11:39 14.04.2023
Եվրամիությունը պատրաստվում է ներդնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը։ Այս մասին հինգշաբթի օրը CNBC-ին տված հարցազրույցում ասել է ֆինանսական ծառայությունների, ֆինանսական կայունության և կապիտալի շուկաների հարցերով եվրահանձնակատար Մեյրեդ ՄակԳինեսը։ «Եվրոպան ներկայացրել է պատժամիջոցների 10 փաթեթ, կլինի ևս մեկը»,- ՄակԳինեսի խոսքերը մեջբերում է CNBC-ի կայքը։ Եվրահանձնակատարը նշել է, որ պատժամիջոցների 11-րդ փաթեթն ուղղված է լինելու առաջին […]
11:14 14.04.2023
ՀՀ նորընտիր Պաշտպան Անահիտ Մանասյանը ծանոթացել է ՄԻՊ աշխատակազմի հետ ՀՀ նորընտիր Պաշտպան Անահիտ Մանասյանը երեկ՝ ապրիլի 14-ին, ծանոթացել է ՄԻՊ աշխատակազմի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ Անահիտ Մանասյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը ստանձնելը և ուրախ է, որ հանդիպմանը ներկա […]
10:56 14.04.2023
Թուրքիան, Սև ծովի Սաքարյա հանքավայրից գազի օգտագործումը սկսելուց հետո, նախատեսում է շարունակել վառելիքի ներկրումը, այդ թվում՝ Ռուսաստանից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նավթային ընկերության (TPAO) գլխավոր տնօրեն Մելիհ Խան Բիլգինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Գիտեք, որ բնական գազի պահանջարկի 99,5 տոկոսը բավարարվում է դրսից մատակարարումների հաշվին։ Ոչ միայն Ռուսաստանից, այլ մատակարարներ էլ կան։ Բայց, իհարկե, սեփական […]
10:49 14.04.2023
Մայիսի 1-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար: Գործընթացը սահմանվել է ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի ապրիլի 11-ի «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարանների, արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության և բացատրության (էքսկուրսիա) տոմսերի սակագներն ու արտոնությունները սահմանելու և ՀՀ մշակույթի նախարարի 2017 […]
09:31 14.04.2023
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է Նյու Յորք նահանգի շրջանային դատախազ Լետիցիա Ջեյմսի գրասենյակը, որտեղ նա ծախսել է գրեթե յոթ ժամ, ներառյալ ընդմիջումները, ցուցմունք տալու համար 250 միլիոն դոլար արժողությամբ քաղաքացիական հայցով, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Այս գործը կապ չունի անցյալ շաբաթ քաղաքական գործչի հասցեին հնչած վերջին մեղադրանքների հետ։ 2022 թվականի սեպտեմբերին փաստաբան […]
09:01 14.04.2023
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ հետախուզական մարմինները կգնահատեն գաղտնի փաստաթղթերի արտահոսքի ազգային անվտանգության հետևանքները, ինչպես նաև կվերանայեն գաղտնի տեղեկատվության հասանելիություն ստանալու սահմանված ընթացակարգերը: Այս մասին ասվում է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի՝ հինգշաբթի օրը տարածված գրավոր հայտարարության մեջ։ «Պաշտպանության նախարարությունը, սերտորեն համագործակցելով հետախուզական համայնքի և մեր միջգերատեսչական գործընկերների հետ, կշարունակի գնահատել այս չարտոնված բացահայտման ազգային անվտանգության […]
21:30 13.04.2023
Հայկական ընկերությունը հայտնվել է օտարերկրյա իրավաբանական անձանց ցանկում, որոնք կենթարկվեն ամերիկյան պատժամիջոցների: Պատճառը Ռուսաստանի համար պատժամիջոցները շրջանցելու հնարավորություն ապահովելն է: Ի՞նչ ընկերություն է այն, ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանի համար: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը տարածել է տեղեկություն այն 28 օտարերկրյա ընկերությունների մասին, որոնք մեղադրվում են ռուսաստանյան պատժամիջոցները […]
21:07 13.04.2023
Ապրիլի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Սամարղանդում՝ մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
20:24 13.04.2023
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։ Տիկին Մանասյանն իր խոսքում առանցքային է համարել Արցախի գործընկերոջ հետ արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովումը և պատրաստակամություն հայտնել գործադրելու ջանքեր՝ այդ համագործակցությունը խորացնելու և կատարելագործելու ուղղությամբ։ Կողմերը հատուկ անդրադարձ են կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում […]
20:15 13.04.2023
