11:23 13.04.2023
The New York Times-ը գրում է պատերազմի զարգացման չորս սցենարի մասին, որոնք ուսումնասիրվում են ամերիկյան հետախուզության կողմից։ Այս փաստաթուղթը գալիս է Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքից:
Փաստաթղթում նշվում է, որ այդ սցենարները կարող են էական ազդեցություն ունենալ պատերազմի ընթացքի վրա, կարող են չազդել։ Բացի դրանից, դրանք կարող են հանգեցնել ինչպես էսկալացիայի, այնպես էլ խաղաղ բանակցությունների, որոնք վերջ կդնեն պատերազմին։
Հրատարակությունը գրում է, որ Վաշինգտոնին ամենից շատ անհանգստացնում է «Ուկրաինայի հարվածը Կրեմլին» սցենարը (փաստաթղթում բացակայում է դրա մանրամասն նկարագրությունը), քանի որ դա կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից կտրուկ էսկալացիայի՝ ներառյալ մարտավարական միջուկային զենքի կիրառումը։ Սակայն այս հարվածը կարող է, ըստ հետախուզության, նաև Պուտինին բերել բանակցությունների անհրաժեշտության։
Փաստաթուղթը չի պարունակում գնահատական, թե որքանով է հավանական այս կամ այն սցենարը։
Ենթադրյալ գաղտնի փաստաթղթերը համացանցի տարբեր ֆորումներում սկսեցին հայտնվել մարտի սկզբին և սկզբում մեծ ուշադրություն չգրավեցին։ Սակայն ավելի ուշ պարզվեց, որ դրանցից կարելի է եզրակացություն անել ռուսական և ուկրաինական բանակի վիճակի և, մասնավորապես, ուկրաինական ապագա հակահարձակման անբավարար նախապատրաստության մասին։
Ընդ որում, որոշ տվյալներ ցույց են տվել ակնհայտ շահարկման նշաններ, մասնավորապես, թերագնահատվել են ռուսական կորուստները, իսկ ուկրաինականները՝ գերագնահատվել։
Միաժամանակ համացանցում հայտնվել է ավելի քան 100 փաստաթուղթ, այդ թվում՝ տեղեկություններ ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Չինաստանի, Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Մերձավոր Արևելքի մասին։
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...