: «Չեմ թաքցնում, եղել են տարբեր տեսակետներ, հնչել են տարբեր փաստարկներ և հակափաստարկներ։ Վերջնական որոշումը […]

̰
Հիմնական շեշտը դնում ենք առկա շատ սուղ ռեսուրսները խնայելու և խիստ անհրաժեշտության դեպքում դրանք նպատակային օգտագործելու վրա. Ստեփանակերտի քաղաքապետ

11:52 11.08.2023

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը նշում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակումը ճգնաժամային իրավիճակ է ստեղծել Ստեփանակերտի կենսագործունեության գրեթե բոլոր ճյուղերի համար: Շրջափակման պայմաններում Ստեփանակերտի քաղաքապետարանը շեշտը դնում է առկա շատ սուղ ռեսուրսները խնայելու և խիստ անհրաժեշտության դեպքում դրանք նպատակային օգտագործելու վրա: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում Դավիթ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված […]

̰
Արմեն Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանին է դիմել ՌԴ նախագահի ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը

11:04 11.08.2023

Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։ Շվիդկոյն ականավոր ռուս արվեստաբան է, հասարակական, պետական և մշակութային գործիչ։ Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր։ ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչն իր դիմումում մասնավորապես ասում է. «Մեծարգո […]

̰
ԻՊ-ի հարձակման հետևանքով զոհվել է 20 սիրիացի զինվոր

10:13 11.08.2023

Դեյր էզ-Զոր նահանգում ԻՊ գրոհայինների հարձակման հետևանքով 20 սիրիացի զինվոր է զոհվել, տասը վիրավորվել է, RIA Novosti-ին հայտնել է SAR անվտանգության գործակալությունների աղբյուրը։ «Քսան զինվոր է զոհվել, ևս տասը վիրավորվել Դեյր էզ-Զոր նահանգի արևելքում նրանց տեղափոխող ավտոբուսի դարանակալման հետևանքով»,- ասել է աղբյուրը։ Աղբյուրի համաձայն՝ ԻՊ ահաբեկիչները Բադիյաթ ալ-Մայադին անապատում դարանակալել են զինվորականներով ավտոբուսը։ Երեքշաբթի օրը […]

̰
Անհրաժեշտ են հստակ քայլեր, որոնց արդյունքում հնարավոր կլինի հասնել Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման․ Միրզոյանը՝ ԱՄԷ գործընկերոջը

22:44 10.08.2023

Օգոստոսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն շուրջ 8 ամիս շարունակվող ապօրինի արգելափակման: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հունիսի 15-ից Լեռնային […]

̰
Ռուսաստանը զիջում է թուրքական ճնշմանը․ Մոսկվան սկսել է Հյուսիսային Կիպրոսի ճանաչման գործընթացը

22:37 10.08.2023

Ռուսաստանը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ պատրաստվում է հյուպատոսություն հիմնել Հյորսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության մայրաքաղաքում: Դա ընկալվում է որպես այդ ինքնահռչակ խամաճիկային պետության պաշտոնական ճանաչման գործնթացի սկիզբ: Ինչպե՞ս են մեկնաբանում իրենց քայլը ռուս դիվանագետները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կիպրոսում Ռուսաստանի դեսպանը պարզաբանել է, որ այս քայլը պայմանավորված է ընդամենը հումանիտար  բնույթի […]

̰
Մհեր Գրիգորյանը և ՀՀ-ում առաքելությունն ավարտող Անդրեա Վիկտորինը բարձր են գնահատել համագործակցության արդյունքում ՀՀ-ԵՄ հարաբերություննում արձանագրված ձեռքբերումները

20:43 10.08.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում, մասնավորապես, Հայաստանի համար դժվար ժամանակահատվածում, կատարված կարևոր աշխատանքի և ներդրված […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահը Լաչինի միջանցքի թեմայով հեռախոսազրույցներ է ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ

20:39 10.08.2023

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին X-ի հարթակում հայտնել է, որ Լաչինի միջանցքի թեմայով բովանդակային հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ: «Որպես ԵԱՀԿ նախագահ՝ ես ընդգծեցի, որ պետք է գերակայեն մարդասիրական նկատառումներն ու մարդկանց կենսական կարիքները։ Պատրաստ ենք օգտագործել ԵԱՀԿ-ի գործիքները՝ աջակցելու կայուն խաղաղության […]

