Ընդդիմությունը վերադարձել է սեփական օրակարգով, բայց օրակարգ չունի. Ալեն Սիմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+22.09 oC

Ընդդիմությունը վերադարձել է սեփական օրակարգով, բայց օրակարգ չունի. Ալեն Սիմոնյան

22:27 20.04.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ` ԱԺ ապրիլի 20-ի արտահերթ նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ ելույթ է ունեցել:

Խորհրդարանի նախագահն արձագանքել է պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթից հետո ԱԺ նիստերի դահլիճում այսօր` ապրիլի 20-ին տեղի ունեցած միջադեպին: Ալեն Սիմոնյանի խոսքով այս ամենը հետեւանք է այն բանի, որ խորհրդարան վերադարձած ընդդիմությունը, որը վերադարձել է իր օրակարգով, իրեն պարզապես սպառել է եւ օրակարգ չունի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

ԱԺ նախագահն ընդգծել է` ընդդիմությունն ընտրել է տարբեր մարտավարություններով խանգարելու, ներկայություն ապահովելու, սադրանքներ կազմակերպելու, ամբիոնից ստեր հնչեցնելու, նույն սկավառակն անընդհատ պտտելու գործելաոճը:

ԱԺ նախագահը նշել է, որ երբ ամբիոնին մոտեցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, թվացել է, թե նա պետք է հերքի նախկինում արած իր հայտարարությունները: Հարցն այն է, որ այսօր դատարանը վճիռ է կայացրել, որով Արեգնազ Մանուկյանին պարտավորեցրել է հերքել իր հնչեցրած սուտը, որով ԱԺ նախագահը եւ նրա գործընկերները մեղադրվել են միլիոնատերեր լինելու մեջ: «Զավեշտը նրանում է, որ դատարանը վճռել է, որ ինքը պետք է մոտ մեկ մլն դրամ վճարի: Կարծում եմ, որ իր ասածը տեղի ունեցավ, եւ պարտավոր է, եթե չբողոքարկի, վճարել այդ մեկ մլն դրամը»,-ասել է նա:

ԱԺ նախագահը նշել է, որ դասական քաղաքականության մեջ ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություն, սակայն ընդդիմությունը չի պահանջում անցկացնել նոր ընտրություններ, քանի որ գիտի, որ նրանց մեծամասնությունը պարզապես չի լինի նոր խորհրդարանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

10:00 11.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

BACK_TO_TOP