11:04 11.08.2023
Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։ Շվիդկոյն ականավոր ռուս արվեստաբան է, հասարակական, պետական և մշակութային գործիչ։ Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր։
ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչն իր դիմումում մասնավորապես ասում է.
«Մեծարգո Նիկոլ Վովայի,
Ինչպես Ձեզ հավանաբար հայտնի է, Երևանի առաջին ատյանի դատարանը սույն թվականի հուլիսի 30-ին կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, արտակարգ և լիազոր դեսպան, պրոֆեսոր Արմեն Բագրատի Սմբատյանին կալանավորելու որոշում է ընդունել։
Երևանի դատական իշխանության այս քայլը չի կարող չառաջացնել լուրջ անհանգստություն, քանի որ միանգամայն ոչ իրավաչափ է։
Հանրահայտ է, որ Արմեն Սմբատյանի հետ ինձ կապում են ընկերական և մասնագիտական բազմամյա հարաբերությունները։ Մենք երկուսս էլ եղել ենք մեր երկրների մշակույթի նախարարներ, արտաքին գործերի նախարարությունում աշխատելու շրջանում համագործակցել ենք (ԱԳՆ-ում ես ծառայում եմ մինչ օրս)։ Սերտ գործակցություն ենք ունեցել այն ժամանակ, երբ Արմեն Սմբատյանը ներկայացնում էր Հայաստանն ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամում, այնուհետև այդ հիմնադրամի գործադիր տնօրենն էր։ Համատեղ զբաղվում էինք Հայաստանի և Ադրբեջանի մշակութային գործիչների, գիտական և ստեղծագործ մտավորականության միջև «կամուրջների կառուցման» գործով (2007, 2009թթ.- խմբ.)։
Հատկապես այս ամենն է թույլ տալիս ինձ խոսել Արմեն Սմբատյանի մասին որպես հայրենասեր, անվերապահորեն իր հայրենիքին նվիրված մարդու։ Անվիճելի է նրա մեծ ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններում, երբ նա Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն էր։ Նրա փայլուն կազմակերպչական որակները և ռազմավարական տեսլականի ունակություններն ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մարդասիրական նախաձեռնություններին հաղորդում էին այնպիսի մասշտաբ, որ ԱՊՀ բոլոր երկրներում դրանք դառնում էին հիշարժան իրադարձություն։
Հասկանալի է, որ օրենքի առջև բոլորն են հավասար։ Եվ հատկապես այդ պատճառով չեմ կասկածում, որ դատական գործընթացը լույս կսփռի այս գործի բոլոր չպարզաբանված ասպեկտների վրա, ինչի արդյունքում Արմեն Սմբատյանը հնարավորություն կունենա վերականգնելու իր բարի անունն ու հեղինակությունը։ Միաժամանակ չափազանցված չի լինի ասել, որ հաշվի առնելով Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդման գործում նրա հասարակական գործունեությունը՝ մինչ դատաքննության ավարտն Արմեն Սմբատյանին ազատազրկելը երկրի հեղինակության համար լուրջ ռիսկեր է պարունակում միջազգային իրավունքի տեսակետից։
Հավատացեք, ես առաջնորդվում եմ ոչ միայն Արմեն Սմբատյանի նկատմամբ ընկերական զգացմունքներով։ Հայ գործընկերների հետ իմ բազմամյա աշխատանքի ընթացքում (առաջին անգամ ինձ բախտ է վիճակվել գալ Երևան մոտ կես դար առաջ) ես թափանցել եմ Հայաստանի մշակույթի մեջ, զգացել եմ հայ ժողովրդի հզոր և ողբերգական պատմությունը, նրան բաժին հասած ամենածանր փորձությունները հաղթահարելու ունակությունը։ Հասկանում եմ, որ այսօր էլ Հայաստանն ապրում է զարգացման բարդ ժամանակաշրջան, որը պահանջում է հանրության համախմբում և բարեկամների օգնություն։
Գիտեմ, որ Հայաստանում գործադիր և դատական իշխանությունները տարանջատված են։ Բայց վստահ եմ նաև, որ Դուք, մեծարգո Նիկոլ Վովայի, կարող եք նպաստել գործի օբյեկտիվ քննությանը բացառապես դատական կարգով։
Խնդրում եմ համարել Ձեզ ուղղված իմ այս դիմումը որպես Արմեն Սմբատյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն։
Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում իմ կոչին ցուցաբերած ուշադրության համար։Միխայիլ Շվիդկոյ»։
13:45 28.06.2025
Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»13:30 28.06.2025
Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի իքս ամսաթվից հանրային-քաղաքական-հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս […] ...
13:14 28.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...