19:25 12.04.2023
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Եգիպտոսի ԱԳՆ-ի ղեկավար Սամիհ Շուքրիի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին: Նրա խոսքերով՝ պաշտոնական Աթենքը ցանկանում է, որ Թուրքիայում սպասվող համապետական ընտրություններից հետո Թուրքիա-Հունաստան հարաբերությունները զարգանան էներգետիկ և մի շարք այլ ոլորտներում։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև առկա մի շարք տարաձայնություններին: Դենդիասն […]
19:14 12.04.2023
ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները պարզ են, հրապարակային ու թափանցիկ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ դրանք լեգիտիմ են ու արդարացված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`վարչապետը նման դիրքորոշում է հայտնել ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին: Փաշինյանն ընդգծել է՝ համաձայն չէ նախկին իշխանության պնդումների հետ, թե գործող իշխանության կառավարման ժամանակ փչացել են հայ-ռուսական հարաբերությունները: «Ինչո՞վ […]
18:43 12.04.2023
Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցը Հայաստանի պետական մարմինների ուշադրության կենտրոնում է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս խնդիրը պետք է չլիներ, որովհետև 2020 թվականի եռակողմ հայտարարության մեջ այդ հարցը հասցեագրված է։ Ամենատարբեր ատյաններում Ադրբեջանը փորձում է ներկայացնել, որ այսօր գերեվարման մեջ գտնվող քաղաքացիները ռազմագերի […]
13:52 12.04.2023
Ինտերնետային հասանելիություն ունեցող տեխնիկական ցանկացած միջոցները (սմարթֆոն, պլանշետ, նոութբուք) արգելվելու են ոչ միայն մարտական դիրքերում ծառայություն իրականացնող զինծառայողներին, այլ նաև զորամասերում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ «Ընդհանրապես, հեռախոսների միջոցով, որոնք ունեն ինտերնետային հասանելիություն, հակառակորդը կարող է թե տեղորոշման խնդիրը լուծել, թե տեղեկություններ ստանալ, ինչպես նաև սրանք […]
12:37 12.04.2023
Ապրիլի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել են խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փոխգործակցության, Իրանի հետ կողմերի համագործակցության, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բազմակողմ հարթակներում համագործակցության թեմաներով։ Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Մնացական Սաֆարյանը և Վահան Կոստանյանը, իսկ ՌԴ պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ […]
12:28 12.04.2023
Ազգային ժողովն այսօր գաղտնի քվեարկությամբ (կողմ՝ 65, դեմ՝ 0) համաձայնություն է տվել պատգամավոր Մ.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին: Հիշեցնենք, որ հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիրն Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել ապրիլի 11-ին: Գլխավոր դատախազն անդրադարձել էր քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալներին, ցուցմունքներին, ինչպես նաև պատասխանել էր պատգամավորների […]
11:18 12.04.2023
Բելգրադը զենք չի վաճառել և չի վաճառի ո՛չ Կիևին, ո՛չ Մոսկվային. Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ավելի քան 10 անգամ մենք հերքել ենք այդ սուտը, նորից կանենք: Սերբիան զենք չի վաճառել և չի վաճառի ո՛չ ուկրաինական, ո՛չ ռուսական կողմին, ինչպես նաև հակամարտության գոտում հարևանությամբ գտնվող պետություններին»,- […]
11:06 12.04.2023
Խորհրդարանն ապրիլի 12-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ նախորդ օրը ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները տեղակայման վայրի ճշգրտման պատրվակով մոտեցել են ինժեներական աշխատանքներ կատարող Հայաստանի ԶՈՒ ներկայացուցիչներին, սադրել, հրազենային կրակ բացել, ապա տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ վարել ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների եւ դիրքերի ուղղությամբ: […]
10:40 12.04.2023
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ երեկվանից մինչև այսօր լուսաբաց գտնվել ենք դիրքերում: Մեր տղաները ուժեղ են, հզոր, անկոտրում: Մեր պաշտպանները կատաղի ոգով երեկ հետ են մղել թշնամու ագրեսիան, պաշտպանել գյուղը և մեզ բոլորիս: Գիշերվա ընթացքում և այս պահին որևէ էական […]
10:19 12.04.2023
ՀՀ ազգային ժողովը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրել է Անահիտ Մանասյանին: 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 69-ը, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 69, դեմ՝ 0:
09:38 12.04.2023
ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը և Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին երեքշաբթի օրը հանդիպել են Վաշինգտոնում՝ քննարկելու Ռուսաստանի և Բելառուսի դեմ ուղղված միջոցառումները, ինչպես նաև Չինաստանի մարտահրավերներին արձագանքելու հարցը: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ Փաստաթղթից հետևում է, որ Հարիսը վերահաստատել է ԱՄՆ-ի «անսասան պարտավորությունները» Լեհաստանի նկատմամբ՝ համաձայն 1949 թվականին Վաշինգտոնում ստորագրված […]
09:04 12.04.2023
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը երեքշաբթի հեռախոսով քննարկել են իրավիճակը Եմենում և ընդգծել Իրանի կողմից սպառնալիքները զսպելու անհրաժեշտությունը: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ Փաստաթղթի համաձայն՝ Սալիվանը և Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը «քննարկել են մի շարք […]
22:45 11.04.2023
Արցախի իշխանությունները հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին։ Ի՞նչ օրակարգով, որտե՞ղ: 10 օր առաջ էլ Բաքուն էր հանդիպում անցկացնելու առաջարկ ուղղել Արցախին: Ինչո՞ւմ են այս երկու առաջարկների տարբերությունները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Արցախի իշխանություններն առաջարկում են այս հանդիպումն անցկացնել նույն այն վայրում, ուր կայացել էր ադրբեջանցիների հետ առաջին հանդիպումը: Խոսքը ռուս […]