̰
Քրիստոնյաների և Հըզբոլլահի անդամների միջև բախումներից հետո լիբանանյան բանակը վերահսկողության տակ է վերցրել Քահալի քաղաքը

19:50 10.08.2023

Լիբանանյան բանակը լիովին վերահսկում է իրավիճակը Բեյրութ-Դամասկոս մայրուղու վրա գտնվող քրիստոնյաներով բնակեցված Քահալի քաղաքում, որտեղ չորեքշաբթի օրը բախումներ են սկսվել «Հեզբոլլահի» շիա աշխարհազորայինների և տեղի բնակիչների միջև։ Այս մասին ասվում է զինված ուժերի հրամանատարության հայտարարության մեջ, որը տարածել է «Ալ Վաթանիյա» գործակալությունը։ «Քահալիում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվել, որոնք թույլ են տվել վերսկսել երթևեկությունը ռազմավարական […]

̰
Լվովի Մարսի դաշտում արտաշիրիմվել են ավելի քան 650 մարդու մնացորդներ

19:22 10.08.2023

653 մարդու աճյունն արտաշիրիմվել է Լվովի Մարսի դաշտում գտնվող հուշահամալիրում, որտեղ գտնվում էին Առաջին համաշխարհային պատերազմի և խորհրդային ժամանակաշրջանի զոհված զինվորների գերեզմանները, չորեքշաբթի հայտնել է քաղաքի քաղաքապետարանը Telegram-ի իր ալիքում։ «Լվովում, Լիչակովի զինվորական գերեզմանատանը ավարտվել է արտաշիրիմման առաջին փուլը։ Մասնագետներն այստեղ աշխատել են չորս ամիս։ Ընդհանուր առմամբ, նրանք գտել են 653 մարդու աճյուն, որոնցից 26-ը […]

̰
Ի՞նչ գործառույթներ ունի ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը

19:01 10.08.2023

Ի՞նչ գործառույթներ ունի ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը. ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գլխավոր մասնագետ Մելանյա Խաչատրյանը ներկայացնում է ծառայության հիմնական գործառույթները, նաև մանրամասներ հաղորդում Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ վերահսկիչ-վեստուգիչ ծառայության կատարած աշխատանքի մասին։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Սուրեն Պապիկյանը Լեհաստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

18:20 10.08.2023

Օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպանության պաշտպանության հարցերով և ռազմաօդային ուժերի կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Սկվեչինսկիին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն: Քննարկվել են պաշտպանության ոլորտում […]

̰
ՀՀ ԱԽ քարտուղարը և Ֆրանսիայի դեսպանը շեշտել են Լաչինի միջանցքի արգելափակման վերացման անհրաժեշտությունը

17:57 10.08.2023

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: «Շնորհավորել եմ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ դեսպանը կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում: Կարևորել եմ Ֆրանսիայի հետ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում զրուցակցիս հետ քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող […]

̰
Հաագայի շրջանային դատարանը վճիռ է կայացրել Նիդերլանդներում ադրբեջանաթուրքական ասոցիացիայի ղեկավարի նկատմամբ՝ հայերի հանդեպ ատելություն քարոզելու համար

17:48 10.08.2023

Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության և Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի առանձին հայցերից հետո Հաագայի շրջանային դատարանը վճիռ է կայացրել Նիդերլանդներում ադրբեջանաթուրքական ասոցիացիայի ղեկավարի նկատմամբ՝ հայերի հանդեպ ատելություն քարոզելու և հրապարակայնորեն վիրավորելու համար։ Այս մասին X-ի (Twitter) իր միկրոբլոգում տեղեկացրել է Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։

̰
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հրաժարականի դիմումի մասին

17:39 10.08.2023

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը 2023 թվականի օգոստոսի 10-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի […]

̰
Վլադիմիր Վարդանյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

17:33 10.08.2023

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն օգոստոսի 10-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` Վլադիմիր Վարդանյանը հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցության արդյունքում ավելի կխորանան դինամիկ զարգացող հայ-ֆրանսիական հարաբերությունները: «Դուք Հայաստանում դեսպան եք նշանակվել այն ժամանակահատվածում, […]

̰
Ադրբեջանի իրական նպատակի ազատ և օբյեկտիվ լուսաբանումը կարևոր դեր է խաղում այդ երկրի շարունակական քարոզչության դեմ․ ԱԳՆ խոսնակ

