22:54 13.05.2023
Ռուսաստանը կտրականապես մերժում է թուրքական ընդդիմության մեղադրանքները՝ այս երկրում նախագահական ընտրություններին միջամտելու մասին, «դա բացառվում է», – շաբաթ օրը ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հարգելու է թուրք ժողովրդի ընտրությունը։
ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քլչդարօղլուի հայտարարությունը Թուրքիայի նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության մասին՝ Կրեմլի ներկայացուցիչը համաձայնել է, որ պարոն Քլչդարօղլուի այս «հայտարարությունը շատմեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում».
«Մենք անմիջապես հայտարարեցինք, որ կտրականապես մերժում ենք Թուրքիայի ընտրություններին միջամտելու մեղադրանքները, դա բացառվում է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
«Ընդհանուր առմամբ, մենք չափազանց հիասթափված ենք Թուրքիայի ընդդիմության այս հայտարարությունից»,- ասել է Պեսկովը։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հենց ընդդիմադիր կուսակցությունն է իրեն անվանում Աթաթուրքի անմիջական հետևորդներ։
«Հարկ է հիշեցնել, որ հենց Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և ժամանակակից Թուրքիայի արտաքին քաղաքական հայացքների ճարտարապետ Աթաթուրքն էր ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման հավատարիմ ջատագովը, հենց Աթաթուրքի օրոք դրվել է մեր բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների հիմքը»,- հայտարարել է Պեսկովը։ «Պարոն Քլչդարօղլուի նշված հայտարարությունը ակնհայտորեն հակասում է Աթաթուրքի այս տեսլականին»,- ընդգծել է նա։
Նա նշել է, որ Ռուսաստանն իր հերթին գնահատում է հարաբերությունների այն մակարդակը, որը ձեռք է բերվել վերջին տարիներին։
«Իհարկե, մենք հարգելու ենք թուրք ժողովրդի ընտրությունը»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը՝ հավելելով,-Ընդդիմության առաջնորդն ասաց, որ ապացույցներ ունի [Թուրքիայի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին], դեռ չի ներկայացրել դրանք»։
Նա վստահություն է հայտնել, որ ընդդիմությունը չի կարողանա դա անել, քանի որ դրանք իրականում գոյություն չունեն»։
23:59 22.05.2025
Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգըԿենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...
23:57 22.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 22.05.2025
2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...
23:50 22.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...
23:44 22.05.2025
Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...
23:40 22.05.2025
Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունըԻնչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...