TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունգարիայի վարչապետն իրական է համարել նոր համաշխարհային պատերազմի սպառնալիքը

11:45 31.03.2023

Նոր համաշխարհային պատերազմի սպառնալիքը միանգամայն իրական է, և դա չափազանցություն չէ, ասում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Ուրբաթ օրը ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի եթերում, նա ասել է, որ Եվրամիությունում բանակցությունները շարունակվում են Ուկրաինա զորք ուղարկելու մասին, և դա հղի է Ռուսաստանի հետ ուղիղ բախմամբ։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Արևմուտքն ավելի ու ավելի հզոր սպառազինության […]

̰
Ալեն Սիմոնյանը կարող է կրկին վիրահատվել

11:12 31.03.2023

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հնարավոր է, որ կրկին վիրահատվի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։ «Ազգային ժողովի նախագահը, հնարավոր է՝ կրկին վիրահատվի»,- նշել է Խաչատրյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը նորմալ է։ Ազգային ժողովի նախագահը մարտի 20-ին մարզվելու ընթացքում ընկել էր և կոտրել ձեռքը, […]

̰
Ֆինլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ սպասում են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն

10:34 31.03.2023

Ֆինլանդիայի նախագահ և վարչապետ Սաուլի Նիինիստոն և Սաննա Մարինն ասել են, որ սպասում են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Ուրբաթ գիշեր ՆԱՏՕ-ի 30 երկրներից վերջինը՝ Թուրքիան, վավերացրել է դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը։ «ՆԱՏՕ-ի բոլոր 30 անդամները վավերացրել են Ֆինլանդիայի անդամակցությունը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանցից յուրաքանչյուրին վստահության և աջակցության համար: Ֆինլանդիան կլինի ուժեղ և ունակ դաշնակից, […]

̰
Ճապոնիայի արտգործնախարարը 2019 թվականից ի վեր առաջին անգամ կայցելի Չինաստան

10:03 31.03.2023

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին կայցելի Չինաստան: Այն կլինի Ճապոնիայի արտգործնախարարի առաջին այցը Չինաստան վերջին 4 տարվա ընթացքում, հայտնել են երկրի արտաքին գործերի նախարարությունից։ «Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին ապրիլի 1-ից 2-ը կայցելի Պեկին: Նա բանակցություններ կվարի Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգի հետ: Սա Ճապոնիայի արտգործնախարարի առաջին այցն է Չինաստան 2019 թվականի դեկտեմբերից ի […]

̰
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Կալիֆորնիայի տեղական մարմինները ողջունում են Կալիֆորնիայի նահանգային ժողովի կողմից Արցախի շրջափակումը դատապարտող բանաձևի ընդունումը

09:08 31.03.2023

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) Կալիֆորնիայի տեղական մարմինները ողջունում են Կալիֆորնիայի նահանգային ժողովի կողմից AJR 1-ի ընդունումը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը: Բանաձևն ընդունվել է երկկուսակցականների ճնշող աջակցությամբ, 58 ներկայացուցիչներ միացել են որպես համահովանավորներ, իսկ վերջնական ձայների թիվը կազմել է 59 կողմ, 0 դեմ: «AJR 1-ի ընդունումը հզոր քայլ է Ադրբեջանին արցախահայության դեմ […]

̰
Նյու Յորքի մեծ ժյուրին քվեարկել է Դոնալդ Թրամփին մեղադրելու օգտին. NYT

08:59 31.03.2023

Նյու Յորքի երդվյալ ատենակալների դատարանը կողմ է քվեարկել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին «Trump Organization»-ի ֆինանսական փաստաթղթերը կեղծելու գործով մեղադրանք ներկայացնելու օգտին։ Այս մասին հինգշաբթի հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս պահին հայտնի չէ, թե ինչ մեղադրանք կներկայացվի ԱՄՆ նախկին նախագահին։ Ըստ թերթի աղբյուրների՝ մեղադրական եզրակացությունը կհրապարակվի առաջիկա օրերին։ Հրատարակության տվյալներով՝ […]

̰
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը

08:43 31.03.2023

Թուրքիայի խորհրդարանի Գլխավոր ասամբլեան ուրբաթ երեկոյան վավերացրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը՝ հետեւում է հանդիպման հեռարձակումից։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: «ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրության վավերացման համար՝ 276 ձայն, առաջարկն ընդունվեց: Շնորհավորում եմ Ֆինլանդիային և նրա քաղաքացիներին»,- քվեարկության արդյունքները հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Հայդար Աքարը։ Երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանն աջակցել է Հունգարիայի […]

