Թուրքիան բռնակալության ստվերում գնում է ընտրության. Washington Post – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+24.09 oC

Թուրքիան բռնակալության ստվերում գնում է ընտրության. Washington Post

18:15 08.05.2023

Համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում են հայտնվել  մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունների վերաբերյալ կատարված վերլուծությունները, որտեղ քննադատվում է Էրդողանի իշխանությունը։

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ «Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին պատկանող ամերիկյան առաջատար թերթերից մեկը ՝ «Washington Post»-ը, հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ Թուրքիայում ընտրությունների վրա մեծանում է «դեսպոտիզմի ստվերը»։

Խմբագրականում նշվում է, որ մայիսի 14-ի ժողովրդավարական ընտրությունները քննություն  կլինեն  այն բանի, թե արդյո՞ք  Էրդողանն ունի կարողություն ազատվելու իր միանձնյա կառավարման լծից։

Հոդվածում նաև նշվում է, որ Էրդողանի «զուսպ առաջնորդի» կերպարը, որը նա կերտել էր, երբ առաջին անգամ եկավ իշխանության, մեծ մասամբ անհետացել է։

Թուրքիայի ընտրությունները կարևոր են ԱՄՆ-ի և Եվրոպայի համար և կասկածներ կան, որ Թուրքիան դեպի Ռուսաստան ապրանքների  առաքման  գործում կարևոր դեր է խաղում՝ խախտելով  Արևմուտքի սահմանած պատժամիջոցները։

Թերթը նշում է, որ Էրդողանն իր աշխարհաքաղաքական դիրքերը  ուժեղացնելու համար երկակի խաղ է խաղում՝ ֆինանսական աջակցություն ստանալով Ռուսաստանի, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի նման ավտորիտար երկրներից։

Մյուս կողմից էլ Էրդողանի՝ Թուրքիային հասցրած վնասն այն է, որ նա պահպանել է իր իշխանությունը՝ հրահրելով հակամարտություններ, ճնշելով հասարակության ակտիվ հատվածին, բանտարկելով այլախոհներին և լրագրողներին։

«Պետական հաստատությունները խոնարհվեցին նրա բռնակալության առջև և դրա ամենավառ օրինակը Կենտրոնական բանկն է»։

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին՝ շեշտվելով, որ այն շատ մեծ վնաս է հասցրել Էրդողանի իմիջին։

Մասնավորապես երկրաշարժի ժամանակ շինարարական չափանիշներին չհամապատասխանող շենքերի փլուզումը բազմաթիվ մարդկանց կողմից ընկալվեց որպես կոռուպցիայի և վատ կառավարման ցուցիչ և ասոցացվում Էրդողանի վատ կառավարման հետ։ Ընդդիմության թեկանածու Քեմալ Քըլըչդարօղլուի տան խոհանոցում նկարահանված  տեսանյութերը հակադրվում են Էրդողանի 1000 սենյականոց պալատին։

Իսկ վերջում հիշեցում է արվում, որ Քըլըչդաչօղլուն խոստացել է միավորել Թուրքիան, նախագահել ընդամենը մեկ շրջանով և «կապանքներից ազատել» Կենտրոնական բանկը,  դատարաններն ու դիվանագիտությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրապետության նախագահն ընդունել է ՉԺՀ Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրենին

14:51 23.05.2025

Հանրապետության նախագահն ընդունել է ՉԺՀ Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահը շնորհակալություն է հայտնել վերջին հինգ տարիների ընթացքում սեյսմիկ հետազոտությունների ոլորտում հայ-չինական արդյունավետ համագործակցության և ներդրումների համար: Դոկտոր Կունը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և ջերմ ընդունելության համար և նշել, որ առաջին անգամ լինելով Հայաստանում շատ […] ...

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է մեր երկրում Հնդկաստանի դեսպանին

14:43 23.05.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է մեր երկրում Հնդկաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 23-ին խորհրդարանում ընդունել է Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: ԱԺ փոխնախագահը կարեւորել է վերջին տարիների երկկողմ բարձրաստիճան այցերը, խորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը, արտաքին գերատեսչությունների եւ պաշտպանության նախարարությունների միջեւ երկխոսությունները: Այս համատեքստում Հայաստանում Հնդկաստանի ռազմական կցորդի նշանակումը Հակոբ Արշակյանը կարեւոր քայլ է որակել: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով […] ...

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի հեռացնի Ամորիմին

14:31 23.05.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի հեռացնի Ամորիմին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին չի հեռացնի պաշտոնից, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Մանչեսթեր Յունայթեդն» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել էր Լոնդոնի «Տոտենհեմին», իսկ Պրեմիեր լիգայում վերջին տուրից առաջ 39 միավորով 16-րդն է: 40-ամյա Ամորիմը նոյեմբերից է գլխավորում «Մանչեսթեր Յունայթեդը»: ...

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

14:20 23.05.2025

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

Մայիսի 21-ին՝ ժամը 15.30-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի գործընկերների հետ իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Երևանի Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և Ավանի բաժին են տեղափոխել Կապանի բնակիչ 39-ամյա տղամարդու: Նա հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...

Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

14:08 23.05.2025

Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

Մայիսի 23-ին, ժամը 08:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում բեռնատար ավտոմեքենայից ծուխ է նկատվում։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։14-ին, մարվել՝ 09։17-ին։ Այրվել է «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի սրահը։  Վարորդը դեմքի և ձեռքերի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է […] ...

Դեռևս հունվարին որոշել էի, որ այս տիտղոսը մերն է լինելու․ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ

14:00 23.05.2025

Դեռևս հունվարին որոշել էի, որ այս տիտղոսը մերն է լինելու․ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկողլուն մեկնաբանել է Եվրոպա լիգայում գրանցած հաղթանակը: «Դժվար է էմոցիաները բառերով արտահայտելը: Ես հպարտ եմ իմ խաղացողներով: Մի առիթով Ավստրալիայի վարչապետն ասաց, որ անսպասելի հաղթանակը հաղթանակ է իրական հավատացողների համար: Այս տղաներն անհավանական են, քանի որ ոչ մի րոպե չեն կասկածել իմ աշխատանքի վրա: Դեռևս հունվարին որոշել էի, որ այս […] ...

BACK_TO_TOP