Ադրբեջանն առաջարկում էր Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում ներառել Տավուշի անկլավների հարցը․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+20.5 oC

Ադրբեջանն առաջարկում էր Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում ներառել Տավուշի անկլավների հարցը․ Փաշինյան

13:08 20.06.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստի շուրջ բանակցությունների վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում վարչապետը նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակող հայտարարության տեքստի շուրջ բանակցությունները սկսվել էին դեռևս նոյեմբերի 6-ին։

«Ես համաձայնեցի այդ թեմայով բանակցություններ սկսել, ըստ էության, պայմանով, որ դրանում չլինեն Շուշին և Հայաստանի տարածքով միջանցքին վերաբերվող դրույթներ, ինչպես նաև առաջարկելով, որ մենք Աղդամի շրջանը վերադարձնենք Հադրութի շրջանի դիմաց, որը Ադրբեջանը հսկողության տակ էր առել։ Սա էր եռակողմ հայտարարությունը ստորագրելուն ուղղված գործընթացի մեկնարկը։ Ես հասկանում էի, որ հասել ենք շրջադարձային կետի։ Եթե կարողանում ենք պահել Շուշին, դա շրջադարձ է, եթե չենք կարողանում պահել Շուշին՝ դա էլ է շրջադարձ։
Բայց նոյեմբերի 8-ի դրությամբ, որքան էլ ինձ ասում էին, որ Շուշիի մի մասը մեր հսկողության տակ է, հասկանում էի, որ այն ամբողջությամբ հետ բերել այլևս չէինք կարող։ Լեռնային Ղարաբաղի նախագահը ահազանգում էր Ստեփանակերտի խոցելի լինելու մասին, և կար հավանականություն, որ ադրբեջանցիները, գործնականում լուծելով Շուշիի հարցը, Շոշ գյուղի կողմից կսկսեին գրոհ դեպի Ստեփանակերտ՝ շարունակելով դեպի Ասկերան և այդտեղից արդեն թիկունքից խփելով Պաշտպանության բանակի պաշտպանական շրջաններին ու թիկունքից մտնելով Հաթերք, Սոթք հատված։ Բանակցությունները վարվում էր Ռուսաստանի Դաշնության նախագահի միջոցով, նոյեմբերի 8-ին նրա հետ ունեցել եմ շուրջ 20 հեռախոսային խոսակցություն, իսկ 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում՝ շուրջ 60 հեռախոսային խոսակցություն։ Եվ շատ արագ պարզ դարձավ, որ Ադրբեջանը չի ընդունում Աղդամը Հադրութի դիմաց բանաձևը և , ի վերջո, քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ոչինչ չէր ասվում Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարի, յոթ շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, այդտեղ և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի առավոտյան ինքը ստորագրել է այդ տեքստը, սակայն պարզվել է, որ Ադրբեջանը այդ տեքստը չի ստորագրում և առաջ է քաշում մի շարք նոր պահանջներ։

«Գործընթացի կուլմինացիան նոյեմբերի 9-ի երեկոն էր, երբ պարզվեց, որ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր լրացումներ է առաջարկվում։ Սա նշանակում էր, որ առավոտյան իմ ստորագրած տեքստը այլևս ուժի մեջ չէ։ Բայց այն պահին, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը ասաց, որ Ադրբեջանն առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին, ես հայտարարեցի, որ բացառվում է, որ այդպիսի փաստաթուղթ ստորագրեմ։ Ու պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել այդ կետը հանել փաստաթղթից։ Զուգահեռ՝ կեսգիշերին մոտ, սկսեցին լուրեր գալ մարտական գործողությունների ակտիվացման և այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով անօդաչու թռչող սարքեր կան։ Ի վերջո, բարդ, տևական քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որը հայտնի է բոլորիդ, որն, իհարկե, ավելի վատն էր, քան նույն օրն առավոտյան իմ կողմից ստորագրված տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի մարզի անկլավների վերադարձ»,- ասաց Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:24 20.05.2025

Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Լավագույն ֆուտբոլիստը Մեսսին է, բայց ես ցանկանում եմ գրել իմ պատմությունը․ Յամալ

12:15 20.05.2025

Լավագույն ֆուտբոլիստը Մեսսին է, բայց ես ցանկանում եմ գրել իմ պատմությունը․ Յամալ

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը նշել է իր կարծիքով պատմության լավագույն ֆուտբոլիստին: «Պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է, բայց ես ցանկանում եմ գրել իմ պատմությունը»,- 17-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն: Ընթացիկ մրցաշրջանում Յամալը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 53 հանդիպում, խփել 17 գոլ, կատարել 25 գոլային փոխանցում: ...

Մեկնարկում է «Դպրոցական լավագույն մինի այգի» հինգերորդ մրցույթը

12:07 20.05.2025

Մեկնարկում է «Դպրոցական լավագույն մինի այգի» հինգերորդ մրցույթը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցության» հիմնարկի հետ համատեղ մեկնարկում են «Դպրոցականի հետ համատեղ լավագույն մինի այգի» ամենամյա մրցույթը: Այս տարի մրցույթն անցկացվում է հինգերորդ անգամ՝ որպես «Դպրոցական սնունդ» ծրագրի անբաժանելի մաս։ 2021 թվականից մեկնարկած այս նախաձեռնությունը դպրոցների համար […] ...

SHANTNEWS

12:00 20.05.2025

SHANTNEWS

Կումայրիի բաժնի ոստիկանները բացահայտեցին «Հարավկովկասյան երկաթուղուց» կատարված գողությունը

11:55 20.05.2025

Կումայրիի բաժնի ոստիկանները բացահայտեցին «Հարավկովկասյան երկաթուղուց» կատարված գողությունը

Մայիսի 17-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի տարածքից գողություն է կատարվել: Նախնական տվյալներով՝ ընկերությանը պատճառվել էր հինգ միլիոն դրամի վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Գյումրի քաղաքի 33-ամյա երկու բնակիչ: Նրանք ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Շիրակի մարզային […] ...

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

11:50 20.05.2025

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանի եւ Հռիփսիմե Հունանյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը մայիսի 20-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող […] ...

BACK_TO_TOP