̰
Պենտագոնը հայտնել է Սիրիայում ռազմակայանների հրթիռակոծման հետևանքով վեց ամերիկացի զինծառայողի վիրավորվելու մասին

08:37 31.03.2023

ԱՄՆ-ի վեց զինծառայողներ գլխի վնասվածքներ են ստացել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա վերջին երկու հարձակման հետևանքով: Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը՝ Պենտագոնի մամուլի քարտուղարը։ «Իմ նշած յոթ զոհերից բացի, կային ևս վեց ամերիկացի զինծառայողներ, որոնց գլխի վնասվածքները ախտորոշվել էին Իրանի կողմից աջակցվող հարձակումների հետևանքով»,-ասել […]

̰
Թուրքիայում նախագահի թեկնածուները հայտնի են․ ովքե՞ր են մրցակցելու Էրդողանի հետ

22:45 30.03.2023

Թուրքիայում ավարտվել է նախագահի թեկնածուների գրանցման համար հատկացված ժամանակը: Վերջնականապես հայտնի է դարձել, թե մայիսի 14-ի ընտրություններում ովքեր են լինելու գործող նախագահ Էրդողանի մրցակիցները: Ովքե՞ր են գրանցված թեկնածուները. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: « Օրենքի համաձայն՝ խորհրդարանում ներկայացրած քաղաքական ուժերը մեխանիկորեն են գրանցում իրենց թեկնածուներին, իսկ մնացածը՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերը, թեկնածու առաջադրելու համար […]

̰
Միրզոյանը Մալթայի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը

21:20 30.03.2023

Մարտի 30-ին Վալետայում Մալթայի Հանրապետության նախագահ Ջորջ Վելլան ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բազմակողմ հարթակներում Հայաստանի և Մալթայի միջև փոխգործակցության հարցեր: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ ընդլայնվող գործընկերությանը: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացման ուղղությամբ ԵՄ շարունակական աջակցությունը: Զրուցակիցների ուշադրության […]

̰
Կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպումը

20:51 30.03.2023

Մարտի 30-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական միության Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեց ԱլԳ 2023թ. տարեկան աշխատանքային պլանը: ԱլԳ և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները կիսվեցին իրենց առաջարկություններով և իրենց գոհունակությունը հայտնեցին աշխատանքային պլանով նախատեսված ծրագրերի վերաբերյալ: Արա Մարգարյանն ընդգծեց ԱլԳ ծրագրերի ներառողականությունը որպես ծրագրի իրականացման հիմնական նախապայման: Իր […]

̰
Լավրովն Արևմուտքն անվանել է խոչընդոտ Ուկրաինայում հակամարտության ավարտի համար 

20:45 30.03.2023

Արևմուտքը ուկրաինական հակամարտության անմիջական մասնակիցն է, առանց նրա այն վաղուց ավարտված կլիներ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ինչպես իրենք՝  ուկրաինացի ղեկավարներն են ասում, եթե Ուկրաինային շարունակաբար չմատակարարվի հարձակողական զենք, նրանք կպարտվեն: Սա բնորոշ խոստովանություն է: Դա նշանակում է միայն մեկ բան՝ Արևմուտքն ուղղակիորեն այս պատերազմի մասնակիցն է: Այն վաղուց ավարտված կլիներ և կվերանային […]

̰
 ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի Իրանին ակտիվների անօրինական սառեցման համար․ ՄԱԿ-ի դատարանի որոշումը

20:11 30.03.2023

Արդարադատության միջազգային դատարանը գտել է, որ ԱՄՆ-ը խախտել է միջազգային իրավունքը՝ սառեցնելով Իրանի մի շարք ակտիվներ և պարտավորեցրել է փոխհատուցում վճարել։ Համապատասխան որոշումը հինգշաբթի օրը նիստում հրապարակել է դատարանի փոխնախագահ Կիրիլ Գևորգյանը։ Ընթերցելով դատավճիռը նա նշել է, որ դատավորները եկել են այն եզրակացության, որ ԱՄՆ-ը խախտել է Իրանի հետ 1955 թվականի «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և […]