Ապրիլի 13-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդիպել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ: Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությանը՝ մատնանշելով ադրբեջանական կողմի հանցագործությունների վերաբերյալ կոնկրետ փաստեր և օրինակներ։ Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի […]
20:08 13.04.2023
Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան առաջարկել է միջազգային առևտրում հրաժարվել դոլարից։ Այս մասին նա հայտարարել է ապրիլի 13-ին Չինաստան կատարած այցի ժամանակ։ «Ո՞վ որոշեց, որ մեր արժույթները թույլ են և արժեք չունեն այլ երկրներում: Ո՞վ որոշեց, որ դոլարը դարձավ հիմնական արժույթը ոսկու ստանդարտի վերացումից հետո»,- ասել է նա Շանհայի Նոր զարգացման բանկում ելույթի ժամանակ։ Դա […]
19:17 13.04.2023
Ազգային ժողովն ապրիլի 13-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել […]
19:13 13.04.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոլդովայի արտակարգ և լիազոր դեսպան Վալերիու Քիվերին (նստավայրը՝ Կիև): Ողջունելով նորանշանակ դեսպանին` Հանրապետության նախագահը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել:: «Համոզված եմ, որ Ձեր նշանակումը իսկապես կնպաստի մեր երկրների հարաբերությունների զարգացմանը, հաշվի առնելով նաև Ձեր դիվանագիտական հարուստ փորձը: Վստահեցնում եմ, որ Հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակում […]
18:41 13.04.2023
Իրաքը Միջազգային արբիտրաժային դատարանի կողմից Քերքուք-Ջեյհան նավթամուղին վերաբերող և հoգուտ Իրաքի կայացված արբիտրաժային որոշումը կյանքի կոչելու նպատակով հայցադիմում է ներկայացրել ԱՄՆ դաշնային դատարան։ Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ վերոնշյալ որոշման համաձայն՝ Թուրքիան պարտավորվել է փոխհատուցում վճարել Իրաքին, իսկ Իրաքը՝ Թուրքիային։ Սակայն Իրաքի կողմից ԱՄՆ-ի դաշնային դատարան ներկայացված հայցադիմումի համաձայն, այն դեպքում, երբ չեղարկվի Իրաքի կողմից Թուրքիային ենթակա փոխատուցման գումարի […]
12:46 13.04.2023
Ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգը հնչեց գիշերվա ժամը 1.15-ին: Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բնակիչը հայտնում էր, որ շքամուտքում աղմուկ է, խնդրում էր, որ ոստիկան մոտենա: Հնարավոր հետևանքները կանխելու մտադրությամբ Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը հնարավորինս արագ մեկնեց դեպքի վայր: Միջադեպը հաջողությամբ կանխվեց, շենքի գիշերային անդորրը վերականգնվեց, սակայն երբ ոստիկանները վիճողներից մեկին ուղեկցեցին տուն, հյուրասենյակի սեղանին՝ շատ տեսանելի […]
12:21 13.04.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հերթական սադրանքին, որի հետևանքով զոհվել են հայկական զինուժի 4 զինծառայողներ, Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակին, վերահաստատել հարաբերությունները բանակցություններով կարգավորելու հայկական կողմի պատրաստակամությունը: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, […]
12:17 13.04.2023
«Ի հեճուկս մեր կողմից գործադրված բոլոր ջանքերի՝ ցավոք, չհաջողվեց Հայաստան-Ադրբեջան սահմանի Տեղ գյուղի հատվածում սահմանապահների ընթացող տեղակայումը իրականացնել առանց սրացումների». կառավարության այսօրվա նիստի մեկնարկին արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ուժերի հերթական սադրանքի հետևանքով զոհվեցին ՀՀ Զինված ուժերի 4 զինծառայողներ ՝ անձնվիրաբար կատարելով իրենց զինվորական պարտքը և պաշտպանելով […]
12:12 13.04.2023
Երևանի և Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև գործարար կապերի զարգացման, համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն են քննարկել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գյուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Լուկաս Ֆլյոթերը: Առաջարկներ են հնչել կրթության, առողջապահության ոլորտներում նոր նախագծերի և փորձի փոխանակման […]
12:04 13.04.2023
Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի ընդլայնված կազմով հանդիպումը:
11:56 13.04.2023
Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Անահիտ Մանասյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «Մեր հայրենիքի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում մեծ պատասխանատվությամբ եմ ստանձնել Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը։ Ձգտելու եմ գիտելիքներիս ու հմտություններիս ամբողջ ծավալը ծառայեցնել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշպանության բնագավառի կատարելագործմանը։ Երբ մտածում էի այն մասին, թե կարո՞ղ եմ արդյոք ստանձնել […]
11:24 13.04.2023
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տեղ գյուղում ինժեներական աշխատանքներ իրականացնող զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրանքին: Հայտարարել է, որ ի հեճուկս բոլոր ջանքերի, հնարավոր չի եղել աշխատանքներն իրականացնել առանց սրացումների: Առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել զոհված զինծառայողների հիշատակին:
11:23 13.04.2023
The New York Times-ը գրում է պատերազմի զարգացման չորս սցենարի մասին, որոնք ուսումնասիրվում են ամերիկյան հետախուզության կողմից։ Այս փաստաթուղթը գալիս է Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքից: Ամերիկյան հետախուզությունը դիտարկում է 4 հնարավոր անսպասելի սցենար, որոնք կարող են ազդել պատերազմի ընթացքի վրա։ Առաջին սցենարը Վլադիմիր Պուտինի մահն է, երկրորդը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մահը։ Երրորդ սցենարը ռուսական […]
11:14 13.04.2023
Անկարան մայիսին Մոսկվայում Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպմանը մտադիր է Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց վարել չորս կետերով, հինգշաբթի գրում է Hürriyet թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ մայիսի սկզբին Մոսկվայում նախատեսված է Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։ «Թուրքիայի և Սիրիայի միջև […]
10:49 13.04.2023
Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի ԱԳ նախարարները և Պակիստանի արտաքին գործերի պետնախարարը հանդիպում են անցկացնում Սամարղանդում, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մինչ հանդիպման մեկնարկը Սերգեյ Լավրովը, Քին Գանգը, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Ռաբբանի Խարը միասին լուսանկարվել են, որից հետո հանդիպումը շարունակվել է փակ ձևաչափով։ Հինգշաբթի օրը Սամարղանդում անցկացվում է Աֆղանստանի հարեւան երկրների նախարարական համաժողովը, որին մասնակցում են […]
09:51 13.04.2023
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան: Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:
08:04 13.04.2023
Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրների: Նախարար Միրզոյանը ներկայացրել է նախօրեին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի մանրամասներ՝ նշելով, որ այն Ադրբեջանի ընդհանուր ագրեսիվ քաղաքականության հերթական […]
22:38 12.04.2023
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կմասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին, նույնիսկ, եթե իր դեմ առաջ քաշված մեղադրանքները հաստատվեն ու նա մեղավոր ճանաչվի: «Ես ընտրապայքարից դուրս չեմ գա ոչ մի դեպքում: Դա իմ ոճը չէ», – ասել է նա «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Թեև նրան առաջադրված մեղադրանքը […]
21:25 12.04.2023
Ապրիլի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց քաղաքամայր Երևանում Հայոց Եկեղեցու առաքելության արդյունավորմանն ի նպաստ ձեռնարկվող քայլերին, մասնավորապես եկեղեցիների և եկեղեցական կառույցների բարվոք պահպանման և տարածքների բարեկարգման խնդիրներին։ Այս առումով կարևորվեց գործակցությունը քաղաքապետարանի հետ՝ ապահովելու երևանցիների հոգևոր կյանքի պատշաճ կազմակերպումը։ ✔️Խոսվեց նաև […]
19:52 12.04.2023
Սահմանային լարված իրավիճակին և վերջին բախումներին «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը: Հարցին, թե դիտարկելով երեկ տեղի ունեցած բախումներին նախորդող և հաջորդող հանգամանքներ, ի՞նչ նպատակ էր այս գործությամբ հետապնդում Ադրբեջանը, Հովհաննիսյանը պատասխանել է. «Մեծ հաշվով այս սադրանքը կարելի է դիտարկել այն համալիր գործողությունների մեջ, որին որ տանում է Ադրբեջանը և որի վերջնարդյունքը ռազմական […]