17:25 13.05.2023
Թուրքիայում մայիսի 14-ի ընտրություններում նախագահի պաշտոնի համար առաջադրված էր 4 թեկնածու։ Մայիսի 11-ին, սակայն, «Երկիր» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ետ վերցրեց թեկնածությունը և պայքարում մնացին 3 թեկնածու․ Ռեջեփ Թայիփ Էրդողան («Ժողովուրդ» դաշինք), Քեմալ Քըլըչդարօղլու («Ազգ» դաշինք) և Սինան Օղան («Նախնի» դաշինք)։
Խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու համար պայքարելու են Էրդողանի թեկնածությունն առաջադրած «Ժողովուրդ» [1] և Քըլըչդարօղլուի թեկնածությունն առաջադրած «Ազգ» [2] դաշինքները։
Երրորդ ուժ դառնալու պայքար է մղելու ձախակողմյան «Աշխատանք և ազատություն» դաշինքը [3] , որը նախագահի թեկնածու չի առաջադրել և կոչ է արել աջակցել նախագահի թեկնածուներից Քըլըչդարօղլուին։
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայում գործող հետազոտական 10 կենտրոնի (KONDA, ORC, YÖNEYLEM, AVRASYA, MAK, AREA, ALF, METROPOLL, GENAR, SAROS) մայիս ամսվա սոցհարցումների արդյունքների միջինացված տվյալներով՝ «Ժողովուրդ» դաշինքն ունի 43,97% վարկանիշ, «Ազգ» դաշինքը՝ 39,55% վարկանիշ, «Աշխատանք և ազատություն» դաշինքը՝ 11,75%։
Հետազոտական ևս թվով 12 կենտրոնի (SER-AR, ORC, MAK, AVRASYA, SAROS, ARTI BIR, KONDA, AREA, GENAR, OPTIMAR, ALF, ADA) մայիս ամսվա սոցհարցումների արդյունքների միջինացված տվյալներով՝ «Ժողովուրդ» դաշինքի նախագահի թեկնածու Ռ․ Էրդողանն ունի 46.15% վարկանիշ, «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Ք․ Քըլըչդարօղլուն՝ 48,83% վարկանիշ։
Եթե նախագահի թեկնածուներից որևէ մեկը չհավաքի 50%+1 ձայն, ընտրության երկրորդ փուլ է կայանալու և մրցելու են ամենաբարձր ձայներ հավաքած առաջին երկու թեկնածուները։
23:59 22.05.2025
Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգըԿենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...
23:57 22.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 22.05.2025
2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...
23:50 22.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...
23:44 22.05.2025
Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...
23:40 22.05.2025
Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունըԻնչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...