̰
Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին սահմանային անցակետ բացելու հարց չի քննարկվել. Մարիա Զախարովա

20:00 30.03.2023

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան  մարտի 30-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ պատասխանել է լրագրողի հարցին, թե արդյոք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև որևէ քննարկում եղել է Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին սահմանային անցակետ բացելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Զախարովան պատասխանել է: «Նման քննարկում չի եղել»:

̰
Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ. ԱԱԾ

19:54 30.03.2023

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը  հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող ճանապարհին ադրբեջանական կողմի առաջխաղացման մասին: Պարզաբանման մեջ նշվում է․   1․ Համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն […]

̰
ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Վարչապետ

19:40 30.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ձևաչափով ելույթ է ունեցել Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող՝ «Լրատվամիջոցների ազատությունը որպես ժողովրդավարության անկյունաքար» խորագրով միջոցառմանը: Իր ելույթում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Գերազանցություններ, Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Խոսելով ազատ մամուլի մասին՝ մենք կարևորում ենք նրա՝ պետությունից անկախ գործելու արժեքը, որը երբեմն տրամադրում է տեղեկություններ այն հարցերի վերաբերյալ, որոնք կառավարությունները […]

̰
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ

13:39 30.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամին առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել վերջին զարգացումների, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, խաղաղության օրակարգի շուրջ։ Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը:

̰
Ադրբեջանը ԼՂ-ի հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում. վարչապետ

11:56 30.03.2023

«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում՝ ավելի սրելով իրավիճակը». կառավարության նիստին արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կարևոր է համարել այդ ամենի մասին հետևողականորեն շարունակել միջազգային հանրությանն իրազեկելը և միջազգային համապատասխան մեխանիզմների գործարկման ուղղությամբ աշխատելը: Ի պատասխան Ադրբեջանի ստահոդ հայտարարությունների՝ վարչապետը վստահեցրել է, որ Հայաստանը դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, […]

̰
Հուսով ենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձեւաչափերում. Փաշինյան

11:26 30.03.2023

Տեղի է ունենում ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի մեկնարկին նա հայտարարություն է արել Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների եւ խաղաղության օրակարգի մասին։ «Հուսով ենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձեւաչափերում»,- ասել է նա:

̰
Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքների ղեկավարների ժպ-ները  ձգտել են ապահովել համայնքներում իրենց օգտին վարչական ռեսուրսի ձևավորումը. «Անկախ դիտորդ»-ի հայտարարությունը

11:18 30.03.2023

2023թ. մարտի 26-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում: Ընտրությունների տարածքը ներառում էր 55 բնակավայր: Երկու համայնքներում էլ նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2022թ․ սեպտեմբերի 25-ին, սակայն ավագանու կազմում ընտրված քաղաքական ուժերից որևէ մեկի ստացած մանդատները չէին բավարարել համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար, իսկ ավագանու կողմից ընտրությունը չկայացավ, […]

̰
ԱՄՆ-ը հայտարարել է, որ մտադիր չէ գնել Lockheed Martin հիպերձայնային հրթիռներ

10:12 30.03.2023

Փորձարկումից հետո ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը չեն նախատեսում գնել Lockheed Martin-ի կողմից արտադրված հիպերձայնային զենքեր ARRW (Air-Launched Rapid Response Weapon) ծրագրի շրջանակներում։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գնումների բաժնի ղեկավար Էնդրյու Հանթերը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մարտավարական օդային և ցամաքային զորքերի ենթահանձնաժողովում լսումների ժամանակ։ Հանթերը, որի խոսքերը մեջբերված են ենթահանձնաժողովի կայքում, նշել է, […]

̰
Էրդողանը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում թույլ չի տա, որ Թուրքիան ներքաշվի որևէ պատերազմի մեջ

09:59 30.03.2023

Թուրքիան մտադիր չէ որեւէ պատերազմի մեջ մտնել, սա Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական արշավի մի մասն է։ Նա այս մասին խոսել է չորեքշաբթի օրը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Առաջինը, մենք մեր երկիրը պատերազմի չենք տանի։ Երկրորդ՝ մենք կպահպանենք ընտանիքի ինստիտուտը։ Երրորդ՝ ավելի բծախնդիր կլինենք ներգաղթի հարցում՝ հիմնականում Սիրիայից։ Չենք կերակրի մՄիգրանտներին: Եթե […]

̰
Չորս անշարժ գույք Երևանում, 5 մլրդ դրամ ապօրինի եկամուտների մնացորդ. Դատախազության հայցադիմումն ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ

09:47 30.03.2023

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում մարտի 23-ին ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավար Ս.Ա.-ից, նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցում գտնվող 3 անշարժ գույք, Ավան […]

̰
Թայվանի առաջնորդը ժամանել է Նյու Յորք

09:30 30.03.2023

Թայվանի առաջնորդ Ցայ Ինգ Վենը ժամանել է Նյու Յորք, հայտնում է Wall Street Journal-ը։ «Թայվանի վարչակազմի ղեկավարը չորեքշաբթի ժամանել է Նյու Յորք՝ ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին այցով ԱՄՆ»,- ասվում է հրապարակման մեջ։ Ինչպես նշում է հրատարակությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին, Ցայիի ներկայությունն ԱՄՆ-ում ոչ պաշտոնական է։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը չորեքշաբթի […]

̰
Իսրայելի հարձակման հետևանքով սիրիացի զինվորներ են վիրավորվել

09:07 30.03.2023

Երկու սիրիացի զինվոր վիրավորվել է Դամասկոսի արվարձաններում իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով, հայտնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։ Ավելի վաղ սիրիական Al-Ikhbariya հեռուստաալիքը հայտնել էր, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերն արձանագրել են Իսրայելի հարձակումը  Դամասկոսի երկնքում։ «Այսօր՝ ժամը 01.20-ի սահմաններում, իսրայելական հակառակորդը մի քանի հրթիռների օգնությամբ օդային ագրեսիա է իրականացրել օկուպացված Գոլանի բարձունքներից՝ խոցելով Դամասկոս քաղաքի մերձակայքում […]

̰
Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունվել է Հռչակագիր

23:27 29.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Գագաթնաժողովն անցկացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով: Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունվել է Հռչակագիր, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է վերապահումով:

̰
Կրթաթոշակներ և դրամաշնորհներ՝ 2023-2024 թթ. ուսումնական տարվա համար

23:00 29.03.2023

Սլովակիայի Հանրապետության Ազգային կրթաթոշակային ծրագիրն առաջարկում է կրթաթոշակներ և դրամաշնորհներ ուսանողների, ասպիրանտների, համալսարանի դասախոսների, հետազոտողների և արվեստագետների համար՝ 2023-2024 թթ. ուսումնական տարվա համար: Կրթաթոշակների և դրամաշնորհների տրամադրման պայմանները և պահանջվող փաստաթղթերը հասանելի են www.stipendia.sk և www.scholarships.sk կայքերում: Օտարերկրյա դիմորդները մանրամասների համար կարող են դիմել [email protected] էլ. հասցեով: Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի ապրիլի 30-ը՝ […]

̰
Գողացված հեռախոսը հայտնաբերվել է

22:51 29.03.2023

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած երիտասարդը հայտնել էր, որ մարտի 28-ի ժամը 12.30-ի սահմաններում Վիկտոր Համբարձումյան փողոցում անհայտ անձը գողացել է իր բջջային հեռախոսը: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են հեռախոսը գողացողի ինքնությունը: Վարդենիսում հաշվառված 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին: Գողոնը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Հայ-գերմանական համագործակցության դինամիկ զարգացումն այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առաջնային տեղ ունի. Ալեն Սիմոնյան

22:11 29.03.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրեյթերին եւ հանձնաժողովի անդամներին: Հանդիպմանն ԱԺ նախագահը ելույթ է ունեցել եւ պատասխանել հարցերի: Ալեն Սիմոնյանը նշել է, որ եվրոպական արժեքներին հավատարմությունը, Եվրոպական միության երկրների հետ գործընկերության զարգացումը Հայաստանի համար եղել եւ շարունակում է մնալ արտաքին քաղաքականության տիրույթի կարեւոր ուղղություններից մեկը: […]

̰
Ինչ է անում Նիկոլ Փաշինյանն աշխատանքային օրվա ավարտին․ Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

21:40 29.03.2023

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ ցույց է տվել, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը աշխատանքային օրվա ավարտին։ «Աշխատանքային օրվա ավարտին»,- լուսանկարին կից գրել է Աննա Հակոբյանը։

̰
BACK_TO_TOP