13:08 10.08.2023

Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակ լինելու վերաբերյալ միջազգային հրապարակումներին։ Իսկ միջազգային մամուլը գրում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրման մասին՝ հղում անելով նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Մորենո Օկամպոյի եզրակացություններին։ «Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման և Ադրբեջանի իրական նպատակի ազատ և օբյեկտիվ լուսաբանումը կարևոր դեր […]

̰
Ամերիկահայերը Գլենդելում մայրուղի են փակել Արցախում տիրող իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու համար

11:56 10.08.2023

ԱՄՆ Գլենդել քաղաքում հարյուրավոր ամերիկահայ ցուցարարներ օգոստոսի 9-ի գիշերը փակել են մայրուղիներից մեկը, որպեսզի ուշադրություն հրավիրեն Արցախում տիրող ճգնաժամի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիան լուսաբանել է ABC7 լրատվամիջոցը։ Ցուցարարները փակել են Սենտրալ և Բրենդ պողոտաների մի մասը, այնուհետև հավաքվել են մայրուղու գոտիների վրա և պաստառներ պահել՝ կոնգրեսական Ադամ Շիֆին կոչ անելով աջակցել Արցախին։ Վերջին օրերին ցուցարարները […]

̰
Հրապարակվել է Էկվադորի նախագահի թեկնածուի սպանության տեսանյութը

11:46 10.08.2023

Տեսանյութ է հայտնվել Էկվադորի նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի վրա հարձակման մասին, որի հետևանքով նա մահացել է։ Կադրերում երեւում է, թե ինչպես է քաղաքական գործիչը նստում մեքենան։ Այս պահին կրակոցներ են լսվում։ Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի Կիտոյում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։ Հարձակման հետևանքով վիրավորվել է ինը մարդ։ Միջադեպից հետո յոթ թեկնածուներից հինգը հայտարարեցին իրենց քարոզարշավը […]

̰
Գնել Սանոսյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին

11:36 10.08.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։ Երկուստեք կարևորվել է հայ-իրանական ջերմ, բարեկամական հարաբերությունները և այն խորացնելու անհրաժեշտությունը։ «Ուրախալի է փաստել, որ մեր հարաբերությունները լավ տեմպերով զարգանում […]

̰
Պարույր Հովհաննիսյանն ու Դեմյան Մերֆին ընդգծել են Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը

23:00 09.08.2023

Օգոստոսի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի տնօրեն Դեմյան Մերֆիին ու քաղաքականության տնօրեն Սառա Արքինին, որոնք ՀՀ-ում են գտնվում հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենեդեսի հանձնարարությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր սրվող հումանիտար ճգնաժամը: Ընդգծվել է Լաչինի միջանցքի արգելափակման […]

̰
Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են Ստամբուլում կանխատեսվող աղետալի երկրաշարժին

22:40 09.08.2023

Ստամբուլի Բողազիչի համալսարանի Սեյսմոլոգիայի գիտական կենտրոնը անցկացված խորը ուսամնասիրության արդյունքում եկել է եզրակացության, որ Բոսֆորից ոչ հեռու շուտով շատ ուժգին երկրաշարժ է տեղի ունենալու: Մինչ այդ նման կանխատեսումներ են արել նաև ուրիշ գիտական խմբեր: Թուրքիայի կառավարությունը մշակել է արտակարգ միջողառումների ծրագիր, որը մտադիր են իրականացնել մոտ ամիսների ընթացքում՝ սպասվող աղետի հետևանքները մեղմելու նպատակով Որտե՞ղ է […]

̰
Քիմ Քարդաշյանն ու Էրիկ Էսրայելյանն անդրադարձել են Օկամպոյի՝ Արցախում ստեղծված իրավիճակին նվիրված զեկույցին

21:38 09.08.2023

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը «Ինստագրամ»-ի իրենց պաշտոնական էջերում հրապարակել են Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին զեկույցը՝ հորդորելով տարածել այն, փոխանցում է Արմենպրեսը: «Լուիս Մորենո Օկամպոն Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազն է: Նա պնդում է, որ Ադրբեջանի […]

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ

20:31 09.08.2023

Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն իսկ շուրջ 8 ամիս տևող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող իրավիճակը, որը միջազգային հանրության աչքերի առաջ կարող է վերածվել իրական հումանիտար աղետի: Նախարար […]

̰
BACK_TO_TOP