19:37 11.04.2023
Ամերիկյան «Foreign Policy» ամսագիրը հոդված է հրապարակել Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների, փետրվարին տեղի ունեցած երկրաշարժի և տնտեսական ճգնաժամի վերաբերյալ։ Հեղինակ Ստեֆանի Գլինսկին հոդվածը վերնագրել է «Թուրքիան շարունակում է ապրել Էրդողանի տնտեսության հետցնցումները»։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հեղինակը գրել է, որ մոտեցող ընտրությունների ֆոնին՝ Թուրքիան շարունակում է երկրաշարժից հետո ապրել հետշոկային վիճակ, սակայն փորձում է կայունացնել նաև դրամական միավորը։ Հոդվածում, որի համար […]
19:06 11.04.2023
Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա չի նախատեսվում: Այդ մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «Ahaber» լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ: Նա հավելել է, որ նախքան ընտրությունները Էրդողանը ևս չի մեկնի Ռուսաստան: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Չավուշօղլուն նաև նշել է, որ առաջիկայում չի սպասվում Թուրքիայի ու […]
18:41 11.04.2023
«Ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի կողմից Սիրիային ուղարկած օգնությունը փաստեց, որ երկու երկրները կիսում են թե՛ ցավը, թե՛ ուրախությունը»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասել է Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը: Նա նշել է, որ Սիրիայում երկրաշարժից տուժածների թիվ շատ մեծ է, այժմ այնտեղ վերականգնման աշխատանքներ են իրականացվում և դեսպանը կոչ է արել ՀՀ-ին նույնպես միանալ […]
18:11 11.04.2023
Թուրքիայի արտգործնախարար Մևվլութ Չավուշօղլուն «A Haber»-ին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Իրաքի Սուլեյմանիե քաղաքում վերջերս տեղի ունեցած իրադարձություններին: Փոխանցւոմ է Ermenihaber.am-ը։ «Սուլեյմանիեյում ամեն տեղ վերահսկում են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD)»,- ասել է նախարարը: Չավուշղօղլուն հիշեցնելով, որ Իրաքի հյուսիսում ընկած ինքնաթիռը Սիրիայի ժողովրդավարական ուժերին է պատկանում, նշել է. «Մեր […]
14:03 11.04.2023
Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն: Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է ԵԴՈՒԳՀ հրամանատարությունը, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ռազմական ներկայացուցիչները՝ պատվո պահակախմբի և նվագախմբի մասնակցությամբ:
12:48 11.04.2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություներով, վիրահատական միջամտություններ և հետինպլանտացիոն համուղղում պահանջող ախտաբանությամբ 15 անձ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ […]
11:54 11.04.2023
Հրաչյա Սարգսյանի հրաժարականով պայմանավորված, այսօր Երևանի քաղաքապետարանում սահմանվել էր քաղաքապետի արտահերթ ընտրության օր: Կարգի համաձայն, ավագանու խմբակցությունները պետք է իրենց թեկնածուներին առաջադրեին, սակայն քվորում չապահովելու պատճառով նիստը դարձյալ չի կայացել: Մանրամասները՝ տեսանյութում:
11:38 11.04.2023
Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը։ Իշխող ուժն այդ պաշտոնում առաջադրել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Մանասյանը նախ ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառի կատարելագործման իր տեսլականը: «Մարդու իրավունքների պաշտպանը ընդդիմադիր կամ իշխանական քաղաքական գործիչ չէ, և ես իմ ամբողջ գործունեությունը և այդ ընթացքում իմ կողմից տարածվող […]
11:30 11.04.2023
Ապրիլի 10-ին լրանում է Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենաողբերգական և սարսափելի էջերից մեկի՝ Մարաղայի կոտորածի 31-րդ տարելիցը։ 1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը երկար և ինտենսիվ հրետակոծությունից հետո ներխուժեցին Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա ավան և դաժան կոտորածի ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը: Ավելի քան 50 անմեղ քաղաքացիներ դաժանաբար սպանվեցին և տանջամահ արվեցին, տասնյակ գյուղացիներ, այդ թվում՝ […]
10:48 11.04.2023
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։
10:28 11.04.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան էլ հարթ չի ընթանում, սակայն հավելել է, որ դրան այլընտրանք չկա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Իլհամ Ալիևն այս մասին ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Ալիևը նշել է, որ իր ղազախ գործընկերոջը […]
09:49 11.04.2023
Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով («Գաղտնի» նշագրմամբ) նախաքննությունն ավարտվել է: Վարույթն իրականացնող մարմնի կողմից այդ մասին գրավոր ծանուցվել են վարույթի մասնավոր մասնակիցները: Վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Օ.-ին` 4 դրվագ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ […]
09:28 11.04.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտադիր է Ճապոնիայում G7-ի արտգործնախարարների հանդիպմանը քննարկել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության (SVO), միջուկային զինաթափման, պարենային ու էներգետիկ անվտանգության հետ կապված թեմաներ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների համար հատուկ ճեպազրույցում՝ նվիրված Բլինքենի՝ ապրիլի 14-18-ը Վիետնամ և Ճապոնիա կատարած այցին։ «Պետքարտուղարը գործընկերների հետ […]
23:44 10.04.2023
«AntFake.am» կայքում հրապարակվել է ««Զարկեց ճակտին, փռեց գետնին», ում պռոեկտն է Էդգար Ղազարյանը. «իմնեմնիմի» փոդքասթ #05»», վերտառությամբ տեսագրությունը, որում առկա են բռնության կոչ ու բռնության արդարացում: Այս կապակցությամբ ստացված հաղորդման առթիվ 2023թ․ ապրիլի 06-ին ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարույթի շրջանակում ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական […]