Կառավարությունն առաջարկում է հանել գործունեության որոշ տեսակների մասով ծանուցման պահանջը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+31.09 oC

Կառավարությունն առաջարկում է հանել գործունեության որոշ տեսակների մասով ծանուցման պահանջը

15:10 26.04.2023

Կառավարությունն առաջարկում է հանել գործունեության որոշ տեսակների մասով ծանուցման պահանջը: Արդյունքում դրանցով զբաղվող տնտեսվարողներն այլեւս պարտավորված չեն լինի ներկայացնել համապատասխան ծանուցում եւ վճարել պետական տուրք. այդ մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 26-ի նիստում:

Գործադիրը երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Գործունեության իրականացման ծանուցման մասին« ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ, մասնավորապես, խոսքը վերաբերում է անասնաբուժության բնագավառում օգտագործվող կիսապատրաստուքների, բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների արտադրությանը կամ վաճառքին, ինչպես նաեւ անասնաբուժասանիտարական փորձաքննությանը:

Ըստ Անի Իսպիրյանի` վերջին տարիներին վերոնշյալ ոլորտներում գործունեություն ծավալելու համար ընդհանրապես դիմողներ չեն եղել:

Պարտադիր ծանուցման ցանկից կհանվեն նաեւ 100 հազար լիտրից ավելի շշալցված կոնյակի իրացման եւ ներմուծման գործունեությամբ զբաղվելու համար ծանուցման պահանջը եւ համապատասխան պետական տուրքի վճարման անհրաժեշտությունը:

Վիսկիների, ռոմի, ջինի, սպիրտային այլ թուրմերի եւ մինչեւ 22 տոկոս սպիրտ պարունակող այլ խմիչքների արտադրության գործունեության տեսակները կմիավորվեն եւ դրանցով զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար կսահմանվի 3.0 մլն. դրամ տարեկան պետական տուրք:

Անի Իսպիրյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական, ինչպես նաեւ որոշ օրենքների` ավելի ուշ ուժի մեջ մտնելու վերաբերյալ առաջարկներ, որոնք ընդունվել են:

Հանձնաժողովականները կողմ են արտահայտվել օրենսդրական նախաձեռնությանն ու տվել դրական եզրակացություն:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթի քննարկումը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը գործընկերներին տեղեկացրել է, որ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ առաջիկայում նախատեսվում են շինթույլտվությունների վերաբերյալ եւ փոքր ու միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողների հետ աշխատանքային քննարկումներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

18:23 12.06.2025

Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդի հերթական նիստը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդի անդամներին ներկայացրել է մանրամասներ ծրագրի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: Օրակարգի հարցերի շրջանակում քննարկվել է վարչապետի հանձնարարականի հիման վրա՝ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խմբի ձևավորման հետ կապված հարցը: Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ […] ...

Մխիթարյանն առաջին խաղացողը կլիներ, որին ես իմ թիմ կվերցնեի․ «Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ

18:18 12.06.2025

Մխիթարյանն առաջին խաղացողը կլիներ, որին ես իմ թիմ կվերցնեի․ «Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ

«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն 2024-ի հոկտեմբերին La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում շատ դրական էր արտահայտվել Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին: «Մխիթարյանն առաջին խաղացողը կլիներ, որին ես իմ թիմ կվերցնեի: Տեսել եմ՝ ինչպես է նա մարզվում, տեսել եմ նրա խաղային որակները, տեսել եմ՝ ինչպես է վերաբերում իր թիմակիցներին: Մեր օրերում հեշտ չէ գտնել ֆուտբոլիստների, […] ...

Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

18:12 12.06.2025

Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: Ընդգծելով Եվրոպայի խորհրդի հետ երկարամյա համագործակցության կարևորությունը՝ նախարարը նշել է, որ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող բարեփոխումները բազմաոլորտ բնույթ ունեն՝ ընդգրկելով արդարադատության համակարգի գրեթե բոլոր ուղղությունները։ Նախարարն անդրադարձել է արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին, սահմանադրական բարեփոխումներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը՝ ընդգծելով Եվրոպայի […] ...

Հուլիսի 1-ից ՀՀ-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ. ՏԿԵՆ

18:07 12.06.2025

Հուլիսի 1-ից ՀՀ-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ. ՏԿԵՆ

2025 թվականի հուլիսի 1-ից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով և դրա տպագրված […] ...

SHANTNEWS

18:00 12.06.2025

SHANTNEWS

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

17:48 12.06.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 12-ին՝ ժամը 12:57-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ սարալանջից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն […] ...

BACK_TO_TOP