TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ է ռոումինգի վերացումը ԵԱՏՄ երկրների տարածքում խնդրահարույց Հայաստանի համար

21:30 29.03.2023

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև շարժական հեռախոսային կապի ռոումինգը կարող է վերացվել արդեն 1,5 տարի հետո: Մոսկավյան «Վեդոմաստի» թերթին հասանելի է դարձել ներքին մի փաստաթուղթ, որը շրջանառվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից: Ըստ այդ փաստաթղթի` բջջային օպերատորների հետ արդեն սկսվել է համապատասխան աշխատանքը: Կոնկրետ ի՞նչ մանրամասներ են հայտնի դարձել և ինչ սպառնալիք կա: Թեմային […]

̰
Հակոբ Արշակյանի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը

21:23 29.03.2023

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ մարտի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը: Ի թիվս այլ հարցերի՝ հանձնաժողովի օրակարգում ընդգրկված է եղել 2022 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու վերաբերյալ հայտարարությունը: Այս հարցի […]

̰
Ալեն Սիմոնյանը Գերմանիայում բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին

20:42 29.03.2023

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դրեզդենում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա երկրամասի Լանդթագի նախագահ դր. Մաթիաս Ռյոսլերին: Հանդիպմանն ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունն ու խորհրդարանական դիվանագիտության ծավալման հնարավորությունների տեղաբաշխումը: Այս ուղղությամբ հնչել են կոնկրետ առաջարկներ, մասնավորապես, փորձի փոխանակում Հայաստանի Ազգային ժողովի եւ Սաքսոնիայի Լանդթագի ֆինանսաբյուջետային հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ: Գերմանացի […]

̰
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մալթա

20:19 29.03.2023

Մարտի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
SHANTNEWS

20:00 29.03.2023

̰
Ալեն Սիմոնյանը ԳԴՀ Սաքսոնիա երկրամասի վարչապետին ներկայացրել է Հայաստանի և հայաբնակ ԼՂ-ի առջև ծառացած անվտանգային խնդիրները

19:58 29.03.2023

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԳԴՀ Սաքսոնիա երկրամասի վարչապետ Միխայել Կրեչմերը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը կարեւոր է Հայաստանի համար: «Որպես օրինակ ունենալով Հայաստանի եւ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի միջեւ ձեւավորված հարաբերությունները՝ ուրախությամբ ենք նշում, որ Գերմանիայի տարբեր երկրամասերի հետ համագործակցության խթանումն ու […]

̰
Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն․ Լավրով

19:53 29.03.2023

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները պետք է չեղարկվեն։ Հայտնում է IRNA գործակալությունը։   Խոսելով Իրան- Ռուսաստան հարաբերությունների մասին՝ Լավրովն ընդգծել է, որ երկու երկրները հատուկ ուշադրություն են դարձնում գործարար հարաբերությունների արագ զարգացմանը՝ հավելելով. «Մենք փորձում ենք երկու երկրների միջև նոր համաձայնագիր կնքել»։ Լավրովն ասել է, որ […]

̰
ԵԽ նախարարների կոմիտեում բարձրացվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրը

19:22 29.03.2023

Մարտի 29-ին կայացել է ԵԽ Նախարարների խորհրդի հերթական հանդիպումը, որին տեղի է ունեցել մտքերի փոխանակում Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) նախագահ Ալան Միտչելի հետ։ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը անդրադարձել է Բաքվի բանտերում անօրինական կերպով գտնվող հայ ռազմագերիների և այլ անձանց խնդրին։ Դատապարտելի է համարել, […]

̰
Շրջափակման հետևանքով Արցախի կորուստները գնահատվում են օրական առնվազն 1.9 մլն դոլար

19:15 29.03.2023

Արդեն 108 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Դա իսկապես Արցախի տնտեսության բոլոր ոլորտների վրա ազդեցություն է ունեցել: Շատ դժվար կլինի վերականգնել Արցախի տնտեսությունն ապագայում: Այս մասին այսօր ասվել է «Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստները գնահատման զեկույց»-ում: Այսպիսով, Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով, ֆինանսատնտեսական կորուստները կազմում […]

̰
Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում. Նիկոլ Փաշինյան

18:45 29.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում տնտեսական աճի միտումների և զարգացման ծրագրերի վերաբերյալ: Թեմայի առնչությամբ վարչապետը, մասնավորապես, նշել է.  «Նախորդ օրը Վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում: Մենք խնդիր ենք առաջադրել նաև 2023թ. ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ: Առաջարկում եմ քննարկել տնտեսական […]

̰
Արդարադատության նախարարը ծանոթացել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շինարարական աշխատանքներին

18:08 29.03.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ծանոթացել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի հիմնանորոգման աշխատանքներին: Դատավորներին պատշաճ աշխատանքային պայմաններով ապահովելու նպատակով՝ ներկայումս Աջափնյակ համայնքի Արա Սարգսյան 5/1 հասցեում իրականացվում են դատարանի շենքի հիմնանորոգման աշխատանքներ: Նախարարը տեղեկացվել է, որ աշխատանքներն իրականացվում են շինարարական բոլոր նորմերի խստիվ պահպանմամբ: Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար շենքը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով, […]

̰
Մոսկվայի և Թբիլիսիի միջև կապերը զարգանում են՝ չնայած ճնշումներին. ՌԴ ԱԳՆ

16:55 29.03.2023

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել Է, որ «չնայած դրսից աճող ճնշումներին և դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայությանը», Մոսկվայի և Թբիլիսիի միջև կապերը զարգանում են, առաջին հերթին՝ առևտրատնտեսական ոլորտում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է RTVI լրատվամիջոցից: Որպես օրինակ դիվանագետը նշել է Ռուսաստանի և Վրաստանի երկկողմ առևտրաշրջանառությունը, որը 2022 թ.-ին աճել է ավելի քան 50 %-ով։ Վրաստանի Ազգային […]

̰
Լատվիայի գործընկերները Հայաստանին անվտանգային հարցերում աջակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել

16:39 29.03.2023

Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 29-ին հանդիպումներ է ունեցել Լատվիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիս Տեյկմանիսի, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յաանիս Կաժոչնիշի, Լատվիայի արտաքին գործերի նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Ինգրիդա Լևրենսի, ինչպես նաև Լատվիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մաարիս Չեպուրիտիսի հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն […]

̰
Աշնանը ՀՀ-ն կհյուրընկալի միջազգային փրկարարական լայնամասշտաբ վարժանք

15:47 29.03.2023

Հոկտեմբերին կայանալիք լայնամասշտաբ վարժանքը անցկացվելու է «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման եւ համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում: Այդ մասին հայտնում է 911tert.am-ը: Դրան կմասնակցեն «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող քաղաքային որոնողափրկարարական թիմեր Հայաստանից, Մոնտենեգրոյից, Ֆրանսիայից, Կիպրոսից, Հունաստանից, Հյուսիսային Մակեդոնիայից, […]

̰
Չնայած մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը. վարչապետ

15:34 29.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով: Հայաստանի վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեծարգո նախագահ Բայդեն, Պետությունների հարգարժան առաջնորդներ, Տիկնայք և պարոնայք, Ինձ համար պատիվ ու հաճույք է Հայաստանի Հանրապետության անունից ելույթ ունենալ Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին։ Չնայած համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին՝ Հայաստանը հետևողականորեն շարունակում […]

̰
Վարչապետը մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի բացմանը

15:26 29.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նիստին: Գագաթնաժողովն անցկացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով: Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին մասնակցում են 100-ից ավելի երկրների առաջնորդներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային ժողովրդավարական ինստիտուտների ներկայացուցիչներ: Միջոցառումը համահյուրընկալող երկրներն են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կոստա Ռիկան, Նիդերլանդները, […]

̰
Տիգրան Խաչատրյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է ԵՄ աջակցությամբ իրականացվող  ծրագրերը

15:03 29.03.2023

Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի եւ ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի հետ: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության՝ ԵՄ տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակում իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետն իր խոսքում բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը եւ կարեւորել բոլոր ուղղություններով Միության հետ […]

̰
Փաշինյանը մասնակցում է Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին. Ադրբեջանն ու Թուրքիան հրավիրված չեն

14:37 29.03.2023

Մարտի 28-30-ը տեղի կունենա Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը, որին մասնակցելու հրավեր է ուղարկվել 120 երկրների առաջնորդների: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցում է գագաթնաժողովին։ Սա լինելու է երկրորդը: Գագաթնաժողովը կանցկացվի առցանց: Հրավիրյալների ցանկում այս տարի ևս չկան Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը:

̰
Թբիլիսիից Հայաստան է տեղափոխել Աֆղանստանի 22-ամյա քաղաքացին, ով ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք էր քարոզել

13:00 29.03.2023

ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խումբը մարտի 28-ին Թբիլիսի քաղաքից Հայաստան է տեղափոխել Աֆղանստանի քաղաքացի 22-ամյա Ինամ Շ.-ին, որը ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 2-րդ մասի մեղադրանքով: Նա փոխանցվել […]

̰
ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը. Միխայիլ Գալուզին

12:47 29.03.2023

ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մեր կողմից հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու ծրագրերի իրագործման հետ կապված, ինչպես նաև աջակցության այլ ծրագրերի, որոնք ամրագրված են […]

̰
ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի սենատորների ու պատգամավորների հետ

12:29 29.03.2023

Հայ-ֆրանսիական բարեկամության օրակարգի և առողջապահության համապարփակ ապահովագրության ֆրանսիական փորձի փոխանակման շրջանակներում կարևոր և արդյունավետ հանդիպումներ ունեցանք Ֆրանսիայի սենատորների ու ԱԺ պատգամավորների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը: Նշել է, որ այցն իրականացվում է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ և ֆինանսավորում է Շվեդիայի կառավարության կողմից։

̰
Եթե գարնանն Ադրբեջանը չհարձակվի Հայաստանի վրա, ուրեմն ԵՄ առաքելությունը հաջողված է. առաքելության ղեկավար

12:11 29.03.2023

Եթե Ադրբեջանը գարնանը հարձակում չգործի Հայաստանի վրա, ուրեմն ԵՄ դիտորդական առաքելությունը հաջողվել է: Այս մասին Deutsche Welle-ի հետ զրույցում հայտնել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, փոխանցում է «Արմենպրես»-ը: «Բազմաթիվ հայերի համոզմամբ՝ գարնանը Ադրբեջանը հարձակում կձեռնարկի։ Եթե դա տեղի չունենա, ուրեմն մեր առաքելությունն արդեն իսկ հաջողված է», – ասել է Ռիտերը՝ հավելելով, որ հայերը […]

̰
Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Գերմանիայում է

11:21 29.03.2023

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում-քննարկում է ունեցել Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի ղեկավար կազմի եւ հրավիրյալ պատգամավորների, քաղաքական եւ հասարակական գործիչների հետ: Հանդիպումը մեկնարկել է հիմնադրամի միջազգային բաժնի ղեկավար Ռենե Կլաֆի ողջույնի խոսքով, որով նա կարեւորել է Հայաստանի հետ հիմնադրամի աշխատանքը՝ հիշատակելով ժողովրդավարության ուղղությամբ ստացված գոհացուցիչ արդյունքները: Դրան […]

̰
Ի՞նչ հարցեր է ընդգրկել Իրանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգը

10:41 29.03.2023

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեքշաբթի այցով ժամանել է Մոսկվա։ Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ՌԴ մայրաքաղաքում նախարարին ու նրան ուղեկցող պատվիրակությանը դիմավորել են ՌԴ ԱԳՆ պաշտոնյաները, ինչպես նաև ՌԴ-ում Իրանի դիվանագիտական ​​ներկայացուցչության դեսպանն ու աշխատակիցները։ Ժամանելուն պես Աբդոլլահյանը զրուցել է […]

̰
Պերուի նախագահն ու նրա նախորդը մեղադրվում են փողերի լվացման մեջ

10:15 29.03.2023

Պերուի դատախազները հետաքննություն են սկսել նախագահ Դինա Բոլուարտեի և պետության նախկին ղեկավար Պեդրո Կաստիլյոյի նկատմամբ՝ փողերի լվացման և քարոզարշավի ֆինանսավորման խախտումների կասկածանքով։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Հանրապետության գլխավոր դատախազությունը։ «Ենթադրյալ հանցագործությունները կատարվել են «Ազատ Պերու» կուսակցության 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ»,- ասվում է զեկույցում։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ Կաստիլիոն և Բոլուարտեն, ով նրա հետ առաջադրվել […]

̰
Թայվանը ֆիքսել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի 16 ինքնաթիռ և 4 նավ, որոնք մոտենում են կղզուն

09:58 29.03.2023

Թայվանը գրանցել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի (PLA) 16 ինքնաթիռ և 4 նավ կղզուն հարող տարածքում։ Այս մասին ասվում է կղզու պաշտպանության գերատեսչության՝ չորեքշաբթի օրը Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ։ Զեկույցում նշվում է, որ 11 ինքնաթիռ մտել է Թայվանի ՀՕՊ նույնականացման գոտու հարավ-արևմտյան հատված։ Խոսքը, մասնավորապես, J-10 կործանիչների, H-6 ռազմավարական ռմբակոծիչի և Y-8 ռադարային հետախուզական ինքնաթիռի մասին […]

̰
Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել ընդունել Սի Ծինփինին Ուկրաինայում

09:51 29.03.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել երկրում հյուրընկալել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։ «Մենք պատրաստ ենք նրան տեսնել այստեղ,- ասել է Ուկրաինայի ղեկավարը Associated Press-ին չորեքշաբթի օրը հրապարակված հարցազրույցում,- Ես ուզում եմ խոսել նրա հետ: <…> Բայց այս ամբողջ տարին, ավելի քան մեկ տարի, ես ոչ մի շփում չեմ ունեցել»։ Գործակալության տվյալներով՝ Վլադիմիր Զելենսկին արդեն […]

̰
ՄԱԳԱՏԷ-ի երեք փորձագետներ ռոտացիայից հետո երկու ամիս կմնան Զապորոժիեի ԱԷԿ-ում

09:17 29.03.2023

Մարտի 29-ին Rosenergoatom կոնցեռնի գլխավոր տնօրենի խորհրդական Ռենատ Կարչաան ասել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) երեք փորձագետներ Սլովակիայից, Ֆրանսիայից և Ճապոնիայից մոտ երկու ամիս կմնան Զապորոժիեի ԱԷԿ-ում ռոտացիայից հետո: «Այս անգամ տեսուչները կգան մոտ երկու ամսով։ Նրանք երեքն են՝ ներկայացուցիչներ Սլովակիայից, Ճապոնիայից եւ Ֆրանսիայից»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Ռաֆայել Գրոսիի գլխավորած ՄԱԳԱՏԷ-ի […]

̰
Կալիֆորնիայի ասամբլեայի դատական ​​հանձնաժողովն ընդունել է Արցախի շրջափակումը դատապարտող բանաձևը

09:06 29.03.2023

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից հակաշրջափակմանը սատարելու բանաձևը (AJR 1 -ը), որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակումը, ընդունվել է Կալիֆորնիայի վեհաժողովի դատական ​​հանձնաժողովի կողմից՝ երկկուսակցական ճնշող աջակցությամբ: ANCA-ի տեղական ղեկավարները ներկա են եղել հանձնաժողովի լսումների ժամանակ և հանդես եկել ի աջակցություն բանաձևի արագ ընդունման, որը վերահաստատում է Կալիֆորնիայի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, […]

̰
Մերկելը Գերմանիայի երրորդ կանցլերն է, ով կստանա Գերմանիայի բարձրագույն պարգևներից մեկը. DPA

23:45 28.03.2023

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը ապրիլին կստանա «Գերմանիային մատուցվող ծառայությունների համար» շքանշան, մասնավորապես՝ այն կոչվում է «Մեծ խաչ» հատուկ ձևավորմամբ։ Առայժմ միայն Կոնրադ Ադենաուերը (կանցլեր 1949-1963) և Հելմուտ Կոլն (կանցլեր 1982-1998) են հատուկ արժանացել այս մրցանակին, երեքշաբթի հաղորդել է DPA-ն: Պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 17-ին Բելևի նախագահական պալատում։ Շքանշանը կհանձնի պետության ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ […]

̰
BACK_TO_TOP